25 C
Yerevan

Հիասթա­փության Հազար Տարի­ներ

Իրա­կա­նում աշխարհում ոչ մի պետություն մյուսին երբեք հենց այնպես չի օգնել և չի էլ օգնի: Միշտ էլ հաշվի են առել շահե­րը և այդպես էլ կլի­նի:

Արա­յիկ Մկրտումյան

Ֆրանսիա­յի Ազգա­յին Ժողո­վի նախա­գա­հի այցը Հայաստան, հիասթա­փեցրեց շատ շատե­րին, որովհետև ֆրանսիա­ցի­ներն իրենք իրենց բերա­նով ասա­ցին, որ չեն պատրաստվում ինչ որ առասպե­լա­կան քայլե­րի գնալ հանուն Հայաստա­նի ու որ հայերն իրենք պետք է մտա­ծեն իենց մասին: Է՜հ, ոչինչ չես կարող անել, այնպես չի, որ վատ կամ սխալ բան է ասում ֆրանսիա­ցին, բայց վատն այն է, որ մենք նեղա­նում ենք Ֆրանսիա­յից, որ նա չի ուզում մեզնից շատ մտա­ծել մեր մասին: Հանկարծ մենք նաև իմա­նում ենք (իմա­նալ բայի այս կիրա­ռումը մի քիչ անդուր է, բայց հաշվի առնե­լով մեր քաղա­քա­կան-դիվա­նա­գի­տա­կան մակարդա­կի գավա­ռա­կան վիճա­կը, այո՛, իմա­նում ենք), որ ֆրանսիա­ցի­նե­րը իրենց բարե­կամ են համա­րում նաև Ադրբե­ջա­նին: Եթե առա­ջին դեպքում նեղա­ցած էինք, որ Ֆրանսիան հայա­մե­տության հարցում «պապից ավե­լի կաթո­լիկ չէ», իսկ այս դեպքում ջղայնա­նում ենք, թե ախ դուք նավթի մեռած, չտես խաբե­բա­ներ, բա որ թուրքի բարե­կամն եք, ինչո՞ւ եք խաբում, ասում, որ մեր բարե­կամն եք:

Այո, այո, մենք այդպես էլ չհասկա­ցանք պետության ու ժողովրդի տարբե­րություննե­րը: Այդպես էլ չհասկա­ցանք, որ պետություննե­րը ունեն շահեր, բայց չունեն բարե­կամ ու թշնա­մի և բարե­կա­մություն-թշնա­մությունն էլ այս պահի համար է, կարգա­վորվում է պետա­կան շահով:

Ինչ-որ մեկը կա՞, որ կարող է բացատրել, թե մենք ինչու ենք Ֆրանսիա­յից նեղա­նում: Ֆրանսիան պարտավո՞ր է մեզ օգնել: Ու ընդհանրա­պես, Ֆրանսիան մի կողմ, մեզ ինչ որ մեկը ինչ որ բան պա՞րտք է: 

Ո՛չ: Ոչ ոք, ոչինչ պարտք չէ: Առա­վել ևս Ֆրանսիան: 

Հարց է առա­ջա­նում: Մենք հատկա­պես Ֆրանսիայի՞ց ենք նեղա­նում, որ մեզ չի օգնում, թե պարզա­պես նեղա­նում ենք, որ մեզ չեն օգնում: Այսինքն Ռուսաստա­նից էլ ենք նեղացա՞ծ: Ինդո­նե­զիա­յից նեղացա՞ծ ենք: իսկ Գունանտա­նա­մո­յից: Կամ գուցե Մադա­գասկա­րից, Շվե­դիա­յից, Արգենտի­նա­յից ու Հյուսի­սա­յին և Հարա­վա­յին Կորեա­նե­րից միա­ժա­մա­նակ:  Մենք նրանց օգնե՞լ ենք: Ինչո՞ւ պիտի նրանք օգնեն մեզ: Պա՞րտք են, թե մեր հորեղբոր տղա­ներն են:

Իսկ գուցե այդ նեղա­նա­լու համախտա­նի­շը Հայ Ազա­տագրա­կան Առասպե­լի երկվորյակն է:Այնպես ինչպես անհիմն եզրա­կացրել ենք, որ ինչ որ մեկը պիտի մեզ օգնի, այնպես էլ նեղա­նում ենք, որ ինչ-որ մեկը մեզ չի օգնում: Որովհետև մենք մեզ համար մի քաղցր սուտ ենք հնա­րել, ըստ որի ինչ որ հզոր երկիր պիտի գա ու օգնի մեզ, փրկի ու հիմա էլ զարմա­նում ենք, թե ինչու ոչ ոք չի ուզում օգնի: Ընդ որում օգնի, ոչ թե իր, այլ մեր ուզած ձևով: 

Մենք այնքան ենք նույն սուտը կրկնել ինքներս մեզ, որ սկսել ենք լրջո­րեն հավա­տալ դրան, դեռ մի բան էլ դրա հիմքի վրա ազգա­յին ու պետա­կան հայե­ցա­կարգ ենք կառուցել: Իսկ երբ աղե­տը չոքել է դռնե­րիս, մենք զարմա­ցել ենք, թե այ մարդ, էս ինչու մեզ չեն օգնում: Ընդ որում, մենք շարունա­կում ենք այդ անպտուղ երա­զանքնե­րը նույնիսկ այն դեպքում, երբ արդեն մի քանի հարյուր տարի է, ինչ մեր երա­զած փրկի­չը չի գալիս ու չի գալիս: Փրկչի թեկնա­ծունե­րը փոփոխվել են, իսկ ակնկա­լի­քը մնա­ցել է նույնը: Վերջերս Հայ Ազա­տագրա­կան Առասպե­լի հիմնա­կան ֆավո­րիտներն էին Ամե­րի­կան ու Ֆրանսիան, բայց թարսի պես նրանք էլ ինչպես մյուսնե­րը, պարզ հասկացնում են, որ չէ տղերք, էդ մենք չէ, դուք եք որո­շել, որ մենք պիտի փրկենք ձեզ, էնպես, որ ինքներդ լուծեք ձեր հարցե­րը:  Եվ այդ պահին մենք մնում ենք շշմած, թե ինչպես թե ոչ, չէ որ դուք պիտի օգնեիք մեզ: Նույնիսկ ավե­լին: Ասա­ցեք մի դեպք, որ հայոց պետությունը հենց այնպես օգնած լինի որևէ մեկին: Չի եղել ու չի էլ լինի: Դե իսկ եթե համառ մարդիկ օրի­նակ բերեն ասենք Խաղխա­ղի ճակա­տա­մարտը, Սեբուխտի պատմությունը, ապա հայկա­կան գնդե­րը հանուն վրա­ցի­նե­րի չէին զոհվում, այլ քաղա­քա­կան պատճառնե­րով, քանի որ հայե­րը ևս պատե­րազմի մեջ էին պարսիկնե­րի դեմ ու վրա­ցի­նե­րին և աղվաննե­րին օգնե­լը համընդհա­նուր ճակա­տի մի մասն էր:

Իրա­կա­նում աշխարհում ոչ մի պետություն մյուսին երբեք հենց այնպես չի օգնել և չի էլ օգնի: Միշտ էլ հաշվի են առել շահե­րը և այդպես էլ կլի­նի: Դա այնպես չէ, որ վատ է: Սեփա­կան շահի հաշվի առնումը, այսպես ասած առողջ էգոիզմը ոչ միայն եսա­պաշտություն է, այլև անհա­տա­կա­նություն: Ուզում ենք, թե ոչ՝ այդպես է և որքան շուտ հասկա­նանք, այնքան ավե­լի լավ մեզ համար: Հակա­ռակ դեպքում մեր երազնե­րը միշտ կեղծ են լինե­լու, մարգա­րե­նե­րը՝ ստա­խոս:

«Կյանքով ապա­ցուցել հավա­տը և հավա­տով ապա­ցուցել կյանքը»: Ահա, թե ինչին պիտի ձգտենք: Մենք պիտի կարո­ղա­նանք առանձնացնել իրա­կանն  ու անի­րա­կա­նը, այլա­պես միշտ հիասթափվե­լու ենք:

Օրի­նակ Ֆրանսիան երբեք չի հայտա­րա­րել, որ ճանա­չե­լու է Արցա­խի անկա­խությունը, զորք է ուղարկե­լու, որ կռվեն ու մեռնեն հանուն մեզ: Այդ մենք ենք ինքներս մեզ համո­զել նման բաներ ու հիմա էլ իզուր ենք վիրա­վորվում: Ոչ թե Ֆրանսիան է հիասթա­փեցնում մեզ, այլ մեր սպա­սե­լիքներն են գերագնա­հատված:

Իրա­կա­նում Ֆրանսիան այն քիչ պետություննե­րից է, որ գոնե պաշտո­նա­կան մակարդա­կով, գոնե բանա­վոր ձևա­չա­փով լավ է արտա­հայտվել մեր հասցեին, իսկ հայե­րի նկատմամբ էլ Ֆրանսիա­յում միշտ բարի ու առանձնա­հա­տուկ ջերմ վերա­բերմունք է եղել: Ավե­լի լավ է շնորհա­կալ լինել կամա­վոր տրվա­ծի համար, ոչ թե նեղա­նալ չստա­ցա­ծի համար:  

Անշա­հախնդիր օգնություն նույնիսկ անհատ մարդկանց պարա­գա­յում շատ քիչ է պատա­հում: Իսկ պետություննե­րի դեպքում՝ երբեք: Կան հեքիաթներ փոքրե­րի համար և կան հեքիաթներ մեծե­րի համար: Օտար պետության կողմից անշա­հախնդիր օգնությունը հեքիաթ է մեծե­րի համար:

Երբ նայում ես իրա­կա­նությա­նը, բայց թանձրության ու բարդության պատճա­ռով չես ընդունում այն ու փակում ես աչքերդ, միշտ էլ իրա­կա­նությունը ճաքեր է տալիս և դատարկ հատվածներ են գոյա­նում: Հաճախ մեծ է գայթակղությունը իրա­կա­նությունը կարկա­տե­լու, սեփա­կան երա­զանքնե­րով լցնե­լու առումով և երբ սկսում ես ցանկա­լին մատուցել իրա­կա­նի փոխա­րեն, միշտ էլ սխալ պատկեր ես ստա­նում ու սկսում մեղադրանքնե­րի և արդա­րա­ցումնե­րի մի ամբող շղթա, որի միակ նպա­տա­կը բարո­յա­պես մաքուր մնա­լու պատրանք ստեղծելն ու մեղքը ուրի­շի վրա բարդելն է:

Ամեն ինչ շատ ավե­լի պարզ է, քան մենք պատկե­րացնում ենք: 

Առնչվող Հոդվածներ