16.1 C
Yerevan

Լաչի­նի Միջանցքը Փակե­լը Հետև­անք Է Արցա­խի Կարգա­վի­ճա­կի Չլուծված Հարցի

Ադրբե­ջա­նում ամե­նա­մեծ ներդրումներ արած և բարե­կամ Մեծ Բրի­տա­նիա­յի պահվածքը լավա­գույն հիմնա­վո­րումն է, որ Ալիևը լրջա­գույն խնդիրներ ունի։

Արամ Սարգսյան

Միշտ համա­րել եմ, որ տարին ամփո­փե­լը քաղա­քա­գե­տի կամ պատմա­բա­նի խնդիր է, հիմա ուզում եմ ինքս անել, որովհետև 2022-ին կորուստնե­րի և փորձություննե­րի մեջ լինե­լով՝ շատերս չենք արժև­ո­րել, թե ինչ աներև­ա­կա­յե­լի ճնշման ենք դիմա­կա­յել, իսկ տարվա վերջին հակադրվել։ Որովհետև ևս մեկ անգամ համոզվե­ցի՝ մեր ժողո­վուրդը դիմա­կա­յող, պայքա­րող, հրաշք ժողո­վուրդ է։ Մեր զինվո­րը այսօր մեր անվտանգության թիվ 1 երաշխա­վորն է, անհնարն ու հնա­րա­վորն անում է անկա­խության ու անվտանգության համար, ցավոք, նաև՝ կյանքի գնով: Մենք պայքա­րել ենք ռուս-թուրք-ադրբե­ջա­նա­կան ահռե­լի մեքե­նա­յի դեմ ու չենք հանձնվել: ՀՀ իշխա­նությունը անհա­մար թերություններ ունի և քննա­դա­տե­լու ահռե­լի տարածք, բայց ինքնիշխա­նության խնդրում չենք կարող չընդունել, որ չի զիջել: Չի գնա­ցել գործարքի, որով պետք է քիչը տար, շատը պահեր: Չի ասել‘ Արցա­խի խնդրի լուծո­ղը միայն Ռուսաստա­նում է: Չի ասել՝ հայության փրկությունը Միութե­նա­կան պետություն մտնելն է, Թաթարստա­նի կարգա­վի­ճակ ունե­նա­լը: 2022-ին մենք ՄԱԿ‑ի ԱԽ երկու նիստով կարո­ղա­ցել ենք Հայաստա­նի ու Արցա­խի կենսա­կան հարցե­րը ռուս-թուրք-ադրբե­ջա­նա­կան փակուղուց (որտեղ մենակ ենք դիմադրում եռյա­կին) միջազգա­յին ասպա­րեզ դուրս բերել, որտեղ ունենք իրա­կան բարե­կամներ: Մենք կարո­ղա­ցել ենք տարա­ծաշրջան բերել ԵՄ դիտորդա­կան առա­քե­լությա­նը, որ Հարա­վա­յին Կովկասն իրենցը համա­րող Մոսկվա­յի ու Անկա­րա­յի պայմա­նա­վորվա­ծություննե­րին ամե­նա­հա­կա­դիր քայլն էր։ Հայաստան այցե­լեց ԱՄՆ Կոնգրե­սի Ներկա­յա­ցուցիչնե­րի պալա­տի նախա­գա­հը, մեր բարե­կամ Ֆրանսիա­յի առա­ջարկով Պրա­հա­յում կայա­ցավ Հայաստան-Ադրբե­ջան-Ֆրանսիա եռա­կողմ հանդի­պումը, որը ամրագրեց՝ սահմա­նա­զա­տումը կլի­նի 1992‑ի Աստա­նա­յի համա­ձայնագրով հռչակված և ՄԱԿ-ում ճանաչված անկախ պետություննե­րի սահմաննե­րով։ Հայաստա­նը սկսել է ժամա­նա­կա­կից սպա­ռա­զի­նություն գնել տարբեր երկրնե­րից, բարե­փո­խում է բանա­կը՝ ըստ ժամա­նա­կա­կից չափա­նիշնե­րի… Ցանկը կարող եմ շարունա­կել, բայց ամե­նա­մեծ ձեռքբե­րումը համա­րում եմ Արցա­խում վերջին հանրա­հա­վա­քը, որտեղ չկա­յին ռուսա­կան դրոշներ (Կոսո­վոն անկա­խություն ստա­ցավ, երբ սկսեց պնդել, որ եվրո­պա­կան մոդե­լի պետություն է ուզում կառուցել և քաղա­քակրթա­կան ընդհանրություն չունի կիսա­սո­վե­տա­կան Սերբիա­յի հետ)։ Արցա­խի մեր եղբայրնե­րի կոչը ՀՀ իշխա­նություննե­րին, որ Հայաստա­նից ոչինչ չզի­ջեն, իրենք կդի­մա­կա­յեն՝ ազգա­յին միասնության լավա­գույն դրսև­ո­րում է։ Արցախցին կերտում է իր երկրում անվտանգ ապրե­լու ապա­գա, շրջա­փակման պայմաննե­րում իր տոկունությամբ խնդի­րը մղում է «Անջա­տում հանուն փրկության» տարբե­րա­կին։ Հայաստա­նի և Արցա­խի ժողովրդի դիմա­կա­յությունը ու հավա­քա­կան Արևմուտքի աջակցությունը արդյունքներ տվել են՝ Հայաստա­նը Բելա­ռուսի պես ինքնիշխա­նությունը կորցրած, մարիո­նետ պետություն չէ, Մեղրիով միջանցք չկա: Միայն դիմա­կա­յությունը և պայքարն են հաջո­ղություն ապա­հո­վում։
Ոմանց կարծի­քով Ադրբե­ջա­նի նախա­գա­հը ամե­նա­կա­րող է, Իլհամ Ալիևն էլ փորձում է հավա­տացնել, որ իր վրա որևէ զանգ չի կարող ազդել։ Ադրբե­ջա­նի նախա­գա­հը, կարծում եմ հասկա­ցել է, որ ուժի գործադրմամբ հաղթա­նա­կը աշխարհը չի ընդունում: Կամ պետք է ընդա­ռաջ գնա ժողովրդա­վար աշխարհին, կամ՝ դիրքա­վորվի իր հաղթա­նա­կին աջակցած ռուսա­կան նավում։ Ադրբե­ջա­նում ամե­նա­մեծ ներդրումներ արած և բարե­կամ Մեծ Բրի­տա­նիա­յի պահվածքը լավագյն հիմնա­վո­րումն է, որ Ալիևը լրջա­գույն խնդիրներ ունի։ Նախ Բաքվում ՄԹ դեսպա­նը հայտա­րա­րում է՝ իր երկի­րը կցանկա­նար, որ Լեռնա­յին Ղարա­բա­ղում լինեին միջազգա­յին խաղա­ղա­րարներ, ՀՀ է գալիս բրի­տա­նա­կան Հատուկ ծառա­յության ղեկա­վա­րը, ՄԱԿ‑ի ԱԽ նիստում ՄԹ ներկա­յա­ցուցի­չը խոսում է առանց նախա­պայմաննե­րի Լաչի­նի միջանցքը բացե­լու օգտին: ՄԹ թագա­վո­րա­կան իրա­վա­կան ծառա­յությունը մինչև 500 միլիոն ֆունտ ստեռլինգի կոռուպցիոն գործարք է բացա­հայտում, որում ներգրավված է Ալիևնե­րի ընտա­նի­քը։ Բազմա­փորձ Եվրպան գիտի, թե ո՞րն է կոռումպացված դիկտա­տորնե­րին ճնշե­լու ամե­նա­գործուն մեխա­նիզմը՝ նրանց անձնա­կան ունեցվածքը վեր է պետության խնդիրնե­րից: Էմա­նուել Մակրո­նը հայտա­րա­րում է, որ ԵՄ‑ն պետք է ապա­հո­վի ոչ միայն Ուկրաի­նա­յի անկա­խությունը, այլև՝ Մոլդո­վա­յի, Վրաստա­նի, Հայաստա­նի, Ադրբե­ջա­նի, հետա­գա­յում նաև Բելա­ռուսի։ ԱՄՆ կոշտ պահանջը ՄԱԿ‑ի ԱԽ-ում Ադրբե­ջա­նից ու Ռուսաստա­նից՝ մեկնա­բա­նության կարիք չունի։ ԱՄՆ‑ը համա­րում է, որ Լաչի­նի միջանցքը հետև­անք է Արցա­խի կարգա­վի­ճա­կի չլուծված հարցի և նախա­տե­սում է Փաշինյան-Ալիև հանդի­պում։
Պապե­նա­կան խոսք կա՝ Նոր տարին ինչպես դիմա­վո­րես, այնպես կանցկացնես։ Լավա­տե­սությամբ ու հավա­տով Նոր Տարի տոնենք, ժողո­վուրդ ջան, դժվա­րություննե­րին դիմա­կա­յենք ու պայքա­րենք, պահենք մեր արժա­նա­պատվությունը և ինքնիշխա­նությունը ու 2023‑ը մեջքը շտկե­լու, հիմնա­րար ձեռքբե­րումնե­րի և խաղա­ղության տարի կդառնա։ Թող Ամե­նա­կա­րող Տերը Օրհնի հայությա­նը, Հայաստա­նը և Արցա­խը։

Գրա­ռումը՝ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ