24.7 C
Yerevan

Պատասխա­նա­տու Ենք Բոլորս

Ձերբա­զատվենք մեր բարդույթնե­րից և քաջություն ունե­նանք ընդունե­լու, որ, անհա­տա­պես ու հավա­քա­բար, բոլորս մեղա­վոր ենք այն ամեն ինչի համար, որ տարի­նե­րով արե­ցինք կամ չարե­ցինք, և հատկա­պես մեր անտարբե­րությամբ թույլտ վեցինք որ անեն ուրիշնե­րը:

Վիքեն Արաբյան

Այսօր, երբ Հայաստան աշխարհի շուրջ ստեղծված ծանր իրա­վի­ճա­կը գնա­լով ավե­լի ու ավե­լի է թանձրա­նում և այս օրե­րին էլ ավե­լի է կարև­որվում ամեն խոսքի ու գործո­ղության արժե­քը, երբ լարված ու հուզված առօրյա­յում բառերն ավե­լի ծանր են հնչում, էլ ավե­լի անհրա­ժեշտ է դառնում ցանկա­ցած սթափ ու գիտա­կից խոսք, որն ուղղված է մեզ բոլո­րիս: Այսպի­սի մի գրա­ռում ենք ցանկա­նում ներկա­յացնել, որի հեղի­նա­կը լիբա­նա­նա­հայ Վիգեն Արաբյանն է:

Հեղի­նա­կի մասին՝


Ադցա­խը եղել է Վիգեն Արաբյա­նի ուշադրության կենտրոնն ու սերը:
Դեռևս 1990-ականնե­րից սկսած, նա բազմա­թոիվ բարե­գործա­կան կազմա­կերպություններ է ղեկա­վա­րել՝ հիմնա­կա­նում Արցա­խի սահմա­նա­մերձ շրջաննե­րում շինա­րա­րա­կան աշխա­տանքներ իրա­կա­նացնե­լով՝ տներ, դպրոցներ և բժշկա­կան կենտրոններ: Հանդի­սա­նում է «Սատա­րենք մեր հերոսնե­րին» ՀԿ նախա­գա­հը:  Դեռևս 2016թ. սկսած իրա­գործել է և իրա­գործում է բազմա­շերտ ծրա­գիր: 2020թ. պատե­րազմից հետո աշխա­տանքնե­րի մեծ մասն ուղղված է Արցա­խի սահմա­նա­մերձ շրջաննե­րը վերաբնա­կեցնե­լու աշխա­տանքնե­րին: 

Վիգեն Արաբյա­նի և այս կազմա­կերպության մասին հավելյալ տեղե­կատվություն կարող եք ստա­նալ այցե­լե­լով հետև­ալ էջը՝
www.supportourheroes.am 

Վիգեն Արաբյա­նի գրա­ռումը՝

Բարդ է հետպա­տե­րազմյան իրա­վի­ճա­կը, ավե­լի բարդ, քան մեզա­նից որևէ մեկը կարող էր պատկե­րացնել 2020 թվա­կա­նի սեպտեմբեր 26-ին։ Մեր ժողո­վուրդին ՝ Հայաստա­նում և սփյուռքում, պատե­րազմը բերեց ցավ, հիասթա­փություն, անկա­րո­ղության զգա­ցում: Հարա­զատ կորցրած ընտա­նիքնե­րի համար պատե­րազմի կորուստը դարձավ անձնա­կան ողբերգություն, ազգա­յի­նը դարձնե­լով երկրորդա­կան, իսկ պատե­րազմի մասնա­կիցնե­րից շատե­րի հուշե­րը շարունա­կում են մնալ նրանց առօ­րիա­յում, հայրե­նի­քի իրա­վի­ճա­կի բարդությանն ու անո­րո­շությա­նը զուգա­հեր:

Հասկա­նում եմ և ապրում կյանքիս ամեն մի վայրկյա­նը՝ ձգտե­լով հասկա­նալ բոլո­րին, միևնույն ժամա­նակ՝ բուռն ընդվզում եմ հանձնվո­ղա­կան տրա­մադրություննե­րի դեմ։ Ընդվզում եմ հատկա­պես նրանց դեմ, որոնք 28 տարի ցուցա­բե­րե­ցին անտարբե­րություն՝ երկրում ընթա­ցող համա­կարգված թալա­նի նկատմամբ, և բավա­րարվե­ցին լոզունգնե­րով ու կենացնե­րով, և այսօր «հիասթափված» են։

Եթե այսօր մենք մեզ իրա­վունք ենք տալիս քննա­դա­տե­լու ներկա կամ նախկին իշխա­նություննե­րին, ուրեմն պարտա­վոր ենք նույն կամքով էլ ստանձնել պատասխա­նատվություն՝ որպես հասա­րա­կություն, տարի­նե­րի ընթացքում մեր որդեգրած խուսա­փո­ղա­կան, անտարբեր կեցվածքի համար, երկրի իշխա­նություննե­րի վարած ապազգա­յին, հայրե­նա­դավ քաղա­քա­կա­նության նկատմամբ։

Ուրեմն ի՞նչ.…և դեպի ու՞ր:

Ձերբա­զատվենք մեր բարդույթնե­րից և քաջություն ունե­նանք ընդունե­լու, որ, անհա­տա­պես ու հավա­քա­բար, բոլորս մեղա­վոր ենք այն ամեն ինչի համար, որ  տարի­նե­րով արե­ցինք կամ չարե­ցինք, և հատկա­պես մեր անտարբե­րությամբ թույլ տվե­ցինք որ անեն ուրիշնե­րը: Գիտակցենք, ընդունենք և առանց վարա­նե­լու միասնա­կան ոգով ու  կամքով  վերա­կա­ռուցենք հայրե­նի­քը՝ ընտա­նիք առ ընտա­նիք, տուն առ տուն՝ հիշե­լով ամեն վայրկյան, որ պարտա­կան ենք այն անմահնե­րի նկատմամբ, ովքեր զոհա­բե­րե­ցին իրենց գերա­գույնը, և նրանց, ովքեր այսօր շարունա­կում են մաքա­ռե­լով ապրել մեր հայրե­նի­քի առա­վել հոգե­հա­րա­զատ ու  վտանգված հողա­շերտում՝ Արցա­խում։ Գիտակցենք, որ պարզա­պես չունենք այլ տարբե­րակ, և եթե շարունա­կենք այս ընթացքը, ապա այն մեզ տանե­լու է կործանման: Գիտակցենք հատկա­պես, որ մենք, պատմությա­նը վաղուց ենք ապա­ցուցել, որ մեր տեսա­կը հանձնվող չէ, որ հայի տեսա­կը պատա­հա­կա­նությամբ չի գոյատև­ել 4000 տարի։

Հիշենք ու գիտակցենք, որ մեր պապերն ապրե­ցին նույնքան ու ավե­լի դաժան օրեր, ու մեզ ժառանգե­ցին անժա­ռանգե­լին, և ամեն անգամ, երբ գտնվե­ցինք ազգա­յին մեծա­գույն արհա­վիրքի առջև, միա­վո­րե­ցինք մեր բռունցքնե­րը և վերստեղծե­ցինք ավե­լի հզոր և նոր Հայաստան։

Պատմությունը կրկնվում է, և մեր սերունդը կրում է մեծա­գույն պատասխա­նատվություն‘ տեր կանգնե­լու Արցա­խին։ Նժդե­հի, Ազգալդյա­նի ու Մոնթեի խոսքե­րը լոկ մարգա­րեություն չեն, այլ՝ ռազմա­քա­ղա­քա­կան լրջա­գույն վերլուծություն։ Արցա­խը Հայաստան է, և Հայաստա­նը չի գոյատև­ե­լու առանց Արցա­խի։  Այսօր, հսկա­յա­կան աշխա­տանք կա անե­լու Արցա­խում և ազգա­յին, միասնա­կան ջանքի բացարձակ լարումով, կարող ենք էապես փոխել իրա­վի­ճա­կը‘ և ժողովրդագրա­կան, և քաղա­քա­կան, և ռազմա­կան ճակատնե­րում, բայց առա­ջին հերթին պարտա­վոր ենք ապա­հո­վել հայի արժա­նա­պա­տիվ գոյատև­ումը Արցա­խում։ Քարվա­ճա­ռի, Թալի­շի, Մատա­ղի­սի, Ակնա­յի, Քաշա­թա­ղի, Շուշիի և Հադրութի ճանա­պարհնե­րը բոլո­րը սկսում են բացա­ռա­պես հայկա­կան Մարտա­կերտից, Ասկե­րա­նից, Մարտունիից ու Ստե­փա­նա­կերտից։

Արցա­խը ման մի՛ եկեք բեմե­րում  և հրա­պա­րակնե­րում։ Արցախն այսօր այդ հողի վրա ապրող ամեն մի հայորդին է, ամեն մի 3 տարե­կան մանուկը, խրա­մա­տում կանգնած ամեն մի հայ զինվո­րը, ամեն մի ամուսին կորցրած պայքա­րող այրին, զավա­կը կորցրած հպարտ մայրը, ովքեր այնքան կարի­քը ունեն տեսնե­լու, զգա­լու, ապրե­լու, որ մենք բոլորս՝ Հայաստա­նում, Ֆրանսիա­յում, Լիբա­նա­նում, ԱՄՆ-ում, Կանա­դա­յում կամ այլուր բնակվող հայորդի­ներս, բոլորս միասնա­կան կանգնած ենք իրենց կողքին՝ հեռու քաղա­քա­կան և կուսակցա­կան պատկա­նե­լությունից, տարա­ձայնություննե­րից ու ճառե­րից, և սատա­րում ենք արցախցու գոյութե­նա­կան պայքա­րին, մեր գործով, մեր կյանքով, անտրտունջ ու հաստա­տա­կամ։ Սա՛ է այսօրվա մեր միակ ու անվի­ճե­լի հրա­մա­յա­կա­նը։

Ի՛ գործ, բոլորս։

Միա­սին կառուցենք այսօր՝ վաղվա Հայաստա­նը։

Աշխատե՛նք, ներշնչե՛նք, ներշնչվե՛նք։

Վիքեն Սերո­բի Արաբյան

«Սատա­րենք Մեր Հերոսնե­րին»

Բարե­գործա­կան Հասա­րա­կա­կան Կազմա­կերպություն

Առնչվող Հոդվածներ