16.1 C
Yerevan

ՀՅԴ Բյուրո­յի Հայտա­րա­րության Մասին

Արտա­քին լսա­րա­նի համար նման հայտա­րա­րություն անե­լը ծիծա­ղե­լի է, որովհետև արտա­քին ոչ մի խաղա­ցող՝ սկսած Ռուսաստա­նից, վերջացրած Միացյալ Նահանգնե­րով, Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խության օրա­կարգ չի էլ դիտարկում։

 Սուրեն Սուրենյանց

ՀՅԴ Բյուրո­յի հայտա­րա­րությունը հերթա­կան արկա­ծախնդրությունն է, որն ավե­լի մշուշոտ է դարձնում Արցա­խի հայկա­կա­նության հեռանկա­րը

«Առա­ջին լրատվական»–ի զրուցա­կիցն է«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությաննա­խա­գահ, քաղա­քա­գետ Սուրեն Սուրենյանցը։

–Պարոն Սուրենյանց, ՀՅԴ Բյուրոնհայտա­րա­րություն է տարա­ծել, որում նշվում է, որարցա­խա­հա­յության ինքնորշման իրա­վունքը չիկա­րող սակարկման առարկա լինել և որ ցանկա­ցածհետքայլ այս դիրքո­րո­շումից կարժա­նա­նա­հա­կազդե­ցության բոլոր հնա­րա­վոր ձևե­րով ուե­ղա­նակնե­րով։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս հռե­տո­րա­բա­նության մասին։

Արձա­նագրենք, որ նման հայտա­րա­րություն է անում մի կուսակցություն, որն ունի խորհրդա­րա­նա­կան կարգա­վի­ճակ։ Նման իմպե­րա­տիվներ առաջ քաշե­լով ՀՅԴ‑ն ոչ թե Արցա­խի հայկա­կա­նությանն է նպաստում, այլ ճիշտ հակա­ռա­կը՝ ավե­լացնում է բոլոր այն մարտահրա­վերնե­րը, որոնք այսօր կանգնած են Արցա­խի առաջ։ Սա մի անպա­տասխա­նա­տու հայտա­րա­րություն է, որը, ցավոք սրտի, բնո­րոշ է Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցությա­նը, որը կրկնում եմ, որևէ խնդիր չի լուծում, բայց փոխա­րե­նը՝ ավե­լի մշուշոտ դարձնում Արցա­խի հայկա­կա­նության հեռանկա­րը։


Այսօր Արցա­խի պարա­գա­յում առաջնա­հերթ է ոչ թե կարգա­վի­ճա­կի խնդի­րը, որի արծարծման պարա­գա­յում ակնհայտո­րեն հայանպաստ լուծում չի լինե­լու, այլ մենք բոլորս պետք է ձգտենք ունե­նալ անվտանգա­յին այնպի­սի միջա­վայր, որպեսզի Արցա­խի մեր հայրե­նա­կիցնե­րը կարո­ղա­նան անվտանգ ապրել մեր հողի վրա, ր Արցախն էլ  մնա հայկա­կան։ Դրա համար, ակնհայտ է, որ պետք է հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րի կարգա­վո­րում ու այդ համա­տեքստում՝ Բաքվի ու Ստե­փա­նա­կերտի միջև երկխո­սություն։ Այլ ճանա­պարհ՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղը հայկա­կան պահե­լու, գոյություն չունի։

Արկա­ծախնդրություն է Արցա­խի անկա­խության օրա­կարգն առա­ջին պլան բերե­լը։ Մանա­վանդ  այսօր, երբ Արցա­խը կտրված է կյանքի ճանա­պարհից, բացարձա­կա­պես անհե­թեթ է խոսել մի օրա­կարգի մասին, որն իրա­կա­նության հետ որևէ աղերս չունի։

-Ձեր դիտարկմամբ՝ ՀՅԴ‑ն այս հայտա­րա­րությունն ուղղում է արտա­քին լսարանի՞ն, թե ներսում՝ իշխա­նություննե­րից ավե­լի համարձակն ու լավը երև­ա­լու միտում կա։

-Արտա­քին լսա­րա­նի համար նման հայտա­րա­րություն անե­լը ծիծա­ղե­լի է, որովհետև արտա­քին ոչ մի խաղա­ցող՝ սկսած Ռուսաստա­նից, վերջացրած Միացյալ Նահանգնե­րով, Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խության օրա­կարգ չի էլ դիտարկում։ Ընդ որում՝ նրանք  այդ հարցին թերա­հա­վա­տո­րեն են մոտե­ցել նույնիսկ մինչև պատե­րազմը։ Ընդհանրա­պես, պետք է անկեղծ լինենք՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խության հարցում Հայաստա­նը երբևէ չի էլ ունե­ցել որևէ դաշնա­կից։ Հետև­ա­բար, երբ այսօր միջազգա­յին որևէ խաղա­ցո­ղի մոտ Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խության մասին խոսես՝ նույնիսկ ծիծաղ կհա­րուցես կամ առնվազն ադեկվատ զրուցակցի տպա­վո­րություն չես թողնի։ ՀՅԴ‑ի այդ հայտա­րա­րությունն ուղղված է Հայաստա­նի հասա­րա­կության որո­շա­կի հատվա­ծին, որը ցավոք սրտի, իրա­կան քաղա­քա­կա­նությունը չի տարբե­րում պատրանքնե­րից,  ռեալպո­լի­տի­կը չի տարբե­րում զգացմունքնե­րից։ Այո՛, դա ներքա­ղա­քա­կան ինչ-որ հարցեր լուծե­լու նպա­տակ ունի։

–Այսինքն՝ որո­շա­կիո­րեն նաև այս բարդի­րա­վի­ճա­կում հերթա­կան արկա­ծախնդրությունը․․․

Այո՛, ես դա համա­րում եմ արկա­ծախնդիր հայտա­րա­րություն ու այդպես կհա­մա­րեմ՝ անկախ նրա­նից, դրա հեղի­նա­կը կլի­նի ընդդի­մա­դիր կուսակցություն, թե իշխա­նության ինչ-որ պատգա­մա­վոր կամ մեկ ուրի­շը։ Ես ՝ որպես կուսակցության ղեկա­վար, ի սկզբա­նե, պատե­րազմից  անմի­ջա­պես հետո առա­ջիննե­րից մեկն եմ եղել, որ ասել եմ, որ  Լեռնա­յին Ղարա­բա­ղի անկա­խության օրա­կարգը մնա­ցել է պատե­րազմի փլա­տակնե­րի տակ և հիմա մենք պետք է ավե­լի իրա­տե­սա­կան լուծումներ գտնենք ու այնպես անենք, որ չվտանգենք Արցա­խի  հայկա­կա­նությունը վերջնա­կա­նա­պես։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ