16.6 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ռազմա­կան գործո­ղություննե­րի երրորդ շաբա­թում միջամտում են բրի­տա­նա­ցի­նե­րը, եւ հուլի­սի 21-ին նրանց առա­ջարկությամբ զինա­դա­դար է հաստատվում։ Հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը դադա­րեցնում են ռազմա­կան գործո­ղություննե­րը։ Նույն օրը սակայն թաթարնե­րը գրո­հով վերցնում են 262-րդ բարձունքը եւ մի շարք այլ գործո­ղություններ իրա­կա­նացնում Վեդիում ու Շարուրում։ Հայկա­կան ուժե­րը, կրկին անցնե­լով հակա­հարձակման, կարո­ղա­նում են հետ գրա­վել կորցրած դիրքե­րը։

Բոյուք-Վեդին թաթա­րա­կան այն շրջաննե­րից էր, որտեղ բռնկվեց Հայաստա­նի իշխա­նություննե­րի դեմ առա­ջին ապստամբությունը։

Նախքան 1919թ. հուլի­սը թաթարնե­րը Վեդիում կազմա­վո­րել էին մարտա­կան մեծ խմբեր, որոնք ահ ու սարսա­փի մեջ էին պահում հարեւան հայկա­կան ու ասո­րա­կան գյուղե­րը, թալա­նում, սպա­նում եւ բացարձակ չէին ենթարկվում Հայաստա­նի կենտրո­նա­կան իշխա­նությա­նը։ Ավե­լին՝ նրանք փակում էին կարեւոր ճանա­պարհնե­րից մեկը, ինչի պատճա­ռով Հայաստա­նի հարա­վա­յին շրջաննե­րի հետ կապը գրե­թե լիո­վի կտրվում էր։

Դեռեւս տարեսկզբին Բոյուք-Վեդիի հարձա­կումնե­րի մասին տեղե­կություննե­րը Հայաստա­նի իշխա­նություննե­րը ներկա­յացնում էին բրի­տա­նա­կան զինվո­րա­կան առա­քե­լության ներկա­յա­ցուցիչնե­րին, որոնք թեեւ ստա­նում էին որո­շա­կի արձա­գանք, սակայն իրա­վի­ճակն էակա­նո­րեն չէր փոխվում։

Մայի­սից թաթարնե­րը հարձակվում էին նաեւ հայկա­կան կանո­նա­վոր բանա­կի զինվորնե­րի եւ միլի­ցիա­յի ներկա­յա­ցուցիչնե­րի վրա։

«Հայաստա­նի աշխա­տա­վոր», 5 օգոստո­սի, 1919թ.,

«Հունի­սի 16-ին Մուշի դիվի­զիո­նի զինվորնե­րը, թվով 9 հոգի, Ղարա­խաչ գյուղը գնա­լու ժամա­նակ Սադա­րա­կի դաշտե­րում զինա­թափ են արված, նրանցից ութը սպանված են, իսկ մեկը վիրա­վորված:

…Թաթա­րա­կան Նեհրան գյուղից անցնող 8 հայեր գերվել էին թաթարնե­րի կողմից: Անգլիա­կան միսիա­յի պահանջին, ազա­տել այդ ութ գերվածնե­րին՝ նեհրանցի­նե­րը պատասխա­նե­ցին ութ գերի­նե­րի սպա­նությամբ: Նույն գյուղում սպանված են նաեւ մի քանի հայ գյուղա­ցի­ներ, որոնք գնա­ցել էին հաց գնե­լու»

Բոյուք-Վեդիի գործո­ղության ձախո­ղումը

1919 թվա­կա­նի հուլի­սի 1‑ին Բոյուք-Վեդիի թաթարնե­րը սպա­նել են 9 հայ զինվո­րի ու 12 գյուղա­ցու: Հայաստա­նի կառա­վա­րությունը որո­շում է զորք ուղարկել մեղա­վորնե­րին պատժե­լու եւ գյուղը Հայաստա­նի իշխա­նություննե­րին ենթարկե­լու նպա­տա­կով։ Հուլի­սի 4‑ին հայկա­կան 2‑րդ գնդի ստո­րա­բա­ժա­նումնե­րը երկու շարասյունով շարժվում են գյուղ։ Զորա­միա­վորման հրա­մա­նա­տա­րը գնդա­պետ Ապրեսյանն էր։

Մոտե­նա­լով գյուղին՝ հրա­մա­նա­տա­րը պահանջում է անհա­պաղ հանձնել սպա­նությունն իրա­գործած ոճրա­գործնե­րին, զոհված զինվորնե­րի զենքն ու զինամթերքը եւ սպանվածնե­րի ընտա­նիքնե­րին նյութա­կան փոխհա­տուցում տալու պարտա­վո­րություն ստանձնել։ Սկսվում են բանակցություննե­րը, որին մասնակցում էր նաեւ Բոյուք-Վեդիի կոմի­սա­րը։ Հայկա­կան ստո­րա­բա­ժանման հրա­մա­նա­տա­րը չէր ձեռնարկել անվտանգության անհրա­ժեշտ միջո­ցա­ռումներ, հետա­խուզությունը չէր դիտարկել գյուղի տրա­մադրություննե­րը, գնդա­ցիրներն ու թնդա­նոթնե­րը անթույլատրե­լիո­րեն մոտիկ էին գյուղին։ Բանակցության պատրվա­կով բթացնե­լով հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րի զգո­նությունը՝ թաթարներն անսպա­սե­լիո­րեն հուժկու կրակ են բացում հայե­րի վրա։ Գնդա­կոծվում են նաեւ թնդա­նոթնե­րը, որոնք պետք է բավա­կա­նին հեռու լինեին։ Հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումը մեծ կորուստներ է կրում եւ դժվա­րությամբ նահանջում։ Սպանվածնե­րի ու զոհե­րի մասին տարբեր տեղե­կություններ են հաղորդվում։ Էդուարդ Զոհրաբյանն իր գրքում նշում է 30 սպանվա­ծի եւ 100 վիրա­վո­րի մասին։ (Է. Ա. Զոհրաբյան, Նախի­ջեւանյան հարցը եւ Հայաստա­նի «դաշնա­կիցնե­րը», Երեւան, 2002)։ Հայաստա­նի կառա­վա­րության պաշտո­նա­կան հաղորդագրության համա­ձայն՝ կորուստնե­րի թիվը հասնում էր 160‑ի։ Հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումը մարտի դաշտում թողնում է 5 գնդա­ցիր, իսկ թնդա­նոթնե­րը մեծ դժվա­րությամբ կարո­ղա­նում են դուրս բերել։

Բոյուք-Վեդիի գործո­ղության ձախողման համար պատասխա­նատվության է կանչվում զորա­մա­սի հրա­մա­նա­տար գնդա­պետ Ապրեսյա­նը։ Դեպքի մանրա­մասնե­րը քննե­լու համար ստեղծվում է հատուկ ռազմա­կան հանձնա­ժո­ղով՝ փոխգնդա­պետ Շնեուրի գլխա­վո­րությամբ։

Խրա­մատներ, պատնե­շաթմբեր

Հաջորդ մի քանի օրե­րին իրադրությունը համե­մա­տա­բար հանգիստ էր եւ տպա­վո­րություն էր ստեղծվում, թե ռազմա­կան գործո­ղություննե­րը չեն շարունակվի, սակայն թաթարնե­րը վճռա­կան էին տրա­մադրված եւ հուլի­սի 8‑ին վերսկսում են գնդա­կո­ծությունը։ Երեւա­նի զորա­խումբը Դրաստա­մատ Կանա­յա­նի հրա­մա­նա­տա­րությամբ գրո­հում է գյուղի վրա, սակայն հաջո­ղության չի հասնում։ Այդ ընթացքում թաթարներն անցնում են Սադա­րակ լրա­ցուցիչ ուժեր բերե­լու համար։ Փաստե­րը ցույց են տալիս, որ ապստամբությա­նը նրանք վաղուց էին պատրաստվում. Բոյուք-Վեդիում, ըստ տարբեր աղբյուրնե­րի, կար մինչեւ 5 000 զինված մարդ։

«Հետա­խուզության միջո­ցով հայկա­կան կողմին հաջողվել էր պարզել, որ Բոյուք-Վեդիում կար 5 000 կռվող, որոնց շարքում 15 թուրք ասկյար, 2 թուրք ինստրուկտոր, 30 ադրբե­ջանցի սպա­ներ։ Բոլո­րը լավ զինված էին ռուսա­կան եւ թուրքա­կան արտադրության հրա­ցաննե­րով, կար նաեւ 2 թնդա­նոթ, գնդա­ցիր եւ այլն» (Նախի­ջեւանյան հարցը եւ Հայաստա­նի «դաշնա­կիցնե­րը»)։ Բացի այդ, թաթարնե­րը գյուղի շուրջբո­լո­րը փորել էին խրա­մատներ, պատնե­շաթմբեր, ամրա­ցել մոտա­կա բարձունքնե­րում։

Հուլի­սի կեսե­րին հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը, այնուա­մե­նայնիվ, կարո­ղա­նում են որոշ հաջո­ղություններ արձա­նագրել. վերցնում են մի քանի բարձունք, մոտե­նում գյուղին, ինչն առա­ջացնում է թուրքե­րի ու ադրբե­ջանցի­նե­րի մտա­հո­գությունը։ Հուլի­սի 16-ին թաթա­րա­կան ապստամբություն է սկսվում Նախի­ջեւա­նում։ Հայաստա­նում Ադրբե­ջա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Թեքինսկին ահա­զանգում էր Բաքու, որ Հայաստա­նը Վեդիի դեմ կենտրո­նացնում է իր բոլոր ուժե­րը.

«Շտապ

14 հուլի­սի, 1919թ.

Բաքու, արտա­քին գործե­րի նախա­րա­րին

Բոյուք-Վեդիի դրությունը լուրջ է, Հայաստա­նը կենտրո­նացնում է իր բոլոր ուժե­րը։ Հայտա­րարված է զորա­հա­վաք։ Մուսուլմաննե­րին կարող է ազա­տել Ադրբե­ջա­նի զինված միջամտությունը։ …Մահմե­դա­կաննե­րի համառ դիմադրությունը անգլիա­ցի­նե­րին կատա­ղեցրել է։ Կռի­վը շարունակվում է։ Մահմե­դա­կաննե­րի դիմումին՝ օգնության համար, հայտա­րա­րե­ցի, որ առայժմ Ադրբե­ջա­նը չի կարող օգնել զորքով, բայց մահմե­դա­կաննե­րի բոլոր ծախքերն ու վնասներն անմի­ջա­պես կվե­րա­դարձվեն Ադրբե­ջա­նի կողմից։

Սպասվում են մեծ դեպքեր ամբողջ Շարուր-Նախի­ջեւան-Օրդուբա­դում եւ Կարսի շրջա­նում։ Առանց մի օր կորցնե­լու ուղարկե­ցեք խոշոր գումար՝ զինվո­րա­կան կազմա­կերպություննե­րի համար։

Թեքինսկի»:

Հուլի­սի 12-ին Ադրբե­ջա­նի իշխա­նություննե­րը բողո­քի նոտա են ներկա­յացնում Բաքվում Հայաստա­նի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչ Տիգրան Բեկզադյա­նին։ Նրանք ասում էին, որ հայե­րը բռնություններ են գործում մահմե­դա­կան բնակչության հանդեպ։ Հայկա­կան կողմը, հերքե­լով տեղե­կություննե­րը, պատասխա­նում է, որ «դա Հայաստա­նի ներքին գործն է»։

Բոյուք-Վեդիի դեպքե­րին զուգա­հեռ մեծա­նում է լարվա­ծությունը նաեւ Թուրքիա­յին սահմա­նա­կից շրջաննե­րում։ Օպե­րա­տիվ տեղե­կություննե­րը հաղորդում էին, որ թուրքերն ու թաթարնե­րը ուժեր էին կենտրո­նացնում սահմա­նի գրե­թե ողջ երկայնքով։ «Հայաստա­նի աշխա­տա­վո­րը» հուլի­սի կեսե­րին գրում էր, որ «Օլթիի գծով մեծ թվով տաճիկ սպա­ներ ու ասկյարներ են անցնում դեպի մեր կողմը, որոնք կազմա­կերպե­լով տեղա­կան քուրդ ու տաճիկ ժողովրդին, պատրաստվում են հարձա­կում գործե­լու Հայկա­կան իշխա­նության դեմ: Խրա­խուսվե­լով այդ բոլո­րից՝ տեղա­կան ամբո­խը շատ տեղե­րում իրեն սանձարձակ պահե­լով հանդերձ, տարա­ծում է, որ շուտով Տաճկաստա­նը մտնե­լու է նորից Կովկաս, որի ժամա­նակ առաջ պետք է իրենց պատի­ժը ստա­նան հույնե­րը եւ ապա հայե­րը»:

Խալիլ բեյի մասնակցությամբ

Արտա­քին ուժե­րի միջամտության մասին վկա­յում էր նաեւ հայկա­կան պաշտո­նա­կան հաղորդագրությունը՝ նշե­լով, որ Հայաստա­նի դեմ թաթա­րա­կան ապստամբա­կան շարժումնե­րի ընդհա­նուր հրա­մա­նա­տա­րը Խալիլ բեյն է, որը դեռ 1918-ից պարբե­րա­բար լինում էր Նախի­ջեւա­նում։

«Հայաստա­նի աշխա­տա­վոր», 5 օգոստո­սի, 1919թ.,

«Անժխտե­լի փաստ է, որ Նախի­ջեւա­նում, Շահթախտում եւ Բոյուք-Վեդիում ապստամբա­կան գործո­ղություննե­րին մասնակցում են տաճիկ սպա­ներ եւ ասկյարներ։ Ապստամբնե­րի բոլոր ուժե­րի գլուխն է կանգնած Խալիլ բեյը։ Ապստամբնե­րի գործո­ղություննե­րին նպաստե­լու համար մահմե­դա­կան հրո­սա­կախմբե­րը եւ կանո­նա­վոր զորա­մա­սե­րը անցել են մեր երկրի սահմաննե­րը Մակուի, Ղարա­բա­ղի եւ Ադրբե­ջա­նի կողմից»։

Ռազմա­կան գործո­ղություննե­րի երրորդ շաբա­թում միջամտում են բրի­տա­նա­ցի­նե­րը, եւ հուլի­սի 21-ին նրանց առա­ջարկությամբ զինա­դա­դար է հաստատվում։ Հայկա­կան ստո­րա­բա­ժա­նումնե­րը դադա­րեցնում են ռազմա­կան գործո­ղություննե­րը։ Նույն օրը սակայն թաթարնե­րը գրո­հով վերցնում են 262-րդ բարձունքը եւ մի շարք այլ գործո­ղություններ իրա­կա­նացնում Վեդիում ու Շարուրում։ Հայկա­կան ուժե­րը, կրկին անցնե­լով հակա­հարձակման, կարո­ղա­նում են հետ գրա­վել կորցրած դիրքե­րը։

Մեղադրանքներ կառա­վա­րությա­նը

Բոյուք-Վեդիի դեպքե­րը հանրա­յին խոր վրդովմունք են առա­ջացնում։ Ոմանք մեղադրում են իշխա­նությա­նը ոչ արդյունա­վետ քաղա­քա­կա­նության եւ անվճռա­կա­նության, ոմանք էլ պահանջում են զինվո­րա­կան հրա­մա­նա­տա­րության հրա­ժա­րա­կա­նը եւ մեղադրում բանա­կին ու պաշտպա­նությա­նը պատշաճ ուշադրություն չդարձնե­լու համար։

«Վերջա­պես մեր կառա­վա­րությունը պետք է օր առաջ զգա վտանգի ամբողջ մեծությունը, զգաստա­նա եւ վճռա­կան ու անե­րեր կամք երեւան բերի իր ժողովրդի ազա­տությունն ու հայրե­նի­քը պաշտպա­նե­լու: Նա ամե­նակտրուկ միջոցնե­րով պետք է խեղդի հակա­հե­ղա­փո­խա­կան ու հակա­պե­տա­կան ապստամբությունը ամե­նուրեք: Նա ամեն կերպ պետք է կռվի առհա­սա­րակ երկրի արտա­քին եւ ներքին ամեն տեսակ թշնա­մի­նե­րի դեմ եւ մի անգամ ընդմիշտ ապա­հո­վի այս բազմա­տանջ ժողովրդի կյանքն ու ազա­տությունը»,- գրում էր «Հայաստա­նի աշխա­տա­վո­րը»։

Աշխա­տանք, 10 հուլի­սի, 1919թ.,

«Զինվո­րա­կան իշխա­նությունը, որ ցայսօր լրջո­րեն եւ իր բովանդակ ուժով հետա­մուտ չեղավ իր բնին մեջ խեղդե­լու այդ ապստամբա­կան շարժման կենտրո­նը եւ կարծես թե, դուրս գալով իր դերեն, քաղա­քա­կա­նություն խաղալ կամե­ցավ, հուլիս 4‑ին կատա­րել տված իր գործո­ղություննե­րո­վը եկավ ոչ թե քավե­լու իր հանցանքը, այլ ապա­ցուցեց անհերքե­լիո­րեն այն կարճա­տես, անմիտ, անփույթ եւ հայրե­նի­քի կենսա­կան շահե­րուն անհա­մա­պա­տասխան գործե­լա­կերպը, որ ընդհանրա­պես ունե­ցեր է մեր հանրա­պե­տությունը սպա­ռա­զեն թշնա­մի­նե­րուն եւ զանա­զան տեսա­կի հրո­սա­կա­խումբե­րուն հանդեպ։ …Կամ զինվո­րա­կան նախա­րա­րությունը եռանդուն միջոցնե­րով կվե­րա­կանգնե իր վարկը՝ անհա­պաղ պատժե­լով բոլոր ոճրա­պահ բույնե­րը մեր երկրի, եւ կամ անոր այժմյա ղեկա­վարնե­րը պետք է քաշվին եւ հեռա­նան՝ տեղի տալով նորե­րու։ Հայ ժողովրդի կենսա­կան շահե­րը լիո­վին ըմբռնող եւ ըստ այնմ խելա­հա­սո­րեն ու աչալրջո­րեն գործող մարդիկ հազվագյուտ չեն եւ կգտնվին»։

Հուլի­սի վերջին կառա­վա­րության որո­շումով տարհանվում է Դավա­լուի ողջ բնակչությունը, որը պայմա­նա­վորված էր թաթարնե­րի նորա­նոր հարձա­կումնե­րով. Բոյուք-Վեդիի եւ թաթա­րաբնակ այլ շրջաննե­րի ապստամբություննե­րը շարունակվում է հետա­գա ամիսնե­րին, եւ քաղա­քա­կան շրջա­նակնե­րում կրկին սկսում են խոսել հայ-ադրբե­ջա­նա­կան համա­ժո­ղով հրա­վի­րե­լու մասին՝ հույսեր տածե­լով, որ հնա­րա­վոր կլի­նի բանակցություննե­րով կարգա­վո­րել հակա­սություննե­րը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ