20.4 C
Yerevan

Պահել Արցա­խի Հայկա­կա­նությունը

Այսօր Արցա­խը կիսված, պարտված, անվտանգության ճարտա­րա­պե­տությամբ զգա­լիո­րեն քանդված, բայց հայկա­կան է:

Հակոբ Բադալյան

Ներե­ցեք իհարկե ձեւա­կերպմանս համար, բայց որո­շա­կի կոնտենտա­յին սադո­մա­զո­խիզմի մի տեսակ է նաեւ այն, որ Արցախն այլեւս հայկա­կան չէ, այլ ռուսա­կան:

Սրա հիմքն այն է, որ ռազմա­կան իմաստով այսօր անվտանգությունը լայն առումով ռուս խաղա­ղա­պահնե­րի ձեռքին է: Անշուշտ: Բայց, էդ անվտանգություն ասվա­ծը լոկ ֆիզի­կա­կան չափման բաղադրիչնե­րը չեն: Անվտանգության կորի­զը նախ եւ առաջ հենց այն է, ինչին միտված է արդեն գործո­ղությունը՝ տվյալ դեպքում խաղա­ղա­պահ կոչվող առա­քե­լությունը:

Ասենք, եթե չկա իքսը, հնա­րա­վոր չէ ապա­հո­վել այդ իքսի անվտանգությունը: Թվում է, որ շատ բանալ մի բան է: Բայց, այսօր այդ իքսը հայկա­կան Արցախն է: Որեւէ մեկը ուզում է դարձնել գուցե ռուսա­կան, որեւէ մեկը՝ ադրբե­ջա­նա­կան, մեկը՝ իրա­նա­կան կամ չգի­տե­մինչա­կան: Այս տարբե­րակնե­րը կարող ենք քննարկել ժամե­րով եւ օրե­րով, բայց այսօր Արցա­խը կիսված, պարտված, անվտանգության ճարտա­րա­պե­տությամբ զգա­լիո­րեն քանդված, բայց հայկա­կան է:

Իսկ այդ առումով թե խոցումը, թե ամրա­ցումը սկսվե­լու է գիտակցությունից, բոլո­րիս գիտակցությունից՝ պահու՞մ ենք Արցա­խի հայկա­կա­նությունը, թե՞ ոչ: Այստեղ է նաեւ, որ տարբեր իրա­վա-քաղա­քա­կան ճաշակնե­րով հայկա­կան մեդիա­տի­րույթը լցնե­լուց ավե­լի, կարեւոր է Արցա­խի հայկա­կա­նությունը նորա­նոր ռեսուրսնե­րով լցնե­լու հնա­րա­վո­րություննե­րի շուրջ խորհե­լը, մարդկանց Արցա­խում պահե­լը:

Եւ պահե­լը, ոչ իբրեւ հուսա­հատ, բայց հաստա­տուն հայրե­նա­սի­րա­կան առա­քե­լություն, երբ մնոում են իրենց հողում ի հեճուկս ինչ որ մեկի: Այլ մարդիկ, որոնք մնում են լիարժեք ապրե­լու իրենց իրա­վունքը իրացնե­լու համար:

Այո, դժբախտա­բար շատ բան ենք ստիպված սկսել զրո­յից: Բայց պետք է սկսենք, իսկ մենք առայժմ զբաղված ենք անհա­տա­պես միմյանց, եւ հավա­քա­կա­նո­րեն մեզ զրո­յացնե­լու ավանդա­կան գործով:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ