14.9 C
Yerevan

Նոյեմբե­րի 9- Այլևս Չի Աշխա­տում

Ալիևի համար ստեղծվել է խառնաշփոթ մի իրա­վի­ճակ, երբ այլևս պարզ չէ, թե ինչ անել հետո:

Արամ Սարգսյան

FreeNews‑ի եթե­րում Արթուր ԿԻրա­կոսյա­նը «Ազատ զրույց» հաղորդա­շա­րի շրջա­նակնե­րում հյուրընկա­լել էր «Հանրա­պե­տություն» կուսակցության նախա­գահ Արամ Սարգսյա­նին:

Արամ Սարգսյանն անդրա­դարձել է Լաչի­նի միջանցքի փակմանն ու այն կարծիքն արտա­հայտել, որ ըստ էության 2020թ. նոյեմբե­րի 9‑ի համա­ձայնա­գի­րը փակուղու մեջ է, քանի որ կողմե­րից մեկը խոսում է ուժի դիրքե­րից, ավե­լին է ցանկա­նում ստա­նալ, քան կա, իսկ մյուս կողմը կամ ներքին պայմա­նա­վորվա­ծություն ունի, կամ էլ ուժե­րը չեն հերի­քում դաա թույլ չտա­լու համար:

Ընդ որում երեք կողմերն էլ հայտնվել են փակուղու մեջ: Նախա­պես ադրբե­ջանցի­նե­րը հայտա­րա­րում էին, որ իրենք չեն փակել ճանա­պարհը, այլ ռուսնե­րը, բայց պարզ երև­ում է, որ ճանա­պարհը փակողնե­րը, գոնե դե ֆակտո, ադրբե­ջանցի­ներն են: Ու հիմա Ալիևի համար ստեղծվել է խառնաշփոթ մի իրա­վի­ճակ, երբ այլևս պարզ չէ, թե ինչ անել հետո: Միջազգա­յին հանրությունն ասում է, գնա­ցեք ձեր հարցե­րը լուծեք, իսկ Ալիևն ասում է, որ Արցախն իր երկրի տարածքն է ու ինքը չի պատրաստվում որևէ մեկի հետ ինչ որ բան քննարկել: Բայց ամբողջ հարցն էլ այն է, որ Արցա­խը հենց այդպես չի կարող ուղղա­կի լինել Ադրբե­ջա­նի­նը: Արցա­խը տեր ունի: Ալիևը չի կարող ռազմա­կան ճանա­պարհով մտնել և կոտո­րած սարքել ու նա ի վերջո ստիպված է լինե­լու բանակցել: Բայց ո՞ւմ հետ: Եթե Ալիևը բանակցի Հայաստա­նի հետ, ապա Հայաստա­նը հայտա­րա­րում է, որ ՀՀ‑ն Ադրբե­ջա­նի հետ դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ չունե­նա­լու պատճա­ռով պետք է խոսի միջնորդնե­րի միջո­ցով: Միջնորդնե­րի միջո­ցով խոսել՝ նշա­նա­կում է վերա­կանգնել Մինսկի խումբը: Եթե Ալիևը չի ցանկա­նում խոսել ՀՀ հետ, ապա պետք է խոսի Արցա­խի հայե­րի հետ: Ադրբե­ջանցի­նե­րը արհեստա­կան պատճա­ռա­բա­նություններ են բերում, թե կխո­սեն, եթե Արա­յիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյա­նը չլի­նեն, այսինքն ցանկա­նում է ունե­նալ դրա­ծո­ներ Արցա­խում, ինչը բացառվում է:

Ադրբե­ջա­նը եթե անգամ չի ցանկա­նում աշխա­տել Մինսկի համա­նա­խա­գահնե­րի հետ, նրանցից առնվազն երկուսը՝ ԱՄՆ և Ֆրանսիան նրան ասում են, որ Ադրբե­ջա­նը այսպես թե այնպես չի կարող ուղղա­կի շրջվել ու հեռա­նալ, որովհետև բազմա­թիվ փաստաթղթեր ունի ստո­րագրած, օրի­նակ՝ փոքրա­մասնություննե­րի կամ համանման այլ իրա­վունքնե­րի հարցով, իսկ Արցա­խի հարցում այդ փաստաթղթե­րը կարող են գործոն համարվել:

Ինչ վերա­բե­րում է Ռուսաստա­նին, ապա ռուսնե­րը ձգտե­լու են չզի­ջել ո՛չ Հայաստա­նին, ո՛չ Ադրբե­ջա­նին: Նրանք ցանկա­նում են Հայաստա­նի տարածքով Լաչի­նին համա­հունչ միջանցք տալ Ադրբե­ջա­նին և այդ ձևով շարունա­կել մնալ տարա­ծաշրջա­նում՝ առանց հակա­մարտող կողմ դառնա­լու: 

Հայաստա­նը ևս մտա­ծե­լու շատ բան ունի: Դժբախտա­բար Հայաստանն այսօր ևս փակուղու մեջ է, որից դուրս գալը կենսա­կան նշա­նա­կություն ունի:

Արամ Սարգսյա­նը հիշեցրեց ՄԱԿ-ում հայկա­կան կողմի ելույթը և ընդգծեց, որ թերևս ավե­լի լավ կլի­ներ, որ հայե­րը նշեին, որ Արցա­խը շրջա­պատված է ամբողջո­վին ու ճանա­պարհն էլ փակ է բոլո­րի համար, ոչ թե բաց է մասնա­կի, ինչպես փորձում են նշել ադրբե­ջանցի­նե­րը: Ադրբե­ջա­նը, երբ ասում է, որ արցախցի­նե­րին կտա այն նույն իրա­վունքնե­րը, որ ունեն Ադրբե­ջա­նի քաղա­քա­ցի­նե­րը, ապա ինչի՞ մասին է խոսքը գնում: Ի՞նչ իրա­վունք է տալու մի երկիր, ուր 30 տարի է իշխա­նությունը չի փոխվում, կոռուպցիան ու բռնա­պե­տա­կան ռեժի­մը հաստատ են, ազա­տության ամեն ձայն խեղդվում է ու սպանվում:

Ամբողջա­կան տեսանյութը՝

https://www.youtube.com/watch?v=BXTIX7Ut8Uc&ab_channel=amenoram

Առնչվող Հոդվածներ