16.1 C
Yerevan

Հայոց Ցեղասպա­նության Լրագրումը

(Մաս չորրորդ՝ վերջին)

Թերթը շարունա­կա­կան բնույթով տպագրում էկեղծ նյութեր, այսպես կոչված, հայկա­կանվայրա­գություննե­րի մասին, որով նշում է, որայն հողը, որի վրա թափվել է թուրքի արյուն, չի կարող դառնալ հայե­րի հայրե­նիք:

Էլի­նա Միրզո­յան

«ԱԼԲԱՅՐԱՔ» ԹԵՐԹԸ՝ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ» ԺԽՏՈՂԱԿԱՆ ԹԵԶԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂ (1919–1920 ԹԹ.)

Թերթի վերահրա­տա­րա­կումը, ինչպես արդեն ընդգծել ենք, գլխա­վո­րա­պես պայմա­նա­վորված էր Մուդրո­սի զինա­դա­դա­րով. այն վերահրա­տա­րակվում էր որպես ի պատասխան Մուդրո­սի զինա­դա­դա­րի և ի հակադրություն հայե­րին՝ հայե­րի հայրե­նի տարածքնե­րը հայե­րին վերա­դարձնե­լու գործընթա­ցին: Թեզի առա­ջադրած նյութե­րը հիմնա­կա­նում ներկա­յացվում էին մի քանի ուղղություննե­րով՝ հայատյա­ցության սերմա­նում, թրքա­կան ազգա­յին ոգին բարձրացնե­լու նպա­տա­կով թյուրքա­կա­նության փառա­բա­նում, սպա­նություննե­րի, բռնություննե­րի, բռնա­բա­րություննե­րի տեսա­րաննե­րի վերագրում հայե­րին, կեղծ վիճա­կագրություններ «կոտորված թուրքե­րի քանա­կի և բնա­կա­վայրե­րի», պատմա­կան տեղե­կություննե­րի կեղծում, այն տերություննե­րի քննա­դա­տում, որոնք սատար են կանգնում «ցեղասպան հայե­րին» (Albayrak, S. 53; McCarthy, 2002; Albayrak, S. 118, 15 Teşrin‑i sani 336): Հայերն այս թերթում ներկա­յացվում են՝ «հայկա­կան հարց, հայկա­կան սարսափներ, հայկա­կան դեպքեր, հայկա­կան կոտո­րածներ» ձևա­չա­փով՝ նորություննե­րի, մեկնա­բա­նություննե­րի, բանաստեղծություննե­րի, նամակնե­րի և հայտա­րա­րություննե­րի տեսքով (Ö. Gündoğdu, “Ermenilerin Hakkımızda Reva Gördükleri Fecî Zulümler Tahkikatından Tehcirden Evvel”, Albayrak, S. 6, 22 Nisan 1919; Ö. Gündoğdu, “Ermenilerin Hakkımızda Reva Gördükleri Fecî Zulümler Tahkikatından Tehcirden Evvel 20”, Albayrak, S. 23, 28 Ağustos 1919; “Muhit Haberleri”, Albayrak, S. 6, 22 Nisan 1919; Albayrak, S. 6, 22 Nisan 1919; Albayrak, S. 29, 21 Eylül 1919; Albayrak, S. 43, 9 Teşrîn‑i sâni 335. Albayrak, S. 34, 18 Kânûn‑ı evvel 335; Albayrak, S. 20, 18 Ağustos 1919; Albayrak, S. 20, 18 Ağustos 1919; Albayrak, S. 23, 28 Ağustos 1919; Albayrak, S. 34, 9 Teşrîn‑i evvel 335; Albayrak, S. 38, 23 Teşrîni evvel 335; Albayrak, S. 34, 9 Teşrîn‑i evvel 335. “Şarkî Anadolu Türk’ü ile Kürt’ü Tefrik Edilemez”; Albayrak, S. 40, 30 Teşrîn‑i evvel 335; Albayrak, S. 29, 21 Eylül 1919): «Ալբայրաքն» իր արձա­գանքն էր ցուցա­բե­րում Արև­ելքում հայկա­կան քաղա­քա­կա­նության և հայե­րին աջակցող պետություննե­րի վերա­բերյալ։ Ամե­նաազդե­ցիկ թղթա­կիցնե­րից Սըթքը Դուրսունօղլուն ներկա­յացնում էր հայե­րի և նրանց աջակցող եվրո­պա­կան պետություննե­րի մոտե­ցումնե­րը որպես ոճրա­գործություններ (Durak, 2011, 2- 22)։ Վերջինս հմտո­րեն կարո­ղա­նում էր մամուլն օգտա­գործել իրենց այս նպա­տա­կի համար. Սըթքի Դուրսունօղլուն1 մեծ աջակցություն է ցուցա­բե­րել Մուստաֆա Քեմա­լի նախա­ձեռնած ազա­տագրա­կան պայքա­րին «Ալբայրաք» թերթում տպագրվող իր հոդվածնե­րով, և, ինչպես նշվում է թրքա­կան աղբյուրնե­րում, նա «թարգմա­նել-փոխանցել է թուրքե­րի ազգա­յին հույզե­րը-զգա­ցումնե­րը» (Durak, 2011, 5–9), որոնք, սակայն, ցանկա­ցած օբյեկտիվ ընթերցող չի կարող չնկա­տել, լեցուն էին հայատյաց նպա­տա­կա­դիր քարոզչա­կան դրսև­ո­րումնե­րով: Նմա­նա­տիպ հոդվածնե­րից է «Ալբայրաք» թերթի 1919 թ. ապրի­լի 22‑ի համա­րում լույս տեսած նյութը՝ վերնագրված «Հայկա­կան վայրա­գություննե­րից»։ Ըստ այս լուրե­րի՝ մահմե­դա­կան «Ալվա­բի» կոչվող գյուղում ողբ է հնչել հայե­րի‘ մուսուլմաննե­րի նկատմամբ իրա­կա­նացրած վայրա­գություննե­րի մասին, և այդ ողբը բանաստեղծա­կան օրի­նա­կով հիշա­տակվում է այդ հոդվա­ծում (Albayrak, 22 Nisan 1919, S 6). 

«Ինչո՞ւ է այս որբ գյուղն այսքան լացում.
Ինչո՞ւ է այսպի­սի կարմիր արյուն հոսում ամեն գետից։
Ի՞նքն էլ է տուժել. վզին շղթա է փաթաթվել։
Բավակա˜ն է, ի սե~ր Աստծո:
Ինչո՞ւ է յուրա­քանչյուր ծխա­կան համայնք դարձել այդքան ամա­յի, աղոտ խավար:
….
Ափսո~ս, ձեր աչքե­րը չե՞ն տեսել այս ամե­նը։
Հերի˜ք է, ի սե~ր Աստծո, հերի~ք է…» (Albayrak, 22 Nisan 1919, S 6)։ 

Թերթը շարունա­կա­կան բնույթով տպագրում է կեղծ նյութեր, այսպես կոչված, հայկա­կան վայրա­գություննե­րի մասին, որով նշում է, որ այն հողը, որի վրա թափվել է թուրքի արյուն, չի կարող դառնալ հայե­րի հայրե­նիք: Միտումնա­վոր տպագրվում է զեղծա­րար ժխտո­ղա­կան նյութե­րի շարք՝ որպես հայ ազգի դիմագծա­յին թիրա­խա­վո­րում աշխարհի առաջ: «Ալբայրաք» թերթը փաստե­րի նպա­տա­կա­յին խեղաթյուրմամբ ուշադրությամբ հետև­ել է հայե­րին Նախիջև­ա­նում, Արցա­խում և ընդհանրա­պես Կովկա­սի տարա­ծաշրջա­նում, կեղծ նորություններ է հաղորդել այդ տարածքնե­րի մասին՝ իր ընթերցողնե­րին փորձե­լով տրա­մադրել հորինված իրա­դարձություննե­րի ու զարգա­ցումնե­րի մասին տեղե­կություննե­րով։ Այդպի­սի լուրերն ամփոփվում էին «Կովկասյան լուրեր» խորագրի ներքո: Նախիջև­ա­նի մասին նյութե­րից մեկում ասվում է հետևյա­լը. «Այժմ պարզ է, որ հայե­րը իսլա­մի դեմ բնաջնջման քաղա­քա­կա­նություն են վարում։ Ե՞րբ է վերջա­նա­լու այս մարդասպան ջարդը, այս պատվի ու պատվի բռնա­բա­րությունը Հայաստա­նի Հանրա­պե­տության կողմից»։ Ապա շարունակվում է. «…Հայտնի է, որ հայերն այս օրե­րին Կովկա­սում մեր համակրո­նա­կաննե­րի նկատմամբ շատ ստոր և դաժան են վարվում և բռնա­բա­րել են նրանց՝ թրքա­կան տարրին ամբողջությամբ ոչնչացնե­լու մտադրությամբ։ Ավե­լի վաղ հայտնել էինք, որ այս մարդասպան ու մարդասպան ավա­զակնե­րը մեծացնում են իրենց ճնշումը Նախիջև­ա­նի շրջա­նում» (Albayrak, 11 Ağustos 1919, S 19): Փաստե­րը կեղծե­լու այս մտայնության որդեգրման գործում, արդեն նշել ենք, Մուշտակ Սըթքըն ամե­նա­հա­կա­հայ թղթա­կիցնե­րից էր: «Ալբայրաք» թերթում Մուշտակ Սըթքըն շեշտում է, որ անհրա­ժեշտ է «կանխել հայկա­կան քարոզչության սխալ ուղղորդումնե­րը, հատկա­պես այն անհիմն պնդումնե­րի դեմն առնել, թե թուրքե­րը կոտո­րել են հայե­րին»։ Խստո­րեն քննա­դա­տե­լով հայկա­կան կողմին՝ Մուշտակ Սըթքըն նաև ցանկա­նում էր, որ մարդկությունը չխո­նարհվի հայե­րի առաջ և նաև ընդդի­մա­նա «Եվրո­պա­յի կույր ու նողկա­լի քաղա­քա­կա­նությա­նը», որն ասում է, որ «խեղդվո­ղը սպա­նողն է, իսկ խեղդո­ղը՝ անմեղ», մինչդեռ իսլամ-թուրքե­րը՝ ամե­նա­զազրե­լի ռասան։ Աշխարհը խեղդվում է այսպի­սի արյունոտ ձեռքե­րով» (Albayrak, 12 Kasım 1919, s.1)։ Նույն կեղծ և ժխտո­ղա­կան քարոզչության համա­տեքստում թերթի 1919 թ. օգոստո­սի 18‑ի համա­րում «Արև­ելյան նահանգնե­րը Հայաստան չեն լինե­լու» կարգա­խո­սի ներքո ներկա­յացված հոդվա­ծը (Albayrak, 18 Ağustos, S 20) միա­կը չէր, որ տպագրում էր տարբեր լուրեր, թե իբր հայե­րը սարսա­փե­լի վայրա­գություններ են իրա­գործում թուրքե­րի նկատմամբ: Այս և նմա­նօ­րի­նակ լուրե­րի շարքը գրե­թե նույնա­տիպ վերնագրե­րով կրկնվում էր յուրա­քանչյուր համա­րում (Uca, 2010, 259–282)։ Թերթն իր հայտա­րա­րություննե­րը շարունա­կեց տարա­տե­սակ զրպարտող տեղե­կություննե­րով, թե իբր «հայե­րը (Özçelik, 2021, 30; Albayrak, 18 Ağustos, S 20) մահա­պատժի են ենթարկել հինգ տարե­կան իսլա­մա­դա­վան աղջիկնե­րի, և նույնիսկ այս աղե­տից տուժած տղա­նե­րին դրե­ցին սվիննե­րի ծայրե­րին ու սպա­նե­ցին» (Özçelik, 2021, 30; Albayrak, 18 Ağustos, S 20): «Հայկա­կան վայրա­գություննե­րի ևս մեկ օրի­նակ ամե­րի­կա­ցի­նե­րի ուշադրությա­նը» վերնագրով մեկ այլ հոդվա­ծում թերթը ներա­ռել է մի լուր, որը «Ղարա­բա­ղի փախստա­կան մահմե­դա­կաննե­րի մասին է, որոնք խղճուկ ձևով ապաստան են խնդրել ճանա­պարհնե­րին՝ վախե­նա­լով Հայաստա­նում իսլա­մի դեմ կատարված վայրա­գություննե­րից ու աղետնե­րից» (Albayrak, 16 Eylül 1919, S 35; նույնի‘ 11 Eylül 1919. S 37)։ Եզրա­փա­կե­լով 1919 և 1920 թթ. «Ալբայրաք» թերթի վերոնշյալ նյութե­րի անդրա­դարձը՝ նշենք, որ քննվող կարգա­խո­սի ներքո թերթը սերմա­նում էր և ձևա­վո­րում զանգվա­ծա­յին հասա­րա­կա­կան ատե­լություն, որով իբր մարդկությա­նը կոչ էր անում կանխել իրենց հայրե­նի­քի մաս կազմած տարածքնե­րի վերա­դարձը հայե­րին: Այս ուղղությամբ տպագրվել Պատմություն և մշա­կույթ 2022 № 1 (17) History and Culture 174 են բազմա­թիվ զեղծա­րա­րար ու ժխտո­ղա­կան նյութեր, որոնք բողո­քի տրա­մարդության նպա­տա­կով ուղղորդել են հասա­րա­կությա­նը՝ բռնի քայլեր ձեռնարկե­լու: Մենք կենտրո­նա­ցել ենք ընդա­մե­նը մի քանի հոդվա­ծի վրա, սակայն նմա­նա­տիպ բազմա­թիվ հոդվածներ տեղ են գտել թերթի տարբեր համարնե­րում։ Ինչպես հայտնի է, «Կոնգրե­սի շրջա­նը», որը թրքա­կան պետա­կան կառա­վարման առումով անցումա­յին ու պայքա­րի փուլ էր, մի շրջան էր, որում շարունակվում էին կազմա­կերպչա­կան ջանքե­րը «օկուպա­ցիա­նե­րի դեմ՝ Մուդրո­սի զինա­դա­դա­րից սկսած և Էրզրումի, Սեբաստիա­յի համա­գումարնե­րով շարունա­կե­լի»։ Այս առումով ժխտո­ղա­կան թեզի զարգա­ցումը և այդ ուղղությամբ կազմա­կերպչա­կան աշխա­տանքի սկիզբը դրվում են այն ժամա­նակ, երբ Կոստանդնուպոլսի կառա­վա­րությունը չէր կարող արդյունա­վե­տո­րեն միջամտել, և Կոստանդնուպոլսի թերթե­րը նույնպես ենթարկվում էին գրաքննության, հետև­ա­պես թրքա­կան զեղծա­րար պայքարն ընդգծված դրսև­ո­րումնե­րով տեսա­նե­լի էր մի քանի առա­ջա­տար թրքա­կան թերթում, որոնցից գլխա­վորնե­րից էր «Ալբայրա­քը»: Այս համա­տեքստում «Ալբայրաք» թերթը, որդեգրե­լով քաղա­քա­կան նպա­տա­կա­յին ուղղվա­ծություն, բոլոր հնա­րա­վոր ուղի­նե­րով առաջ է քաշում քննվող թեզը. օգտա­գործե­լով բոլոր հնա­րա­վոր լծակնե­րը՝ այն փորձել է հանրությա­նը համախմբել «ազգա­յին գիտակցության ու գաղա­փարնե­րի շուրջ» իր հրա­պա­րա­կած սադրիչ լուրե­րով, հայատյաց թղթա­կիցնե­րի զբա­ղեցրած սյունակնե­րով և իր վարած ժխտո­ղա­կան և հակա­հայ քաղա­քա­կա­նությամբ։ Թրքա­կան աղբյուրնե­րում այս թերթը հիշա­տակվում է որպես Էրզրումի համա­գումա­րի աշխա­տանքնե­րին ուշադրությամբ հետև­ած և պատշաճ կերպով ազգա­յին պայքա­րում իր ներդրումն ու պարտքը կատա­րած թերթ։ Սակայն պետք է նշենք, որ մեր ուսումնա­սի­րած նյութե­րը թույլ են տալիս փաստել, որ թրքա­կան ժխտո­ղա­կան քաղա­քա­կա­նության համա­տեքստում և հանրա­յին իրա­զեկման մակարդա­կում «Ալբայրա­քը» դրսև­ո­րել է անկանգ հակա­հայ մոտե­ցում և առաջ քաշած իր այս թեզով կարո­ղա­ցել է սկիզբ դնել մի շարժման, որը առաջ է բերել թե՛ ժխտո­ղա­կան քարո­զիչնե­րի՝ թղթակցության եղա­նա­կով, որոնք ձևա­վո­րել են ընդգծված հայատյաց զանգվա­ծա­յին մտա­ծո­ղություն՝ որպես թրքա­կան ազգա­յին պայքա­րին տանող ամե­նարդյունա­վետ ճանա­պարհնե­րից:

Էլի­նա Միրզո­յան բ․գ․թ․, ՀՑԹԻ Հուշագրություննե­րի, վավե­րագրե­րի և մամուլի ուսումնա­սի­րության բաժնի գիտաշխա­տող

Հոդվա­ծի ծանո­թագրություննե­րը  եւ  գրա­կա­նության ցանկը տե’ս գիտա­կան հոդվա­ծի սկզբնաղբյուրում հետեւյալ հղումով‘

https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/8241?fbclid=IwAR1-aXbXxWxUjAoDXZnScRsUazYaDJ4XTgLcxBiR0NNdXA5Ff8KE_p4XCXg

Առնչվող Հոդվածներ