ՄԵՐ ՈՒՂԻՆ

Բյուրոյական Դաշնակցության Վիհի Խորացումը

Նույնիսկ այն մարդիկ, որ մինչև հիմա որոշակիորեն լոյալություն ունեին ՀՅԴ հանդեպ, տեսնում են, որ ՀՅԴ-ն, այսինքն այն ինչ մնացել է, արդեն ՀՅԴ չէ:

Նազարեթ Բերբերյան

1inAM-ը զրուցել է Ազդակ և Դրօշակ պարբերականների նախկին գլխավոր խմբագիր, նախկին դաշնակցական Նազարեթ Բերբերյանի հետ:

Ինչպես հայտնի է, այս օրերին ՀՅԴ շուրջ աղմուկ է բարձրացել, որն ընթանում է ձերբակալություններով: Ինչպես հայտնում են լուրերը, ՀՀ Արարատի մարզում ձերբակալվել են մի քանի դաշնակցականներ ու խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավել են «Հայաստան Դաշինք» անունը կրող բազմաթիվ թղթեր, որոնցում զետեղված են բազմաթիվ մարդկանց անձնական տվյալներ, գումարներ թվեր, ինչպես նաև գումար վերցնելու կամ այդ գումարից հրաժարվելու ստորագրություններ: ՀՅԴ-ը մեկնաբանելով այդ ամենը, նշել է, որ իշխանությունները փորձում են ՀՅԴ անունը սևացնել և այդկերպ նաև իրենց ազգադավ հերթական ծրագիրն իրականացնել:

Անդրադառնալով այդ ամենին՝ Նազարեթ Բերբերյանն ասաց, որ առնվազն անհասկանալի է, թե ինչու իշխանությունը պետք է փորձի սևացնել ՀՅԴ անունը և փորձի այդ աղմուկի ներքո ինչ որ ծրագիր իրականացնել: ՀՅԴ-ն այսօր իրենից ի՞նչ է ներկայացնում, որ իշխանությունները հենց ՀՅԴ նկատմամբ այդ մտավախությունները ունենան: ՀՅԴ ղեկավարության արտահայտությունները վերաբերվում են Հայաստանի Հանրապետության դաշնակցականներին և հատկապես այն հատվածին, որոնք դեռևս իրենց վրա կրում են ներկայիս բյուրոյական շունչը:

Նազարեթ Բերբերյանը հաստատեց այն, որ այսօր Ամերիկայում և այլ վայրերում գոյություն ունեցող դաշնակցական կառույցները շատ դեպքերում այլ կարծիք ունեն, քան այն, ինչը պարտադրում է ընդունել ներկայիս բյուրոն; Այն տպավորությունն է, որ ներկայիս «բյուրոյական Դաշնակցությունը» փորձում է վերականգնել դեռևս 60-ականներին գոյություն ունեցող բյուրոյի ստվերը; Դժբախտաբար ՀՅԴ-ն այսօր Հայաստանում գրեթե զրոյական հեղինակություն ունի: Նույնիսկ այն մարդիկ, որ մինչև հիմա որոշակիորեն լոյալություն ունեին ՀՅԴ հանդեպ, տեսնում են, որ ՀՅԴ-ն, այսինքն այն ինչ մնացել է, արդեն ՀՅԴ չէ: Այն ինչ կատարվում է կուսակցության հետ, և այն, որ փորձում են նախկին ստվերը վերականգնել Հայաստանում, Ամերիկայում և այլուր, ամբողջ հայության խնդիրն է դարձել:

Նազարեթ Բերբերյանն անդրադարձավ նաև այն բանին, որ ապրիլին լրանում է թավշյա հեղափոխության հնգամյակը և թե ինչ նշանակություն ունի այդ հեղափոխությունը հայության համար:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *