16.6 C
Yerevan

Քաղա­քա­ցիա­կանն Ու Հաստա­տութե­նա­կա­նը

Պատա­հարներն էլ՝ մանրից մինչեւ ողբերգա­կան, դժբախտա­բար «թափա­ռում» են մեր շուրջ, եւ համադրված ու համա­կարգված պայքա­րի տարի­նե­րի բացա­կա­յությունն է այդ իրո­ղության արմա­տը: Դրանք երբեմն լինում են ինտենսիվ, հաճա­խա­կի, երբեմն կարող են պասի­վա­նալ, բայց այդ ամե­նը՝ որեւէ համա­կարգված վերահսկո­ղությունից դուրս:

Հակոբ Բադալյան

Մի Քիչ Երկար Ստացվեց: «Թափա­ռող Պատա­հարնե­րի» Ռեժի­մը:

Գլխա­վոր խնդիրնե­րից մեկն էլ այն է՝ ինչի մասին պարբե­րա­բար կարծիք եմ հայտնել տարի­ներ շարունակ, որ մեզա­նում գործնա­կա­նում զրո­յա­կան է անվտանգության մշա­կույթը: Մենք գործնա­կա­նում ունենք այդ մշա­կույթի հետ «գենե­տիկ անհա­մա­տե­ղե­լիություն»:

«Բան չի լինի». սա է մեր կենսա­փի­լի­սո­փա­յությունը, որ ձեւա­վորվել է տասնամյակնե­րի ընթացքում, մի շարք տարա­տե­սակ գործոննե­րի բերումով: Քանի՞սն են բենզի­նով խորո­վա­ծի կրակ վառել, կամ թեկուզ վառա­րան սեփա­կան տանը, կամ որեւէ այլ բան՝ էլեկտրա­կա­նությունից մինչեւ շինա­րա­րություն, «բան չի լինի: Անվտանգության կանոննե­րի վրա թքած ունե­նա­լը մեզա­նում կենսա­փի­լի­սո­փա­յություն է: Ավե­լին, մեր հարյուր հազա­րա­վոր քաղա­քա­ցի­ներ դրանց վրա «թքած ունեն» նույնիսկ ինքնագնա­հա­տա­կա­նի որո­շա­կի բարձր զգա­ցումով:

Կենցա­ղա­յին եւ որեւէ բնույթի անվտանգոության կանոն պահպա­նե­լու որեւէ դրսեւո­րում մեզա­նում հաճախ արժա­նա­նում է քմծի­ծա­ղի:

Հենց դրա հետեւանքն է նաեւ այն սարսա­փե­լի վիճա­կագրությունը, որ կա օրի­նակ ճանա­պարհա­յին երթեւե­կության պարա­գա­յում:

Բայց, ով կամ ի՞նչը պետք է փոխի այդ պատկե­րը: Առա­ջին հերթին պետությունը՝ կառա­վա­րող ինստի­տուտնե­րը: Դա շատ բարդ պրո­ցես է, որտեղ հաջո­ղությունն ու արդյունա­վե­տությունը կախված են լինե­լու թե կանխարգե­լիչ, թե պատժիչ, թե վերահսկող, թե տեղե­կատվա-քարոզչա­կան գործա­ռույթնե­րի եւ քաղա­քա­կա­նության օպտի­մալ համադրումից, այդ թվում նաեւ խնդրի լուծման գործում հանրա­յին ներա­ռա­կա­նության ապա­հո­վումից, բոլոր այն շերտե­րի ներգրա­վումից, որոնք կարող են գործնա­կան օժանդա­կություն ցուցա­բե­րել անվտանգության մշա­կույթի ներդրմա­նը:

Ասել, թե դա պետք է սկսել մանկա­պարտե­զից, ըստ էության նշա­նա­կում է չասել ոչինչ կամ ասել, որ 1+1 հավա­սար է 2‑ի: Կրկնեմ, պետք է գործո­ղություննե­րի եւ գործա­ռույթնե­րի օպտի­մալ համադրում, իսկ դրա համար պետք է հստակ ճանա­պարհա­յին քարտե­զի մշա­կում՝ ինչ է արվե­լու, ինչպես է չափվե­լու արա­ծը, եւ այլն:

Օրի­նակ, 2018-ից հետո ներդրվել է ճանա­պարհա­յին երթեւե­կության կարգա­վորման երկու նոր մեխա­նիզմ՝ այսպես կոչված բալա­յին համա­կարգը եւ հեռա­խոսնե­րով խախտում նկա­րե­լու եւ իրա­վա­պահնե­րին ծանուցե­լու մեխա­նիզմը: Այդ ամե­նի էֆեկտը ըստ էության զրո է, որովհե­տեւ այդ ներդրումնե­րը ոչ թե հանգա­մա­նա­լից մասնա­գի­տա­կան ուսումնա­սի­րության, այլ ընդա­մե­նը «նստել-մտա­ծե­լու» արգա­սիք են:

Ընդ որում, տպա­վո­րություն չլի­նի, թե 2018-ից առաջ պատկե­րը այլ էր: Խնդրի մասին գրա­ռումներ ու մեկնա­բա­նություններ եմ արել նաեւ 2018-ից առաջ:

Կարե­լի է թվարկել անվտանգության տեխնի­կա­յին առնչվող այլ օրենսդրա­կան «լուծումներ», որոնք սակայն չեն ունե­ցել որեւէ էֆեկտ: Եվ չեն ունե­նա, որովհե­տեւ դրանք համա­կարգված ու համադրված գործա­ռույթնե­րի ռազմա­վա­րա­կան շղթա­յում չեն, այլ այսպես ասած «թափա­ռող իդեա­նե­րի» տրա­մա­բա­նության մեջ:

Պատա­հարներն էլ՝ մանրից մինչեւ ողբերգա­կան, դժբախտա­բար «թափա­ռում» են մեր շուրջ, եւ համադրված ու համա­կարգված պայքա­րի տարի­նե­րի բացա­կա­յությունն է այդ իրո­ղության արմա­տը: Դրանք երբեմն լինում են ինտենսիվ, հաճա­խա­կի, երբեմն կարող են պասի­վա­նալ, բայց այդ ամե­նը՝ որեւէ համա­կարգված վերահսկո­ղությունից դուրս: Այդ համա­կարգա­յին աշխա­տանքի միջո­ցով է, որ կարող ենք հասնել անվտանգության մշա­կույթ-գիտակցության ձեւա­վորման, երբ արդեն գործնա­կա­նում յուրա­քանչյյուր քաղա­քա­ցի ինքը կդառնա անվտանգություն «արտադրող»: Այսօր ցավոք մենք, եթե չասեմ ավե­լի շատ ունենք կենցա­ղա­յին ու այլ պատա­հարնե­րի վտանգ ստեղծող քաղա­քա­ցի­ներ, ապա թեկուզ տեսա­կա­րար կշռվո այդ քաղա­քա­ցի­նե­րի թիվը մեզա­նում չափա­զանց շատ է:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ