Եթե 19-րդ դարի ավարտին Քրիստափոր Միքայելյանը դաշնակցելու գաղափարն էր առաջ քաշում, այդ այն էր ինչ Չարենցի ավելի ուշ հայտնի հորդորը , փրնցկվելու ,համախմբվելով ուժեղանալու մասին։
Անդրանիկ Պողոսյան
1. Ինչպես կբնութագրեք այսօրվա հայաստանյան վիճակը և ինչո՞ւ, և ինչպե՞ս ենք մենք հասել այս վիճակին:
-Մենք հիմա փորձում ենք դիմակայել, դիմադրել, բայց պետք է ընդունենք բավական խեղճացած ենք, ինչ որ չափով՝ հուսահատված։ Հարկավոր է հասկանալ, որ այս վիճակը, որ այսօր կա, շատ բնորոշ է մեր կացութեան, այլ ոչ թե հանկարծակի։ Սպասելի պետք է լիներ մեզ բոլորիս համար։ Մենք պետք է պատրաստ լինեինք, որպեսզի այս վիճակը չհասունանար, և՛ եղածը ասնպասելի չլիներ մեզ համար։ Մենք գաղափարապես մերկ ենք այսօր, և թերևս մեր դերացումների, միակ մեղմացուցիչ հանգամանքը, այն է, որ մենք հայտնվել ենք ուժերի խիստ անհավասար պայմաններում։ Մենք ունենք հարևաններ, ովքեր իրենց ազգային հայեցակարգն ունեն, պետական ցանկությությունները, ծավալվելու ձգտումները և այս պարագայում, հաշվի առնելով տարածաշրջանային պայքարը և այդ տարածքի աշխարհագրական բարդ վիճակը, նյութական մեր սուղ հնարավորությունները, մենք առավել ուշադիր ու զգոն պիտի լինեինք մեր ուժերը համախմբելու առումով, որ կարողանաինք դիմագրավելու , և մեր պաշտպանական բերդը կառուցելու համար, ինչը, եթե անկեղծ լինենք , չենք արել։ Հիմա փակագծերը բացելու ժամանակն է ու նույնիսկ անցած դարաշրջանների առումով, թե մենք ինչպիսի վիճակում ենք եղել ու ինչ փորձություններ ենք կրել, պետք է ցուցիչ լիներ, որ կազմակերպված կերպով սրբագրեինք մեր սխալները ու ավելի փորձառու և գիտակից մեր հնարավորություններով ներկայանաինք , բայց որը չենք արել ու եթե անցեալի մասին խոսենք, մեր պատմությունից ծանոթ ենք, որ մեր աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները և մեր դեմ նվաճողական հարձակումները, որոնց փորձել ենք դիմագրավել, առաջացրել են անջատված, և հաղորդակցուեան բացակայության պայմաններու բերումով , նպաստել են այն բանին, որ ամեն մեկն իր շրջանում իր հարցերով է սկսել ապրել ու այդպես էլ ծնունդ են առել այն հոռի բարքերը, որ իրարից անջատված կենսակերպ սկսել ենք որդեգրել մեր տնից ու ընտանիքից սկսած։
Սա մեր մեջ առաջացրել է եսակենտրոն , ամեն ինչ անձնականին տանելու էգոն, առաջին դեմքով ներկայանալու ձգտում, որը բերել է մեր թագավորության փլուզման, իշխաների բախման, ամեն մեկն իր կողմնորոշմամբ առաջ գնալու ցանկության և այտպես որպես ազգ տկարացել ենք։ Եթե մենք գանք 19-րդ դարի վերջ – 20-րդ դար, առաջին անգամ թերևս տեսնում ենք փորձ, որ, հասունանում են գաղափարներ, հատկապես Քրիստափոր Միքայելյանի մտքի արգասիքը, որ հայ հեղափոխականների դաշնակցություն է պետք, այսինքն, տեսնելով այդ օրերի նորաստեղծ խմբավորումները, կուսակցությունները, կարևորություն զգաց այս անջատ գործոնները համախմբելու մեկ բռնուցք դարձնելու և դաշնակցելու, որը ավելի արդյունավետ պիտի լիներ, որ ինչպես անցյալին, այնպես էլ հիմա չենք կարողանում միմյանց հետ լեզու գտնել, ամեն մեկն իր ճամփով գնաց ու գաղափարը բերողն իր հերթին դարձավ ևս մի ուղղություն։ Պիտի լիներ դաշնակցող գաղափարախոսություն, որը դարձավ կուսակցություն։ Հաջորդող տասնամյակներում ցեղասպանություն, արմատներից կտրվելու ընթացք, աշխարհացրիվ, տարագիր վերապրողների զանգված, մյուս կողմից արևելահայաստանի անկախացումը, որ զարգացումների բերումով հասունացած էր։ Այստեղ ևս պիտի տեսնենք մեր անհամաձայնության, չմիաբանվելու երևույթը և որ մեր հիմնական խնդիրը հայեցակարգ չունենալն է, որը բոլորինը պիտի լիներ, բոլորի համար գերխնդիր, որից որևէ մեկը չկարողանար շեղվել կամ հրաժարվել, բայց մենք չունեցանք այդ վերահսկողությունը մեր նկատմամբ։ Եթե մեզ համեմատենք հրեաների հետ, որ եկան 2000 տարի անց ստեղծեցին իրենց պետությունը, պիտի նաև ասենք այն, որ իրենք դարերով ու տասնամյակներով պահպանել են իրենց ինքնուրույն հայեցակարգը՝ «Հաջորդ տարին Երուսաղեմում, հաջորդ նոր տարին Իսրայելում» ասելով ու իրականություն դարձրին երազանքը՝ հետևողականորեն պաշտպանելով իրենց գաղափարախոսությունը, անապատը դարձրին աշխարի հզորների հետ մրցունակ երկիր , դրան ասենք սիոնիզմ կամ այլ բան, ինչը մենք չենք ունեցել։ Ունեցել ենք միայն եկեղեցի, որը ինքնուրույն չի եղել այլ եղել է կցորդ տարբեր հոսանքների, եղել է ուրիշների ենթակայության տակ ու այսպես հասանք առաջին հանրապետության ստեղծմանը, ափսոս չկարողացանք պահել ու նաև դրա տապալման նախադրյալը կար, որը նաեւ մեր ներքին հակամարտությամբ եղավ, և այնտեղ ևս պիտի տեսնենք, ուզում եմ հատուկ ուշադրություն դարձնել անկախության վերջին օրերին, Կարսի հանձնումից մի քանի օր հետո, երբ ՀՀ վերջին կառավարությունը թեև ուշացած վերջապես հանդես է գալիս հայտարությամբ , համայն հայությանը համախմբելու կոչով , բայց արվում էր , նույնը ավելի ուշ էլ երբեք չտեսանք և կիսատ պռատ ու մինչ օրս չգիտակցելով , որ մեզ մի հնարավորություն էլ տրվեց վերականգնելու անկախությունը։ Մենք անկախության սաղմի մեջ նորից սկսեցինք բախվել հին ժամանակների պառակտման խնդրին։ Սա մեր ձևավորված հատվածական խառնվածքից է գալիս, շահախնդրությունից, առաջնորդելու ցանկության անհագ բնազդից։ 88-ին, երբ շարժումը սկսվեց, նույնիսկ գաղափարական համոզում ունեցող կուսակցությունները պատրաստ չէին անկախության գաղափարը ընկալելու և ըստայնմ գործելու, մի կողմից էլ անհավանական էր թվում, որ հնարավոր է նման բան լինի։ Պահպանողական բնազդով զգուշավորությունը մեր ուղեղում այնքան ուժեղ էր, որ զսպում էր, որ չգնանք նման առկածախնդրության , ինչը ավելի ուշ հասկացանք, որ իրականանալի հնարավորություն էր, ոչ թե խաբկանք։ Միայն մենք չէինք իհարկե որ այդ մտայնությունն ունեինք, այդ ժամանակ ոչ ոք չէր հավատում, որ ԽՍՀՄ-ը կընկնի։ Մեր մեղքը ավելի լուրջ դարձավ հաջորդ տարիներին, երբ սկսեցինք գործել դարձյալ հանուն անձնական իշխանության, իրարից փախցնել, խլել, որին զուգահեռ ընթանում էր արցախյան պատերազմը։ Այստեղ պիտի նշանավորեմ, որ պատերազմի օրերին մի կողմից լավ էր, կար առաջընթաց, ոգեորություն , մույս կողմից շրջաններ էինք կորցնում ու չկար մի ուժ, համախմբող ու եթե 19-րդ դարի ավարտին Քրիստափոր Միքայելյանը դաշնակցելու գաղափարն էր առաջ քաշում, այդ այն էր ինչ Չարենցի ավելի ուշ հայտնի հորդորը , համախմբվելով ուժեղանալու և բռնունցք դառնալու ։ Մենք այդպիսի փորձ ունեցել ենք Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին, երբ մինջ այտ , իրար դեմ պայքարող նեղ հատվածական մտայնությամբ գործող, մրցակցության դաշտ էին մտել միմյանց խեղճացնելու համար, այլ ոչ թե ուժեղացնելու ու ավանդական կուսակցությունները միմյանց մրցակից էին վատ իմաստով ու հանկարծ քաղաքացիական պատերազմը բերեց համախմբման, դրական չեզոքություն որդեգրելու ու լիբանանյան քաղաքացիական բախումներից զերծ մնալու խոհեմության, և դա գնահատվեց բոլորի, նաև հենց լիբանանցի բոլոր խմբավորումների կողմից։ Այդ նույնը չկարողացանք անել մինչ օրս այստեղ Հայրենիքում։
Փորձը ցուից է տվել, մենք ընդհանրապես համախմբվում ենք ճակատագրական վերջին պահերին։ Սպառնալիքները, ամենօրյա են բայց մենք չենք կարողանում կանխորոշել ու ուժերը համախմբելով հզորանալ ու ամեն ինչ գերագույն մեկ նպատակի հանուն հզոր պետության ծառայեցնել , օրինակ 1992-ին, երբ ծայրահեղ օրեր էին, եթե բացենք այդ օրերի թերթերը, լինի այստեղ թե դրսում, ոչ թե ընդհանուր զորաշարժի մոբիլիզացման կոչեր ենք տեսնում , այլ մասնակի գործողությունների, մասնակի ներդրումներով մասնակցությամբ բավարաված, ինչն անբնական էր, մինչդեռ պետք էր այլ կերպ առաջնորդվեինք, հատկապես երբ մի վիճակում ես որ ապրել-մեռնոլու խնդիր է դրված, քո վաղեմի երազանքը իրականացնելու հողահավաքի պահ է եկած, իրավունք չունես ոնց կար այդպես էլ շարունակես ապրել։ Այդ պահը պարտավորեցնող է, որը պետք է կասեցներ ամեն տեսակ այլ բան, որ առաջ գուցե թույլատրելի էր, այդպիսի պահերին, երբ սրբազան պատերազմ է, ամեն ինչ պիտի ուղորդես մի գաղափարի։ Մենք չարեցինք այդ ամենը, մենք բաց թողեցինք ընձեռված պահը, փոխարենը մեր առօրյան մնաց նույնը, թե ինչպիսի , խնդիր էր դրված մեր առաջ , մենք շարունակելով ապրել տեղական մտահոգություներով իրարից անջատ, ու նոր ու ավելի շքեղ հանգստավետ կառույցներ , ակումբ մարզադաշտ եւ այլ, չզգալով պահի կարևորութիւնը , որը դատապարտելի է։ Եվ այսօր նույնպես տեսնում ենք, որ ամենա ճակատագրական պահը է մեր ուժերը համախմբելով բռունցք դառնալու և համազգային ուժերով , կասեցնելու արհավիրքը, հակահարված տալու, շարունակում ենք անցյալի մեր բացթողումները քողարկելով ու չընդունելով բոլոր մեղավորներ են փնտրում միմյանց մեջ, մինչդեռ այս երևույթները գալիս են ասելու որ բոլորս ենք մեղավոր ու այս տրամաբանությամբ շարունակելով այսպես էլ լինելու էր, ուղղակի սթափվել է պետք ։
Մյուս կողմից հավաքական ուժերի գումարումով գործելու բացակայութեան հակառակ , մենք ունենք անհատական նախաձեռնությամբ իրականացուղ յուրօրինակ ու համաշխարհային մակարդակի փայլուն ու անչափ կարևոր սերունդներ պատրաստող ծրագրեր, ինչպիսին են, ԹՈՒՄՕՆ , ՔՈԱՖԸ, Հ.Ա. Համալսարանը և ուրիշներ որոնք իրենց գործով եկան ապացուցելու, որ լուռ աշխատանքով իրենք ավելին են առել, քան հրապարակներում աղմկող , և երկիրը ներսից թուլացնող, բոլոր մեզ հայտնի կրթական , մշակութային, հասարական միություներն ու կուսակցությունները միասին:
2. Այսօր համազգային խնդրի շարունակությունն է, մենք ասօր հասկանո՞ւմ ենք, որ համազգային մակարդակի խնդիր է որ վերաբերվում է և՛ Սփյուռքին, և՛ Հայաստանին, ոչ թե մենակ ասենք լաչինցիներին, որովհետև այսօր խնդիրն ավելի շատ լոկալ ընկալում ունի;
Հենց էդպես է։ Մենք էդպես ենք վերաբերվել մեր անցյալ ու ներկա խնդրին ու մեր այս կամ այն միավորի ճգնաժամը որպես միայն այդ միավորի խնդիր ենք համարել և միայն հոգատար ենք եղել այս կամ այն շրջանի բնակչության հանդեպ, մինչդեռ դա պիտի լիներ համահայկական խնդիր։ Նույնը ցեղասպանության խնդիրն էր: Արևելահայը մտածել է, որ դա արևմտահայերի առաջանահերթ խնդիրն է ու միայն ցավով հոգատարություն է ցուցաբերել, բայց ոչ սեփական ցավի գիտակցությամբ, որ սա բոլորին է վերաբերվում, որ շատ վատ հետևանք է թողնելու և օղակը սեղմվելու է: Արևմտյան Հայաստանի կորուստը նաև այսօրվա Հայաստանի սահմանափակ և տկար իր հնարավորորությունների խեղճացումն է։ Ցեղասպանության զոհերի բնաջնջումը նաեւ մեր համազգային ուժերի խեղճացումն է։ Նույն է, երբ ասենք արցախահայը ինքն է մեղավոր այս կամ այն երևույթների մեջ և այդ հողը առաջինն ինքն է պահելու :
3. Եթե ձեր ասած խնդիրները պետականություն չունեցած ժամանակ կարելի էր չարդարացված բայց հասկանալի համարել, ապա 1991թ. լավ թե վատ, անկախություն ունեցել ենք, ու Արցախն էլ 1994-ից հետո փաստացի մերն է եղել, անկախ էր: Ի՞նչն է պակասել մեզ, որ այս 30 տարվա ընթացքում լոկալ համախմբվածություն էլ չենք ունեցել, որ այսօր ասում են, թե մենք կռվեցինք, դուք չգնահատեցիք կամ Հայաստանը պարտք է կամ պարտք չէ, կամ Արցախն է պարտք:
Մեզ մոտ նախ պետության գաղափարը տակավին գտնված չէ։ 600 և ավել տարի պետականությունը կորցած ազգ՝ համակերպվել ենք օտարի ուժի տակ ապրելու և մեր խնդիերները օտարի միջոցավ լուծելու ,դա է պատճառներից մեկը, որ չենք աշխատել այդ ուղղությամբ սեփական ինքնիշխանութեան գաղափարին տեր կանգնելու :
4. Այսինքն գաղափարապես մերը չենք համարել Արցախի խնդիրը:
Այո՛, ոչ այն տարողությամբ, որ պահանջվում էր մեզնից, ավելի շատ պատմական տառապանքը հիշելով, ուժի աղբյուրը նվազել է, ցանկությունը կորել է քչացել է ու մեզ տարել է մեր գոյապայքարը երաշխավորելու այս կամ այն ուժի ենթակայության տակ :
5. 1991-ից հետո մինչև այսօր իրենց ծրագրերով գործունեություն են ծավալել 100-ից ավել կուսակցություններ ՝մեծ մասը անվանական, բայց մոտ 8-10-ն են ակտիվ են եղել: Ի՞նչն է պակասել նրանց, որ չեն կարողացել այդ խնդիրերը լուծել։ Չեն հասկացե՞լ, թե ինչու չի կայացել այն միջավայրը, որտեղ գոնե սկզբունքային առումով այդ խնդիրները հասկանալի կլինեին և կարելի էր փնտրել լուծելու հիմքերը:
Եթե մենք բառի բուն իմաստով վերլուծենք կուսակցությանը բնորոշ և գաղափարապես, խորքային առումով կուսակցության գաղափարախոսությունը կա, բայց ոչ իրական ու նույնիսկ ավանդական կուսակցությունները, որ իրենց հարուստ անցյալով կառույց են ստեղծել, աշխատել են, այստեղ ևս կուսակցական գաղափարական հենքը դատարկվել է ու դարձել միություն, մարմին՝ ոչ իրական գաղափարի համար աշխատող, այլ տեղական հատվածական այս կամ այն օրվա դեպքերի զարգացման ու խնդիրներ լուծող շարժում, բայց ոչ ընդհանուր և հիմնարար հայեցակարգ ունեցող երևույթ և դա է պատճառը, որ Հայաստանում այսօր գործում են, կան 100 բայց իրականում 8-10 «կուսակցություն» և իրենք ևս լոկալ են, նեղ անձնական ու խմբային մարմին, որի շուրջ եկել են այս կամ այն հոսանքներից ու սպասելիքներով ապրող մարդիկ և եթե ավանդական կուսակցությունները, որ դրսում իրենց գործունեություն քիչ թե շատ ծավալել են, որը նաև գնահատելի է, մյուս կողմից հայեցակարգի բացակայությամբ մուտք գործեցին հայրենիք և որպես օրինակ չկարողացան իրենց փորձով այդ մոդելը փոխանցել, իրականացնել, չկարողացան գաղափար տալ սերունդերին, հակառակը եղավ՝ նորելուկները թելադրեցին իրենց կամքը և ավանդականները դարձան նորերի վարքագծի որդեգրողներ : Հները ու նորերը հավասարվել են, ամենափորձառուն այսօր Հայաստանում դարձել է սովորական կուսակցությունն ու նույնիսկ դրա կցորդը:
6. Իսկ մենք՝ համ քաղաքական համ հասարակական առումով քայքայված ենք, որ նաև դրա հետևանքով չենք հասկանում մեր հետ տեղի ունեցածը, քաջություն ունենալո՞ւ ենք հասկանալ, թե ինչ է կատարվում որովհետև օրեցօր է վիճակը վատանում, մինչդեռ մոտեցումը չի փոխվում: Մենք կարողանալո՞ւ ենք հասկանալ, որ այսքան ժամանակ ճիշտ չենք ապրել:
Մեզ խանգարում է նույն ինքը՝ կուսակցությունների ներկա համակարգը, որոնք առերևույթ իբրև համախմբող են, բայց իրականում ապացուցել են, որ անարդյունավետ, նեղ ու հատվածական մղումներով շարժումներ են և այս տիպի, այս մոդելով ներկայացուցչական կազմերը, որ իրենց գործունեությամբ ապացուցել են սեփական դատարկությունը, ներկայանում են որպես անփոխարինելի ու միակ ուժի աղբյուր և թույլ չեն տալիս որ նորերը ժամանակակից լուծումներ բերեն, և այս նեղմիտ, թշնամաբար տրամադրված բջիջները այքան ժամանակ որ վերահսկելի չեն իրենց ներքին կանոններով, որ մենք չկարողացանք ինստիտուտներ ստեղծել, չկարողացանք կազմակերպել, որը կարողանար զսպել մարդու ամբիցիաները, որ դեմագոգներին իրար գլխի չհավաքվեին, ար պետք էր զսպել իրենց, որ սերնդափոխությունը նորմալ կայանար:
7. Վերջին ժամանակներս անընդհատ շրջանառվում է միութենականի հարցը:
Նախ սկսենք այն կետից թե ովքեր են շրջանառության մեջ բերում այդ խոսույթը, և ինչ նպատակ են հետապնդում, որ անընդհատ մեր փրկությունը օտարի հովանու տակ են փնտրում, ու չենք հասկանում, որ դա մեր օգտին չի : Դա նեոբոլշևիզմ է: 1918-20 թվերին եղածի շարունակությունն է ու մեր մեջ միշտ գտնվում են այդ նեոբոլշևիկները:
8.Մենք ինչ որ առումով կորցրել ենք իրականության զգացումը: Մարդկանց մեջ գաղափարական հակասություն կա՝ Արևմուտք կամ Ռուսաստան, գոնե այդ առաջարկներ իրատեսակա՞ն են, պրագմատիկ առաջարկու ու լուծում են, են թե վախի հիստերիա են իրենցից ներկայանցում:
Եվ վախի բնազդն է և անձնական հատվածական ես-ով առաջնորդվելը, հուսահատություն, այս բոլոր զարգացումների ու խմորումների արդյունքը: Երբ միայն կորուստներ ես տեսնում,ու իրար դեմ ելած ներքին հակասություն ու թույն, դա ևս մղում է այն մտածողության, որ միգուցե ժամանակավոր դարձյալ օտարին տրվենք, պահենք մեզ, իսկ ապագան նոր հնարավորություններ կտա: Իսկ եթե շոշափելի դրական քայլեր լինեն, այդ ևս կներշնչի սեփական ուժերին վերականգնման: Ճակատագրական պահերին այդպես է եղել՝ Սարդարապատ, Արցախ, երբ լինել-չլինելու շեմին ես կանգնած, և ուժերը գումարվում են, այդ պահերին սահմանափակ ուժերով, բայց մեծ խնդիրներ ենք ավելի պատվով լուծել, երբ ապահով ենք զգացել, թուլացել ենք, ներքին պայքար ենք սկսել, ներսից քանդել մեր տունը , պատմությունը կրկնվում է: Մի տեղ մեծ զոհաբերությամբ գտնել վերանվաճել ապելու իրավունքը ու հենց այդ պահն անցնում է սկսում են վատնել ու մսխել մինչև նոր ճգնաժամ սկսվի: Այսինքն այդ արանքում գործողներն են իրենց գործունեությամբ բերում կանգնեցնում նոր արհավիրքի առաջ։ Մինչդեռ եթե մեկ ընդհանուր հայեցակարգ ունենալով աշխատես և ուժեղանաս, այդ արհավիրքը չի էլ մոտենա:
9. Մարդկանցից շատերը չեն հավատում Արցախի հարցի հայանպաստ լուծմանը ու Ցեղասպանության ճանաչումից են նույնիսկ հույս կտրել: Ի վիճակի լինելո՞ւ ենք հասկանալ, որ 2020թ. պարտությունից հետո չպիտի հրաժարվենք այդ ամենից։ Չէ որ, երբ մարդիկ տեսնում են որ նույնիսկ փոքր խնդիրները չեն լուծվում, մեծից վախենում են:
Ոչ թէ հրաժարվել մեր իրավունքներից: Այլ պիտի հասկանանք, թե մեզնից ինչ է պահանջվում համախմբվելու համար: Դա ինքնին խնդիրները լուծելու, նոր խնդիր չբերելու հարցն է: Հայ դատից հրաժարվելով չես ուժեղանալու այլ ուժեղանում ես երբ այդ խնդիրներն ունենալով, թույլ չես տալիս այնպիսի վարքագիծ, որը ոչ թե ուժի երաշխիք է այլ մասնատող ու բնաջնջման երաշխիք: Մինչև չգիտակցենք, չենք հասկանա, հնարավորությունները պետք է միավորել՝ բոլոր հարցերում՝ քաղաքական, ներքին արտաքին, տնտեսական և սահման պահելով այն ներուժով որ ունենք մեր մեջ : Այս բոլորը չենք արել ու չենք անում, էս պայմաններում դժվար է համահունչ ելք գտնել: Օրակարգ չունենք, էնքան ենք կորցրել որ դրսից ինչ որ լուծում ենք ակնկալում;
10. Հայաստան–Սփյուռք կապերի մասին միշտ խոսել ենք բայց ոչ մի բան չենք տեսել, բացի հոկտեմբերի Խորհրդաժողովից: Մենք լավ չենք պատկերացնում ինչպես հարաբերվենք: Սփյուռքը ի՞նչ է հասկանում ՀՀ ասելով: Սփյուռք օրակարգ ունի թե ոչ:
Մենք երկար ժամանակ իրար չենք հասկացել, ամեն մեկն իր հարցերով է զբաղված եղել ու իր խնդիրները բոլորինը չի համարել, երբեք միացյալ գլխավոր խնդիր լուծելու գիտակցություն չենք ցուցաբերել, հենց փորձել ենք, առաջնային պլան է եկել թե ով ինչ է ստանալու: Ում ինչ է հասնելու: Այսինքն նույնը1990-ականներին, եթե հասկանայինք, որ սա հնարավորություն է ԵՐԿԻՐ կառուցելու, ավելի ուժեղ կլինեինք, Հայսատանն էլ որպես պետություն ավելի հզոր կլիներ: Ամեն մի ուժ պիտի ուղղել հանուն ընդհանուրի բարօրության, բայց ամեն մի կուսակցություն մտածում է, որ օգնելով պետությանը, կուժեղացնի գործող իշխանությանը այդ իսկ պատճառով չի անում, մտածելով՝ առայժմ պահենք այդ միջոցները ապագայում իշխանության հասնելու համար և այդ միջոցները բերենք մեզ համար, այսպիսով ոչինչ ես անում, այլ օգնում ես թշնամուն, նա էլ չի ուզում քո երկրի հզորացումը, այսքան տարի, երբ փոխանակ համախմբվենք, դոփեցինք մեր տեղում, իսկ հակառակորդը օգտվեց իր հնարավորությունից և եղավ 2020-ը:
11. Ի՞նչ կասեք Հայաստան–Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման հարցի մասին։ Մենք պատրա՞ստ ենք դրան որպես ազգ և որպես պետություն:
Մենք և ոչ միայն մենք, շատերն են այդ հարցերն ունեցել և ինչքան էլ չի խոսվում այտ մասին , հարաբերություններ ունեցել ենք այսքան տարի: Ցեղասպանությունից առաջ էլ գիտակցելով թուրքական նկրտումները, հարկ ենք համարել շփվելու, բանակցելու, զիջելու, մի տեղ պահանջելու, ըմբռնելու որ էլ ճար չունենք, հարևաններ ենք ու պետական շահ կա։ Ինչ վերաբերվում է թե ներքուստ պատրաստ ենք թե ոչ, սա մի օրում չի լինում, կարող է երբեք էլ չլինի ու չի նշանակում, որ կամ էս կողմ կամ էն կողմ, պետք է սթափ նայել, լինի պետական կամ ժողովուրդների մակարդակով, բայց իհարկե պահպանելով քո ինքնությունը, զգացական հողի վրա այդ ամենը շատ բարդ է:
12. Ո՞րն եք համարում այս պահին ամենակարևոր հարցը:
Մեր ուժերն այնքան են որ մի կողմից եթե ճիշտ գործենք, բոլոր ոլորտներնին համապատասխան ահռելի ներուժ ունենք կազմակերպվել է պետք, անհետաձգելի ու իրականանալի են, կրթություն էլ, տնտեսությունն էլ, մնացածն էլ՝ գիտություն ու բանակ կառուցել է պետք : Եթե իրար հետ չհամագործակցենք, մեկը մյուսին չի օգնի ամեն ոլորտ իր խոսքն ունի ասելու, տնտեսությունն՝ իր, կրթությունն՝ իր, եթե ճիշտ կազմակերպվի և ուղղորդվի: Սփյուռքն ու Հայաստանը պիտի իրար նորմալ հասկանան ու համագործակցեն , ամեն մեկս՝ մեր պարտավորությունը հայրենիքի նկատմամբ :