16.1 C
Yerevan

“Առաջ” Գոռա­լով Հետ Ենք Գնում

 Ոչ թե պետք է պահանջենք, որ ռուս խաղա­ղա­պահնե­րի ժամկե­տը երկա­րացվի, այլ պետք է հասկա­նանք, որ նրանք իրա­կա­նում անվտանգությունը չեն ապա­հո­վում։ Լավ, ամե­նա­շա­տը երեք տարի էլ մնա­ցին Արցա­խում, բա հետո՞։

Ռուբեն Բաբա­յան

Путин спасибо գոռա­լով՝ մենք քաղա­քակրթա­կան նույն դաշտում ենք մնում, որտեղ գտնվում են Ռուսաստա­նը, Ադրբե­ջա­նը, Բելա­ռուսը, Թուրքիան, Ղազախստա­նը

Lragir.am‑ի զրուցա­կիցն է Հովհաննես Թումանյա­նի անվան տիկնի­կա­յին թատրո­նի գեղարվեստա­կան ղեկա­վար Ռուբեն Բաբա­յա­նը

Պարոն Բաբա­յան, ինչպե՞ս եք գնա­հա­տում Բերձո­րի միջանցքի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կը, ի՞նչ պետք է անել։

Մեր ամե­նա­մեծ սխալն այս բոլոր տարի­նե­րի ընթացքում եղել է այն, որ փորձել ենք ստա­տուս քվոն պահպա­նել։ Միշտ եղել է ինչ-որ իրա­վի­ճակ, փորձել ենք դրան արձա­գանքել և ընդհանրա­պես չենք եղել նախա­ձեռնո­ղի դերում։ Օրի­նակ բերենք այս վերջին իրա­դարձություննե­րը։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Բերձո­րի միջանցքը փակած ադրբե­ջանցի­նե­րը սուտ բնա­պահպաններ են։ Մենք կարող էինք նախա­ձեռնող լինել և նույն այդ հանքե­րի հարցն ինքներս առա­ջի­նը բարձրացնել, Արցախ բերել միջազգա­յին դիտորդներ, փորձա­գետներ։

Ի՞նչ է պետք անել։ Պատմությունն ու փորձը ցույց տվե­ցին, որ տարածքա­յին պահանջը չի ընդունվում աշխարհի կողմից։ Ինքնո­րոշման իրա­վունքն ամբողջո­վին վարկա­բեկվել է, այսօր ինչ տարածք զավթում է Ռուսաստա­նը, անունը դնում է ինքնո­րո­շում։ Հնա­րա­վոր է կիրա­ռել մի տարբե­րակ, որն աշխա­տել է Կոսո­վո­յի դեպքում՝ անջա­տում հանուն փրկության։ Բայց ինչո՞ւ անջա­տել, սա ամե­նա­կարև­որ հարցն է, մենք պետք է ցույց տանք, որ Արցախն ու Ադրբե­ջա­նը գտնվում են տարբեր քաղա­քակրթա­կան դաշտե­րում։ Ադրբե­ջա­նի խոստումնե­րին ի պատասխան՝ ապա­հո­վել հայե­րին բոլոր այն իրա­վունքնե­րով, որոնք ունեն Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­նե­րը, մենք պետք է ասենք՝ իսկ ի՞նչ իրա­վունքնե­րի մասին է խոսք գնում մի երկրում, որտեղ չկա ընդդի­մություն, ազատ մամուլ, որտեղ ընդդի­մա­դիրնե­րը նստած են բանտե­րում կամ արտաքսված են երկրից։ Ցավոք սրտի, խնդիրն ամբողջո­վին դարձել է ազգա­միջյան, բայց մենք ազգա­միջյան ոլորտից պետք է տեղա­փո­խենք քաղա­քակրթա­կան դաշտ։ Բայց այստեղ մի շատ կարև­որ հարց կա՝ «Путин спасибо» գոռա­լով՝ մենք քաղա­քակրթա­կան նույն դաշտում ենք մնում, որտեղ գտնվում են Ռուսաստա­նը, Ադրբե­ջա­նը, Բելա­ռուսը, Թուրքիան, Ղազախստա­նը։ Խնդի­րը ոչ թե այն է, որ աշխարհին ցույց տանք, որ մենք ուրիշ քաղա­քակրթա­կան դաշտում ենք, այլ իսկա­պես լինենք ուրիշ քաղա­քակրթա­կան դաշտում։ Ոչ թե պետք է պահանջենք, որ ռուս խաղա­ղա­պահնե­րի ժամկե­տը երկա­րացվի, այլ պետք է հասկա­նանք, որ նրանք իրա­կա­նում անվտանգությունը չեն ապա­հո­վում։ Լավ, ամե­նա­շա­տը երեք տարի էլ մնա­ցին Արցա­խում, բա հետո՞։ Երբ մենք խոսում ենք միջազգա­յին մանդա­տի մասին, իրոք այդ ուղղությամբ պետք է աշխա­տենք, մեզ համար շատ կարև­որ է անվտանգությունը, ոչ թե այն, թե ում կողմից է այդ անվտանգությունն ապա­հովվում։ Երբ դու քո անվտանգությունը կապում ես միայն մեկ երկրի հետ, պարզվում է, որ նա կարող է քո հաշվին հանգիստ ինչ-որ առևտուր անել։ Այո, պետք է նույն ռուսա­կան խաղա­ղա­պահնե­րին որո­շա­կի պահանջներ ներկա­յացնել, օրի­նակ, ինչո՞ւ միջազգա­յին լրագրողնե­րը չեն կարող մտնել Արցախ ու լուսա­բա­նել, թե ինչ է այնտեղ կատարվում։ Ինչ-որ թաքուն բա՞ն է կատարվում այնտեղ։ Դեպի աշխարհ պետք է բացվել, մենք պետք է պաշտպա­նենք արցա­խա­հա­յության շահե­րը, իրենք դեպի աշխարհ պետք է բացվեն։ Եվ կապ չունի՝ իրենք ճանաչված պետություն են, թե ճանաչված չեն։ Արժեքներ կրե­լու համար պետա­կան ստա­տուսը կարև­որ չէ։

Ի՞նչ են ցույց տալից ռուսա­կան զորքի գործո­ղություններն Արցա­խում։

Մենք 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ տեսանք, որ Ռուսաստա­նը կոնկրետ խնդիր էր լուծում՝ իր ռազմա­կան ուժե­րը տեղա­կա­յել Արցա­խում։ Բայց իր համար դա Ադրբե­ջա­նի տարածքն է, իրեն պետք էր ինչ-որ ձևով իր ռազմա­բա­զան տեղադրել նաև Ադրբե­ջա­նում։ Եթե մենք չփո­խենք մեր քաղա­քակրթա­կան ընտրությունը, շատ հավա­նա­կան է, որ մի երկու տարի անց Ռուսաստա­նը կարող է Ադրբե­ջա­նի հետ պայմա­նա­գիր կնքել Ստե­փա­նա­կերտում ռուսա­կան բազա տեղա­կա­յե­լու մասին։ Հիմա արդեն դեպի դա է գնում, որ Արցա­խը պարզա­պես ռուսա­կան ռազմա­բա­զան սպա­սարկող մի տարածք է։ Եվ թե դրա փոխա­րեն Ռուսաստանն ինչ կզի­ջի Ադրբե­ջա­նին, մենք դա չգի­տենք, որովհետև Ռուսաստան-Ադրբե­ջան հարա­բե­րություննե­րի մեջ այսօր որևէ դերա­կա­տա­րում չունենք։ Հետև­ա­բար, մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի դերա­կա­տա­րում ունե­նանք, առա­ջին հերթին Արցա­խը պետք է դերա­կա­տա­րում ունե­նա Ադրբե­ջա­նի հետ հարա­բե­րություննե­րում։ Դա չի նշա­նա­կում, որ մենք պատասխա­նատվությունը մեր վրա­յից գցում ենք։ Եվ Հայաստա­նը, և Սփյուռքը պետք է աջակցեն Արցա­խին, պետք է մշա­կենք մեր պլա­նը։ Հիմա բոլորս խոսում ենք այն մասին, որ մտա­հոգված ենք, այդ մտա­հոգվա­ծությունը պետք է արտա­հայտչա­կան ձև գտնի։ Եվ դա միայն իշխա­նությունը չպետք է անի, կրեա­տիվ գաղա­փարներ կարող են ծնել բոլո­րը, պետք է դառնալ նախա­ձեռնող՝ միջազգա­յին ընդունված խաղի շրջա­նակնե­րում, ոչ թե լաց լինենք կամ դժգո­հենք, թե աշխարհը մեր դեմ է։

ՄԱԿ‑ի Անվտանգության խորհրդի նիստը որո­շա­կի քայլ էր, դրան պետք է հետև­են ուրիշ քայլեր, հասնել այնտեղ, որ նույնիսկ պատժա­մի­ջեցներ կիրառվեն Ադրբե­ջա­նի դեմ։ Այդ միջանցքը առա­ջի­կա­յում կարող է բացվել, բայց արդյոք դա նշա­նա­կում է, որ հետո  մի ուրիշ պատրվա­կով չի  փակվե­լու։ Մենք չպետք է սպա­սենք, պետք է ինքներս լինենք նախա­ձեռնող, ցույց տանք, որ բաց ենք աշխարհի համար։ Պետք է ցույց տանք, թե ինչ արժեքներ ենք կրում, և այդ արժեքնե­րը կրողնե­րը չեն կարող լինել մի պետության կազմում, որը լրիվ ուրիշ արժեքնե­րի է դավա­նում։

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ