16.6 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Թեեւ Նախի­ջեւա­նում ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսվում են հուլի­սի 17-ից, սակայն ամսվա առա­ջին օրե­րից հայե­րի վրա տեղի էին ունե­նում հարձա­կումներ, սպա­նություններ։ Թաթա­րա­կան ուժե­րի ակտի­վության մասին հեռագրեր ու զեկուցագրեր էին ներկա­յացնում ինչպես հայկա­կան զինվո­րա­կաննե­րը, այնպես էլ անգլիա­ցի­նե­րը։ Հուլի­սի 17‑ի հարձակման առա­ջին զոհը դառնում են Մազրա, Դիզա, Գյուլթա­փա, Նազարաբադ,Ղարաբաբա եւ այլ հայկա­կան գյուղե­րը, որոնք ամբողջո­վին ավերվում են, բնակչության մի մասը սպանվում է, մյուսնե­րը կարո­ղա­նում են փախչել դեպի Դարա­լագյազ։

Առա­ջին Հանրա­պե­տության քաղա­քա­կան ու ռազմա­կան ողջ պատմությունն ընթա­նում էր հայ-ադրբե­ջա­նա­կան հակա­մարտության պայմաննե­րում։

Տարածքա­յին հավակնություննե­րի, սահմաննե­րի անհստա­կության, խառը բնակչության եւ բազմա­թիվ այլ ներքին ու արտա­քին գործոննե­րի պատճա­ռով Անդրկովկա­սի երկու հանրա­պե­տություննե­րը, կարե­լի է ասել, մշտա­կան պատե­րազմի մեջ էին:

Պատե­րազմ, որը հայտա­րարված չէր, եւ որի ընթացքում երկու պետություննե­րը ոչ միայն դիվա­նա­գի­տա­կան հարա­բե­րություններ ունեին, այլեւ ապրանքա­յին ու մաքսա­յին պայմա­նագրեր էին ստո­րագրում։ Հայաստա­նի դրությունը բարդա­նում էր հատկա­պես մահմե­դա­կան մեծա­թիվ բնա­կա­վայրեր ունե­նա­լու պատճա­ռով, որոնց մեծա­մասնությունը ստեղծման առա­ջին իսկ օրվա­նից հրա­ժարվում էր ճանա­չել Հայաստա­նը, եւ իրենց հակա­պե­տա­կան գործունեության համար ստա­նում էին Ադրբե­ջա­նի եւ Թուրքիա­յի ռազմա­կան ու ֆինանսա­կան օժանդա­կությունը։

Հայաստա­նի տարածքի թաթա­րա­կան բնակչությունը չէր սահմա­նա­փակվում հայտա­րա­րություննե­րով. սպա­նություննե­րը, թալա­նը, կարեւոր նշա­նա­կության ճանա­պարհնե­րի արգե­լա­փա­կումը սովո­րա­կան գործե­լաոճ էր։ Թուրք-թաթա­րա­կան ըմբոստության պատճա­ռով Հայաստա­նը ոչ միայն զրկվում էր հարեւան պետություննե­րի հետ հաղորդակցությունից, այլեւ շատ հաճախ չէր կարո­ղա­նում կապ պահպա­նել երկրի տարբեր շրջաննե­րի հետ։

Մշտա­կան սպառնա­լիք

Թաթա­րա­կան բնակչությունը թեեւ զինա­պարտ չէր, սակայն ուներ կազմա­կերպված զինված ստո­րա­բա­ժա­նումներ, որոնց թիվը հասնում էր տասնյակ հազարնե­րի. թնդա­նոթնե­րով ու գնդա­ցիրնե­րով զինված այս ուժե­րը մշտա­կան սպառնա­լիք էին պետության համար։ Թաթա­րա­կան վտանգն ազդում էր նաեւ Հայաստա­նի ռազմա­քա­ղա­քա­կան ու ներքին՝ հոգե­բա­նա­կան կայունության վրա։ Երկա­րա­տեւ ու արյունա­լի պատե­րազմը հսկա­յա­կան մարդկա­յին եւ նյութա­կան ռեսուրս էր կլա­նում, որի վերջը չէր երեւում։ Արդյունքում ձեւա­վորվում էին շրջա­նակներ, որոնք կարծում էին, թե խնդրի կարգա­վորման համար պետք է ապա­վի­նել արտա­քին ուժե­րին։ Մյուս կողմից՝ արտա­քին ուժե­րը՝ ռուսա­կան տարբեր կառա­վա­րություննե­րը, թուրքե­րը, բրի­տա­նա­ցի­նե­րը, օգտա­գործում էին ստեղծված դրությունը սեփա­կան շահերն առաջ տանե­լու նպա­տա­կով։

Ռուբեն Տեր-Մինասյա­նը գրում է, որ Հայաստա­նի տարածքում բնակվում էր շուրջ կես միլիոն մահմե­դա­կան, որոնք զբա­ղեցնում էին Հայաստա­նի տարածքի գրե­թե կեսը.

«Գոյություն ուներ մի Անկախ Հայաստան, իրա­վա­բա­նո­րեն ճանաչված բոլո­րի կողմից. նա բավա­կան ընդարձակ տարա­ծություն կբռներ՝ ավե­լի քան 45 000 քառ. կիլո­մետր, բայց փաստո­րեն երկու երրորդը իր իսլամ բնակչությամբ կգտնվեր Ադրբե­ջա­նի եւ թուրքե­րի ձեռքին։ Դա մի երկիր էր, որու բանա­լի­նե­րը կգտնվեին ուրիշնե­րի ձեռքին։ Դա մի գանձ էր, որ տրված էր Հայաստա­նի ժողովրդին, բայց որից օգտվե­լու իրա­վունք ունեին միմիայն թաթարներն ու թուրքե­րը, քանի որ նրանք էին նստած թե՛ բարե­բեր հողե­րի վրա եւ թե՛ Հայաստա­նի բոլոր տեսա­կի հանքե­րի վրա՝ հայե­րին թողնե­լով միայն քարոտ լեռնե­րը, Սեւա­նի ջրե­րը եւ այն ինքնա­սի­րա­կան պատրանքը, թե Հայաստան երկրի տերն ու տիրա­կա­նը հայերս ենք»։

Թաթա­րա­կան ապստամբություններ

1919թ. գարնա­նը, երբ Մեծ Բրի­տա­նիա­յի կառա­վա­րությունը որո­շում է աստի­ճա­նա­բար դուրս բերել իր ուժերն Անդրկովկա­սից, հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րը կտրուկ լարվում են. Հայաստա­նի տարբեր շրջաննե­րում, գրե­թե միա­ժա­մա­նակ, բռնկվում են թաթա­րա­կան ապստամբություններ. առա­ջին ճակա­տը Նախի­ջեւանն էր եւ Բոյուք-Վեդին։

1918թ. հոկտեմբե­րին Մուդրո­սի զինա­դա­դա­րով Նախի­ջեւա­նի շրջա­նը պետք է անցներ Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը, սակայն 1919‑ի առա­ջին ամիսնե­րին հայե­րը չեն կարո­ղա­նում իրենց ներկա­յությունն ապա­հո­վել այնտեղ։

Մայի­սին իրադրությունն արդեն փոխվում է, եւ հայկա­կան զորքե­րը Բաշ-Նորա­շե­նից շարժվում են Նախի­ջեւան։ Մայի­սի 14-ին Ալեքսանդր Խատիսյա­նը, Նախի­ջեւա­նի նահանգա­պետ Վարշամյա­նը, անգլիա­կան գենե­րալ Դեւին հասնում են Նախի­ջեւան քաղաք, որտեղ նրանց դիմա­վո­րում է իսլա­մա­կան զինված ուժե­րի ընդհա­նուր հրա­մա­նա­տար Քերբա­լայ Ալի-խան Նախի­ջեւանսկին։ Թաթարնե­րը ջերմ ընդունե­լություն են ցուցա­բե­րում, սակայն հետա­գա գործո­ղություննե­րը ցույց են տալիս, որ նրանք զուգա­հե­ռա­բար պատրաստվում էին զինված ապստամբության։

Հայկա­կան կողմն առա­ջին ամսվա ընթացքում փորձում է հնա­րա­վո­րինս արագ ձեւա­վո­րել վարչա­կան մարմիննե­րը, ստեղծվում են միլի­ցիա­յի ուժեր, որոնց շարքե­րում ընդգրկված էին նաեւ մահմե­դա­կաննե­րը։ Միա­ժա­մա­նակ վարչա­րա­րությունն արագ կազմա­կերպե­լու հարցում շտա­պեցնում էին բրի­տա­նա­ցի­նե­րը։ Հունի­սին Հայաստա­նի կառա­վա­րությունը Նախի­ջեւա­նի եւ Շարուր-Դարա­լագյա­զի գավառնե­րը միա­վո­րել եւ ստեղծել էր ընդհա­նուր գենե­րալ-նահանգա­պե­տություն, որի ղեկա­վար է նշա­նակվում գենե­րալ-մայոր Շելկովնիկյա­նը (Է. Ա. Զոհրաբյան, Նախի­ջեւանյան հարցը եւ Հայաստա­նի «դաշնա­կիցնե­րը», Երեւան, 2002։ ՀՀ Ազգա­յին արխիվ, Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րության նիստե­րի արձա­նագրություններ, 1918–1920թթ., Երեւան, 2014թ.

Հայաստա­նի իշխա­նություննե­րի մյուս հիմնա­կան մտա­հո­գությունը թաթա­րա­կան բնակչության զինված լինելն էր, սակայն զենքը հանձնե­լու բոլոր փորձերն ու հորդորնե­րը անհա­ջո­ղության են մատնվում նաեւ բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րության միջամտությամբ՝ թե «ազգաբնակչությունը ոչ մի զինված ցույց չի անի հայկա­կան կառա­վա­րության դեմ»։ Պատմա­բան Էդուարդ Զոհրաբյա­նի կարծի­քով՝ հայկա­կան կողմի վրի­պումնե­րը եւ թաթարնե­րին չզի­նա­թա­փե­լը հանգեցրին Նախի­ջեւա­նում թույլ վարչա­րա­րության ձեւա­վորմա­նը, ինչի հետեւանքով էլ տեղի ունե­ցավ աղե­տը։

«Շարուր-Նախի­ջեւա­նի միա­ցումը Հայաստա­նին կատարվել է հապճեպ, առանց նախա­պատրաստա­կան լուրջ աշխա­տանքնե­րի։ Երկրա­մա­սի կառա­վարման գործը հանձնե­լով Հայաստա­նի Հանրա­պե­տությա­նը՝ բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րությունը միա­ժա­մա­նակ թույլ չէր տվել անհրա­ժեշտ քանա­կությամբ զորք մտցնել։ Թույլ չէր տվել նաեւ իրա­կա­նացնել ազգաբնակչության զինա­թա­փությունը, այն դեպքում, երբ Հայաստա­նի Հանրա­պե­տությունում գործում էր զինա­թա­փության օրենքը։ Մուսուլմա­նա­կան ռազմա­կան կազմա­վո­րումնե­րը շարունա­կում էին իրենց կիսա­լե­գալ գործունեությունը»։

Զորքի դրությունը ծայրա­հեղ ծանր էր

Նախի­ջեւա­նի, ինչպես նաեւ Հայաստա­նի մյուս սահմա­նա­մերձ շրջաննե­րի անվտանգությունն ապա­հո­վե­լու եւ հայկա­կան իշխա­նությունը տարա­ծե­լու համար անհրա­ժեշտ էր ունե­նալ լավ զինված ու մարտունակ բանակ։ Հայաստա­նի բանա­կը հեռու էր այդպի­սին լինե­լուց։ Սովը, հիվանդություննե­րը, հազա­րա­վոր մարդկանց մահը եւ ծանր բարո­յա­հո­գե­բա­նա­կան դրությունը չէր կարող չազդել բանա­կի վրա։

1919թ. գարնա­նը Ալեքսանդր Խատիսյանն ասում էր, որ զորքի դրությունը ծայրա­հեղ ծանր էր. «Սոված, պատա­ռոտված… տիֆից հյուծված… Նրանց թիվը մինչեւ 3 500 էր՝ 900 սպա­նե­րով։ Իսկ շուրջը կուշտ, զինված թաթարնե­րը գերա­զանց գիտեն մեր դրությունը»։ Նախի­ջեւա­նում, ինչպես եւ Ղարա­բա­ղում, թաթարնե­րը, հաճախ մահվան սպառնա­լի­քով, արգե­լում էին իրենց ազգա­կիցնե­րին հաց վաճա­ռել հայե­րին։

Մեծ էր նաեւ դասալքությունը հայկա­կան բանա­կում։ Այս վտանգա­վոր երեւույթի դեմ պայքա­րե­լու նպա­տա­կով Հայաստա­նի կառա­վա­րությունը 1919թ. հուլի­սի 1‑ին ընդունում է զինա­պարտության մասին նոր օրենքը, որով Հայաստա­նի 16–43 տարե­կան բոլոր քաղա­քա­ցի­նե­րը համարվում էին զինա­պարտ։ Զինվո­րա­կան ծառա­յության ընդհա­նուր տեւո­ղությունը 18 տարի էր, որից 3‑ը՝ իսկա­կան, 15‑ը՝ պահեստա­զո­րում (ՀԱԱ, ֆ. 275, ց.6, գ.7, թ.3)։ Բոլոր զինա­պարտներն իրենց մոտ մշտա­պես պետք է ունե­նա­յին համա­պա­տասխան անցագրեր, որտեղ նշված պետք է լիներ նրանց զինա­պարտության կարգա­վի­ճա­կը։

Հուլի­սի 23-ին՝ ողջ Հայաստա­նում բռնկված ռազմա­կան գործո­ղություննե­րի պայմաննե­րում, Երեւա­նի, Էջմիածնի, Սուրմա­լուի, իսկ օգոստո­սին՝ նաեւ Դիլի­ջա­նի գավառնե­րում հայտա­րարվում է մինչեւ 32 տարե­կան զինա­պարտնե­րի ընդհա­նուր զորա­կոչ։ Տարկետման իրա­վունքից օգտվում էին միայն փոստ-հեռագրա­տան աշխա­տա­կիցնե­րը, միլի­ցիա­յի պաշտոնյա­նե­րը, դատա­վորներն ու քննչա­կան մարմիննե­րի ներկա­յա­ցուցիչնե­րը։ Ծառա­յությունից խուսա­փե­լու, ինչպես նաեւ դասա­լիքնե­րին թաքցնե­լու համար նախա­տեսվում էին խիստ պատիժներ՝ տուգանք կամ ազա­տազրկում։

Անպաշտպան գյուղերն ու մաքսա­յին պայմա­նա­գի­րը

Հայաստա­նի կառա­վա­րությունը հունի­սին Նախի­ջեւա­նում ուներ շուրջ 1 000 զինվոր ու սպա, ինչն ակնհայտո­րեն բավա­րար չէր մահմե­դա­կան ուժե­րի դեմ պայքա­րե­լու համար։ Այդ պատճա­ռով էլ հայկա­կան ուժե­րը հիմնա­կա­նում կենտրո­նացված էին Նախի­ջեւան քաղա­քում, Ջուլֆա­յում եւ Շահթախթում՝ անպաշտպան թողնե­լով գյուղե­րի հայկա­կան բնակչությա­նը։

Նախի­ջեւա­նի մահմե­դա­կաննե­րի հարձա­կումը պետք է դիտարկել հայ-ադրբե­ջա­նա­կան պատե­րազմի ընդհա­նուր տեսանկյունից, եւ արձա­նագրել, որ ադրբե­ջանցի­նե­րը նախա­պատրաստա­կան աշխա­տանքնե­րը սկսել էին դեռեւս մայիս-հունիս ամիսնե­րին։ Ղարա­բա­ղի մի քանի հայկա­կան գյուղում հունի­սին տեղի ունե­ցած կոտո­րա­ծը, ինչպես նաեւ հուլի­սին Բոյուք-Վեդիում սկսված ապստամբությունն ընդհա­նուր ռազմա­վա­րության բաղադրիչներն էին։

Ուշագրավ է նաեւ, որ թաթա­րաբնակ շրջաննե­րում ստեղծված դրությա­նը զուգա­հեռ Հայաստանն ու Ադրբե­ջա­նի հունի­սի վերջին ստո­րագրում են առեւտրա­յին եւ մաքսա­յին պայմա­նա­գիր, որով երկու հանրա­պե­տություննե­րի միջեւ վերացվում էին բոլոր տեսա­կի մաքսե­րը։ Հայաստանն իրա­վունք էր ստա­նում ներմուծել մինչեւ 8 մլն փութ նավթ ու նավթամթերք երկա­թուղա­յին կարիքնե­րի համար՝ առանց երրորդ երկրի վերա­վա­ճա­ռե­լու իրա­վունքի։ Ներմուծված նավթի գումա­րի չափով Ադրբե­ջա­նը կարող էր Հայաստա­նից գյուղատնտե­սա­կան եւ արդյունա­բե­րա­կան ապրանքներ ձեռք բերել, բացի կաշվից, հացից եւ շաքա­րից։ Երկու կողմն էլ իրա­վունք էր ստա­նում պահեստներ կառուցել եւ ներկա­յա­ցուցիչներ ունե­նալ միմյանց տարածքնե­րում, որոնց անվտանգությունը հանրա­պե­տություննե­րը երաշխա­վո­րում էին։

«Ադրբե­ջա­նը Հայաստա­նից բացի ուրիշ թշնա­մի չունի»

Մահմե­դա­կան խռո­վություննե­րում Ադրբե­ջա­նի անմի­ջա­կան մասնակցությունն ապա­ցուցվել է բազմա­թիվ փաստաթղթե­րով, որոնց մեջ աչքի են ընկնում Հայաստա­նում Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ խան Թեքինսկու գաղտնագրված հեռագրե­րը, որոնք հայկա­կան հետա­խուզությունը վերծա­նում եւ կարդում էր։ Թեքինսկին Հայաստան էր եկել 1919թ. մարտին եւ հենց նույն ամսից Հայաստա­նի մասին կարեւոր տեղե­կություններ էր հաղորդում Ադրբե­ջա­նին։ Այդ ծածկագրե­րում նշվում էր, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ադրբե­ջա­նը ապստամբ շրջաննե­րին ֆինանսա­պես եւ ռազմա­կան օգնություն ցուցա­բե­րե­լու համար, հայկա­կան բանա­կի թվա­քա­նակն ու սպա­ռա­զի­նությունը եւ այլն։ Գրե­թե մեկ տարի հետեւե­լով Թեքինսկու գրագրությա­նը՝ Հայաստա­նի Հանրա­պե­տության զինված ուժե­րի շտա­բը 1920թ. առանձին գրքույկով հրա­տա­րա­կում է դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի հեռագրե­րը (Գաղտնի փաստաթղթե­րը, Ադրբե­ջա­նի դավադրա­կան գործունեությունից մի էջ, «Ռազմի­կի գրա­դա­րան», թիվ 1, Երեւան, Գլխա­վոր շտա­բի գրա­դա­րան, 1920թ.

Թեքինսկին Ադրբե­ջա­նի արտա­քին գործե­րի նախա­րա­րությունից անընդհատ դրամ էր պահանջում թաթա­րա­կան ապստամբնե­րին հատկացնե­լու համար։ Նա անթա­քույց նշում էր, որ Հայաստա­նը Ադրբե­ջա­նի միակ թշնա­մին է.

«Բաքու, արտա­քին գործե­րի նախա­րա­րին

22 հունի­սի, 1919թ.

…Իր ժամա­նա­կին նյութա­կան օժանդա­կություն չհասցնե­լու պատճա­ռով, մուսուլմա­նա­կան զորքե­րը ցրվե­ցին, բացի 300 պարտի­զաննե­րից։ Թվում է, որ այժմ Ադրբե­ջա­նը Հայաստա­նից բացի ուրիշ թշնա­մի չունի, ուստի անհրա­ժեշտ է Հայաստա­նի վրա առանձին ուշադրություն դարձնել»։

Թեքինսկին հեռագրում էր Բաքու՝ արտա­քին գործե­րի նախա­րա­րին՝ պահանջե­լով հնա­րա­վո­րինս կարճ ժամկե­տում ֆինանսա­կան օգնություն ուղարկել Նախի­ջեւա­նի զինվո­րա­կան կազմա­վո­րումնե­րի համար։ Ադրբե­ջա­նի ԱԳՆ‑ն, ի պատասխան Թեքինսկու հեռագրի, հայտնում է, որ պատրաստ է «միջոցներ տալ զինվո­րա­կան կազմա­կերպություննե­րի համար», եւ խնդրում էր հայտնել, թե ում միջո­ցով է հնա­րա­վոր դրամն առա­քել։

Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցչի գրագրությունից պարզ է դառնում, թե թաթարնե­րը ռազմա­կան ինչ ահռե­լի ուժ ունեին Նախի­ջեւա­նում.

«Բաքու, արտա­քին գործե­րի նախա­րա­րին

Շարուր-Նախի­ջեւա­նի շրջանն ունի մոտ 6 000 կիսա­կա­նո­նա­վոր զորք՝ հեծե­լա­զո­րով, թնդա­նո­թով եւ գնդա­ցիրնե­րով։ Ռազմունա­կությամբ հետ չեն մնում հայե­րից։ Պատե­րազմա­կան գործո­ղություննե­րի ժամա­նակ զինված ուժե­րի թիվը կարող է հասնել մինչեւ 10 000‑ի։ Կարծում եմ, որ մենք պետք է պահենք միայն 6 000 ասկյար հին հրա­մա­նա­տա­րա­կան կազմի հետ միա­սին, տեղա­վո­րե­լով նրանց այն վայրե­րում, ուր գտնվում էին մինչեւ հայե­րի գալը, իսկ մի մասն էլ Զանգե­զուրի սահմա­նի վրա՝ լեռնե­րում։ …Դրա­մը հրա­մա­նա­տարնե­րին բաց կթողնեմ մաս-մաս, բացի այդ, վերահսկիչներ կնշա­նա­կեմ։ …Այսօր սուրհանդակ ուղարկե­ցի Նախի­ջեւան։

Թեքինսկի»։

Հուլի­սին Թեքինսկին հաղորդում էր, որ Բոյուք-Վեդիի եւ Նախի­ջեւա­նի մահմե­դա­կաններն օգնություն են խնդրել Ադրբե­ջա­նից։ Նա ասել էր, որ այս պահին զինված միջամտության հնա­րա­վո­րություն չկա, սակայն «մահմե­դա­կաննե­րի բոլոր ծախքերն ու վնասներն անմի­ջա­պես կվե­րա­դարձվեն Ադրբե­ջա­նի կողմից»։

«Բաքու, արտա­քին գործե­րի նախա­րա­րին

…Սպասվում են մեծ դեպքեր ամբողջ Շարուր-Նախի­ջեւան-Օրդուբադ եւ Կարսի շրջաննե­րում։ Առանց մի օր կորցնե­լու ուղարկե­ցեք խոշոր գումար՝ զինվո­րա­կան կազմա­կերպություննե­րի համար։ 14 հուլի­սի, 1919թ.։

Թեքինսկի»։

Թաթա­րա­կան ապստամբնե­րին աջակցե­լուց բացի, Թեքինսկին Հայաստա­նի ռազմա­կան կարո­ղության մասին տեղե­կություններ էր հաղորդում, որոնք Թիֆլի­սում Ադրբե­ջա­նի ռազմա­կան կցորդ Մահմեդ բեկ Ալիեւի միջո­ցով հասնում էին Բաքու։

Հուլի­սի 16-ին՝ Նախի­ջեւա­նի ակտիվ ռազմա­կան գործո­ղություննե­րի շրջա­նում, Թեքինսկին Բաքվին հայտնում էր, որ Հայաստանն ունի երեք հետեւակ բրի­գադ, երեք ձիա­վոր գունդ եւ երեք զրա­հա­մե­քե­նա.

«Ներկա­յումս ուժեղ զորա­հա­վաք կա։ Կարծում են, որ միայն զորա­հա­վա­քով կարող են լրացնել մատնանշված գնդե­րի քանա­կը, որովհե­տեւ դասալքություն շատ կա»։ 

Թեքինսկին նաեւ հայտնում էր, որ Վեդի­բա­սա­րի եւ Շարուր-Նախի­ջեւա­նի շրջաննե­րում գործում է հայկա­կան 7‑րդ գնդի 1‑ին, 2‑րդ եւ 3‑րդ մասե­րը, սահմա­նա­պահ բրի­գա­դի մի մասը, երկու զրա­հա­պատ գնացք։ Թեքինսկին Ադրբե­ջա­նի կառա­վա­րությա­նը նաեւ խորհուրդ էր տալիս սահմաննե­րի շրջա­նում ադրբե­ջա­նա­կան բանա­կի շարժ կազմա­կերպել, ինչը «կբարձրացնե մահմե­դա­կաննե­րի ոգին»։

«Սպասվում են խոշոր դեպքեր։ Հայաստա­նը լարում է իր բոլոր ուժե­րը։ Մահմե­դա­կաննե­րին օգնե­լու համար պետք է մեր զորքե­րը քաշենք դեպի Հայաստա­նի սահմաննե­րը։ …Եթե ուզում եք օգտվել րոպեից, ձեռք առեք շտապ ու վճռա­կան միջոցներ»։

Ապստամբությունը

Թեեւ Նախի­ջեւա­նում ռազմա­կան գործո­ղություննե­րը սկսվում են հուլի­սի 17-ից, սակայն ամսվա առա­ջին օրե­րից հայե­րի վրա տեղի էին ունե­նում հարձա­կումներ, սպա­նություններ։ Թաթա­րա­կան ուժե­րի ակտի­վության մասին հեռագրեր ու զեկուցագրեր էին ներկա­յացնում ինչպես հայկա­կան զինվո­րա­կաննե­րը, այնպես էլ անգլիա­ցի­նե­րը։ Հուլի­սի 17‑ի հարձակման առա­ջին զոհը դառնում են Մազրա, Դիզա, Գյուլթա­փա, Նազարաբադ,Ղարաբաբա եւ այլ հայկա­կան գյուղե­րը, որոնք ամբողջո­վին ավերվում են, բնակչության մի մասը սպանվում է, մյուսնե­րը կարո­ղա­նում են փախչել դեպի Դարա­լագյազ։ Աղբյուրնե­րը նշում են, որ Նախի­ջեւա­նում հայկա­կան բանա­կի պարտության համար զգա­լի պատասխա­նատվություն ուներ գենե­րալ Շեկովնիկյա­նը։ «Նախի­ջեւա­նի զորա­նոցնե­րում կայա­նած գենե­րալ Շելկովնի­կո­վի հրա­մա­նա­տա­րության տակ գտնվող եւ շուրջ 750–800 անձից բաղկա­ցած հայկա­կան զորքը դանդաղկոտ եւ անվճռա­կան կեցվածք ընդունեց։ …Շելկովնի­կո­վը իր պասիվ վարքագծով հայկա­կան զորա­մա­սին, փաստո­րեն, պարտադրեց անգործության ու անտարբե­րության»,- գրում է պատմա­բան Արգամ Այվազյա­նը (Արգամ Այվազյան, Նախի­ջեւա­նը 1905թ. եւ 1918–1919թթ. կրա­կե շղթա­յի գոյա­մարտե­րում, Երեւան, 2005թ.

Էդվարդ Զոհրաբյա­նը, անդրա­դառնա­լով հայկա­կան ուժե­րի գործո­ղություննե­րին գրում է, որ «գենե­րալ Շելկովնի­կո­վը բավա­կա­նա­չափ ուժեր չունի խռո­վա­րարնե­րին պատժե­լու համար, ուստի նա շարունա­կում է նստած մնալ Նախի­ջեւան քաղա­քի զորա­նոցնե­րում եւ բավա­րարվել դիտո­ղի դերով։ Իսկ թշնա­մին ավե­լի ու ավե­լի է համարձա­կություն ձեռք բերում, տարա­ծում գործո­ղության շրջա­նակնե­րը, ընդլայնում շարքե­րը եւ մոտե­նում քաղա­քին» (Է. Ա. Զոհրաբյան, Նախի­ջեւանյան հարցը եւ Հայաստա­նի «դաշնա­կիցնե­րը», Երեւան, 2002

Մի քանի օր անց թաթարնե­րը հարձակվում են նաեւ Նախի­ջեւան քաղա­քի վրա, որտեղ սկզբում հայե­րի դիմադրությունը հաջող է անցնում՝ հարձա­կումը կասեցվում է։ Հուլի­սի 20-ին Քերբա­լայ Ալի-խան Նախի­ջեւանսկին բանակցություններ սկսե­լու առա­ջարկ է անում հայե­րին։ Կողմե­րը հանդի­պում են եւ որո­շում ստեղծել միլի­ցիա­յի խառը կազմով ջոկատներ կարգուկա­նո­նը վերա­կանգնե­լու համար։ Հաջորդ օրը, սակայն, բանակցություննե­րը չեն շարունակվում, իսկ հուլի­սի 22-ին թաթարնե­րը սկսում են գրո­հը՝ բանակցա­յին գործընթացն օգտա­գործե­լով շրջաննե­րից լրա­ցուցիչ ուժեր ստա­նա­լու համար։ Թեեւ այս հարձա­կումն էլ է հետ մղվում, սակայն ապստամբնե­րի ուժե­րը գերակշռող էին, իսկ հայկա­կան բանա­կի ռազմամթերքը սպառվում էր։ Հուլի­սի 24-ին զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րությունը որո­շում է թողնել քաղա­քը։ Հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը մոտ 7 000 բնա­կիչնե­րի հետ նահանջում են։

Նախի­ջեւա­նի անկումից հետո թաթարներն ակտի­վա­նում են նաեւ Շարուրում, որտեղ երկօրյա մարտե­րից հետո գրա­վում են Բաշ-Նորա­շե­նը։ Հուլի­սի 25-ին Դրոն հաղորդում է Երեւան, որ ծանր մարտե­րից հետո «գնդա­պետ Կարա­քե­շիշյա­նը, կորցնե­լով անձնա­կազմի գրե­թե կեսը, նահանջել է Չանախչի». հայկա­կան կողմի կորուստնե­րը մոտ 300 էին։ Հուլի­սի 23-ին թաթարնե­րը գրա­վում են նաեւ Շահթախթին՝ գրե­թե ամբողջությամբ Հայաստա­նից կտրե­լով Նախի­ջեւա­նը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ