21.8 C
Yerevan

Բյուրո­յա­կան Դաշնակցության Վիհի Խորա­ցումը

Նույնիսկ այն մարդիկ, որ մինչև հիմա որո­շա­կիո­րեն լոյա­լություն ունեին ՀՅԴ հանդեպ, տեսնում են, որ ՀՅԴ‑ն, այսինքն այն ինչ մնա­ցել է, արդեն ՀՅԴ չէ:

Նազա­րեթ Բերբերյան

1inAM‑ը զրուցել է Ազդակ և Դրօ­շակ պարբե­րա­կաննե­րի նախկին գլխա­վոր խմբա­գիր, նախկին դաշնակցա­կան Նազա­րեթ Բերբերյա­նի հետ:

Ինչպես հայտնի է, այս օրե­րին ՀՅԴ շուրջ աղմուկ է բարձրա­ցել, որն ընթա­նում է ձերբա­կա­լություննե­րով: Ինչպես հայտնում են լուրե­րը, ՀՀ Արա­րա­տի մարզում ձերբա­կալվել են մի քանի դաշնակցա­կաններ ու խուզարկություննե­րի արդյունքում հայտնա­բերվել և առգրա­վել են «Հայաստան Դաշինք» անունը կրող բազմա­թիվ թղթեր, որոնցում զետեղված են բազմա­թիվ մարդկանց անձնա­կան տվյալներ, գումարներ թվեր, ինչպես նաև գումար վերցնե­լու կամ այդ գումա­րից հրա­ժարվե­լու ստո­րագրություններ: ՀՅԴ‑ը մեկնա­բա­նե­լով այդ ամե­նը, նշել է, որ իշխա­նություննե­րը փորձում են ՀՅԴ անունը սևացնել և այդկերպ նաև իրենց ազգա­դավ հերթա­կան ծրա­գիրն իրա­կա­նացնել:

Անդրա­դառնա­լով այդ ամե­նին՝ Նազա­րեթ Բերբերյանն ասաց, որ առնվազն անհասկա­նա­լի է, թե ինչու իշխա­նությունը պետք է փորձի սևացնել ՀՅԴ անունը և փորձի այդ աղմուկի ներքո ինչ որ ծրա­գիր իրա­կա­նացնել: ՀՅԴ‑ն այսօր իրե­նից ի՞նչ է ներկա­յացնում, որ իշխա­նություննե­րը հենց ՀՅԴ նկատմամբ այդ մտա­վա­խություննե­րը ունե­նան: ՀՅԴ ղեկա­վա­րության արտա­հայտություննե­րը վերա­բերվում են Հայաստա­նի Հանրա­պե­տության դաշնակցա­կաննե­րին և հատկա­պես այն հատվա­ծին, որոնք դեռևս իրենց վրա կրում են ներկա­յիս բյուրո­յա­կան շունչը:

Նազա­րեթ Բերբերյա­նը հաստա­տեց այն, որ այսօր Ամե­րի­կա­յում և այլ վայրե­րում գոյություն ունե­ցող դաշնակցա­կան կառույցնե­րը շատ դեպքե­րում այլ կարծիք ունեն, քան այն, ինչը պարտադրում է ընդունել ներկա­յիս բյուրոն; Այն տպա­վո­րությունն է, որ ներկա­յիս «բյուրո­յա­կան Դաշնակցությունը» փորձում է վերա­կանգնել դեռևս 60-ականնե­րին գոյություն ունե­ցող բյուրո­յի ստվե­րը; Դժբախտա­բար ՀՅԴ‑ն այսօր Հայաստա­նում գրե­թե զրո­յա­կան հեղի­նա­կություն ունի: Նույնիսկ այն մարդիկ, որ մինչև հիմա որո­շա­կիո­րեն լոյա­լություն ունեին ՀՅԴ հանդեպ, տեսնում են, որ ՀՅԴ‑ն, այսինքն այն ինչ մնա­ցել է, արդեն ՀՅԴ չէ: Այն ինչ կատարվում է կուսակցության հետ, և այն, որ փորձում են նախկին ստվե­րը վերա­կանգնել Հայաստա­նում, Ամե­րի­կա­յում և այլուր, ամբողջ հայության խնդիրն է դարձել:

Նազա­րեթ Բերբերյանն անդրա­դարձավ նաև այն բանին, որ ապրի­լին լրա­նում է թավշյա հեղա­փո­խության հնգամյա­կը և թե ինչ նշա­նա­կություն ունի այդ հեղա­փո­խությունը հայության համար:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ