16.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հայաստա­նի նոր խորհրդա­րա­նի ընտրություննե­րը տեղի են ունե­նում հունի­սի 21–23‑ը։ Արդեն ամսի 25-ին ընդդի­մությունը բարձրա­ձայնում է բազմա­թիվ կեղծիքնե­րի ու ապօ­րի­նություննե­րի մասին։ ՀԺԿ‑ն հայտա­րա­րում էր, որ ընտրություննե­րը վերածվել են «ծաղրի», մարդիկ չեն գնում քվեարկության, իսկ «վարչա­կան ապա­րա­տը գործիք է դարձել ագի­տա­ցիա­յի համար»։

1919‑ի հունի­սի ամե­նա­կա­րեւոր ներքա­ղա­քա­կան իրա­դարձությունը Հայաստա­նի խորհրդա­րա­նի ընտրություններն էին։ Գործող խորհրդա­րա­նը չէր ընտրվել քաղա­քա­ցի­նե­րի կողմից. 1918‑ի հունի­սին այն ձեւա­վորվել էր Հայոց ազգա­յին խորհրդի կազմը եռա­պատկե­լով։

Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցությունը Խորհրդում չուներ մեծա­մասնություն, ուստի 1918‑ի աշնա­նը ստիպված Հայ ժողովրդա­կան կուսակցության հետ կոա­լի­ցիա էր կազմել։ Կառա­վա­րությունում համա­տեղ աշխա­տանքը երկու կուսակցության քաղա­քա­կան տարա­ձայնություննե­րը չէր հարթել. փոխա­դարձ մեղադրանքներն ու քննա­դա­տություննե­րը շարունակվում էին։

«Դեռ կոա­լի­ցիա­յի ժամա­նա­կաշրջա­նում, Հայաստա­նի Խորհրդի նիստե­րը վերածվել էին թատե­րա­կան ներկա­յա­ցումնե­րի, ուր հաճա­խող ժողո­վուրդը լսում էր ընդդի­մա­դիր պատգա­մա­վորնե­րի անզուսպ քննա­դա­տություննե­րը կառա­վա­րության, հաճախ անհիմն եւ անարդար։ Դրանք բերնե բերան տարածվում էին դուրսը եւ վրդո­վում ժողովրդի մտքե­րը»,- գրում էր Սիմոն Վրացյա­նը։

Քաղա­քա­կան հակա­սություննե­րի վերջնա­կե­տը մայի­սի 28‑ի ակտն էր, որն ընդդի­մա­դիր ուժե­րը որա­կել էին ընդհուպ մինչեւ պետա­կան հեղաշրջում։ Խորհրդի հունի­սի 4‑ի նիստում Հայ ժողովրդա­կան կուսակցությունը հայտա­րա­րեց կոա­լի­ցիա­յից դուրս գալու մասին։ Նիստե­րի դահլի­ճը լքե­ցին նաեւ սոցիալ-դեմոկրատնե­րը եւ խորհրդա­րա­նը փաստա­ցի դադա­րեցրեց իր գործունեությունը։

Նոր ընտրա­կան օրենսգիրքը

Մարտի 31-ին Հայաստա­նի խորհուրդն ընտրություններն անցկացնե­լու համար հատկացրել էր 200 հազար ռուբլի։ Նոր ընտրա­կան օրենսգիրքն ուներ 10 գլուխ եւ 111 հոդված։

Սահմանվում էր ընտրություննե­րի ժողովրդա­վա­րա­կան համա­կարգ՝ ընդհա­նուր, ուղղա­կի, հավա­սար եւ գաղտնի քվեարկության միջո­ցով, առանց ազգի, կրո­նի ու սեռի խտրության։ Պատգա­մա­վորնե­րի թիվը սահմանվում էր 80 հոգի։ Ամեն մի ընտրող քաղա­քա­ցի կարող էր ընդգրկվել միայն մեկ ընտրա­ցուցա­կում։ Ընտրե­լու իրա­վունք ունեին 20 տարին լրա­ցած երկու սեռի բոլոր քաղա­քա­ցի­նե­րը։ Ընտրա­կան իրա­վունք էր տրվում նաեւ հանրա­պե­տությունում գտնվող արեւմտա­հայ գաղթա­կաննե­րին առանց որեւէ սահմա­նա­փակման։ Իսկա­կան զինվո­րա­կան ծառա­յության մեջ գտնվողնե­րը ընտրություննե­րին մասնակցե­լու իրա­վունք չունեին (Արա­րատ Հակոբյան, Հայաստա­նի խորհրդա­րա­նը եւ քաղա­քա­կան կուսակցություննե­րը 1918–1920, Երեւան, 2005)։

Ընտրություններն անցկացվե­լու էին համա­մասնա­կան սկզբունքով։

Քարոզչությունն ու խոստումնե­րը

Հունի­սի առա­ջին օրե­րից քաղա­քա­կան կուսակցություննե­րը սկսում են ներկա­յացնել այն հիմնա­կան հարցե­րի շրջա­նա­կը, որոնք իրա­կա­նացնե­լու էին խորհրդա­րա­նում հայտնվե­լուց հետո։ Նախընտրա­կան քարոզչության ու խոստումնե­րի ցանկում մեծ ուշադրություն էր հատկացվում սոցիա­լա­կան հարցե­րին։ Նոր ընտրություննե­րի անցկա­ցումը հատկա­պես կարեւոր էր Դաշնակցության համար, քանի որ կառա­վա­րության գործունեությունը չէր կարող լիարժեք լինել առանց խորհրդա­րա­նա­կան մեծա­մասնության։

Դաշնակցությունը հանդես էր գալիս մի քանի հիմնա­կան լոզունգով՝ «Միացյալ եւ ազատ Հայաստան», «Ամբողջ իշխա­նությունը աշխա­տա­վոր ժողովրդին», «Հողը՝ աշխա­տա­վո­րին, գործը՝ գործա­զուրկին», «Հաց՝ ժողովրդին»։ Դրանք ուղեկցվում էին քաղա­քա­կան հակա­ռա­կորդնե­րի սուր քննա­դա­տությամբ։

Անդրա­դառնա­լով Հայաստա­նում տիրող սովին՝ «Հայաստա­նի աշխա­տա­վո­րը» գրում էր, որ թշնա­մու արշա­վանքնե­րից ու աղետնե­րից բացի, հացա­հա­տի­կի բացա­կա­յության պատճա­ռը «կառա­վա­րության որոշ անդամնե­րի հանցա­վոր անփութությունն ու ապի­կա­րությունն է»։ Պարե­նի ապա­հովման հարցե­րով զբաղվում էր մատա­կա­րարման նախա­րար Քրիստա­փոր Վերմիշյա­նը, որը Հայ ժողովրդա­կան կուսակցությունից էր։ «Մենք գիտենք, որ Հայաստա­նի պարե­նա­վորման կուշտ մինիստրը սովը շատ սովո­րա­կան երեւույթ համա­րե­լով, ոչ միայն ոչ մի արտա­կարգ միջոց չէ ձեռք առել, այլ սովո­րա­կան միջոցնե­րից անգամ չէ օգտվել սովա­մահնե­րին հաց հասցնե­լու համար։ Բոլո­րին էլ հայտնի է, որ պ. Վերմի­շեւը ահա­գին թվով ինքնա­պա­րե­նա­վորվող գործա­կա­լություններ է ստեղծել Երեւա­նից մինչեւ Թիֆլիս ու Եկա­տե­րի­նո­դար, բայց ոչ մի հատիկ ցորեն չէ ստա­ցել Հայաստա­նի համար»,- գրում էր թերթը։

Նախընտրա­կան «սեւ քարոզչության» մեջ առանձնա­հա­տուկ տեղ էր զբա­ղեցնում օտար պետություննե­րի կամ ուժե­րի շահե­րին ծառա­յե­լու մեղադրանքը։

Դաշնակցությունը մեղադրում էր ՀԺԿ-ին, որ վերջինս Դենի­կի­նի բանա­կի Անդրկովկա­սին մոտե­նա­լուն զուգա­հեռ ակտի­վացրել է հակա­դաշնակցա­կան գործունեությունը։ Ըստ ՀՅԴ‑ի՝ «ժողովրդա­կաննե­րը» դեմ էին Հայաստա­նի անկա­խությա­նը եւ անհամբեր սպա­սում էին ռուսա­կան կարգե­րի հաստատմա­նը, ինչը կրկին մեծ հնա­րա­վո­րություններ կստեղծեր բուրժուա­զիա­յի համար։

«Հայաստա­նի աշխա­տա­վոր», 6 հունի­սի, 1919թ., թիվ 64

«Դենի­կի­նի մոտե­նա­լը բաց արավ հակա-«ժողովրդականների» կաշկանդված լեզուն։ Անճա­րա­ցած եւ ակա­մա Հայաստա­նի օրիենտա­ցիա ընդունած հայ կադետնե­րը վար են դրել իրենց «ազգա­յին» ու «ժողովրդա­կան» դիմակնե­րը։ Ի՜նչ շահ ունեն նրանք այլեւս հայկա­կան կամ անդրկովկասյան օրիենտա­ցիա ընդունե­լու, երբ գալիս է հին Ռուսաստա­նը եւ խոստա­նում է վերա­դարձնել նրանց իրենց կորցրածնե­րը։ Հայ ապազգայնա­ցած, հայրե­նա­խույս եւ տնտե­սա­կան նվա­ճո­ղա­կան մեծ ախորժակ ունե­ցող բուժուա­զիան ցնծում է կոզակնե­րի ներարշա­վի շեփո­րի ձայնը լսե­լով»։

Բոյկոտ

ՀՅԴ‑ի համա­մասնա­կան ցուցա­կում 120 թեկնա­ծու կար, էսէռնե­րը ներկա­յացրել էին 35 անուն, ՀԺԿ‑ն՝ 60։ Միացյալ Հայաստա­նի անկա­խության ակտի ընդունումից հետո ՀԺԿ‑ն բոյկո­տում է ընտրություննե­րը։ Նրան են միա­նում նաեւ սոցիալ-դեմոկրատնե­րը՝ մենշեւիկներն ու բոլշեւիկնե­րը։ Պատմա­գետնե­րի շրջա­նում ընդունված է այն տեսա­կե­տը, որ եթե նույնիսկ այս ուժե­րը մասնակցեին ընտրություննե­րին, ապա շատ քիչ ձայն կստա­նա­յին։ Նման եզրա­կա­ցության հիմքում նախորդ տարում տեղի ունե­ցած քվեարկություննե­րի արդյունքն էր եւ Հայաստա­նի բնակչության շրջա­նում սոցիալ-դեմոկրատնե­րի ու «ժողովրդա­կաննե­րի» ցածր մասսա­յա­կա­նությունը։

Դուրս գալով ընտրա­կան պայքա­րից՝ այս կուսակցություննե­րը շարունա­կում են ակտի­վո­րեն քննա­դա­տել Դաշնակցությա­նը եւ նախընտրա­կան ամբողջ շրջա­նում կոչ էին անում ժողովրդին չմասնակցել ընտրություննե­րին։ Երեւա­նում լույս տեսնող «Ժողո­վուրդ» թերթի հունի­սի բոլոր համարնե­րում տպագրված է «Քաղա­քա­ցի­ներ, մի մասնակցեք հունի­սի 23‑ի պառլա­մենտի ընտրություննե­րին։ Դրա­նով արտա­հայտե­ցեք ձեր բողո­քը Դաշնակցա­կան բռնա­պե­տության դեմ» կոչը։

Ընտրա­կա­շառքն ու վարչա­կան ռեսուրսը

Մամուլը գրում էր, որ խնա­մա­տա­րության նախա­րա­րությունը (նախա­րա­րը ՀԺԿ-ից էր) Սուրմա­լու գավա­ռի (այս գավա­ռում էր ծնվել էսէռ Արշամ Խոնդկարյա­նը) գյուղա­ցի­նե­րին չէր կարո­ղա­ցել սերմա­ցու ապա­հո­վել, ուստի խոստա­ցել էր ամեն դեսյա­տին հողի համար 2000 ռ. փոխհա­տուցում տալ։ «Պ. Արշամ Խոնդկարյա­նը, անշուշտ, օգտվե­լով այն հանգա­մանքից, որ վերո­հիշյալ նախա­րա­րության մեջ իր կուսակցա­կան ընկերնե­րից շատե­րը գրա­վում են կարեւոր պաշտոններ, օգնում է գյուղա­ցի­նե­րին հատկացված փողե­րը ստա­նա­լու, պայմա­նով, որ նրանք խոստա­նում են իրենց քվե­նե­րը տալ թիվ 3‑ին։ Այսպի­սի խոստումներ տալով մինչեւ այժմ փող ստա­ցել են Հախվե­րիս, Բլուր, Փանիկ եւ այլ գյուղեր, իսկ դեռ խոստում չտված իգդիրցի­նե­րը… չեն կարո­ղա­նում ստա­նալ» (Հայաստա­նի աշխա­տա­վոր, 17 հունի­սի, 1919թ., թիվ 73)։

Հայաստա­նի նոր խորհրդա­րա­նի ընտրություննե­րը տեղի են ունե­նում հունի­սի 21–23‑ը։ Արդեն ամսի 25-ին ընդդի­մությունը բարձրա­ձայնում է բազմա­թիվ կեղծիքնե­րի ու ապօ­րի­նություննե­րի մասին։ ՀԺԿ‑ն հայտա­րա­րում էր, որ ընտրություննե­րը վերածվել են «ծաղրի», մարդիկ չեն գնում քվեարկության, իսկ «վարչա­կան ապա­րա­տը գործիք է դարձել ագի­տա­ցիա­յի համար»։

«Ժողո­վուրդ», 25 հունի­սի, 1919թ., թիվ 68

«Իգդի­րի կոմի­սա­րը սպառնա­լի­քով փակել է տալիս խանութներ, արհեստա­նոցներ, դուրս է բերել տալիս միլի­ցիո­ներնե­րի միջո­ցով տնե­րից մարդիկ եւ քշում դեպի ընտրա­կան հանձնա­ժո­ղով եւ ընտրողնե­րի ձեռքը տալիս միայն Դաշնակցության ցանկը։ Ալեքսանդրա­պո­լի գավա­ռում պառլա­մենտի դաշնակցա­կան անդամ Տեր-Հակոբյա­նը շրջում է գյուղե­րը՝ ուղեկցությամբ միլի­ցիո­ներնե­րի եւ մաուզե­րիստնե­րի՝ զինված «տղե­րանցով» ժողովներ է կազմում, սուտ ժողո­վա­կաննե­րին հավա­տացնում է, որ ժողովրդին ալյուր տվո­ղը Դաշնակցությունն է եւ պահանջում է, որ բոլո­րը ձայն տան միայն Դաշնակցության թեկնա­ծունե­րին, հակա­ռակ դեպքում ալյուր չեն ստա­նա։ Նույն գավա­ռում մի այլ ոմն Տեր-Աբրա­համյանց՝ պետա­կան պաշտոնյա խնա­մա­տա­րության մինիստրության գյուղա­կան լիա­զորնե­րից, որոնք դիմում են նրան ալյուրի համար, պահանջում է, որ նախ նրանք գրվեն անդամ Դաշնակցության եւ պարտա­վորվեն ձայն տալ Դաշնակցության ցանկին եւ ապա՝ միայն այդ պայմա­նով համա­ձայնում է ալյուր բաց թողնել»։

Արդյունքնե­րը

Ընտրություննե­րի արդյունքում ամե­նա­շատ ձայնը ստա­նում է Հայ հեղա­փո­խա­կան դաշնակցությունը՝ 230 272, եւ խորհրդա­րա­նում ունե­նում է 72 պատգա­մա­վոր։ Էսէռնե­րը ստա­նում են 13 239 քվե եւ ունե­նում 4 պատգա­մա­վոր։ Թուրքերն ունե­նում են 3, իսկ անկուսակցա­կան գյուղա­ցիա­կան միությունը՝ 1 պատգա­մա­վոր։

Այսպի­սով, 1919թ. հունի­սի վերջին ձեւա­վորվում է Հայաստա­նի Հանրա­պե­տության առա­ջին խորհրդա­րա­նը, որը, ինչպես նշում է Ռուբե­նը, ներկա­յացնում էր հայ իրա­կա­նությունը։

«Խորհրդա­րա­նը մեղադրվում էր իբրեւ իր որա­կով, պատրաստությամբ՝ անհա­մա­պա­տասխան պետա­կան օրենսդրության. դա անհա­վա­նա­կան չէ եւ ճշմարտության մոտ է, բայց թե պիտի ի նկա­տի առնել, որ խորհրդա­րա­նը հայ իրա­կա­նության բարձր եւ միջակ ուժե­րի արտա­հայտությունն էր, նրա մտա­վոր պատկե­րը, ու խորհրդա­րա­նից դուրսն էլ դժվար էր ճարել պատրաստված մարդկանց, որոնք օժտված լինեին միա­ժա­մա­նակ ցանկացված օրենսդրա­կան ձիրքե­րով եւ բարո­յա­կան հասկա­ցո­ղություննե­րով» (Ռուբեն, Հայ հեղա­փո­խա­կա­նի մը հիշա­տակնե­րը, հատոր 7, Երեւան, 1990)։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտա­գործվել են փաստաթղթեր Հայաստա­նի Ազգա­յին արխի­վից:

Առնչվող Հոդվածներ