16.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հունի­սի առա­ջին օրե­րին Ղարա­բա­ղում ծանր ու ճնշող տրա­մադրություն էր, բոլո­րը կարծես աղե­տի էին սպա­սում։

Թեեւ Ղարա­բա­ղի պատգա­մա­վորնե­րի 5‑րդ համա­գումա­րը 1919թ. ապրի­լի վերջին մեկ անգամ եւս հաստա­տել էր, որ չի ճանա­չում Ադրբե­ջա­նի իշխա­նությունը, նահանգա­պետ Սուլթա­նո­վը չէր հրա­ժարվում Արցա­խը զավթե­լու մտադրությունից։

Մայի­սի վերջին ադրբե­ջանցի­նե­րը հարձակվել էին Խծա­բերդի վրա, սակայն հայկա­կան ուժե­րի դիմադրությա­նը հանդի­պե­լով՝ նահանջել էին։ 
Ամռան սկզբին սկսվում է ադրբե­ջա­նա­կան քոչը, որին հայե­րը չէին խոչընդո­տում, սակայն խախտե­լով նախա­պես ձեռք բերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը՝ քոչվորնե­րը մայի­սի վերջից սկսում են վնա­սել հայ գյուղա­ցի­նե­րին։

Շուշիում տեղի ունե­ցող իրա­դարձություննե­րին որո­շիչ դերա­կա­տա­րություն ունեին նաեւ անգլիա­կան զինվո­րա­կան առա­քե­լության ներկա­յա­ցուցիչնե­րը, որոնց գործո­ղություննե­րը հիմնա­կա­նում նպաստում էին ադրբե­ջանցի­նե­րի ակտի­վացմա­նը։ Հայկա­կան թաղե­րում շուրջօրյա հերթա­պա­հություն էին անում ինքնա­պաշտպա­նա­կան ուժե­րը՝ փորձե­լով պատրաստ լինել ադրբե­ջա­նա­կան հարձակմա­նը։ Հունի­սի 1‑ին գենե­րալ Շատելվորդը հրա­մա­յում է հայե­րին ու ադրբե­ջանցի­նե­րին վերացնել հերթա­պա­հությունը «թյուրի­մա­ցությանց տեղիք չտա­լու համար»։ Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րի բողո­քին ի պատասխան՝ մայոր Մոնք-Մենսոնն ասում է, թե անվտանգությունն ապա­հո­վե­լու են անգլիա­կան բանա­կի հնդիկ զինվորնե­րը՝ սեպայնե­րը։

Հունի­սի 2‑ին Մոնք-Մենսոնն իր մոտ է հրա­վի­րում Ասլան Շահնա­զարյա­նին, Եղի­շե Իշխանյա­նին, Հարություն Թումյա­նին, Արտեմ Լալա­յա­նին եւ ծանո­թացնում Բաքվից նոր եկած կապի­տան Թաուզենդի հետ։ Վերջինս հայտնում է, որ գենե­րալ Շատելվորդի հրա­մա­նով նրանք չպետք է զբաղվեն քաղա­քա­կա­նությամբ, Ղարա­բա­ղի եւ Զանգե­զուրի հարցե­րով եւ պետք է ստո­րագրություն տան՝ առա­ջին իսկ պահանջով անգլիա­կան զինվո­րա­կան իշխա­նություննե­րին ներկա­յա­նա­լու համար։ Շահնա­զարյա­նը վրդովված ասում է, որ «աշխարհի ամե­նայն ազա­տություն ունե­ցող երկրի՝ Անգլիա­յի ներկա­յա­ցուցիչնե­րը բռնա­նում են մեզ վրա»։ Մյուսնե­րը նույնպես առարկում են, փաստեր ներկա­յացնում՝ ասե­լով, որ իրենք ընտրվել են Ղարա­բա­ղի հայ ազգաբնակչության պատգա­մա­վորնե­րի համա­գումա­րում, սակայն անգլիա­ցի­նե­րը մնում են անդրդվե­լի։

«Ասլան Շահնա­զարյա­նը ավե­լի մոտ էր նստած գրա­սե­ղա­նին, Տաուզենդը թուղթը դրեց Շահնա­զարյա­նի առջեւ։ Ասլան Շահնա­զարյա­նը հայե­րեն, քթի տակ խոսք ուղղեց մեզ, թե՝ «միջազգա­յին կնքված դաշնա­գիրնե­րը ի՞նչ արժեք ունեն, որ սա ունե­նա», ապա գրի­չը վերցրեց եւ ստո­րագրեց։ Պարզ էր, արժեք չուներ այլեւս մեր բողոքն ու դժգո­հությունը։ Շատելվորդը որո­շել էր շարունա­կել Թոմսո­նի կիսատ թողած գործը, ամեն կերպ ջանալ Ադրբե­ջա­նի ցանկություննե­րը բավա­րա­րել»,- գրում է Իշխանյա­նը։

Նույն օրը ադրբե­ջանցի­ներն առա­ջա­նում են եւ գրա­վում հայկա­կան «Պյուլլուր թումբ» դիրքը, որտե­ղից հայե­րը հեռա­ցել էին անգլիա­ցի­նե­րի պահանջով։ Այս դիրքն ուներ կարեւոր նշա­նա­կություն, քանի որ գտնվում էր Ավե­տա­րա­նոց, Սղնախ, Քարինտակ եւ ադրբե­ջա­նաբնակ Ղալֆա­լու գյուղե­րի ճանա­պարհին։

Հերթա­պա­հության վերա­ցումն ու Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րին մեկուսացնե­լու որո­շումն առա­ջացնում է քաղա­քի բնակչության դժգո­հությունը։ Արցա­խի թեմի առաջնորդ Վահան եպիսկո­պոս Տեր-Գեւորգյա­նը, Հրանտ Բահաթրյա­նը եւ Իշխանյա­նը կրկին գնում են անգլիա­ցի­նե­րի մոտ, հանդի­պում Մոնք-Մենսո­նին։ «Ես հիմա ոչինչ անել չեմ կարող, արդեն հեռագրել եմ գենե­րալ Շատելվորդին եւ սպա­սում եմ կարգադրության։ Դուք գիտեք, որ ես այդ մարդու՝ Սուլթա­նո­վի մասին լավ կարծիք չունեմ, սպա­սեք մինչեւ վաղը»,- ասում է Մոնք-Մենսո­նը։ Հաջորդ օրը սակայն իրադրությունն էլ ավե­լի է լարվում. Շատելվորդը պահանջում է պետա­կան գանձա­րա­նի ողջ ունեցվածքը տեղա­փո­խել Շուշիի թուրքա­կան թաղը։ Հայկա­կան կողմն իրադրությունը չսրե­լու համար համա­ձայնում է, մանա­վանդ որ գանձա­րա­նը դատարկ էր։

Հարձա­կումը

Բաքվի Ազգա­յին խորհրդի կողմից Ղարա­բաղ ուղարկված Միսակ Տեր-Դանիելյա­նը (Արա­մա­յիս) գրում է, որ հունի­սի առա­ջին օրե­րին Ղարա­բա­ղում ծանր ու ճնշող տրա­մադրություն էր, բոլո­րը կարծես աղե­տի էին սպա­սում։ Ադրբե­ջանցի­նե­րը լրա­ցուցիչ ուժեր էին կենտրո­նացնում Ղարա­բա­ղի բոլոր շրջաննե­րում։ «Գավա­ռը պինդ է կանգնած։ Խաչենն ու Վարանդա­յի մի մասն է միայն, որ անզեն են եւ վախե­նում են։ Վարանդա­յի մյուս մասը, Դիզակն ու Ջիվանշի­րը որոշ քանա­կությամբ զենք ունեն, ուստի եւ՝ տրա­մադրությունը մարտա­կան է։ Զինված մարդու հոգե­բա­նությունն այլ է լինում. երբ զենքը ձեռքից առնում ես, նա կորցնում է հավա­սա­րակշռությունը»,- գրում է նա։

Հունի­սի 4‑ի վաղ առա­վոտյան Շուշիում շրջա­գա­յությունից հետո անգլիա­կան զինվորնե­րը գնում են իրենց զորա­նո­ցը։ Օգտվե­լով իրադրությունից՝ ադրբե­ջանցի­ներն արա­գո­րեն առա­ջա­նում եւ հայկա­կան թաղում զբա­ղեցնում են մի քանի դիրք։ Հայկա­կան վաշտն անմի­ջա­պես դիմում է պատասխան գործո­ղության եւ Հակոբ Արզումանյա­նի հրա­մա­նա­տա­րությամբ գրո­հում։

Հայկա­կան ու ադրբե­ջա­նա­կան թաղե­րում կատա­ղի հրաձգություն է սկսվում։ «Մենք ռազմամթերքից զուրկ էինք, մինչդեռ տաճիկնե­րը հեռա­նա­լուց ռազմամթերքի մեծ պաշար էին թողել, եւ թուրքե­րը անխնա կրա­կում էին, մանա­վանդ դում-դում գնդակ ունե­ցող փամփուշտնե­րը»,- գրում է Իշխանյա­նը։

Հայե­րը շուտով հարձակվում եւ հետ են վերցնում «Պյուլլուր թումբ» դիրքը՝ առգրա­վե­լով մոտ 30 արկղ փամփուշտ. ադրբե­ջանցի­նե­րը մեծ դժվա­րությամբ կարո­ղա­նում են նահանջե­լիս տանել երկու գնդա­ցի­րը։ Շուտով նաեւ տեղե­կություն է ստացվում, որ թուրքե­րին դուրս են մղել Բաղունց հորեր հայկա­կան թաղա­մա­սից. սպանվել էր մեկ հայ, մեկը՝ վիրա­վորվել։ Իշխանյա­նը նշում է, որ ադրբե­ջանցի­նե­րից սպանվել էր 37 հոգի։

Արա­մա­յի­սը գրում է, որ թուրքերն ունե­նա­լով զինամթերքի անսպառ պաշար, հայկա­կան գրե­թե բոլոր տնե­րը գնդա­կո­ծում էին։ «Ժամը 12-ին հրա­ցա­նաձգությունը հսկա­յա­կան չափեր ընդունեց։ Զանա­զան սիստե­մի հրա­ցաններ՝ տարբեր տեղե­րից կամ ծկլթում էին, կամ ճայթում կամ որո­տում։ Մանա­վանդ մզկի­թի գլխից չորս հրա­ցա­նա­վորներ իրենց «դումդումնե­րով» էլ դադար չէին առնում, կարծես փամփուշտնե­րի ամբա­րի կողքին էին նստած՝ զարկում էին ու զարկում» (Արա­մա­յիս, Ղարա­բա­ղի տագնա­պը, օրագրություն, (26 ապրի­լի – 26 հուլի­սի 1919թ.), Երեւան 1993)։

Հայերն անմի­ջա­պես դիմում են անգլիա­կան զինվո­րա­կան առա­քե­լությա­նը, որտե­ղից էլ Վահան եպիսկո­պո­սին հայտնում են Շատելվորդի հրա­հանգը. «Եթե անգլիա­կան միսիա­յում ստո­րագրություն տվող անձինք հեռա­նան քաղա­քից, անմի­ջա­պես կդա­դա­րի հրա­ցա­նաձգությունը, կվե­րա­նա բոյկո­տը, կվե­րա­կանգնվեն նախկին բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություննե­րը եւ զինված ամբո­խին կստի­պի ցրվել իրենց տեղե­րը»։

Վանքի բակում հավաքված բազմությունը, Ազգա­յին խորհրդի ներկա­յա­ցուցիչնե­րը քննարկում են ստեղծված դրությունը եւ որո­շում, որ Շուշիում մնա­ցած Ասա­տուր Ավե­տիսյա­նը, Հարություն Թումյա­նը եւ Եղի­շե Իշխանյա­նը պետք է ժամա­նա­կա­վո­րա­պես հեռա­նան Ղարա­բա­ղից ավե­լորդ բախումնե­րից ու զոհե­րից խուսա­փե­լու համար։ Իշխանյա­նը գրում է, որ «Ազգա­յին խորհրդի եւ Կենտրո­նա­կան կոմի­տեի անդամնե­րը շատ լավ հիշում էին Հովհաննես Քաջազնունու՝ Հրանտ Բահաթրյա­նին տված խորհուրդը՝ համա­ձայնության եզր գտնե­լու Ադրբե­ջա­նի կառա­վա­րության հետ, որովհե­տեւ Հայաստա­նի կառա­վա­րությունն ի վիճա­կի չէ հարկադրա­կան որեւէ միջո­ցի դիմե­լու, իր ձայնը լսե­լի դարձնե­լու եւ մերժե­լու Ադրբե­ջա­նի ապօ­րի­նի պահանջնե­րը»։

Անգլիա­ցի­նե­րի հետ հանդիպման ժամա­նակ մայոր Մոնք-Մենսո­նը պատվո խոսք է տալիս Իշխանյա­նին եւ մյուսնե­րին անվնաս հասցնել Թիֆլիս, ինչպես նաեւ ամեն ինչ անել, որպեսզի Սուլթա­նո­վը հեռացվի Ղարա­բա­ղից։ Համա­ձայնությունից կես ժամ անց հրաձգությունը քաղա­քում դադա­րում է։ Հունի­սի 6‑ին Իշխանյանն ու իր ընկերնե­րը անգլիա­ցի զինվորնե­րի ուղեկցությամբ շարժվում են Աղդամ, այնտե­ղից՝ Եվլախ եւ գնացքով հասնում Թիֆլիս։

Պահանջում են հեռա­նալ նաեւ Թիֆլի­սից

Թիֆլի­սում Իշխանյա­նը հանդի­պում է Դաշնակցության ներկա­յա­ցուցիչնե­րի, ինչպես նաեւ Հայաստա­նի տարբեր պաշտոնյա­նե­րի հետ։ Առա­վել ուշագրավ է հունի­սի 8‑ին նրա եւ Հայաստա­նի Հանրա­պե­տության արտա­քին գործե­րի նախա­րար Սիրա­կան Տիգրանյա­նի հանդի­պումը անգլիա­կան բանա­կի գենե­րալ Կորիի հետ։ Նախա­պես պայմա­նա­վորված հանդի­պումը շատ կարճ է տեւում. գենե­րա­լը շտա­պում էր։ Հեռա­նա­լուց հետո Տիգրանյա­նը Իշխանյա­նին վրդովված ասում է, որ Կորին արդա­րացնում է Շատելվորդի գործո­ղություննե­րը Ղարա­բա­ղում.

«Նա արդար է համա­րում գենե­րալ Շատելվորդի արած կարգադրությունը, ասում է, որ նա եղել է Շուշիում, տեղի վրա խոսել է, ամեն բան բացատրել հայ ղեկա­վարնե­րին, բայց նրանք փոխա­նակ օգնե­լու մեզ, դժվա­րություններ են հարուցում։ Բացի այդ, որ շատ կարեւոր է, գենե­րալ Շատելվորդը ստույգ տեղե­կություններ ունի, որ Շուշիի հայ ղեկա­վարնե­րը խիստ թշնա­մա­կան դիրք ունեն մեր հանդեպ, նրանք մոլի ռուսոֆիլներ են։ Եվ գիտե՞ս ինչ ասաց անպի­տա­նը, թե՝ «ամեն հայի ձեռքի մաշկը քերենք, տակից ռուսի արյուն դուրս կգա» (Եղի­շե Իշխանյան, Լեռնա­յին Ղարա­բաղ, 1917–1920։ Երեւան 1999թ., էջ 462)։

Հունի­սի 9‑ին հայկա­կան դեսպա­նատնից հայտնում են, որ անգլիա­կան առա­քե­լությունը Իշխանյա­նին, Թումյա­նին եւ Լալա­յա­նին շտապ կանչում է. անգլիա­ցի­նե­րը պահանջում էին հեռա­նալ նաեւ Թիֆլի­սից։ «Որոշված ժամին եղանք միսիա­յում, ներկա­յա­ցանք պետին, որը ռուս թարգմանչի միջո­ցով հայտա­րա­րեց, որ 48 ժամվա ընթացքում պարտա­վոր ենք հեռա­նալ Թիֆլի­սից, գնալ Երեւան, ներկա­յա­նալ այնտե­ղի անգլիա­կան միսիա­յին եւ մնալ նրան հսկո­ղության ներքո։ Հարցրինք, թե ինչ պիտի հասկա­նալ «հսկո­ղության ներքո» ասե­լով։ Թարգմա­նը հարցրեց ու հայտնեց, որ Երեւա­նից որեւէ ուղղությամբ մեկնե­լիս պիտի տեղե­կացնել միսիա­յին»,- գրում է Եղի­շե Իշխանյա­նը։ Հունի­սի 13-ին նրանք հասնում են Երեւան։

Կոտո­րա­ծը

Ղարա­բա­ղի Ազգա­յին խորհրդի անդամնե­րի հեռա­նա­լուց անմի­ջա­պես հետո Սուլթա­նո­վի հանձնա­րա­րությամբ ադրբե­ջա­նա­կան ուժե­րը հարձակվում են Ղայբա­լու գյուղի վրա։ Մոտ 70 տուն ունե­ցող գյուղն ամբողջո­վին ավերվում է, բնակչությունը կոտորվում։ «Ըստ Ղարա­բա­ղի դեպքե­րը քննող պառլա­մենտա­կան հանձնա­ժո­ղո­վի արձա­նագրության, Ղայբա­լուի կործանման ժամա­նակ սպանվել է 500 մարդ» (Մ. Հարությունյան, Լեռնա­յին Ղարա­բա­ղը 1918–1921թթ., Երեւան, 1996)։

Հունի­սի 7‑ին ադրբե­ջա­նա­կան հրո­սակնե­րը հարձակվում են քաղա­քի մոտա­կայքում գտնվող Կրկժան, Փահլուր, Ջամի­լու հայկա­կան գյուղե­րի վրա, որտեղ տասնյակ մարդիկ են սպանվում։

«Հայաստա­նի աշխա­տա­վոր», 17 հունի­սի, 1919թ., թիվ 73

«Տաճկա-թաթա­րա­կան արյունա­ծա­րավ ու բռնա­կալ բեկերն ու խանե­րը հասան իրենց նպա­տա­կին։ Ամեն կողմից պաշա­րե­լով՝ նրանք կոտո­րա­ծով ու հրդե­հով ստրկացնում են հերո­սա­կան ու ազատ Ղարա­բա­ղը։ Արդեն ավերված ու կոտորված են 6 գյուղեր։ Միայն Խանքենդում 620 կանանց եւ երե­խա­նե­րի դիակ է հաշված։ Մասսա­յա­կան կոտո­րա­ծի արյան հեղե­ղով ու խաղաղ շինա­կաննե­րի տնե­րի հրդե­հով, արյունա­ծա­րավ Սուլթա­նովներն ու ջարդա­րար Խան-Խոյսկի­նե­րը կամե­նում են կոտո­րա­ծից ու ավե­րից ազատ չթողնել նաեւ դյուցազնա­կան Ղարա­բա­ղը։
Վտանգը լուրջ է եւ օրհա­սա­կան։ Ղարա­բա­ղը մեր ազա­տության միջնա­բերդն է։ Ղարա­բա­ղի անկումը հավա­սար է Հայաստա­նի ստրկության։ Եվ Ղարա­բա­ղը չպետք է ընկնի»։

Հունի­սին Ղարա­բա­ղում տեղի ունե­ցած դեպքե­րը Սուլթա­նո­վը բացատրում էր, իբր թե, հայե­րի հարձա­կումով։ Ադրբե­ջա­նի վարչա­պե­տին ուղղված զեկուցագրում նա գրում էր, որ Շուշիի անվտանգությունն ապա­հո­վե­լու նպա­տա­կով մերձա­կա բնա­կա­վայրե­րում պահա­կա­կե­տեր է տեղա­կա­յել՝ անկախ ազգությունից զինված խմբե­րի մուտքն արգե­լե­լու համար։ Ինչ վերա­բե­րում էր Ղայբա­լուին, ապա, ըստ Սուլթա­նո­վի, քոչվորնե­րը ենթարկվել են հարձակման, ապա ստիպված «մաքրել են իրենց ճանա­պարհը»։ Ղարա­բա­ղը զավթե­լու, իսկ հայե­րին իրենց գլխա­վոր թշնա­մին համա­րե­լու քաղա­քա­կա­նությունն Ադրբե­ջա­նի բարձրաստի­ճան պաշտոնյա­նե­րը չէին էլ թաքցնում։ Հունի­սի 20-ին «Հայաստա­նի աշխա­տա­վոր» թերթը գրում էր, որ Ադրբե­ջա­նի վարչա­պետ Ուսուբբե­կո­վը հայտա­րա­րել է, թե «Ղարա­բա­ղում պետք է անպայման տարածվի իրենց իշխա­նությունը», ապա ավե­լացրել. «Եթե ուզե­նանք, երկու շաբաթվա մեջ կգրա­վենք Զանգե­զուրը, բայց առայժմ այն չենք անե­լու»։

Հանրա­հա­վաք Երեւա­նում

Հունի­սի 16-ին Երեւա­նում, ի պաշտպա­նություն Ղարա­բա­ղի, բազմա­մարդ հանրա­հա­վաք է տեղի ունե­նում, որն ընդունում է հատուկ բանա­ձեւ.

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ