14.7 C
Yerevan

Ինչու՞ Ավե­լի Շատ Հանդի­մա­նել ՀՅԴ-ին Կամ «Ով Շատ Է Սիրում, Խիստ Է Պատժում» (VIII)

Դաշնակցա­կան պատմագրության մեջ հայտնի դեպք է, երբ 1990‑ի մարտին ՀՅԴ-ին հայտնի դարձավ, որ Երև­ա­նում կազմա­կերպություն է ստեղծվել իր վարչությունից դուրս և կրում է «Հայաստա­նի Հայ Յեղա­փո­խա­կան Դաշնակցություն» անվա­նումը, պարզա­պես ուշադրությունը շեղե­լու համար։ Բյուրոն հրա­պա­րա­կեց մամուլի հաղորդագրություն՝ «պախա­րա­կե­լով այս կազմա­կերպությունը, որը չնա­յած անվանմա­նը, ոչ մի կապ չուներ Քրիստա­փո­րի, Ռոստո­մի և Զավարյա­նի կուսակցության հետ», և որը զրո­յից ստեղծվել էր այն ժամա­նակվա ՊԱԿ (КГБ)-ի կողմից՝ վնա­սե­լու իրա­կան ՀՅԴ-ին։ Նույնիսկ այս կեղծ ՀՅԴ-ին միա­ցավ «Դաշնակցություն» անունը կրող մարմի­նը։ Իսկ եթե իրա­կա­նում ներկա­յիս «Հայաստա­նի ՀՅԴ‑ն» ոչ ավել, ոչ պակաս այս «ՀՅԴ-ՊԱԿ»-ի ժառանգորդն էր, այլ ոչ Հայաստա­նից դուրս այն ժամա­նակվա Բյուրո­յի ծրագրով ստեղծվա­ծը… 

Կայծ Մինասյան

Երբեք չի կարե­լի թքել այն ամե­նի վրա ինչ սիրել ես և դեռ սիրում ես, չնա­յած կյանքի տարբեր դիպվածնե­րին, բայց և այնպես պետք չէ հասնել հարա­բե­րություննե­րի բացարձակ խզման: Դա վերա­բե­րում է ինչպես անձնա­կան, այնպես էլ հասա­րա­կա­կան կյանքին: Ամեն ոք, ով խախտում է այս ոսկե կանո­նը, ընկնում է անհաշտության, հիասթա­փության և վրեժխնդրության գիրկը: ՀՅԴ պատմությունը նույնպես երկար պատմվածք է այդ օրի­նա­խախտման մասին, սակայն մի առանձնա­հատկությամբ․ այն ընթերցո­ղին մշտա­պես անդունդի եզրին է պահում: ՀՅԴ միասնությունը հիմնված է, ի թիվս այլ բանե­րի, անհա­տի վրա, ով, նախախնա­մո­րեն, հակված է հաճախ անցնել բանա­կա­նության սահմա­նը։ Հայե­րի՝ քաղա­քա­կա­նության մասին պատկե­րա­ցումը սաղմնա­յին է, երև­ա­կա­յա­կան, որը ճիշտն ասած՝ կարգա­վորման ենթա­կա չէ․ Եկե­ղե­ցին թույլ է, կուսակցություննե­րը թույլ են, պետությունը՝ երի­տա­սարդ, քաղա­քա­ցիա­կան ինստի­տուտը՝ էլ ավե­լի երի­տա­սարդ։ Ուստի, այս պայմաննե­րում հայության համար կարգա­վո­րող գործա­ռույթ իրա­կա­նացնող ոչ մի հիմնա­կան հաստա­տություն չկա։

Դաշնակցության բնա­կան համա­կարգն իր հզո­րությամբ և հիմքե­րով, միջա­վայրով և մտա­վոր ներուժով, բանա­կա­նության և զգացմունքի միասնա­կան զարգացման ներքին գործընթաց է: Ուրեմն, մի կողմից՝ բանա­կա­նության, որովհետև Քրիստա­փորն այն գաղա­փա­րի ջատա­գովն է, որի համա­ձայն մարդիկ են կերտում Պատմությունը, և որ ողջա­խո­հությունն է ուղղորդում նրանց հանձնա­ռությունը: Մյուս կողմից՝ զգացմունքի, որովհետև Քրիստա­փո­րը մշա­կեց կանտյան հեղա­փո­խա­կան բարձրա­գույն նպա­տա­կի համընդհա­նուր պայմաննե­րը՝ ի նպաստ Բանա­կա­նության, և ամենև­ին ոչ՝ հօգուտ զգացմունքի։ Միայն թե՝ երբ քաղա­քա­կան այս հանճա­րը մատնա­ցույց արեց սահմա­նը, որին պետք էր հասնել, առա­վե­լա­պաշտ կուսակցա­կա­նը, ով հավակնում էր իր ժառանգորդը լինել, նրա մատին նայեց և տեսավ միայն զգացմունք, չափա­զանցություն և ամբարտա­վա­նություն։ Մինչդեռ Քրիստա­փո­րի մատն ուղղված էր դեպի Բանա­կա­նության բոլոր դրսև­ո­րումնե­րը։ Այն Բանա­կա­նության սահմանն էր ցույց տալիս։ Այնուա­մե­նայնիվ, երբ առա­վե­լա­պաշտը ՀՅԴ իշխա­նության ղեկին է, ինչպես 1919 թվա­կա­նից հետո է եղել, նա խեղդում է Բանա­կա­նությունը հօգուտ զգացմունքի, չհասկա­նա­լով, որ ինքը ներկա­յացնում է միայն Քրիստա­փո­րի ծաղրանկա­րը, նա իր բացարձա­կա­պե­տության գերին է այն աստի­ճան, որ ոչնչացնում է այն ամե­նը, ինչն իրեն նման չէ, հատկա­պես ՀՅԴ-ում։ Ընդհա­կա­ռա­կը, երբ անհա­տը մեկուսա­նում է ՀՅԴ-ից կամ լքում է դաշնակցա­կան ընտա­նի­քը, շատ հաճախ նա այդ զգացմունքը թաքցնում է պայուսա­կում, բայց այն շրջում է ՀՅԴ‑ի դեմ: Դա հենց ֆիդա­յի խմբա­պետ Միհրա­նի դեպքն է, ով, ի դեպ, ճիշտ է ընկա­լում քրիստա­փորյան գաղա­փա­րա­խո­սությունը, ինչի վկան են 2020 թվա­կա­նին Երև­ա­նում տպագրված Քրիստա­փո­րի անտիպ նամակնե­րը, մասնա­վո­րա­պես՝ 1905 թվա­կա­նի մարտի սկզբին նրա գրած երկար ուղերձը (էջք 280- 289) բոլոր նրանց համար, ովքեր իրենց զենքերն ուղղել են ՀՅԴ‑ի դեմ։

Երկու դեպքում էլ այստեղ են թաղված երկգլխա­նի հակա­դաշնակցա­կա­նության արմատնե­րը, որոնց ընդհանրությունը զգացմունքա­յին վերա­լիցքա­վո­րումն է, որը բանա­վեճն աշխուժացնե­լու փոխա­րեն, միայն արգե­լա­փա­կում է միտքը։ Անկախ նրա­նից, թե անհա­տը լքել է դաշնակցությունը կամ դաշնակցա­կան առա­վե­լա­պաշտ է, հակա­դաշնակցա­կա­նության նշյալ երկու ձևերն էլ տարբերվում են, բայց զուգա­հեռ դրսև­ո­րումներ ունեն: Տարբեր են, այն առումով, որ արտա­քին հակա­դաշնակցա­կա­նությունը ձգտում է արժեզրկել այն, ինչ ներկա­յացնում է ՀՅԴ‑ն ժամա­նա­կա­կից հայկա­կան իրա­կա­նության մեջ, այլ կերպ ասած՝ դա Պատմության ժխտում է և հետև­ա­բար՝ շեղում, իսկ ներքին հակա­դաշնակցա­կա­նության էությունն իր հերթին «դաշնություն կամ դաշնակցություն» հասկա­ցության անտե­սումն է՝ հօգուտ «կուսակցության» (տե՛ս Մաս I): Իսկ զուգա­հեռ են զարգա­նում, քանի որ այդ երկու հակա­դիր ձևե­րը միա­վորվում են կրքի և չափա­զանցության գաղա­փա­րի հիման վրա, բայց եթե առա­ջի­նը հիմնվում է դաշնակցա­կա­նության վախի վրա, երկրորդը զարգացնում է այդ վախը, որը նա առա­ջացնում է: Մի խոսքով, դա « դաշնա­կաֆո­բիա » (տագնա­պա­յին խանգա­րում) է ընդդեմ « դաշնա­կա­մո­լության »… երկու դեպքում էլ՝ հիմքում զգացմունքի հաղթա­նակն է բանա­կա­նության նկատմամբ:

Հակա­դաշնակցա­կա­նությունը, ինչպի­սի ծագում էլ ունե­նա՝ արտա­քին, թե ներքին, թերի է մնում, կարծես այդ urbi et orbi‑ն (Հռոմ քաղա­քին և համայն աշխարհին ուղղված օրհնություն) մշա­կողնե­րը կուրա­ցած են իրենց երև­ա­կա­յությունից և պարփակված են գաղա­փա­րա­կան «պղպջա­կի» մեջ։ Իսկ դրա համար մենք պետք է շտապ վերացնենք այդ երկա­կի գաղա­փա­րա­կան ախտա­հա­րումը։ Նրանք, ովքեր «Մեր Ուղին» հարթա­կի հետև­որդներն են, ովքեր ընդունում են «Կարսի պատմա­կան հոսանքը», կապ չունեն այս կրկնա­կի արա­տի հետ։ Երբ արտա­հայտում են իրենց մտա­հո­գություննե­րը ՀՅԴ առողջա­կան վիճա­կի վերա­բերյալ, նրանք կասկա­ծի տակ են դնում քաղա­քա­կան գծի արդիա­կա­նությունը, մեղմացնում են իրենց պահվածքը և չեն ցանկա­նում լինել մեքե­նա­յի ատամնա­նիվ, որը երկար ժամա­նակ պտտվում է իր առանցքի շուրջը, այլ կերպ ասած՝ դատարկության մեջ: Նրանք հավա­տա­րիմ են մնում պատմա­կան ժառանգությա­նը, հանձնա­ռության տրա­մա­բա­նա­կան հիմնա­վորմա­նը և դաշնակցության համոզմունքի կամ պատասխա­նատվության բարո­յա­գի­տությա­նը, բայց մերժում են ամեն տեսակ նահա­տա­կություննե­րը, ժխտո­ղա­կա­նությունը և մտքի ինքնաոչնչա­ցումը:

Բայց արժե՞ հիշեցնել, որ Դաշնակցության մենաշնորհը ոչ ոք չունի, հակա­ռակ այն բանի, ինչ մտա­ծում էին առա­վե­լա­պաշտնե­րը ՀՅԴ սկզբնա­վո­րումից ի վեր։ Ավե­լին, ինչպե՞ս կարող են այս առա­վե­լա­պաշտնե­րը հավակնել լինե­լու Քրիստա­փո­րի միակ ժառանգորդնե­րը: Նրանք, ովքեր ՀՅԴ‑ն ներկա­յացնում են որպես «ազգի կուսակցություն», այսինքն՝ ամբողջա­տի­րա­կան (totalitar) կուսակցություն։ Իսկ ինքը՝ Քրիստա­փո­րը, ճիշտ հակա­ռակն է գրում. «Ցանկա­ցած շարժում, որը հիմնված չէ ժողովրդա­վա­րության վրա, դատա­պարտված է կործանման»։ Ո՞ւր մնաց Հովնան Դավթյա­նի, Ռուբեն Տեր-Մինասյա­նի, Խաժակ Տեր-Գրի­գորյա­նի և Հրանտ Մարգարյա­նի քրիստա­փորյան ժողովրդա­վա­րությունը, եթե դիտարկենք ՀՅԴ առա­վե­լա­պաշտա­կան ​​հոսանքի միայն այս ամե­նա­հայտնի օրի­նակնե­րը: Ոչ մի տեղ։ Եվ այստեղ է, որ մենք չպետք է վարա­նենք կասկա­ծի տակ առնել առա­վե­լա­պաշտնե­րի դաշնակցա­կան հանձնա­ռության իրա­կան էությունը: Արդյո՞ք դրա համար չպետք է վախե­նանք «Այբ ու Բեն »-ով նրանց ցույց տալ (Քրիստա­փո­րից մեջբե­րե­լով՝ « Դրօ­շակ », 1893 թ․-ի նոյեմբեր, թիվ 5), որ իրենց գաղա­փա­րա­կան թմբկա­հա­րումը քրիստա­փորյան, հետև­ա­բար՝ դաշնակցա­կան իդեա­լի մշտա­կան ​​խախտում է: Այս նույն առա­վե­լա­պաշտնե­րը չեն վարա­նում բոլոր անուննե­րից ցուցա­կագրել նրանց, ովքեր մտա­ծում են, թե ինչպի­սի քայլեր պետք է ձեռնարկել կուսակցա­կան գործի­քա­կազմն ու ծրա­գի­րը կատա­րե­լա­գործե­լու համար: Պարզ է, իրենց համար ՀՅԴ-ից հեռա­ցա­ծը կամ ընկճախտ ունի, կամ օտար ուժի գործա­կալ է, կամ էլ նենգա­փոխ դավա­ճան։ Ոչ մի դեպքում նրանց մտքով չի անցնում, որ նրանք, ովքեր կուսակցությունից դուրս են հայտնվում, կարող են պարզա­պես ինքնուրույն մտա­ծել ՝ այս բոլոր չարիքնե­րից զերծ մնա­լով, պարզա­պես կասկա­ծե­լով այս կամ այն բանի վրա, եթե միայն հիշենք, որ երբեմն ավե­լի շատ դաշնակցա­կան հավա­տարմություն կա ազնիվ կասկա­ծի մեջ, քան կուսակցա­կա­նության հավա­տամքում։ Բայց դա նրանցից վեր է: Իրա­կա­նում, առա­վե­լա­պաշտնե­րը հակա­դաշնակցա­կա­նությունը բարձր թափա­հա­րում են խրտվի­լա­կի պես, քանի որ գիտակցա­բար շփո­թում են «հակա­դաշնակցա­կա­նությունը» և «հակա­կուսակցա­կա­նությունը»՝ սեփա­կան վախը քողարկե­լու և ինքնա­սի­րա­հարվա­ծությունն ի ցույց դնե­լու համար: Եվ այդ ճղճիմ ամբարտա­վա­նությունը բանա­կան, հասկա­նա­լի և պատասխա­նա­տու վարքի հակադրությունն է։

Ավե­լի քան մեկդարյա պատմություն ունե­ցող այս անհա­վա­նա­կան կազմա­կերպության անցյա­լը փորփրե­լու մեր ձեռնարկած քայլը հիմնված է Բանա­կա­նության զգա­ցո­ղության վրա: Սա ամենև­ին հետև­անք չէ որևէ հետա­խուզա­կան ծառա­յության կողմից պատվիրված ախտա­բա­նա­կան հետա­զո­տության, ընկճախտի, նենգա­փոխման կամ որևէ ուսումնա­սի­րության, պարզա­պես անկախ, կամա­վոր աշխա­տանքի արդյունք է, որը հիմնված է քաղա­քա­գի­տության դոկտո­րա­կան ատե­նա­խո­սությունից վերցված գաղա­փա­րի վրա, որը պաշտպանվել է 1999 թվա­կա­նին վեց երկար տարի­նե­րի ընթացքում տվյալ ոլորտում արված գիտա­կան հետա­զո­տություննե­րից, ուսումնա­սի­րություննե­րից, հարցազրույցնե­րից և փորձա­ռությունից հետո: Ընդհա­նուր առմամբ, դաշնակցա­կան կամ հարա­դաշնակցա­կան գրա­կա­նությունն իմ առօրյա­յի մասն է կազմում արդեն գրե­թե 30 տարի, և յուրա­քանչյուր ընթերցմամբ նոր տեսանկյուններ են ի հայտ գալիս, քանի որ դաշնակցա­կան միտքը հարատև շարժման մեջ գտնվող, փոփոխվող միտք է։ Դա քարա­ցած, չզարգա­ցող ​​միտք չէ, ինչպի­սին ցանկա­նում են ներկա­յացնել առա­վե­լա­պաշտնե­րը, ովքեր կարծում են, որ պատրաստի հագուստե­ղե­նին նմանվող Հովնան Դավթյա­նի մտքե­րը և հատկա­պես Ռուբե­նի եռակտոր կոստյում-գաղա­փա­րա­խո­սությունը (բռնա­կա­լություն, սուտ, ինքնաոչնչա­ցում) պատասխա­նա­նում են այն բոլոր հարցադրումնե­րին, ինչպի­սին կարծրա­տի­պա­յին, մեքե­նա­յացված մտքերն են, որոնք ամեն ինչի պատասխանն ունեն, հաճախ նույնիսկ մինչև տվյալ իրա­դարձության  սկսվե­լը: Համանման պայմաննե­րում և այնպի­սի խոնարհությամբ, որը հարիր է նման դեպքե­րին, այս երկար փնտրտուքը ՀՅԴ լաբի­րինթո­սում կատարվում է Հովհաննես Քաջազնունու և Խոսրով Թութունջյա­նի ոգով, որոնցից առա­ջի­նը եղել է Հայաստա­նի Հանրա­պե­տության առա­ջին վարչա­պե­տը 1918 թվա­կա­նին, իսկ երկրորդը՝ իրա­վա­գի­տության փայլուն դոկտոր, այն ժամա­նակ նախա­րար Ռուբեն Դարբինյա­նի խորհրդա­կան, ապա Լիբա­նա­նի խորհրդա­րա­նի դաշնակցա­կան պատգա­մա­վոր։ Երկուսն էլ տարբեր ժամա­նակնե­րում մեծ տեղ են տվել Բանա­կա­նությանն իրենց խոսքում, գրվածքնե­րում ու ելույթնե­րում՝ խուսա­փե­լով դաշնակցա­կան նորա­լեզվի ծուղա­կից։ Նրանց աշխա­տանքներն ուղղված չեն Դաշնակցության դեմ։ Դրա ապա­ցույցն առնվազն այն է, որ Հրայր Մարուխյա­նը ոգեշնչված էր Դաշնակցության մասին նրանց իրա­տե­սա­կան և գործա­պաշտ մտո­րումնե­րով՝ նպա­տակ ունե­նա­լով բացա­հայտել կուսակցության վերածննդի պայմաննե­րը։ Այդ աշխա­տանքներն ավե­լի շուտ այլ հայե­րի հարցապնդումն են նրանց դեմ, ովքեր խեղաթյուրում են ՀՅԴ‑ն՝ այն պարզ, բայց անվերծա­նե­լի կուսակցության կարգա­վի­ճա­կի հասցնե­լու համար։ Դա բոլո­րո­վին այլ բան է, նույնիսկ վերջի­նիս հակա­պատկերն է, և մենք կվե­րա­դառնանք այս վճռո­րոշ կետին մեր եզրա­կա­ցության մեջ:

Այն, որ ՀՅԴ‑ն այսօր ընդդի­մա­դիր է Նիկոլ Փաշինյա­նին, ոչ միայն իրա­վունք ունի, այլև իրա­վա­ցի է, քանի որ պատե­րազմում պարտված վարչա­կարգը, ինչ էլ որ լինի, չի կարող շարունա­կել կառա­վա­րել։ Հանուն պետության բարօ­րության՝ Նիկոլ Փաշինյա­նը պետք է թողներ պաշտո­նը և իշխա­նությունը հանձներ իր թիմակցին՝ արտա­հերթ օրենսդրա­կան ընտրություննե­րով կամ առանց ընտրություննե­րի։ Սա է ճիշտ պետա­կան տրա­մա­բա­նությունը, բայց իրա­կա­նում Նիկոլ Փաշինյանն ի վերջո վարվեց այնպես, ինչպես տարի­ներ շարունակ նրան դատա­պարտողնե­րը։ Որոշ ժամա­նա­կա­հատված պետա­կա­նա­շի­նությամբ զբաղվե­լով՝ գործա­դի­րի ղեկա­վա­րը կանգնում է խոչընդո­տի առաջ և «Պետության» մասին մտա­ծե­լու փոխա­րեն՝ մտա­ծում է իր վարչա­կարգը պահպա­նե­լու մասին։ Լևոն Տեր-Պետրոսյա­նը «Պետության» մասին մտա­ծեց դեռևս 1991 թվա­կա­նին, բայց շատ արագ՝ ՀՅԴ կասե­ցումից (1994թ.) և վիճա­հա­րույց ընտրություննե­րում վերընտրվե­լուց (1996թ.) հետո, նա գործեց միայն իր վարչա­կարգը փրկե­լու համար: Նրա իրա­վա­հա­ջորդ Ռոբերտ Քոչարյանն իր հերթին 1998 թվա­կա­նին մտա­ծեց «Պետության» մասին, սակայն 1999 թվա­կա­նի հոկտեմբե­րի 27-ին խորհրդա­րա­նում տեղի ունե­ցած սպանդից հետո նա կառուցեց միայն իր վարչա­կարգի պաշտպա­նությունը։ Չխո­սենք Սերժ Սարգսյա­նի մասին, ով իր երկժամկետ պաշտո­նա­վարման ընթացքում՝ 2008 թվա­կա­նի մարտի 1‑ի դեպքե­րից հետո, մտա­ծում էր միայն մեկ բանի մասին՝ փրկել իր վարչա­կարգը՝ առանց «Պետություն» կառուցե­լու։ Երբ Նիկոլ Փաշինյա­նը 2018 թվա­կա­նի մայի­սին վերցրեց իշխա­նությունը, նա փորձեց հակա­ռա­կը՝ փրկել պետությունը վարչա­կարգից և կառուցել նոր Հայաստան։ Բայց ռազմա­կան պարտությունը նրան անմի­ջա­պես կանգնեցրեց և ստի­պեց իր հերթին մտա­ծել «վարչա­կարգի» մասին։ Սա այն է, ինչ նա անում է 2020 թվա­կա­նի նոյեմբե­րի 9‑ից ի վեր, սակայն, 2021 թվա­կա­նի հունի­սի 21‑ի արտա­հերթ ընտրություննե­րի ժամա­նակ ձեռք բերված քաղա­քա­կան օրի­նա­կա­նությամբ: Եվ քանի որ նա փրկեց ժողովրդա­վա­րությունը և թույլ տվեց հայե­րին արտա­հայտվել ընտրություննե­րի միջո­ցով, այժմ անհերքե­լի ժողովրդա­վա­րա­կան օրի­նա­կա­նություն է վայե­լում՝ չնա­յած հանգա­մանքնե­րին և ձեռնպա­հության բարձր ցուցա­նի­շին։ Բայց Նախկին վարչա­կարգի ուժե­րը, այդ թվում՝ ՀՅԴ‑ն, իրենց իրա­վունք են տալիս այլ կերպ որո­շել. նրանք չեն ընդունում ընտրության արդյունքնե­րը և իրենք իրենց դրսև­ո­րում են որպես հակա­ժո­ղովրդա­վա­րա­կան ուժեր։ Եվ սա շարունակվում է արդեն երկու տարի․ երկու տարի շարունակ բանա­կա­նության բացա­կա­յություն, հիմա­րություն, վտանգա­վո­րություն, անպա­տասխա­նատվություն, անզո­րություն, գռեհկություն, չափա­զանցություն, որոնք կապ չունեն դեռևս 1918 թվա­կա­նին, նույնիսկ՝ դրա­նից առաջ, ընդունված այն մտքի հետ, որ դաշնակցությունը կարե­լի է դարձնել պետության կառուցման հիմնա­քար։ Առանց լուտանքնե­րի բանա­վեճ քարո­զե­լու, ինստի­տուտնե­րի խաղն ընդունե­լու և իշխա­նա­կան հերթա­փո­խը նախա­պատրաստե­լու փոխա­րեն, չէ՞ որ Նիկոլ Փաշինյա­նը ad vitam æternam (ցկյանս) իշխա­նություն չի վայե­լում, ի՞նչ իմաստ ունի այս հակա­նի­կո­լա­կան մոլուցքը, էներգիա­յի մեծ ծախսը՝ առանց նվա­զա­գույն արդյունքի, երե­խա­յի պես առաջ նետվե­լու պատրաստա­կա­մությունը, հակա­նի­կո­լա­կան պարզա­միտ կարգա­խոսնե­րը, ինչպես Երև­ա­նում, այնպես էլ Փարի­զում, Բեյրութում, Լոս Անջե­լե­սում, ասես ընտրություննե­րի արդյունքնե­րը չեն հաշվվում, ժողովրդա­վա­րությունը չի հաշվվում, մանա­վանդ՝ ասես Նիկոլ Փաշինյա­նը հավերժ է։ Հանգստացե՛ք, ընկերնե՛ր։ Հանգստացե՛ք։ Երև­ա­նում իշխա­նա­փո­խություն պահանջե­լուց առաջ՝ մաքրե՛ք ձեր տան մուտքը։ Նախքան ներկա­յիս իշխա­նության վրա հարձակվե­լը, նախ հեռու մնացե՛ք նախկին վարչա­կարգից: Ներո­ղություն խնդրե՛ք ժողովրդից 20 տարվա անպա­տիվ իշխա­նության ընթացքում ձեր գործունեության և հատկա­պես անգործության համար, նախքան գործող վարչա­կարգի հեռա­նա­լը պահանջե­լը: Մի՛ մոռա­ցեք նախ հաշիվ տալ ՀՅԴ բոլոր ընկերնե­րին տասնամյակներ շարունակ նրանց հիմա­րացնե­լու համար, նախքան հետնի­կոլյան ապա­գա­յի մասին մտա­ծե­լը։ Գործե՛ք հենց նշվա­ծի պես՝ վերջա­պես լսե­լի, վստա­հե­լի և պատասխա­նա­տու լինե­լու համար: Դադարե՛ք սպառնա­լիքներ հնչեցնել ձեր հեռուստաէկրաննե­րի առջև նստած կամ խոսա­փո­ղը ձեռքին՝ առանց հանդի­սա­տե­սի՝ Երև­ա­նի «Ֆրանսիա­յի հրա­պա­րա­կում»: Դաշնակցա­կան իշխա­նությունից հեռացրե՛ք Իշխաննե­րին, Գեղամնե­րին, Հրանտնե­րին ու Հակոբնե­րին և բոլոր նրանց, ովքեր գործում են առանց պատասխա­նատվության զգացման։ Ազատե՛ք ՀՅԴ‑ն ձեր կեղտոտ ձեռքե­րից, սուտ խոսքե­րից և նենգ արարքնե­րից: Սա է Բանա­կա­նության զգա­ցո­ղությամբ և առանց չափա­զանցության վարքով՝ դեպի Դաշնակցություն վերա­դարձի ճանա­պարհը։ Դադարե՛ք ձեզ պահել շփա­ցած, քմա­հաճ և թուլա­միտ երե­խա­նե­րի պես, որոնց բնո­րոշ են անշուք գեղա­գի­տությունն ու անփայլ ազնվա­կան պահվածքը: Դաշնակցության հիմքը շինա­րարներ են դրել, իսկա­կան շինա­րարներ՝ որպես հնա­դարյան տաճարնե­րի կերտողներ և համա­մարդկա­յին ժառանգության պահա­պաններ: Բայց դուք միայն Դաշնակցության ու նրա վարպետ շինա­րա­րի՝ Քրիստա­փո­րի ողջ ճարտա­րա­պե­տա­կան կառույցը քանդողներն եք։ Հեռացե՛ք, այո՛, հեռացե՛ք, որովհետև, եթե Հայաստա­նը Դաշնակցության կարիքն ունի, ապա նրա ծաղրանկա­րը հայե­րին պետք չէ։ Հայաստա­նը ձեզ չի պատկա­նում, առանց ձեզ էլ կապրի։ Իշխա­նությունը ձեզ չի պատկա­նում, առանց ձեզ էլ կդրսև­որվի։ ՀՅԴ‑ն ձեզ չի պատկա­նում, այն կապրի առանց ձեզ կամ կմա­հա­նա ձեր պատճա­ռով, քանի որ այսօր ձեր անողնա­շար գործո­ղությունը, որի էությունն է ոչնչացնել այն, ինչ չեք վերահսկում և ինքնաոչնչացնել այն, ինչ վերահսկում եք, սահմա­նա­փակվում է միայն մի այլընտրանքով. կամ համա­ռո­րեն առաջ եք գնում ձեր կուրությամբ և միա­կողմա­նի տոմս եք վերցնում, առանց հնա­րա­վոր վերա­դարձի, ուղիղ դեպի գերեզմա­նա­տուն, կամ վերա­դառնում եք Բանա­կա­նությա­նը, բայց այդ դեպքում անմի­ջա­պես սկիզբ եք դնում ձեր քաղա­քա­կան ինքնասպա­նությա­նը։ Երկու դեպքում էլ լիա­կա­տար ոչնչա­ցում է։ Կա՛մ դա մահն է մի ատամնա­նի­վով ջարդող մեքե­նա­յի, որը դուք եք, կա՛մ դա ձեր մահն է, այսինքն՝ մեկի, ով չի կարող հրա­ժարվել ՀՅԴ‑ն հետ պահե­լուց: Հեղա­փո­խա­կան շարժման ժամա­նակ ֆիդա­յի­ներն «Ազա­տություն կամ մահ» կարգա­խո­սով էին շարժվում։ Ձեր շնորհիվ այս կարգա­խո­սը դարձել է «Մահ կամ մահ», այլ կերպ ասած՝ կա՛մ գերեզմա­նա­տուն, կա՛մ քաղա­քա­կան ինքնասպա­նություն: Ընտրությունը ձերն է…

Ինչո՞ւ այս կերպ ընդգծել ՀՅԴ պատասխա­նատվությունը պատմության առջև։ Ինչու՞ չշտա­պել և հանգիստ ու առանց խանդա­վա­ռության նայել այս կազմա­կերպության գործունեությա­նը: Հաստատ ո՛չ հակա­դաշնակցա­կա­նության պատճա­ռով, հիմարնե­րի այդ հայրե­նա­սի­րությունը թողնենք ՀՅԴ-ից դուրս գտնվողնե­րին կամ Իշխա­նի ու նրա ընկե­րության նման առա­վե­լա­պաշտնե­րին։ Չէ՛, խնդրո առարկան միանգա­մայն այլ է, և դրան պատասխա­նե­լու համար՝ վերա­դառնանք այն հիմնա­րար սկզբունքնե­րին, որոնք լիարժեք ներկա­յացնում են մեր մոտե­ցումը։ Ո՞ր կազմա­կերպությունն աշխարհա­քա­ղա­քա­կան փորձ ունի հայոց աշխարհում: ՀՅԴ‑ն։ Ո՞ր կազմա­կերպությունը Պատմության և քաղա­քա­կան շարժագրության փորձ ունի: ՀՅԴ‑ն։ Ո՞ր կազմա­կերպությունն իրա­կան քաղա­քա­կան փորձ ունի: Կրկին ՀՅԴ‑ն։  Եվ ո՞ր կազմա­կերպությունը դիվա­նա­գի­տա­կան փորձ ունի։ Կրկին ու կրկին ՀՅԴ‑ն։ Բայց ի՞նչ արե­ցին առա­վե­լա­պաշտնե­րը 30 տարվա այս փորձի և ժառանգության հետ։ Ընդհանրա­պես ոչինչ, ավե­լի ճիշտ՝ ամեն ինչ վատնե­ցին, ամեն ինչ մսխե­ցին, ամեն ինչ ծախե­ցին՝ իրենք իրենց առա­ջարկե­լով առա­ջին պատա­հա­ծին մի քանի պատգա­մա­վո­րա­կան մանդա­տի կամ նախա­րա­րա­կան պորտֆե­լի համար։ Փաստո­րեն, ամեն խելա­միտ մարդ ներկա­յումս ՀՅԴ-ին մեղադրում է ոչ թե ընդդի­մություն լինե­լու, այլ 30 տարում Հայաստա­նի ապա­հաստա­տութե­նա­կան և ապա­պե­տա­կա­նացման ընթացքն արա­գացնե­լու համար, մինչդեռ ՀՅԴ‑ն, առա­վե­լա­պաշտնե­րի շրջա­նա­կից դուրս, ներա­ռա­կան և կայուն ծրագրի այլընտրանքի ստեղծման և վերա­կա­ռուցման հարուստ պատմություն և փորձա­ռություն ունի: Դա նշա­նա­կում է՝ 30 տարի թույլ տալ, որ Հայաստա­նը ձախողված պետության վերածվի։ Ֆիլմի վերջում՝ 2020 թվա­կա­նի պարտության ժամա­նակ չէ, որ պետք է ընդվզենք պետության անկազմա­կերպվա­ծության դեմ, այնժամ արդեն չափա­զանց ուշ է և չափա­զանց հեշտ քննա­դա­տե­լը։ Հենց 1990-ից կամ 1994-ից կամ նույնիսկ 1998-ից էր պետք պայմաններ ստեղծել իրա­զե­կության բարձրացման համար, որպեսզի հարա­ցույցը փոխվի և օգտա­գործվի «ազգ-պետություն» նոր մոտե­ցումը՝ հասա­րա­կա­կան համախմբման և ոչ թե իշխա­նության միջո­ցով, կարճ ասած՝ պետք է գործել ոչ թե վերև­ից ներքև, այլ՝ ներքև­ից վերև։ Ձեր ընտրած ճանա­պարհով իշխա­նության գալու ձախո­ղումը երաշխա­վորված էր նրա­նով, որ ՀՅԴ‑ն 70 տարի տառա­պում էր Հայաստա­նի մասին գիտե­լի­քի պակա­սից։ Այսպի­սով, ՀՅԴ‑ն անխուսա­փե­լիո­րեն դուրս էր գալու իրա­կա­նությունից: Ցանկա­ցած ազգա­յին ռազմա­վա­րություն պետք է արմա­տա­վորվեր հայ հետխորհրդա­յին հասա­րա­կության մեջ, անհրա­ժեշտ էր այն վերա­փո­խել ներքև­ից վերև, հզոր ալի­քի պես՝ նրան հասկացնե­լով, որ ինքնիշխա­նության վերա­կա­ռուցումն անցնում է նոր ինստի­տուտնե­րով, նոր գործե­լա­կերպով, աշխա­տանքա­յին նոր մշա­կույթով և իշխա­նության և հասա­րա­կության միջև նոր հարա­բե­րություննե­րով: Պետք էր օրի­նակ վերցնել 1918 թվա­կա­նի պետությունը ստեղծող հսկա­նե­րից, ովքեր սկսե­ցին կրթությունից, երբ Հայաստա­նը պատե­րազմում էր, և մշա­կույթով, երբ Հայաստա­նը կրա­կի և արյունա­հե­ղության բաժին էր դարձել։ Ո՛չ, միայն դուք՝ ձեր երև­ա­կա­յության գերին դարձած առա­վե­լա­պաշտներդ էիք հավա­տում լրիվ կոռումպացված և հանցա­վոր իշխա­նության առա­քի­նությա­նը։ Դաշնակցությունը երբեք հրե­շա­վոր կոռուպցիա­յին կուլ չէր գնա, եթե այլ առաջնորդներ ունե­նար, բացի ձեզնից՝ առա­վե­լա­պաշտնե­րիցդ: Վերջիններն անկաշկանդ են գործում, քանի որ իրենց բարո­յա­կա­նությունից բացի այլ բարո­յա­կա­նություն չունեն, այսինքն՝ կուսակցա­կան բարո­յա­կա­նություն, որը սովո­րա­բար անբա­րո­յա­կան է դառնում սովո­րա­կան մահկա­նա­ցունե­րի համար։ Սակայն համա­մարդկա­յին արժեքնե­րը կրող դաշնակցա­կան բարո­յա­կա­նությունը պաշտպա­նում է մարդուն արատնե­րից, իսկ կուսակցա­կան բարո­յա­կա­նությունն արտո­նում է արա­տա­վո­րությունը։

Եվ, այնուա­մե­նայնիվ, ամեն ինչ նրանց աչքի առջև էր, հեշտ հասա­նե­լի, գրքե­րը պարզա­պես սպա­սում էին, որ իրենց հոտն առնեն, թերթեն ու կարդան՝ վատա­գույնից խուսա­փե­լու համար: Որովհետև, ի վերջո, ինչո՞ւ են Վրացյաննե­րը, Խատիսյաննե­րը, Վարանդյաննե­րը և մյուսնե­րը գրել և գրում իրենց կենդա­նության օրոք։ Ինչո՞ւ, եթե ոչ՝ նպա­տակ ունե­նա­լով փոխանցել ընդհա­նուր հետա­խուզության գործի­քա­կազմը՝ 1870-ից 1920 թվա­կաններն ընկած ժամա­նա­կա­հատվա­ծում՝ 50 տարի շարունակ թույլ տված սխալնե­րը չկրկնե­լու համար։ Նրանց աշխա­տանքը բոլո­րի համար պետք է որպես նշա­ձող, հղում և դաս ծառա­յեր։ Բայց ի՞նչ են արել առա­վե­լա­պաշտներն առնվազն 30 տարի։ Ոչինչ, բացի երես թեքե­լուց Սիմոն Վրացյա­նից, Շավարշ Միսաքյա­նից, Արամ Մանուկյա­նից և Ալեքսանդր Խատիսյա­նից։ Բավա­կան է տեսնել Երև­ա­նի Աբովյան փողո­ցի մոտ գտնվող Արամ Մանուկյա­նի տան անմխի­թար վիճա­կը, որպեսզի պատկե­րացնենք, թե որքան է մեծա­ցել  Արա­մի և հետխորհրդա­յին կուսակցա­կան առա­վե­լա­պաշտնե­րի միջև եղած տարա­ծությունը։ Ավե­լին, ինչո՞ւ մկրտել «ՀՅԴ»-ի հայաստանյան կենտրո­նա­կան գրա­սենյա­կը «Սիմոն Վրացյան» անվամբ, եթե անընդհատ երես են թեքում նրա­նից և ժխտում նրա ուսմունքը։ Նա, ով գրում էր, որ «Մեծ Հայաստա­նի գաղա­փարն անհե­թե­թություն է, մանկամտություն», նա, ով գրում էր, որ «անտե­սել Թուրքիան նշա­նա­կում է կարճա­տե­սություն և քաղա­քա­կան անընդունա­կություն ցուցա­բե­րել»։ Չէ՛, «Հայաստա­նի ՀՅԴ‑ն»՝ այդ օճա­ռի պղպջա­կը, շարունա­կում է զզվեցնել «Նիկո­լի» անունը տալով՝ այն կրկնե­լով աքլո­րի պես ամեն առա­վոտ՝ արթնա­նա­լիս։ Բայց անդրա­դառնանք «Նիկոլ՝ դավա­ճան», «Նիկոլ՝ թրքա­մոլ» կամ «Հայաստանն առանց Նիկո­լի» պահանջնե­րին։ Իմ գրածնե­րում որևէ բան չկա, որը թույլ կտա որևէ մեկին ուղղա­կիո­րեն կամ անուղղա­կի կերպով կապել ինձ Նիկոլ Փաշինյա­նի քաղա­քա­կա­նության հետ, բայց հարգանքը մի կողմից՝ շատ դժվա­րություններ տեսած և փորձություննե­րից հոգե­բա­նո­րեն ճնշված մարդու՝ վարչա­պե­տի և, մյուս կողմից՝ ընտրողնե­րի ձայնե­րի նկատմամբ, կարև­որ նշա­նա­կություն ունի պետության կառուցման, ժողովրդա­վա­րա­կան մշա­կույթի առումով, և ոչինչ և ոչ ոք իրա­վա­սու չէ հակա­ռա­կը մտա­ծել իշխա­նության հետ իմ հարա­բե­րություննե­րի մասին, մինչդեռ առա­վե­լա­պաշտներն ու «Հայաստան» դաշինքը, սկսած Ռոբերտ Քոչարյա­նից, ոչինչ չարե­ցին, բացի իրենց ընտրողնե­րին արհա­մարհե­լուց՝ հրա­ժարվե­լով իրենց մանդա­տից (Քոչարյան), Ազգա­յին Ժողո­վի դահլի­ճը վերա­ծե­լով բռնցքա­մարտի հարթա­կի, իսկ փողո­ցը՝ գռեհկության ու բանա­վոր բռնության ասպա­րե­զի, որը պատմության, նախև­ա­ռաջ ՝ սեփա­կան պատմության չիմա­ցության նշան է։

Իրենց սեփա­կան պատմությա՞ն: Այո՛, իրենց սեփա­կան պատմության: Ո՞վ է հիշում, օրի­նակ, 1918‑ի օգոստո­սի 3‑ին կամ 4‑ին նորանկախ Հայաստա­նի մայրա­քա­ղաք Երև­ա­նում Արամ Մանուկյա­նի և Էնվեր փաշա­յի հորեղբոր՝ 1915-ին մոտ 300.000 հայե­րի կոտո­րա­ծի պատասխա­նա­տու Խալիլ փաշա­յի հանդի­պումը, և որի մասին Խալիլ փաշան հայտա­րա­րել է. «Ես փորձել եմ ոչնչացնել հայ ազգին մինչև վերջին մարդը»: Եվ այս նույն Խալիլ փաշան և Արա­մը գրկա­խառնվե­ցին 1918 թվա­կա­նի օգոստո­սի 4‑ի հանդիպման ժամա­նակ։ Փաշան Վանի հերո­սին խնդրում էր, որ Օսմանյան կայսրություն վերա­դառնա­լիս իրեն թիկնա­պահ խումբ տա, քանի որ նա զգուշա­նում էր հայ ազգաբնակչությունից, որը կարող էր վրեժխնդիր լինել և Լինչի դատաստա­նի ենթարկել իրեն: Արա­մը ոչ միայն երկու անգամ ընդունեց նրան Երև­ա­նում 24 ժամվա ընթացքում, այլև Արևմտյան Հայաստա­նի չորս ֆիդա­յի­նե­րի հանձնա­րա­րեց ուղեկցել Խալիլ փաշա­յին՝ վերա­դառնա­լիս: Այդ դեպքում կարո՞ղ ենք բղա­վել «Արամ՝ դավա­ճան», «Արամ՝ թրքա­մոլ», «Հայաստանն առանց Արա­մի»։ Ո՞վ կհա­մարձակվեր նրան այդպես վիրա­վո­րել, երբ նա գործում էր միայն ի շահ Պետության: Արա­մը գիտեր, որ Հայաստա­նը երի­տա­սարդ պետություն էր, ուստի պետք էր խնա­յել թուրք ղեկա­վարնե­րին՝ թույլ չտա­լով, որ վատթա­րա­գույնը կրկնվի։ Ուրեմն, պարո­նայք Իշխան և Գեղամ, եթե հավա­տանք ձեր սին ու հիմար խոսքե­րին, «Արա­մը դավա­ճան կլինե՞ր»։ Ո՛չ և ո՛չ, Արամն արձա­գանքել է որպես պետա­կան ​​գործիչ՝ առանց երկմտե­լու։

Միևնույն ժամա­նակ, 1918 թվա­կա­նի հունի­սից մինչև սեպտեմբեր, Առա­ջին համաշխարհա­յին պատե­րազմը չավարտված, Օսմանյան կայսրությունը դեռ գտնվում էր եռա­պե­տե­րի՝ Թալեա­թի, Էնվե­րի և Ջեմա­լի ձեռքում։ Հայաստա­նը չորս ամսով Կոստանդնուպո­լիս է ուղարկում Ալեքսանդր Խատիսյա­նի գլխա­վո­րած պատվի­րա­կությունը, որին կերակրում, տեղա­վո­րում և պահում է ցեղասպան վարչա­կարգը։ Տեղում Հայաստա­նի Հանրա­պե­տության պատվի­րա­կությունը հանդի­պում է Օսմանյան պետության բարձրա­գույն ղեկա­վա­րության հետ։ Ներկա են բոլոր նրանք, ովքեր պատասխա­նա­տու են հայե­րի ցեղասպա­նության համար, որոնց կոտորված մարմիննե­րը դեռևս սփռված են Կայսրության հովիտնե­րում, անա­պատնե­րում և լեռնե­րում: Այդ դեպքում կարո՞ղ ենք բղա­վել․ «Խատիսյան՝ դավա­ճան», «Խատիսյան՝ թրքա­մոլ», «Հայաստանն առանց Խատիսյա­նի»։ Ո՞վ կհա­մարձակվեր նրա երե­սին նետել այդ վիրա­վո­րանքնե­րը, երբ պետա­կան շահն է նրան դրդում այդպես վարվել: Ուրեմն, պարո­նայք Իշխան և Գեղամ, եթե հավա­տանք ձեր սին ու հիմար խոսքե­րին, «Խատիսյա­նը դավա­ճան կլինե՞ր»։ Ո՛չ և ո՛չ, Խատիսյանն արձա­գանքել է որպես պետա­կան ​​գործիչ՝ առանց երկմտե­լու։

Մեկ այլ օրինա՞կ։ Խնդրեմ… 1927 թվա­կա­նին Սիմոն Զավարյա­նին նվիրված աշխա­տության մեջ ՀՅԴ տեսա­բան Միքա­յել Վարանդյա­նը գրում է․ «Պետք է խոստո­վա­նել, որ 1912–1913 թվա­կաննե­րին Բալկանյան պատե­րազմնե­րի և Թուրքիա­յի քաղա­քա­կան ճգնա­ժա­մի պայմաննե­րում, հայե­րի, և, մասնա­վո­րա­պես՝ Թուրքիա­յի հայ ղեկա­վարնե­րի դիրքո­րո­շումը, այլ կերպ ասած՝ նրանց հստակ և բացարձակ շրջա­դարձը թուրքա­կան սահմա­նադրա­կան պետության դեմ, առնվազն դիվա­նա­գի­տա­կան ​​մակարդա­կով ամե­նաա­ղե­տա­լի սխալն է հայոց պատմության մեջ»: Ժորե­սի ընկեր, ընկերվար-ժողովրդա­վար Վարանդյա­նը հրա­պա­րա­կում է այս գրությունը 1927 թվա­կա­նին՝ ցեղասպա­նությունից 12 տարի անց և ակնհայտո­րեն ցույց է տալիս իր անհա­մա­ձայնությունը Եվրո­պա­յում Հայկա­կան հարցը վերա­կենդա­նացնողնե­րի հետ, այդ թվում՝ Էջմիածնի Սուրբ Աթո­ռի և Կովկա­սի դաշնակցա­կան առաջնորդնե­րի հետ։ Ուրեմն կարո՞ղ ենք «Վարանդյան՝ դավա­ճան», «Վարանդյան՝ թրքա­մոլ», «Հայաստանն առանց Վարանդյա­նի» բղա­վել։ Ո՞վ կհա­մարձակվեր նրա երե­սին նետել այդ վիրա­վո­րանքնե­րը, երբ պատասխա­նատվության զգա­ցումն էր նրան դրդում այդպես վարվել։ Ուրեմն, պարոնա՛յք Իշխան և Գեղամ, ձեր սին ու հիմար խոսքե­րով՝ «Վարանդյա­նը դավաճա՞ն կլի­ներ»։ Ո՛չ և ո՛չ, Վարանդյա­նը գործել է որպես պետա­կան ​​գործիչ՝ առանց երկմտե­լու։

Մյուս ուշագրավ պահը վերա­բե­րում է ձեր անտեղյա­կությա­նը, պարո­նայք առավելապաշտնե՛ր, և զուտ գաղա­փա­րա­կան հաշվարկից ելնե­լով, ժողովրդին ստե­լու ձեր հակվա­ծությա­նը։ 44-օրյա պատե­րազմից ի վեր պարբե­րա­բար, բայց իրա­կա­նում շատ ավե­լի վաղ, ջանում եք Ռուսաստա­նին փրկել, Հայաստա­նին և հայե­րին պատուհա­սած փորձություննե­րի ողջ պատասխա­նատվությունից: Դուք և ձեր առաջնորդնե­րը, ձեր ռուսա­պաշտ հավա­տամքով բազմիցս կուրա­ցած, երբևէ Ընդհա­նուր Ժողովնե­րի ժամա­նակ չեք համարձակվել քննա­դա­տել, դատա­պարտել կամ մեղադրել Ռուսաստա­նին և նրա առաջնորդ Վլա­դի­միր Պուտի­նին՝ Թուրքիա­յի և Ադրբե­ջա­նի հետ երկա­կի խաղի կամ նույնիսկ մեղսակցության համար: Ավաղ, պատմության մեջ առա­ջին անգա­մը չէ, որ ռուսներն ու թուրքե­րը համա­գործակցում են հայե­րի թիկունքում, բայց առա­ջին անգամն է, որ դուք՝ կուսակցա­կան առա­վե­լա­պաշտներդ, ընտրո­վի վրդովմունք եք ցուցա­բե­րում։ 1891–1905 թվա­կաննե­րին Աբդուլ Համիդ II‑ի և Նիկո­լայ II‑ի կայսե­րա­կան համա­ձայնությունը չէ՞ր 1894–1896 թվա­կաննե­րին 250․000 հայե­րի ջարդե­րի և ռուս-օսմանյան սահմա­նին հայ հեղա­փո­խա­կաննե­րի դեմ բռնաճնշումնե­րի պատճա­ռը: Այդ ժամա­նակ ՀՅԴ‑ն իր ղեկա­վարնե­րի անունից, որոնց թվում էր Ակնունին, որին Քրիստա­փո­րը հանձնա­րա­րել էր քննա­դա­տել Ռուսաստա­նին, արել էր այն, ինչ անհրա­ժեշտ էր Սանկտ-Պետերբուրգին մերկացնե­լու համար: Դուք, եթե այդ ժամա­նակ ողջ լինեիք, ջարդե­րի պատասխա­նատվությունը կվե­րագրեիք բացա­ռա­պես Աբդուլ Համիդ II‑ի դաժա­նությա­նը։ Դուք երբեք չէիք համարձակվի դիպչել ցարին։ Մի քանի տարի անց՝ 1919–1923 թվա­կաննե­րին, մի՞թե Քեմալ-Լենին դաշինքը չէր, որ պատասխա­նա­տու էր Հայաստա­նի վերացման և Հայաստա­նի Հանրա­պե­տության տարածքի մասնատման համար։ Այն ժամա­նակ Դաշնակցությունն իր առաջնորդնե­րի անունից, որոնց թվում էր Վրացյա­նը, արել էր ամեն ինչ՝ դատա­պարտե­լու երկու հեղա­փո­խա­կան պետություննե­րի այդ անա­ռողջ դաշինքը։ Դուք, եթե այն ժամա­նակ ողջ լինեիք, Հայաստա­նի Առա­ջին Հանրա­պե­տության վերացման համար կմե­ղադրեիք բացա­ռա­պես թուրք առաջնորդ, բռնա­կալ Մուստաֆա Քեմա­լին։ Դուք երբեք Լենի­նին կամ Ստա­լի­նին չէիք կապի այդ կեղտոտ գործի հետ։

Իրա­կա­նում, և լուրերն ամեն օր դա են ցույց տալիս, երբեք չեք համարձակվում դատա­պարտել ցարա­կան, բոլշև­իկյան կամ պուտինյան Ռուսաստա­նին այն բոլոր փորձություննե­րի համար, որոնց միջով անցել է Հայաստա­նը ավե­լի քան հարյուր տարի։ Երբե՛ք։ Դեռ ավե­լի վատ, վերջին տարի­նե­րին համարձակվել եք ներխուժել ռուս-հայկա­կան համե­րաշխության դաշտ, Ռուսաստան-Բելա­ռուս միացյալ միության նման, միասնա­կան Ռուսաստան-Հայաստան պետություն ստեղծե­լու համար։ Բայց ի՞նչ խելա­գա­րություն է ձեզ պատել։ Արտա­սահմանյան Անվտանգության դաշնա­յին ծառա­յության գործա­կալնե­րին հատուկ ի՞նչ կուրություն է ձեզ առաջնորդում: Ձեր վախկո­տությունը, սահման չունի։ Դուք այսօր գործում եք այնպես, ինչպես 1920-ականնե­րին գործել է Դաշնակցության նախկին ղեկա­վար Ավե­տիք Իսա­հակյա­նը՝ բաճկո­նի աստա­ռը շրջե­լով Մոսկվա­յի օգտին և Ստա­լի­նի գովքն անե­լով։ «Հայաստա­նի ՀՅԴ‑ն», որը դուք եք ներկա­յացնում, այսպես ասած՝ նախանձե­լու ոչինչ չունի Ավե­տիք Իսա­հակյա­նին, ով 1930-ականնե­րից դարձել էր Ստա­լի­նի ներբո­ղա­գի­րը: Ձեր տեղը զբաղեցրե՛ք ամբիո­նի մոտ, պարո­նայք Իշխան, Գեղամ, Արմեն, Հակոբ, Արծվիկ և համա­կիրներ, ու ձեր բոցա­վառ ողջույնը հղե՛ք ցար Պուտի­նին…

«Հայաստա­նի ՀՅԴ‑ն», ուրեմն, «ոչ մի կապ չունի Վրացյաննե­րի և հիմնա­դիրներ Քրիստա­փո­րի, Ռոստո­մի և Զավարյա­նի ՀՅԴ‑ի հետ», ուստի եկել է Երև­ա­նում վարա­գույրն իջեցնե­լու և դրա լուծա­րումը հռչա­կե­լու ժամա­նա­կը։ Դե, դաշնակցա­կան պատմագրության մեջ հայտնի դեպք է, երբ 1990‑ի մարտին ՀՅԴ-ին հայտնի դարձավ, որ Երև­ա­նում կազմա­կերպություն է ստեղծվել իր վարչությունից դուրս և կրում է «Հայաստա­նի Հայ Հեղա­փո­խա­կան Դաշնակցություն» անվա­նումը, պարզա­պես ուշադրությունը շեղե­լու համար։ Բյուրոն հրա­պա­րա­կեց մամուլի հաղորդագրություն՝ «պախա­րա­կե­լով այս կազմա­կերպությունը, որը չնա­յած անվանմա­նը, ոչ մի կապ չուներ Քրիստա­փո­րի, Ռոստո­մի և Զավարյա­նի կուսակցության հետ», և որը զրո­յից ստեղծվել էր այն ժամա­նակվա ՊԱԿ (КГБ)-ի կողմից՝ վնա­սե­լու իրա­կան ՀՅԴ-ին։ Նույնիսկ այս կեղծ ՀՅԴ-ին միա­ցավ «Դաշնակցություն» անունը կրող մամուլը։ Իսկ եթե իրա­կա­նում ներկա­յիս «Հայաստա­նի ՀՅԴ‑ն» ոչ ավել, ոչ պակաս այս «ՀՅԴ-ՊԱԿ»-ի ժառանգորդն էր, այլ ոչ Հայաստա­նից դուրս այն ժամա­նակվա Բյուրո­յի ծրագրով ստեղծվա­ծը… Հարցը, իհարկե, մի թեթև սադրիչ է, սակայն անհիմն չէ, երբ կարե­լի է կռա­հել, թե ինչպես է Ռուսաստա­նի Անվտանգության դաշնա­յին ծառա­յությունն ավե­լի քան երեք տասնամյակ ներթա­փանցել հայաստանյան քաղա­քա­կան ուժե­րի և մասնա­վո­րա­պես Սփյուռքում նոր հերթա­փո­խը կազմող կուսակցա­կաննե­րի շարքե­րը։

2020 թվա­կա­նի պարտությունից հետո հայե­րը շփոթված, տարա­կուսած և անհանգստա­ցած են իրենց և իրենց երե­խա­նե­րի ապա­գա­յով։ Եվ այնուա­մե­նայնիվ, արյան ու արցունքնե­րի փորձությունը, որով նրանք անցնում են, պետք է առիթ հանդի­սա­նա այս ձախողման պատճառնե­րի վերա­բերյալ խղճի քննության համար։ Հասա­րա­կա­կան գիտություննե­րը թող հոգ տանեն այս ողբերգության խորը և անմի­ջա­կան պատճառնե­րը բացատրե­լու համար, որն ընդհա­նուր առմամբ հիշեցնում է ուղիղ մեկ դար առաջվա՝ 1920 թվա­կա­նի ողբերգությունը։ Բայց հենց հիմա, քաղա­քա­կան առումով, Հայաստա­նը դժվար կլի­նի ոտքի կանգնեցնել, եթե դատո­ղությունն արգե­լա­փակված մնա համընդհա­նուր ցնցման երկա­կի մոտեցման վրա. նիկո­լա­պաշտներն ընդդեմ հակա­նի­կո­լա­կաննե­րի: Վարչա­պե­տի անձի վրա բևե­ռա­ցումը ծառա­յում է Հայաստա­նի հակա­ռա­կորդնե­րի շահե­րին, այլ ոչ թե հայությանն ու պետության վերա­կանգնմա­նը։ Եվ քանի դեռ քաղա­քա­կան բանա­վե­ճը ծավալվում է նրա անձի շուրջ, այն անպտուղ է մնա­լու։ Որովհետև Նախկին վարչա­կարգի ուժե­րը որքան շատ են հետապնդում Նիկոլ Փաշինյա­նին, այնքան ուժե­ղացնում են նրան։ Եվ որքան Նիկոլ Փաշինյա­նը խեղդում է իր պարտա­կա­նություննե­րը Նախկին վարչա­կարգի թողած ցեխի մեջ, այնքան ավե­լի է խթա­նում ընդդի­մության արմա­տա­կա­նությունը, որն ընդունակ է ամեն ինչի, նույնիսկ՝ անսպա­սե­լի շրջա­դարձի։ Ուրեմն, եթե մանի­քեա­կան բանա­վե­ճը (մանի­քեությունը 3‑րդ դարում Իրա­նում տարածված կրոն էր, որը տարբեր կրոննե­րի համադրություն էր, այդ պատճա­ռով սուր վեճեր էին ծագում, թե այդ կրոննե­րից ո՞րն էր հիմնա­կա­նը) պատճառ է դառնում, որ Ազգա­յին Ժողո­վի երկու բևեռնե­րը ոչնչացնեն միմյանց, դա նրա­նից է, որ այն ամուլ է և ստի­պում է Հայաստա­նին տեղապտույտ անել: Սակայն այդ վիճա­կից դուրս գալու համար հայե­րը պետք է մտա­ծեն երրորդ ուղու մասին՝ «Ո՛չ ներկա­յիս իշխա­նությունը, ո՛չ էլ Նախկին վարչա­կարգի վերա­դարձը»։ Ինչի՞ մասին է խոսքը։ Իսկ որո՞նք կարող են լինել այդ մոտեցման հիմնա­կան գծե­րը: Մի կողմից, երրորդ ուղին շահագրգռված է ժառանգել թավշյա հեղա­փո­խության խորհրդա­նիշն ու գեղա­գի­տությունը, պատրաստ է վերջի­նիս հետքե­րով գնալ՝ խթա­նե­լով այն գաղա­փա­րը, որ այս քաղա­քա­կան զարգա­ցումը վերմարդկա­յին է, անկախ նրա­նից, թե ինչ ներգրավվա­ծություն նա դրա­նում ունի: Մյուս կողմից, երրորդ ուղին պետք է ոգեշնչվի ոչ թե Նախկին վարչա­կարգի կողմնա­կիցնե­րի հռչա­կած համազգա­յին մոտեցմամբ, այլ ավե­լի իրա­տե­սա­կան՝ վերազգա­յին (transnational) մոտեցմամբ, քանի որ եթե համազգա­յին մոտե­ցումը հայկա­կան ինքնությունը վեր է դասում ամեն ինչից և, հետև­ա­բար, երա­զի (մղձա­վանջի) և իրա­կա­նության միջև անհա­մա­պա­տասխա­նության վտանգ է ներկա­յացնում, վերազգա­յին մոտե­ցումը ներգրա­վում է տվյալ պետությունում հաստատված յուրա­քանչյուր անհա­տի քաղա­քա­կան, հասա­րա­կա­կան և մշա­կութա­յին իրո­ղություննե­րը, բայց այս կապը արտա­քուստ երկմշա­կութա­յին է: Համազգայնությունը վտանգա­վոր կերպով ջնջում է տեղա­կան առանձնա­հատկություննե­րը, մինչդեռ վերազգայնությունը դրանք համախմբում է իշխա­նության և պետության մասին իր պատկե­րացմամբ:

Երկու ներշնչանքնե­րը՝ մի կողմից՝ պետությունն ու քաղա­քա­ցի­նե­րի արժա­նա­պատվությունը, մյուս կողմից՝ ամբողջ միացյալ ազգը, պետք է ծառա­յեն մեկ գործի՝ հայոց պետության կառուցմա­նը։ Երկու նախա­ձեռնություննե­րի (պետության ամրապնդում, ազգի հզո­րա­ցում) հիման վրա ներդաշնակ փոխազդե­ցություն է գործում ընդհա­նուր պետության գաղա­փա­րի շուրջ, որտեղ յուրա­քանչյուրի հմտություննե­րը կծա­ռա­յեն բոլո­րին և առա­ջին հերթին պետությա­նը: Այդ փոխազդե­ցությունը կկա­ռուցվի առանց չափա­զանցության և համայնքա­յին մոտեցման, առանց անձնա­յին կախվա­ծության կամ կուռքա­մո­լության, առանց իշխա­նության բռնագրավման կամ դրա իրա­կա­նացման անթա­փանցի­կության: Հայաստա­նը պետք է դուրս գա իր գավա­ռա­կան, ծառա­յա­պե­տա­կան և գաղութա­յին կարգա­վի­ճա­կից, որպեսզի ավե­լի հասուն, իրա­կան ինքնիշխան, պատասխա­նա­տու և բանա­կան կարգա­վի­ճակ ձեռք բերի։ Այս պետա­կա­նա­շի­նության երեք հիմնասյուներն են անվտանգությունը, կրթությունը և հասա­րա­կա­կան-տնտե­սա­կան զարգա­ցումը։ Եվ համախմբվա­ծության, արհեստա­վարժության և կատա­րե­լության այդ փուլին հասնե­լու համար միայն կատարյալ միասնա­կան կառա­վա­րության ձևա­վո­րումն է ի վիճա­կի դիմա­կա­յել այդ մարտահրա­վերնե­րին։ Անվտանգությունը՝ բոլոր առումնե­րով, կրթությունը՝ ողջ ընդգրկմամբ և զարգա­ցումը՝ հասա­րա­կա­կան կյանքի բոլոր ոլորտնե­րում, վաղվա Հայաստա­նի երեք բանա­լի­ներն են:

«Մեր Ուղին» հարթա­կի պատասխա­նա­տունե­րը այս իրա­տե­սա­կան տրա­մադրվա­ծության և մասնա­գի­տա­կան ընդգրկուն մոտեցման մաս են կազմում՝ հանուն մեկ տրա­մա­բա­նության, այն է՝ ինքնիշխան պետության վերա­կանգնումը՝ ընդհա­նուր շահի՝ «Հայաստա­նը հանուն բոլո­րի, բոլո­րը հանուն Հայաստա­նի» կարգա­խո­սով: Նրանք միա­կը չեն. «Կարսի պատմա­կան հոսանքը», «Նիկոլ Աղբալյան» ուսա­նո­ղա­կան շարժման նախկին անդամնե­րը և ուրիշներ Հայաստա­նում, Ղարա­բա­ղում կամ Սփյուռքում մշտա­պես ​​մտա­հոգված են ինքնության վերա­կա­ռուցմամբ՝ ոչ թե ցեղասպա­նության, այլ պետության շուրջ։ Որովհետև ցեղասպա­նության թեման պետք է լինի պետության կառուցման մաս և ոչ թե զարգա­նա պետությա­նը զուգա­հեռ: Ցեղասպա­նության և պետության միջև այս համա­կե­ցությունն անհատնե­րի արժա­նա­պատվության և ողջա­խո­հության հարց է: Խոսքը Հայաստա­նը խանդա­վա­ռությամբ թաթախված հիշա­տա­կի պետություն դարձնե­լու մասին չէ, բնա՛վ, այլ ցեղասպա­նության թեման դրա­կա­նո­րեն օգտա­գործե­լու մասին է՝ ազդե­ցիկ և հզոր պետության ստեղծման գործում։ Օրի­նակ՝ նայենք Ռուանդա­յին, որը սերունդնե­րի համե­րաշխության շնորհիվ կարո­ղա­ցել է դառնալ աֆրիկյան ամե­նաազդե­ցիկ պետություննե­րից մեկը։ Եվ այնուա­մե­նայնիվ, այն փոքր, սակավ բնակչություն ունե­ցող երկիր է։ Հայաստա­նում երրորդ ուղու արմատնե­րը թավշյա հեղա­փո­խության և անդրազգա­յին իրա­տե­սա­կան մոտեցման միա­խառնման մեջ է՝ ի նպաստ միացյալ պետության։ Հայաստանն այս պահին չի կարող այլ օրա­կարգով ընթա­նալ։ Անօ­գուտ է մեր ցավե­րի բուժման պատրաստի բաղադրա­տոմսը կամ հրաշքնե­րի կախարդա­կան ըմպե­լիքն անհայտ կամ շատ սպասված մի բանի մեջ փնտրել կամ երա­զել: Այն չկա և չի կարող լինել։ Բայց դրա համար հայե­րը պետք է անհա­պաղ հրա­ժարվեն իրենց կործա­նա­րար երև­ա­կա­յությունից, որն իրենց ինքնության քրիստո­նեա­կան ակունքնե­րից է գալիս, որովհետև միմյանցից հեռա­ցած լինե­լով՝ ոչ մի բանի չենք հասել, և ոչ մի բանի չհասնե­լով՝ հավա­քա­կա­նո­րեն գոյություն չունենք, մանա­վանդ՝ եթե շարունա­կենք մեկուսա­ցած մնալ աշխարհի բոլոր հասա­րա­կա­կան և տնտե­սա­կան գործընթացնե­րից: Եթե հայե­րը ստիպված են չափա­զանցությունից զերծ մնալ՝ փրկե­լով իրենց պետությունը, ՀՅԴ‑ի գործն է կրկին փակել իր լամպի մեջ, և այս անգամ՝ ընդմիշտ, առա­վե­լա­պաշտ կուսակցա­կան չար հանճա­րին, որը նյարդախտա­վոր, տձև, ինքն իրեն ոչնչացնող և վտանգա­վոր էակ է… Դրա համար ժամա­նակն է «Կեսա­րին վերա­դարձնել այն, ինչ Կեսա­րին է պատկա­նում», ՀՅԴ «նորա­լեզվով» ասած՝ «դաշնակցա­կաննե­րին վերա­դարձնել իրենց Դաշնակցությունը»… Բայց ինչպե՞ս։

Դաշնակցությունը վերա­դարձնել կուսակցա­կան շարքե­րին (Մաս IX և վերջ)

____________________________________________________________________

Ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճա­կին (Մաս I)

Ռուբեն․ չափա­զանցման նորմը, 1919–1959 (Մաս II)

Ռուբե­նից ազատվելն անհնար էր (1959–1981) (Մաս III)

Մարուխյա­նա­կան և հետմա­րուխյա­նա­կան տասնամյակնե­րը (1981–1998) (Մաս IV)

ՀՅԴ‑ն Հայաստանու՞մ․ օճա­ռի պղպջակ (1998–2019) (Մաս V)

“Ձայն մը հնչեց Կալիֆոռնիա­յից…” (Մաս VI)

ՀՅԴ XXXIV-րդ Ընդհա­նուր Ժողո­վը կամ «Ընկեր Հրանտն ընդդեմ Ընկեր Մարգարյա­նի» (VII)

Առնչվող Հոդվածներ