Հայաստան

Հայոց Ցեղասպանության Լրագրումը

(Մաս չորրորդ՝ վերջին)

Թերթը շարունակական բնույթով տպագրում էկեղծ նյութեր, այսպես կոչված, հայկականվայրագությունների մասին, որով նշում է, որայն հողը, որի վրա թափվել է թուրքի արյուն, չի կարող դառնալ հայերի հայրենիք:

Էլինա Միրզոյան

«ԱԼԲԱՅՐԱՔ» ԹԵՐԹԸ՝ «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ» ԺԽՏՈՂԱԿԱՆ ԹԵԶԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՂ (1919-1920 ԹԹ.)

Թերթի վերահրատարակումը, ինչպես արդեն ընդգծել ենք, գլխավորապես պայմանավորված էր Մուդրոսի զինադադարով. այն վերահրատարակվում էր որպես ի պատասխան Մուդրոսի զինադադարի և ի հակադրություն հայերին՝ հայերի հայրենի տարածքները հայերին վերադարձնելու գործընթացին: Թեզի առաջադրած նյութերը հիմնականում ներկայացվում էին մի քանի ուղղություններով՝ հայատյացության սերմանում, թրքական ազգային ոգին բարձրացնելու նպատակով թյուրքականության փառաբանում, սպանությունների, բռնությունների, բռնաբարությունների տեսարանների վերագրում հայերին, կեղծ վիճակագրություններ «կոտորված թուրքերի քանակի և բնակավայրերի», պատմական տեղեկությունների կեղծում, այն տերությունների քննադատում, որոնք սատար են կանգնում «ցեղասպան հայերին» (Albayrak, S. 53; McCarthy, 2002; Albayrak, S. 118, 15 Teşrin-i sani 336): Հայերն այս թերթում ներկայացվում են՝ «հայկական հարց, հայկական սարսափներ, հայկական դեպքեր, հայկական կոտորածներ» ձևաչափով՝ նորությունների, մեկնաբանությունների, բանաստեղծությունների, նամակների և հայտարարությունների տեսքով (Ö. Gündoğdu, “Ermenilerin Hakkımızda Reva Gördükleri Fecî Zulümler Tahkikatından Tehcirden Evvel”, Albayrak, S. 6, 22 Nisan 1919; Ö. Gündoğdu, “Ermenilerin Hakkımızda Reva Gördükleri Fecî Zulümler Tahkikatından Tehcirden Evvel 20”, Albayrak, S. 23, 28 Ağustos 1919; “Muhit Haberleri”, Albayrak, S. 6, 22 Nisan 1919; Albayrak, S. 6, 22 Nisan 1919; Albayrak, S. 29, 21 Eylül 1919; Albayrak, S. 43, 9 Teşrîn-i sâni 335. Albayrak, S. 34, 18 Kânûn-ı evvel 335; Albayrak, S. 20, 18 Ağustos 1919; Albayrak, S. 20, 18 Ağustos 1919; Albayrak, S. 23, 28 Ağustos 1919; Albayrak, S. 34, 9 Teşrîn-i evvel 335; Albayrak, S. 38, 23 Teşrîni evvel 335; Albayrak, S. 34, 9 Teşrîn-i evvel 335. “Şarkî Anadolu Türk’ü ile Kürt’ü Tefrik Edilemez”; Albayrak, S. 40, 30 Teşrîn-i evvel 335; Albayrak, S. 29, 21 Eylül 1919): «Ալբայրաքն» իր արձագանքն էր ցուցաբերում Արևելքում հայկական քաղաքականության և հայերին աջակցող պետությունների վերաբերյալ։ Ամենաազդեցիկ թղթակիցներից Սըթքը Դուրսունօղլուն ներկայացնում էր հայերի և նրանց աջակցող եվրոպական պետությունների մոտեցումները որպես ոճրագործություններ (Durak, 2011, 2- 22)։ Վերջինս հմտորեն կարողանում էր մամուլն օգտագործել իրենց այս նպատակի համար. Սըթքի Դուրսունօղլուն1 մեծ աջակցություն է ցուցաբերել Մուստաֆա Քեմալի նախաձեռնած ազատագրական պայքարին «Ալբայրաք» թերթում տպագրվող իր հոդվածներով, և, ինչպես նշվում է թրքական աղբյուրներում, նա «թարգմանել-փոխանցել է թուրքերի ազգային հույզերը-զգացումները» (Durak, 2011, 5-9), որոնք, սակայն, ցանկացած օբյեկտիվ ընթերցող չի կարող չնկատել, լեցուն էին հայատյաց նպատակադիր քարոզչական դրսևորումներով: Նմանատիպ հոդվածներից է «Ալբայրաք» թերթի 1919 թ. ապրիլի 22-ի համարում լույս տեսած նյութը՝ վերնագրված «Հայկական վայրագություններից»։ Ըստ այս լուրերի՝ մահմեդական «Ալվաբի» կոչվող գյուղում ողբ է հնչել հայերի` մուսուլմանների նկատմամբ իրականացրած վայրագությունների մասին, և այդ ողբը բանաստեղծական օրինակով հիշատակվում է այդ հոդվածում (Albayrak, 22 Nisan 1919, S 6). 

«Ինչո՞ւ է այս որբ գյուղն այսքան լացում.
Ինչո՞ւ է այսպիսի կարմիր արյուն հոսում ամեն գետից։
Ի՞նքն էլ է տուժել. վզին շղթա է փաթաթվել։
Բավակա˜ն է, ի սե~ր Աստծո:
Ինչո՞ւ է յուրաքանչյուր ծխական համայնք դարձել այդքան ամայի, աղոտ խավար:
….
Ափսո~ս, ձեր աչքերը չե՞ն տեսել այս ամենը։
Հերի˜ք է, ի սե~ր Աստծո, հերի~ք է…» (Albayrak, 22 Nisan 1919, S 6)։ 

Թերթը շարունակական բնույթով տպագրում է կեղծ նյութեր, այսպես կոչված, հայկական վայրագությունների մասին, որով նշում է, որ այն հողը, որի վրա թափվել է թուրքի արյուն, չի կարող դառնալ հայերի հայրենիք: Միտումնավոր տպագրվում է զեղծարար ժխտողական նյութերի շարք՝ որպես հայ ազգի դիմագծային թիրախավորում աշխարհի առաջ: «Ալբայրաք» թերթը փաստերի նպատակային խեղաթյուրմամբ ուշադրությամբ հետևել է հայերին Նախիջևանում, Արցախում և ընդհանրապես Կովկասի տարածաշրջանում, կեղծ նորություններ է հաղորդել այդ տարածքների մասին՝ իր ընթերցողներին փորձելով տրամադրել հորինված իրադարձությունների ու զարգացումների մասին տեղեկություններով։ Այդպիսի լուրերն ամփոփվում էին «Կովկասյան լուրեր» խորագրի ներքո: Նախիջևանի մասին նյութերից մեկում ասվում է հետևյալը. «Այժմ պարզ է, որ հայերը իսլամի դեմ բնաջնջման քաղաքականություն են վարում։ Ե՞րբ է վերջանալու այս մարդասպան ջարդը, այս պատվի ու պատվի բռնաբարությունը Հայաստանի Հանրապետության կողմից»։ Ապա շարունակվում է. «…Հայտնի է, որ հայերն այս օրերին Կովկասում մեր համակրոնականների նկատմամբ շատ ստոր և դաժան են վարվում և բռնաբարել են նրանց՝ թրքական տարրին ամբողջությամբ ոչնչացնելու մտադրությամբ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ այս մարդասպան ու մարդասպան ավազակները մեծացնում են իրենց ճնշումը Նախիջևանի շրջանում» (Albayrak, 11 Ağustos 1919, S 19): Փաստերը կեղծելու այս մտայնության որդեգրման գործում, արդեն նշել ենք, Մուշտակ Սըթքըն ամենահակահայ թղթակիցներից էր: «Ալբայրաք» թերթում Մուշտակ Սըթքըն շեշտում է, որ անհրաժեշտ է «կանխել հայկական քարոզչության սխալ ուղղորդումները, հատկապես այն անհիմն պնդումների դեմն առնել, թե թուրքերը կոտորել են հայերին»։ Խստորեն քննադատելով հայկական կողմին՝ Մուշտակ Սըթքըն նաև ցանկանում էր, որ մարդկությունը չխոնարհվի հայերի առաջ և նաև ընդդիմանա «Եվրոպայի կույր ու նողկալի քաղաքականությանը», որն ասում է, որ «խեղդվողը սպանողն է, իսկ խեղդողը՝ անմեղ», մինչդեռ իսլամ-թուրքերը՝ ամենազազրելի ռասան։ Աշխարհը խեղդվում է այսպիսի արյունոտ ձեռքերով» (Albayrak, 12 Kasım 1919, s.1)։ Նույն կեղծ և ժխտողական քարոզչության համատեքստում թերթի 1919 թ. օգոստոսի 18-ի համարում «Արևելյան նահանգները Հայաստան չեն լինելու» կարգախոսի ներքո ներկայացված հոդվածը (Albayrak, 18 Ağustos, S 20) միակը չէր, որ տպագրում էր տարբեր լուրեր, թե իբր հայերը սարսափելի վայրագություններ են իրագործում թուրքերի նկատմամբ: Այս և նմանօրինակ լուրերի շարքը գրեթե նույնատիպ վերնագրերով կրկնվում էր յուրաքանչյուր համարում (Uca, 2010, 259-282)։ Թերթն իր հայտարարությունները շարունակեց տարատեսակ զրպարտող տեղեկություններով, թե իբր «հայերը (Özçelik, 2021, 30; Albayrak, 18 Ağustos, S 20) մահապատժի են ենթարկել հինգ տարեկան իսլամադավան աղջիկների, և նույնիսկ այս աղետից տուժած տղաներին դրեցին սվինների ծայրերին ու սպանեցին» (Özçelik, 2021, 30; Albayrak, 18 Ağustos, S 20): «Հայկական վայրագությունների ևս մեկ օրինակ ամերիկացիների ուշադրությանը» վերնագրով մեկ այլ հոդվածում թերթը ներառել է մի լուր, որը «Ղարաբաղի փախստական մահմեդականների մասին է, որոնք խղճուկ ձևով ապաստան են խնդրել ճանապարհներին՝ վախենալով Հայաստանում իսլամի դեմ կատարված վայրագություններից ու աղետներից» (Albayrak, 16 Eylül 1919, S 35; նույնի` 11 Eylül 1919. S 37)։ Եզրափակելով 1919 և 1920 թթ. «Ալբայրաք» թերթի վերոնշյալ նյութերի անդրադարձը՝ նշենք, որ քննվող կարգախոսի ներքո թերթը սերմանում էր և ձևավորում զանգվածային հասարակական ատելություն, որով իբր մարդկությանը կոչ էր անում կանխել իրենց հայրենիքի մաս կազմած տարածքների վերադարձը հայերին: Այս ուղղությամբ տպագրվել Պատմություն և մշակույթ 2022 № 1 (17) History and Culture 174 են բազմաթիվ զեղծարարար ու ժխտողական նյութեր, որոնք բողոքի տրամարդության նպատակով ուղղորդել են հասարակությանը՝ բռնի քայլեր ձեռնարկելու: Մենք կենտրոնացել ենք ընդամենը մի քանի հոդվածի վրա, սակայն նմանատիպ բազմաթիվ հոդվածներ տեղ են գտել թերթի տարբեր համարներում։ Ինչպես հայտնի է, «Կոնգրեսի շրջանը», որը թրքական պետական կառավարման առումով անցումային ու պայքարի փուլ էր, մի շրջան էր, որում շարունակվում էին կազմակերպչական ջանքերը «օկուպացիաների դեմ՝ Մուդրոսի զինադադարից սկսած և Էրզրումի, Սեբաստիայի համագումարներով շարունակելի»։ Այս առումով ժխտողական թեզի զարգացումը և այդ ուղղությամբ կազմակերպչական աշխատանքի սկիզբը դրվում են այն ժամանակ, երբ Կոստանդնուպոլսի կառավարությունը չէր կարող արդյունավետորեն միջամտել, և Կոստանդնուպոլսի թերթերը նույնպես ենթարկվում էին գրաքննության, հետևապես թրքական զեղծարար պայքարն ընդգծված դրսևորումներով տեսանելի էր մի քանի առաջատար թրքական թերթում, որոնցից գլխավորներից էր «Ալբայրաքը»: Այս համատեքստում «Ալբայրաք» թերթը, որդեգրելով քաղաքական նպատակային ուղղվածություն, բոլոր հնարավոր ուղիներով առաջ է քաշում քննվող թեզը. օգտագործելով բոլոր հնարավոր լծակները՝ այն փորձել է հանրությանը համախմբել «ազգային գիտակցության ու գաղափարների շուրջ» իր հրապարակած սադրիչ լուրերով, հայատյաց թղթակիցների զբաղեցրած սյունակներով և իր վարած ժխտողական և հակահայ քաղաքականությամբ։ Թրքական աղբյուրներում այս թերթը հիշատակվում է որպես Էրզրումի համագումարի աշխատանքներին ուշադրությամբ հետևած և պատշաճ կերպով ազգային պայքարում իր ներդրումն ու պարտքը կատարած թերթ։ Սակայն պետք է նշենք, որ մեր ուսումնասիրած նյութերը թույլ են տալիս փաստել, որ թրքական ժխտողական քաղաքականության համատեքստում և հանրային իրազեկման մակարդակում «Ալբայրաքը» դրսևորել է անկանգ հակահայ մոտեցում և առաջ քաշած իր այս թեզով կարողացել է սկիզբ դնել մի շարժման, որը առաջ է բերել թե՛ ժխտողական քարոզիչների՝ թղթակցության եղանակով, որոնք ձևավորել են ընդգծված հայատյաց զանգվածային մտածողություն՝ որպես թրքական ազգային պայքարին տանող ամենարդյունավետ ճանապարհներից:

Էլինա Միրզոյան բ․գ․թ․, ՀՑԹԻ Հուշագրությունների, վավերագրերի և մամուլի ուսումնասիրության բաժնի գիտաշխատող

Հոդվածի ծանոթագրությունները  եւ  գրականության ցանկը տե’ս գիտական հոդվածի սկզբնաղբյուրում հետեւյալ հղումով`

https://journals.ysu.am/index.php/hist-cult/article/view/8241?fbclid=IwAR1-aXbXxWxUjAoDXZnScRsUazYaDJ4XTgLcxBiR0NNdXA5Ff8KE_p4XCXg

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *