Ազատ բեմ

Դաշնակիցը Պետք Է Դաշնակցի Նման Լինի

Հայկական պետության անվտանգության առաջին երաշխավորը հայկական բանակն է: Մենք դա տեսել ենք նաև 2020թ. պատերազմի ժամանակ, երբ հայկական բանակը միայնակ է դիմագրավել թշնամու հարձակումներին:

Գուրգեն Արսենյան

Ազգային Ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը պատասխանել է News.am-ի հարցերին:

Այն դիտարկմանը, որ պատգամավոր Արսենյանը հայտարարել էր, որ ՌԴ կողմից ՀՀ անվտանգության ապահովման երաշխիքների հարցով անկատարություն կա, Արսենյանը պատասխանեց, որ չէր ցանկանա ամեն ինչ դետալացնել, որովհետև դրա մեջ նաև պետական գաղտնիքի մասնաբաժին կա: Ինքը, որպես պատգամավոր հասանելիություն ունի և օրենքով տիրապետում է պետական գաղտնիքի, բայց որի մասին չի կարող խոսել: Ինչ վերաբերում է ՀՀ անվտանգության ռուսական երաշխիքներին, Արսենյանն ասաց, որ կան բաներ, որ ռուսական կողմը պիտի կատարե, բայց չի կատարվել: Արսենյանն ասաց, որ չի կարող պնդել, թե դա ռուսական բարձրագույն ղեկավարության պաշտոնական դիրքորոշումն է, բայց ունեն այն, ինչ ունեն և իրենք, որպես ՀՀ շահերը պաշտպանող քաղաքական գործիչներ, պետք է խոսեն այդ մասին, որպեսզի ռուսական կողմը ևստեսնի, որ իրենք նկատում են, հասկանում են թերություններն ու վրիպումները:

Պատգամավոր Արսենյանը խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների ընդհանուր որակի մասին, նշելով, որ հայ-ռուսական և ռուս-հայկական հարաբերությունները իրարից տարբերվում են; Եթե մեզ համար այդ հարաբերությունները ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ են, ապա ռուսների համար դրանք ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ են, այսինքն կողմերից ամեն մեկը նախ և առաջ իր շահերն է հաշվի առնում: Եվ այս համատեքստում երևում է, որ ռուսների համար հիմա հայկական կողմի հետ ունեցած պարտավորությունները այնքան կարևոր չեն, որքան հայերի համար ռուսական կողմի պարտավորությունները: Այսինքն կարելի է ենթադրել, որ այս պահին հայկական և ռուսական շահերը որոշ կետերում չեն համընկնում, կամ գոնե տարբերվում են: Իրենք չեն կարող դա չնկատել և դրան ուշադրություն չդարձնել: 

Հարկավոր է դուրս գալ դավադրապաշտական ընկալումներից և իրականության նայել այնպես ինչպես կա: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է դաշնակցային և գործընկերային տրամաբանությանը ու դաշնակիցն էլ պիտի դաշնակցի նման լինի:

Ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում հավերժ չէ, նկատեց Արսենյանը, հավելելով, որ Հայաստանը գնում է հարևանների հետ հարաբերությունների նորմալացման և ռուսական զորքը ապագայում չի լինելու այն կարգավիճակում, ինչպես որ հիմա կամ 90-ականներին ընկալվել է: Հայկական պետության առաջին երաշխավորը հայկական բանակն է: Մենք դա տեսել ենք նաև 2020թ. պատերազմի ժամանակ, երբ հայկական բանակը միայնակ է դիմագրավել թշնամու հարձակումներին: Այնպես, որ կգա ժամանակ, երբ ռուսական բանակը չի լինի հայկական պետության անվտանգության համար մեկ երաշխավորը:

Պատգամավոր Արսենյանը անդրադարձավ նաև Արցախի հարցին, նշելով, որ շատ կարևոր է այն, որ Արցախի հայերը տարածաշրջանից չհեռանան: Այնտեղի հայերը իրենց կյանքի մեծ մասը ապրել են այնտեղ, այնտեղ ունեն սրբություններ, գերեզմաններ: Արցախը իրենց հայրենիքն է և քաղաքական գործընթացները պիտի այնպես տանել, որ ապագայում արցախցիները ստիպված չինեն քաղաքական արկածախնդրության հետևանքով  լքել իրենց տունը:

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *