16.1 C
Yerevan

Հայաստա­նը Փակուղու Մեջ Է

Ամե­նից առաջ մեզ պետք է սեփա­կան ներուժը հավա­քել, սեփա­կան պոտենցիա­լը կշռել, հաշվել, բայց նույնիսկ դա բավա­րար չի լինե­լու ու անհրա­ժեշտ է իրա­կան դաշնա­կիցներ հավա­քագրել, իրա­կան հարա­բե­րություննե­րով: 

Արթուր Խաչիկյան

Civilnet‑ի հյուրն է  Սթենֆորդի համալսա­րա­նի քաղա­քա­գի­տության դոկտոր Արթուր Խաչիկյա­նը:

Զրույցի ընթացքում անդրա­դարձ է կատարվել միջազգա­յին դրությանն ու Հայաստա­նի՝ այդ իրա­վի­ճա­կում ելքեր փնտրե­լու անհրա­ժեշտության գիտակցմա­նը;

Արթուր Խաչիկյա­նի խոսքով մենք դեռևս չենք գիտակցում, որ 90-ականնե­րին գործող աշխարհա­կարգն այլևս չկա: Այլևս գոյություն չունեն այն աշխարհա­քա­ղա­քա­կան ազդե­ցության գոտի­նե­րը, ինչ որ առաջ էր: Նոր աշխարհ է ձևա­վորվում: Ամե­նա­լայն ու վտանգա­վոր փոփո­խություններ են տեղի ունե­նում, որին մենք անհա­ղորդ ենք:

Նոր աշխարհի ձևա­վորման, թերևս ամե­նա­ցայտուն օրի­նա­կը ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմն է: Դա Եվրո­պա­յում 1915թ. հետո առա­ջին լուրջ, մեծ պատե­րազմն է: Արևմուտք-Ռուսաստան դիմա­կա­յությունն ի վերջո հասցրեց ռազմա­կան բախման, որը և մենք տեսնում ենք Ուկրաի­նա­յում:

Դոկտո­րի կարծի­քով պատե­րազմը, շատ հավա­նա­կան է, որ այս տարի ևս չդա­դա­րի, քանի որ ռուսներն իրենց տնտե­սությունն ամբողջությամբ մոբի­լի­զացնում են պատե­րազմի համար, իսկ Ուկրաի­նան հսկա­յա­կան օգնություն է ստա­նում՝ և՛ փող, և՛ զենք: Արևմուտքն արդեն հսկա­յա­կան գումարներ և մեծ քանա­կությամբ զենք է մատա­կա­րա­րել և մատա­կա­րա­րում, այնպես, որ պատե­րազմի մոտա­լուտ ավարտի մասին պետք չէ մտա­ծել: Այս պատե­րազմի ավարտից շատ բան է կախված: Արցա­խի հարցը ևս, բայց դժբախտա­բար ՀՀ‑ն հիմա գրե­թե ոչինչ չի կարո­ղա­նում անել գոնե տեսա­կան վտանգնե­րին պատրաստվե­լու համար:

Արթուր Խաչիկյանն ասաց, որ իր համար անհասկա­նա­լի է, թե ինչ են անում ՀՀ իշխա­նություննե­րը: Նրանք 2018թ. ընտրե­ցին լիբե­րալ-դեմոկրա­տա­կան Եվրո­պան, բայց մենք տեսնում ենք, որ արևմուտքի օգնությունը գրե­թե զրո­յա­կան է: Մենք ապրում ենք մի ժամա­նա­կում, որտեղ ուժն է հարց լուծում ու այդ պարա­գա­յում հույս դնել միջազգա­յին հասա­րա­կության վրա անի­մաստ է, քանի որ հիմա բոլո­րի ուշադրությունը ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմն է:

Մենք փորձե­ցինք հրա­ժարվել Ռուսաստա­նից ու գնալ դեպի Եվրո­պա, բայց  երկու աթո­ռին միա­ժա­մա­նակ նստե­լու մեր փորձե­րը հանգեցրին նրան, որ մենք ընկանք այդ երկու աթոռնե­րի արանքը: Հայաստա­նը շարունա­կա­բար կրկնել է նույն սխա­նե­րը և երբեք փորձ չի արել հույսն ինքն իր վրա դնել: Դա նոր բան չէ: Այդ կործա­նա­րար սխա­լը արդեն տասնա­մակներ է տևում և Արցա­խի կորուստը, անցյալ տարվա սեպտեմբերյան հարձա­կումը, այսօրվա միջանցքի փակումը դրա վառ ապա­ցույցն են: Ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխա­նություններն այդպես էլ չեն կարո­ղա­ցել կայացնել Հայաստա­նը:

Խոսե­լով ռուսնե­րի դերա­կա­տա­րության մասին, դոկտոր Խաչիկյանն այն համոզմունքը հայտնեց, որ մենք իզուր ենք փորձում ուրիշնե­րին իրենց շահե­րը բացատրել, երբ մերը չենք հասկա­նում: Ռուսնե­րը այս պահին ոչ մի կերպ չեն ցանկա­նում բախման մեջ մտնել այստեղ, որը համա­րում են երկրորդ ճակատ և բացի դրա­նից, եթե նրանք ռազմա­կան ելույթ սկսեն, ապա խաղա­ղա­պա­հից կվե­րածվեն հակա­մարտող կողմի, իսկ դա կարող է բերել նրան, որ ադրբե­ջանցի­նե­րը կարող են նրանց ստի­պել հեռա­նալ այստե­ղից: Արև­ուտքը ևս ամեն ինչ անե­լու է, որ ռոսւնե­րը հեռա­նան այստե­ղից, իսկ տագնա­պա­լին այն է, որ Ադրբե­ջա­նը և Թուրքիան նաև արևմուտքում են ընկալվում որպես թանկ գործընկերներ: Դրա մասին ասել է հենց Իեն Ստոլտենբերգը: Մեր տարա­ծաշրջա­նը ամե­նա­վատ կոնֆլիկտա­յին կետե­րից մեկն է: Կա Իրա­նի գործո­նը, բայց Իրանն այն ուժը չէ, որը կարո­ղա­նա ամբողջա­պես հակակշռել թուրքա­կան վտանգին:

Դոկտոր Խաչիկյա­նը ասաց, որ կա արևմտյան Թուրքիա՝ Թուրքա­կան Հանրա­պե­տությունը և Արև­ելյան Թուրքիա՝ Ադրբե­ջան ու այդ պարա­գա­յում նրանց ուժե­րը գերակշռում են մեզ՝ մեկը քառա­սունի դիմաց հարա­բե­րակցությամբ: Ռուսնե­րը մեզնով այնքան հետաքրքրված չեն, ինչքան մենք ենք կարծում և այն քաշն ու թափը չունենք, որ մեզ հետ հաշվի նստեն, քանի որ տարի­նե­րով ոչինչ չենք արել այդ քաշն ունե­նա­լու համար, իսկ Արևմուտքի կողմից միայն բանա­վոր խոստումներ ենք լսում, այն էլ մեծ մասամբ դեկլա­րա­տիվ մակարդա­կով, այն դեպքում, երբ նույն Արևմուտքը Ուկրաի­նա­յին օգնում է և՛ խոսքով, և՛ գործով: Հայաստա­նը փակուղու մեջ է: 

Արթուր Խաչիկյա­նը նշեց, որ ամե­նից առաջ մեզ պետք է սեփա­կան ներուժը հավա­քել, սեփա­կան պոտենցիա­լը կշռել, հաշվել, բայց նույնիսկ դա բավա­րար չի լինե­լու ու անհրա­ժեշտ է իրա­կան դաշնա­կիցներ հավա­քագրել, իրա­կան հարա­բե­րություննե­րով: 

Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության հարցին Արթուր Խաչիկյա­նը ատասխա­նեց, որ խաղա­ղություն հնա­րա­վոր է, բայց միայն այն դեպքում, երբ դու կարող ես ճնշել ու սահմա­նա­փա­կել դիմա­ցի­նի ներուժը, նա պիտի հասկա­նա, որ եթե հարձակվեց քո վրա, ապա դա իր վրա շատ թանկ է նշե­լու, իսկ այս պարա­գա­յում մենք, ցավոք, այն երկի­րը չենք, որից թշնա­մին վախե­նա և դաշնա­կի­ցը՝ հարգի:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ