14.7 C
Yerevan

Դաշնա­կի­ցը Պետք Է Դաշնակցի Նման Լինի

Հայկա­կան պետության անվտանգության առա­ջին երաշխա­վո­րը հայկա­կան բանակն է: Մենք դա տեսել ենք նաև 2020թ. պատե­րազմի ժամա­նակ, երբ հայկա­կան բանա­կը միայնակ է դիմագրա­վել թշնա­մու հարձա­կումնե­րին:

Գուրգեն Արսենյան

Ազգա­յին Ժողո­վի ՔՊ խմբակցության պատգա­մա­վոր Գուրգեն Արսենյա­նը պատասխա­նել է News.am‑ի հարցե­րին:

Այն դիտարկմա­նը, որ պատգա­մա­վոր Արսենյա­նը հայտա­րա­րել էր, որ ՌԴ կողմից ՀՀ անվտանգության ապա­հովման երաշխիքնե­րի հարցով անկա­տա­րություն կա, Արսենյա­նը պատասխա­նեց, որ չէր ցանկա­նա ամեն ինչ դետա­լացնել, որովհետև դրա մեջ նաև պետա­կան գաղտնի­քի մասնա­բա­ժին կա: Ինքը, որպես պատգա­մա­վոր հասա­նե­լիություն ունի և օրենքով տիրա­պե­տում է պետա­կան գաղտնի­քի, բայց որի մասին չի կարող խոսել: Ինչ վերա­բե­րում է ՀՀ անվտանգության ռուսա­կան երաշխիքնե­րին, Արսենյանն ասաց, որ կան բաներ, որ ռուսա­կան կողմը պիտի կատա­րե, բայց չի կատարվել: Արսենյանն ասաց, որ չի կարող պնդել, թե դա ռուսա­կան բարձրա­գույն ղեկա­վա­րության պաշտո­նա­կան դիրքո­րո­շումն է, բայց ունեն այն, ինչ ունեն և իրենք, որպես ՀՀ շահե­րը պաշտպա­նող քաղա­քա­կան գործիչներ, պետք է խոսեն այդ մասին, որպեսզի ռուսա­կան կողմը ևստեսնի, որ իրենք նկա­տում են, հասկա­նում են թերություններն ու վրի­պումնե­րը:

Պատգա­մա­վոր Արսենյա­նը խոսեց նաև հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի ընդհա­նուր որա­կի մասին, նշե­լով, որ հայ-ռուսա­կան և ռուս-հայկա­կան հարա­բե­րություննե­րը իրա­րից տարբերվում են; Եթե մեզ համար այդ հարա­բե­րություննե­րը ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ են, ապա ռուսնե­րի համար դրանք ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ են, այսինքն կողմե­րից ամեն մեկը նախ և առաջ իր շահերն է հաշվի առնում: Եվ այս համա­տեքստում երև­ում է, որ ռուսնե­րի համար հիմա հայկա­կան կողմի հետ ունե­ցած պարտա­վո­րություննե­րը այնքան կարև­որ չեն, որքան հայե­րի համար ռուսա­կան կողմի պարտա­վո­րություննե­րը: Այսինքն կարե­լի է ենթադրել, որ այս պահին հայկա­կան և ռուսա­կան շահե­րը որոշ կետե­րում չեն համընկնում, կամ գոնե տարբերվում են: Իրենք չեն կարող դա չնկա­տել և դրան ուշադրություն չդարձնել: 

Հարկա­վոր է դուրս գալ դավադրա­պաշտա­կան ընկա­լումնե­րից և իրա­կա­նության նայել այնպես ինչպես կա: Հատկա­պես, երբ խոսքը վերա­բե­րում է դաշնակցա­յին և գործընկե­րա­յին տրա­մա­բա­նությա­նը ու դաշնա­կիցն էլ պիտի դաշնակցի նման լինի:

Ռուսա­կան զորքե­րի ներկա­յությունը Հայաստա­նում հավերժ չէ, նկա­տեց Արսենյա­նը, հավե­լե­լով, որ Հայաստա­նը գնում է հարև­աննե­րի հետ հարա­բե­րություննե­րի նորմա­լացման և ռուսա­կան զորքը ապա­գա­յում չի լինե­լու այն կարգա­վի­ճա­կում, ինչպես որ հիմա կամ 90-ականնե­րին ընկալվել է: Հայկա­կան պետության առա­ջին երաշխա­վո­րը հայկա­կան բանակն է: Մենք դա տեսել ենք նաև 2020թ. պատե­րազմի ժամա­նակ, երբ հայկա­կան բանա­կը միայնակ է դիմագրա­վել թշնա­մու հարձա­կումնե­րին: Այնպես, որ կգա ժամա­նակ, երբ ռուսա­կան բանա­կը չի լինի հայկա­կան պետության անվտանգության համար մեկ երաշխա­վո­րը:

Պատգա­մա­վոր Արսենյա­նը անդրա­դարձավ նաև Արցա­խի հարցին, նշե­լով, որ շատ կարև­որ է այն, որ Արցա­խի հայե­րը տարա­ծաշրջա­նից չհե­ռա­նան: Այնտե­ղի հայե­րը իրենց կյանքի մեծ մասը ապրել են այնտեղ, այնտեղ ունեն սրբություններ, գերեզմաններ: Արցա­խը իրենց հայրե­նիքն է և քաղա­քա­կան գործընթացնե­րը պիտի այնպես տանել, որ ապա­գա­յում արցախցի­նե­րը ստիպված չինեն քաղա­քա­կան արկա­ծախնդրության հետև­անքով  լքել իրենց տունը:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ