16.1 C
Yerevan

Ընդդի­մություն Պետության Դեմ

Անկախ նրա­նից, թե իրենք ինչ են անում, միևնույն է ընդդի­մությունը քննա­դա­տե­լու է, եթե ցույց կազմա­կերպեին, իրենց քննա­դա­տե­լու էին նաև ցույցի համար:

Արմեն Գրի­գորյան

Պետրոս Ղազարյա­նի հյուրն է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրի­գորյա­նը:

Պետրոս Ղազարյա­նը մի քանի խոսքով ամփոփվե­լով վերջին շաբաթնե­րում ձևա­վորված իրա­վի­ճա­կը, նշեց, որ ի թիվս այլ երև­ույթնե­րի, ադրբե­ջանցի­նե­րի կողմից Լաչի­նի միջանցքի փակումը, որը 2020թ. նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնագրի խախտում է ու քանի որ նաև Լարսի միջանցքը վերահսկում են ռուսնե­րը, այդ միջանցքի փակումը պիտի լարվա­ծություն առա­ջացներ ռուս-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում, բայց դրա փոխա­րեն լարվել են հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը: Հատկա­պես, որ ՀՀ ԱԳՆ Արա­րատ Միրզո­յա­նը չի մեկնել Ռուսաստան՝ մասնակցնե­լու ՀՀ-ՌԴ-Ադրբե­ջան ԱԳ նախա­րարնե­րի եռա­կողմ հանդիպմա­նը: ՌԴ ԱԳՆ Լավրո­վը հանդի­պումից հետո, մեկնա­բա­նե­լով Արա­րատ Միրզո­յա­նի բացա­կա­յությունը, նշել էր,  որ նման բացա­կա­յություննե­րը չեն նպաստում խնդիրնե­րի հաղթա­հարմա­նը և նպաստում են լարվա­ծության ավե­լի ուժե­ղացմա­նը:

ՀՀ ԱԽՔ Արմեն Գրի­գորյա­նը նշեց, որ ՀՀ կողմից երբեք ոչ մի քայլ չի կատարվել որևէ հարա­բե­րություն փչացնե­լու ուղղությամբ և ՀՀ‑ը միշտ փորձել է բարեխղճո­րեն աշխա­տել հնա­րա­վոր բոլոր գործի­քա­կազմե­րով, որոնք լարվա­ծություն թուլացնե­լու միտում կունե­նան: Օրի­նակ 2022թ. սեպտեմբե­րին ադրբե­ջանցի­նե­րի լայնա­ծա­վալ հարձակման և դրա­նից առաջ դեռևս 2021թ. մայի­սի դեպքե­րի ժամա­նակ ՀՀ‑ը փորձել է աշխա­տեցնել բազմակողմանի(ՀԱՊԿ) և երկկողմանի(Հայաստան-Ռուսաստան) գործի­քա­կազմե­րը: Այնպես, որ ՀՀ բացա­կա­յությունն այդ հանդիպմաը ոչ թե լարվա­ծություն առա­ջացնե­լու համար է, այլ Լաչի­նի միջանցքի փակման հետև­անքով առա­ջա­ցած իրա­վի­ճակ, երբ դիվա­նա­գի­տա­կան կորպուսը փորձում է ամեն կերպ բացել այդ միջանցքը:

Այն դիտարկմա­նը, որ ընդդի­մությունը մեղադրում է իշխա­նություննե­րին հարա­բե­րություննե­րը ՌԴ հետ փչացնե­լուն, ԱՐմեն Գրի­գորյանն ասաց, որ ՀՀ-ՌԴ հարա­բե­րություննե­րը ոչ թե բանա­վոր համա­ձայնություններ են, որ կարե­լի է փչացնել, այլ պայմա­նագրա­յին, այսինքն իրա­վուքնե­րի ու պարտա­կա­նություննե­րի հստակ ձևա­վո­րումով, իսկ ընդդի­մության պահվածքն այն ենթադրություննե­րի տեղիքն է տալիս, որ նրանք ոչ թե գործող իշխա­նության ընդդի­մությունն են, այլ ՀՀ ընդդի­մության: Ընդդի­մությունը մեղադրում է իշխա­նություննե­րին, այն բանում, որ Արցա­խում հզոր ցույց է կազմա­կերպվել, իսկ ատ ավե­լի լավ կլի­ներ, որ Երև­ա­նում՝ ոչ, մինդեռ ավե­լի լավ կլի­ներ, որ Երև­ա­նում ևս համարժեք ցույց կազմա­կերպվեր, որը կընդգծեր, որ հայությունը միա­բան է ու ՀՀ ժողո­վուրդը ևս կիսում է Արցա­խի մտա­հո­գություննե­րը:

Արմեն Գրի­գորյանն ասաց, որ այդ դեպքում ընդդի­մությունը գուցե ի՞նքը նախա­ձեռնի նման ցույց կազմա­կերպել: Իրենք որպես իշխա­նություն ունեն խնդրին անդրա­դառնա­լու բազմա­թիվ գործիքներ և փորձում են կիրա­ռել ամե­նարդյունա­վետ և կարև­որ գործիքնե­րը, որոնք լավա­գույնս կնպաստեն խնդրի լուծմա­նը: Արմեն Գրի­գորյա­նը նշեց, որ անկախ նրա­նից, թե իրենք ինչ են անում, միևնույն է ընդդի­մությունը քննա­դա­տե­լու է, եթե ցույց կազմա­կերպեին, իրենց քննա­դա­տե­լու էին նաև ցույցի համար:

Ինչ վերա­բե­րում է այն դիտարկմա­նը, որ մենք գրե­թե ռազմա­կան կոնֆլիկտի մեջ ենք Ադրբե­ջա­նի, թշնա­մա­կան՝ Թուրքիա­յի և լարված՝ Ռուսաստա­նի հետ, իսկ այդ պարա­գա­յում, եթե գործը հասնի ռազմա­կան միջո­ցա­ռումնե­րին, ՀՀ‑ը պատրա՞ստ է դրան, իշխա­նություննե­րը Հայաստա­նը հզորացրե՞լ են, պատրաստվե՞լ են նման սցե­նա­րի, Արմեն Գրի­գորյա­նը նկա­տեց, որ ՀՀ վրա մեծ ճնշում կա, նաև միութե­նա­կան պետության կազմ  մտնե­լու առումով: Պետրոս Ղազարյա­նը հիշեցրեց, որ Բելա­ռուսի դեսպա­նը խոսել էր այն մասին, որ Միութե­նա­կան պետությունում պակա­սում է երրորդ անդա­մը և ավե­լացրել, որ «հայ եղբայրնե­րը» պատրաստա­կամ են: Արմեն Գրի­գորյա­նը շեշտեց, որ նախ պետք է հասկա­նալ, թե Բելա­ռուսի դեսպա­նը ում նկա­տի ունի և ովքեր են այդ «եղբայրնե­րը», որոնք ուրախ են ու պատրաստա­կամ՝ անկա­խությունից զրկվե­լու համար: Միութե­նա­կան պետությունը ենթադրում է սուվե­րե­նությունից զրկում: 

Անցկացվեց համե­մա­տա­կան Միութե­նա­կան պետության և օրի­նակ Եվրա­միության հետ, և Միութե­նա­կա­նը ենթադրում է ՀՀ Սահմա­նադրությամբ պաշտպանվող սուվե­րե­նությունից հրա­ժա­րում, ինչն արդեն քրեա­կան հանցանք է: Եվ նաև այդ առումով է անընդհատ ճնշում է գործադրվում Հայաստա­նի վրա ու երբ ՀՀ ժողովրդա­վա­րությունն ու իշխա­նա­կան օրի­նա­կա­նությունը պայքա­րում է դրա դեմ, տեղի են ունե­նում տարա­տե­սակ ճնշումներ, ինչպես օրի­նակ՝ Լաչի­նի միջանցքի փակումով:

Խոսվեց նաև արտա­քին հետա­խուզա­կան ծառա­յություն հիմնե­լու օրենքի մասին, որին սակայն, ընդդի­մությունը դեմ է քվեարկել: Պետրոս Ղազարյա­նը նշեց, որ այդ մասին խոսել է Հայկ Մամի­ջանյա­նի հետ: Վերջինս նշել է, որ իրենք ընդհա­նուր գաղա­փա­րին կողմ են, բայց դեմ են քվեարկել երկու պատճա­ռով՝ առա­ջի­նը, նախագծում ներկա­յացված չէր բյուջեն, իսկ երկրորդ՝ օրենքը լղոզված տեսք ունի:

Արմեն Գրի­գորյա­նը զարմանք հայտնեց, որ ընդդի­մությունը ուշադրություն է դարձրել բյուջեին, այլ ոչ նախագծի հիմնա­կան իմաստին և ասաց, որ նման դեպքե­րում աշխարհում ոչ մի երկրում հստակ բյուջե չի նշվում: Ինչպե՞ս կարե­լի է բաց և թափանցիկ հայտա­րա­րել, թե ինչքան գումար է նախա­տեսվում արտա­քին հետա­խուզության գործա­կալնե­րի համար: Այսինքն դեռ չստեղծած միանգա­մից բացա­հայտեն կառույց ամբողջությա՞մբ: Աշխարհի շատ երկրնե­րում տասնյակ տարի­նե­րով գործում են այդ երկրնե­րի տարբեր հատուկ ծառա­յություններ, որոնց մասին տվյալ երկրի հասա­րա­կությունն ընդհանրա­պես տեղյակ էլ չէ ու նույնիսկ այդ կառույցի տնօ­րե­նի նշա­նակման մասին չի տեղե­կա­նում: Հետա­խուզության իմաստը դրա գաղտնիության մեջ է:

Տեսանյութն ամբողջությամբ՝

Առնչվող Հոդվածներ