16.6 C
Yerevan

Ռուսաստանն Արդեն Բացա­հայտ Է Խոսում

ՌԴ‑ն 1916 թ․ Վանի ստո­րությունից սկսած իրա­գործում է պատմա­կան նահանջի իր ռազմա­վա­րությունը, որից հետո Հայաստան չպետք է մնա։ Հայ-ռուսա­կան դարա­վոր բարե­կա­մության իմաստը դա է՝ Ռուսաստա­նը նահանջում է հայե­րի կյանքե­րի ու տարածքնե­րի հաշվին՝ այդ նահանջը հնա­րա­վո­րինս անկո­րուստ իրա­կա­նացնե­լու համար։

«Խոսող ձին» բացեց խաղա­քարտե­րը եւ սպառնաց հայե­րին․ ՌԴ‑ն անցնում է Հայաստա­նի դեմ բաց առճա­կատման ռեժի­մի

ՄԱԿ ԱԽ-ում ու ԵԱՀԿ-ում Ռուսաստա­նի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի հայտա­րա­րություննե­րը եւ Բաքվի շահե­րի փաստա­բա­նությունը բաց խոստո­վա­նություններ էին, որ Ռուսաստանն է կազմա­կերպել Բերձո­րի միջանցքի արգե­լա­փա­կումն ու Արցա­խի պաշա­րումը ցապար ցեղե­րի գարշա­հոտ «էկոակտիվստնե­րի» կատարմամբ ու Բերձո­րի միջանցքին բեմադրվող տեսա­րաննե­րով։ Այս իրո­ղությունն արձա­նագրվեց ՄԽ համա­նա­խա­գահ երկրնե­րի՝ ԱՄՆ‑ի ու Ֆրանսիա­յի պաշտո­նա­կան հայտա­րա­րություննե­րով, Եվրա­խորհրդա­րա­նի բանա­ձեւով։

Ռուսաստա­նի նպա­տակնե­րին բազմիցս անդրա­դարձել ենք․ հակիրճ՝ Բերձո­րի միջանցքի կարգա­վի­ճա­կի լուծա­րում՝ այն Բաքվի վերահսկո­ղությա­նը հանձնե­լով, Արցա­խում Բաքվի սահմա­նադրա­կան իրա­վա­զո­րության հաստա­տում։ ՌԴ կողմից միջանցքը բացե­լու հարցով Բաքվի պահանջնե­րին աջակցե­լը, թեեւ դա հակա­սում է նոյեմբե­րի 9‑ի թղթին, ինչպես նաեւ հայկա­կան կողմի հասցեին լուտանքնե­րը դրա եւս մեկ վկա­յություն են։ Բերձո­րի միջանցքին փորձարկված մեխա­նիզմը կիրառվե­լու է ՀՀ այլ շրջաննե­րում՝ Սյունի­քի, Գեղարքունի­քի, Վայոց ձորի, Տավուշի մարզե­րում, ռուսա­կան տեղա­կայման այլ վայրե­րում Բաքվի ներխուժումնե­րի միջո­ցով։ Հայկա­կան հողի օտարման 100-ամյա մեխա­նիզմն է՝ սկսած 1916 թ․ Վանում ռուսա­կան ստո­րությունից։

ՄԱԿ ԱԽ-ում ու ԵԱՀԿ-ում Ռուսաստա­նի պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի անկեղծա­ցումնե­րից հետո ՌԴ «խոսող ձին»՝ ԱԳ նախա­րար Լավրո­վը, երեկվա իր ասուլի­սում ազդա­րա­րեց Հայաստա­նի դեմ բաց առճա­կատման ռեժի­մի անցնե­լը, խոստո­վա­նե­լով ՀՀ այլ շրջաննե­րի հանդեպ Բաքվի հավակնություննե­րի ռուսա­կան առաջնորդությունը։

2022‑ի սեպտեմբե­րի 13–14-ին սկսած գործո­ղությունը կանխվեց Իրա­նի ու Արեւմուտքի կոշտ դիրքո­րոշման շնորհիվ։ Այնուհե­տեւ շփման գծում տեղա­կայվե­ցին եվրո­պա­կան դիտորդներ, որոնց առա­քե­լության ժամկետն ավարտվեց դեկտեմբե­րին։ Ներկա­յում ԵՄ‑ն պատրաստվում է ավե­լի երկա­րա­ժամկետ ու ծավա­լուն առա­քե­լություն ուղարկել Հայաստան, որն ակնհայտո­րեն նյարդայնացնում է Մոսկվա­յին։

Ինչպես է գործում հայկա­կան հողի օտարման մեխա­նիզմը, որը հայե­րի աչքի առաջ ծավալվեց Հին Թաղե­րից մինչեւ Ջերմուկ․ Բաքուն ներխուժում է ռուսա­կան զորքի տեղա­կայման վայրե­րում, որոնց խնդի­րը հայկա­կան կողմի դիմադրության ու պաշտպա­նա­կան կարո­ղություննե­րի սահմա­նա­փա­կումն է զանա­զան միջոցնե­րով՝ սկսած հայե­րի հավա­տից, որ ռուսը պաշտպա­նում է իրեն, վերջացրած հայկա­կան կարո­ղություննե­րի ու տեղա­կայման տվյալնե­րը Բաքվին փոխանցե­լով։ Ռուսա­կան զորքը Հայաստա­նում (Արցա­խը ներառյալ) այդ գործա­ռույթն է կատա­րում՝ առաջնորդել Բաքվի ներխուժումնե­րը երաշխա­վորված արդյունքնե­րով, դրանք լեգի­տի­մացնե­լով հայաստանյան խամա­ճիկ վարչա­կարգի միջո­ցով եւ հայկա­կան կողմի միակ մեղա­վո­րության հիմքով քարոզչությամբ։

Միջազգա­յին համայնքի կոշտ դիրքո­րո­շումը եւ եվրո­պա­կան դիտորդնե­րի ներկա­յությունը շփման գծում խոչընդո­տում են այս մեխա­նիզմի կիրա­ռումը։ Լավրովն իր երեկվա ասուլի­սում չթաքցրեց այս իրո­ղությունը եւ սպառնա­լիքներ տեղաց Հայաստա­նին։ Ինչ ասես արժե միայն նրա այս մի արտա­հայտությունը․ «Չպետք է մոռա­նալ, որ խոսքն Ադրբե­ջա­նի հետ սահմա­նի մասին է և հավա­նա­բար եթե այդ առա­քե­լությունը ծավալվի առանց Ադրբե­ջա­նի համա­ձայնության, այն կարող է կոնտրպրո­դուկտիվ լինել վստա­հության ամրապնդման փոխա­րեն։ Այն կարող է լրա­ցուցիչ գրգռիչներ ստեղծել»։ Ամեն ինչ ասված է՝ սկսած Բաքվի գործո­ղություննե­րի առաջնորդությունից, վերջացրած Բաքվին «գրգռե­լու» մտադրությունով։

Մոսկվան ներքին ու արտա­քին բարդա­ցող իրա­վի­ճա­կում փորձում է արա­գացնել հայկա­կան պետա­կա­նության վերացման ծրագրե­րը, եւ այդ հանգա­մանքը, ինչպես նաեւ միջազգա­յին համայնքի կարծրա­ցող դիրքո­րո­շումը՝ ՌԴ պատասխա­նատվության շեշտադրմամբ, ստի­պում է անցնել արդեն Հայաստա­նի հետ բաց առճա­կատման ռեժի­մի։ «Հայ-ռուսա­կան դարա­վոր կապե­րը» Ռուսաստա­նի հարյուրամյա պատե­րազմն է հայե­րի դեմ՝ իր պրոքսի թուրքե­րի ձեռքով, որոշ դրվագնե­րում էլ՝ 1919–1923, երկու Կոլցո գործո­ղություն՝ ուղիղ հարձա­կումնե­րով ու ջարդե­րով։ ՌԴ‑ն 1916 թ․ Վանի ստո­րությունից սկսած իրա­գործում է պատմա­կան նահանջի իր ռազմա­վա­րությունը, որից հետո Հայաստան չպետք է մնա։ Հայ-ռուսա­կան դարա­վոր բարե­կա­մության իմաստը դա է՝ Ռուսաստա­նը նահանջում է հայե­րի կյանքե­րի ու տարածքնե­րի հաշվին՝ այդ նահանջը հնա­րա­վո­րինս անկո­րուստ իրա­կա­նացնե­լու համար։

Հայե­րը համաձա՞յն են նման դարա­վոր բարե­կա­մության, թե գոնե հիմա կստանձնեն ռուսա­կան նահանջի ոչ թե օբյեկտի, այլ սուբյեկտի դերը, նրա­նից կառչե­լու փոխա­րեն։ Կառչե­լը ռուսա­կան հակա­հայ ծրագրե­րի իրա­գործման երաշխիքն է՝ դրա համար է Մոսկվան Հայաստա­նում ձեւա­վո­րում ու պահում խամա­ճիկ քաղդաս ու զլմ-ներ, որոնք քչփո­րում են Կրեմլի կոյուղա­տարնե­րից նետված փրկչության ու ավանդա­կան այլ քարոզչա­կան կեղտը։

Հայ հանրությունը հիմա տեսնում ու հասկա­նում է ամեն ինչ եւ նողկանքով է վերա­բե­րում ռուսա­կան ու նրա խամա­ճիկնե­րի ջղաձգումնե­րին։ Ժամա­նակն է ազատ արձա­կել ռուսնե­րին՝ իրենց հար եւ նման պրոքսի թուրքե­րով, եռա­կողմ հայտա­րա­րություննե­րով ու հայե­րին միլիո­նա­վոր մարդկա­յին ու հայրե­նի­քի կորուստ պատճա­ռած ավե­լի քան 200-ամյա «դարա­վոր բարե­կա­մության» ողջ փասա-փուսա­յով։

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ