16.1 C
Yerevan

Թե Գալիք Տարում ՝ Ինչ Կցանկա­նամ Բոլո­րիս…

Անկախ մեր բոլո­րիս քաղա­քա­կան, կրո­նա­կան, աշխարհընկա­լա­ման, նվիրվա­ծության, գիտակցության, լեզվամտա­ծո­ղության և այլն..տարբերությունների, մենք բոլորս միասին՝երկու ընդհա­նուր բան ունենք,Երեխաները և Տարեցնե­րը:

Հրանտ Վարդանյան

Այս, ոչ տոնա­կան տրա­մադրության մթնոլորտում,նորամուտի շեմին՝ մի քանի ցանկություն ունեմ կիսվե­լու:
Մեր ժողովրդին,մեր պետականությանը,մեր ինքնիշխան ապրե­լուն անսա­սա­նություն եմ ցանկանում:Արցախի մեր քույրե­րին և եղբայրնե­րին՝ անամպ ապա­հով երկինք եմ ցանկանում,անփորձանք տարեմուտ:Ձեզ կենսական,հոգևոր,ոգեղեն ուժ,որպեսզի կարո­ղա­նաք դիմա­կա­յել հերթա­կան փորձությանը:Ցանկանում եմ ձեզ արցախյան լեռնե­րի նման խիտ և բարձր դատո­ղություն, միշտ համա­րեք Արցա­խը Հայաստան, ձեզ երբեք մի առանձնացրեք,դուք արդեն երե­սուն տարի մենակ չեք,համայն հայությունն է ձեզ հետ եղել,ձեզ Հայաստան ասեք,խոսեք ձեր երագնե­րով հարուստ բարբառով,պետական լեզուն մեկը դարձրեք,որպեսզի եկող սերունդը միակ մայրե­նի լեզուն՝ հայե­րե­նը Ճանաչի:Չէ որ երե­սուն տարվա ազնիվ, նվիրյալ զինվորնե­րի կյանքը,ապրողների զրկանքներն ու հալա­ծանքը՝ Արցա­խի հայա­պահպա­նության համար է եղել,մարդկանց անվտանգության,ապահով ապրե­լու համար է եղել:
Մի ցանկություն էլ՝այս կիսա­տո­նա­կան, անո­րոշ օրե­րին ‚չեմ ցանկա­նում տեսնել,որ մեր ժողովրդա­վար, պատե­րազմող երկրում,բանտարկված սպա­յին՝ Վարուժան Ավե­տիսյա­նի առողջա­կան խնդիրնե­րին , ոչ բանա­կի նախկին սպա­յին արժա­նի վերա­բերմունք ցուցա­բերվի:
Վարուժա­նին մեկ անգամ եմ տեսել փողոցում,բարևել կարճ զրույցի ենք բռնվել:Նրա քաղա­քա­կան թեմաները,ելույթները միշտ զինվո­րա­կա­նի են եղել ինձ համար՝հայկական բանա­կի սպայի:Վարուժանի դատողությունը,կերտվածքը,փայլուն հայե­րե­նը՝ իմ պատկե­րացրած հայկա­կան բանա­կի, արժա­նա­պա­տիվ սպա­յի է եղել, նրա հայե­րեն խոսքը զինվո­րա­կա­նի ասե­լիք է եղել:
Նախա­տո­նա­կան վերջին ցանկություն խնդրանքս՝ այդ ոլորտի պատասխա­նա­տունե­րին և ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նին է ուղղված:
Եկեք սկսենք հարգել՝ ՀՀ բանա­կի սպայի,զինվորի,ցանկացած արժա­նի մասնա­գե­տի ապրածը,կերտվածքը, պահվածքը, նրա մեջ ապրող մարդը:
Անկախ նրա­նից թե ինչ իրա­վի­ճա­կում է հայտնվել տվյալ մարդն,առողջությանը վերա­բերվող բոլոր հարցե­րը մարդկա­յին պիտի լինեն,արժանապատիվ,մարդուն վայել:
Մենք մի այդպի­սի նվիրյալ մարդու էլ կորցրե­ցինք կալա­նա­վայրում, բանտում գտնվող մարդուն անմարդկա­յին վերա­բերվե­լու պատճառով,«Հաց բերող» Արթուրին:Մարդու անկրկնե­լի կենսա­կան կյանքը չի կալանավորվում՝նրան ուղղա­կի ազա­տազրկում են:
Հ.Գ.
Անկախ մեր բոլո­րիս քաղա­քա­կան, կրո­նա­կան, աշխարհընկա­լա­ման, նվիրվա­ծության, գիտակցության, լեզվամտա­ծո­ղության և այլն.. տարբե­րություննե­րի, մենք բոլորս միասին՝երկու ընդհա­նուր բան ունենք,Երեխաները և Տարեցնե­րը:
Բոլո­րիդ Երե­խա­նե­րին ապահով,անամպ մանկություն եմ ցանկանում,իսկ տարեցնե­րին՝ արժա­նի անդորր:
Այս երկու եզրերն օտա­րի­նը չեն կարող լինել՝նրանց համար բոլորս միա­սին ենք պատասխա­նա­տու:

Գրա­ռումը՝ Հրանտ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ