16.1 C
Yerevan

Այս Լարվա­ծությունը Ձեռնտու Է ՌԴ-ին Եվ Ադրբե­ջա­նին

Դժվար ժամա­նակներ են, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրա­ձայնել, բայց ՀՀ իշխա­նություններն անում են հնա­րա­վոր ամեն ինչ՝ ինքնիշխա­նությունը չվտանգե­լու համար:

Վիգեն Խաչատրյան

1inTV‑ի հյուրն է ԱԺ ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Վիգեն Խաչատրյա­նը:

Հաղորդման ընթացքում անդրա­դարձ է կատարվել Լաչի­նի միջանցքի փակմա­նը, հարց բարձրացվել, թե ում է դա առա­վե­լա­պես ձեռնտու և ինչ հարց է փորձում լուծել կողմե­րից յուրա­քանչյուրը:

Վիգեն Խաչատրյանն անդրա­դարձել է այն բանին, որ եթե աշխարհում կան պետություններ, որոնք օգտա­գործում են իրենց բնա­կան ռեսուրսնե­րը և դրա հաշվին փորձում իրա­կա­նացնել իրենց պետա­կան նպա­տակնե­րը, ապա Հայաստա­նը մշտա­պես հայտա­րա­րել է, որ իր գլխա­վոր ռեսուրսը մարդն է, բայց և երբեք աշխա­տանք չի կատարվել այդ ուղղությամբ: Երբեք փորձ չի արվել, որ Հայաստա­նում անհատ մարդը կայա­նա և հասունա­նա: Քաղա­քա­ցիա­կան հասա­րա­կության կայացմանն ուղղված ջանքե­րից մեկը հենց այդ պիտի լիներ, մինչդեռ Հայաստա­նում միշտ հույսը դրվել է ուրի­շի վրա, ներքին առումով ՏԻՄ-երը երբեք չեն դարձել իշխա­նության մարմիններ, որոնք պիտի զբաղվեին տեղա­կան հարցե­րի իրավմամբ լուծմամբ: Դրա փոխա­րեն ՏԻՄ-երը դարձել են իշխա­նության վերարտադրման միջոց և ոչինչ ավե­լի: Քանի՞ մարդ գիտեք, որ նախա­րար է դարձել, որովհետև լավ ավա­գա­նու անդամ է եղել, կամ լավ գյուղա­պետ: Շատ քչե­րը, որովհետև ՏԻՄ-երը չեն կատա­րել իրեցն առա­քե­լությունը, չեն դարձել իրա­կան իշխա­նության օղակներ:

Միջազգա­յին իրադրության հարցով Վիգեն Խաչատրյանն ասաց, որ հիմա ՀՀ‑ն ապրում է պետության կայացման ամե­նա­բարդ ժամա­նակնե­րը: Առաջ, քանի որ իշխա­նություննե­րը եղել են կամա­կա­տարներ, դրսից ճնշումը որպես այդպի­սին այդքան ուժեղ չի նկատվել, բայց հիմա, երբ իրենք փորձում են անկախ քայլեր կատա­րել, ՌԴ կողմից մեծ խանդ է նկատվում, որովհետև ռուսներն ամեն դեպքում պատրաստ չեն անկախ Հայաստան տեսնե­լու: Ինչ վերա­բե­րում է այն բանին, որ վերջերս ՀՀ արտգործ նախա­րար Արա­րատ Միրզո­յա­նը չէր այցե­լել Մոսկվա, Վիգեն Խաչատրյանն ասաց, որ դա ճիշտ քաղա­քա­կա­նություն է, որովհետև Մոսկվա­յում պիտի հասկա­նան, որ ՀՀ‑ն նաև իր խնդիրնե­րով է զբաղված, և այո, կարող է հետաձգել որոշ հանդի­պումներ, քանի որ կան շատ ավե­լի հրա­տապնե­րը: Հենց այստեղ է դրսև­որվում այն, որ Հայաստա­նը չի փորձում նախորդ ռեժիմնե­րի նման, ամեն անգամ վազել ուրի­շի մոտ և հույսը դնել միայն ուրի­շի վրա, ինչը ինքնիշխա­նության դեմ ուղղված ամե­նա­կո­պիտ հարվածնե­րից է, իսկ Հայաստա­նը փորձում է խուսա­փել դրա­նից, ի վերջո տեր կանգնել իր անկա­խությա­նը: Բնա­կա­նա­բար դրան դեմ են շատ շատե­րը: Հայաստա­նում կան նաև խմբեր որոնք ուղղորդվող են և ամեն ինչ անում են Հայաստա­նի ինքնիշխա­նությա­նը հարվա­ծե­լու համար:

Լաչի­նի միջանցքի հացով Վիգեն Խաչատրյանն ասաց,լ որ հիմա չի կարե­լի արկա­ծախնդրություն ցուցա­բե­րել ու Արցա­խի կարգա­վի­ճա­կի հարցի լուծում պահանջել: Որովհետև այդ պահանջը ևս պետք է հստակ ձևա­կերպված լինի: Մեն ինքներս էլ շատ կցանկա­նա­յինք Արցա­խը տեսնել անկախ, Հայաստա­նի միա­ցած, բայց չէ որ միջազգա­յին իրադրություն ասվա­ծը օդի պղպջակ չէ, մինչդեռ Հայաստա­նում դեռևս կան խմբեր, որ պահանջում են միանգա­մից թքել Ռուսաստա­նի վրա ու գնալ Արևմուտք կամ հակա­ռա­կը: Իրա­կա­նում պետք է շատ զգույշ և շատ նուրբ լինել: 

Այո,՛ Հայաստա­նը պետք է ուղիղ երկխո­սի Բաքվի հետ: Արցա­խի հարցում հայերն ու ադրբե­ջանցի­նե­րը պիտի իրար հետ խոսեն, ոչ թե հայե­րը խնդրեն ռուսնե­րին: Դեռ հարց է, թե Բաքուն իրոք պատրա՞ստ է և ցանկանո՞ւմ է երկխո­սել: 

Վիգեն Խաչատրյա­նը նաև անդրա­դարձավ Երև­ա­նում կազմա­կերպված ընդդի­մա­դիր ցույցին, երբ Լաչի­նի միջանցքի փակման առի­թով ընդդի­մա­դիրնե­րը հավաքվել էին կառա­վա­րության շենքի աառաջ ու հայտա­րա­րում էին, որ իզուր են պաստառնե­րով եկել, հարկա­վոր էր քարե­րով գալ: Նրանք նաև հայտա­րա­րում էին, որ իրա­կան կոնսո­լի­դա­ցիա­յի համար անհրա­ժեշտ է, որ այդտեղ տասնյակ հազա­րա­վոր մարդիկ հավաքվեին: Հավաքվեին ի՞նչ անեին: 

Վիգեն Խաչատրյանն այն համո­զումն արտա­հայտեց, որ հասա­րա­կությունը կոնսո­լի­դացված է, համբե­րա­տար է և հավա­սա­րակշռված: Դժվար ժամա­նակներ են, ամեն ինչ չէ, որ պետք է բարձրա­ձայնել, բայց ՀՀ իշխա­նություններն անում են հնա­րա­վոր ամեն ինչ՝ ինքնիշխա­նությունը չվտանգե­լու համար: Այո՛, լինում են սխալներ և վրի­պումներ և դրանցից խոուսա­փել հնա­րա­վոր չէ, բայց նաև այդ սխալնե­րի վրա են սովո­րում և կայա­նում:

Առնչվող Հոդվածներ