21.9 C
Yerevan

Բաքվին Խաղա­ղություն Պետք Չէ

Ալիև­ին խաղա­ղություն պետք չէ, որովհետև այդ պարա­գա­յում նա ստիպված է լինե­լու հրա­ժարվել Հայաստա­նի դեմ հռե­տո­րա­բա­նությունից, հակա­հայկա­կա­նությունից, որը նրա իշխա­նության և այդ իշխա­նության ձևա­վո­րած ադրբե­ջա­նա­կան հանրա­յին ու պետա­կան «ինքնության» առանցքն է:

Հակոբ Բադալյան

Գնդակ Ադրբե­ջա­նի դաշտում, որը պետք չէ Բաքվին

Ադրբե­ջա­նը հայտա­րա­րում է, որ Հայաստանն է խուսա­փում խաղա­ղության պայմա­նագրի շուրջ աշխա­տանքից, իսկ Հայաստա­նը հայտա­րա­րում է, որ խուսա­փողն Ադրբե­ջանն է, որի դաշտում է այսօօր գտնվում գնդա­կը: Այդ մասին հունվա­րի 20-ին հայտա­րա­րել է Հայաստա­նի արտգործնա­խա­րա­րը: Եվ սա թերևս չի հարուցում կասկած: Խաղա­ղությունը ձախո­ղում է Ադրբե­ջա­նը, կամ ավե­լի շուտ՝ խաղա­ղությունը ձախողվում է համաշխարհա­յին իրա­վի­ճա­կի, հիբրի­դա­յին համաշխարհա­յին պատե­րազմի հետև­անքով, իսկ Ադրբե­ջանն օգտվում է դրա­նից, քանի որ Բաքվին պետք չէ խաղա­ղություն:

Խաղա­ղությունը պետք է Հայաստա­նին, որպեսզի հնա­րա­վո­րություն և ժամա­նակ լինի կանգնել ոտքի, վերա­կանգնվել պատե­րազմի պարտությունից հետո, ամրա­նալ տնտե­սա­պես, իսկ դրա շնորհիվ նաև պաշտպա­նա­կան և դիվա­նա­գի­տա­կան կարո­ղություննե­րի առումով, ըստ այդմ ունե­նալ առա­վել մեծ սուբյեկտա­յին ներուժ և այդ կերպ առա­վել կենսունակ լինել սեփա­կան շահե­րի քաղա­քա­կան պաշտպա­նության գործում, ներառյալ նաև Արցա­խի անվտանգությունն ու Արցա­խի ժողովրդի իրա­վունքնե­րը: Ադրբե­ջա­նին խաղա­ղություն պետք չէ, առնվազն քանի դեռ կա ռազմա­կան ու տնտե­սա-քաղա­քա­կան բալանսի այն մեծ խախտվա­ծությունը՝ հօգուտ Բաքվի, որը ձևա­վորվել է թե վերջին երկու տասնամյա­կի, թե նաև 44-օրյա պատե­րազմի հետև­անքով: Ադրբե­ջանն իրեն զգում է ուժեղ, հետև­ա­բար չի զգում խաղա­ղության կարիք, քանի որ չի տեսնում իր հանդուգն քաղա­քա­կա­նության որևէ սպառնա­լիք Հայաստա­նից: Չի տեսնում այդ սպառնա­լի­քը նաև այլ տեղե­րից՝ թե Ռուսաստա­նից, թե այսպես ասած միջազգա­յին հանրությունից:

Միևնույն ժամա­նակ, Ալիև­ին խաղա­ղություն պետք չէ, որովհետև այդ պարա­գա­յում նա ստիպված է լինե­լու հրա­ժարվել Հայաստա­նի դեմ հռե­տո­րա­բա­նությունից, հակա­հայկա­կա­նությունից, որը նրա իշխա­նության և այդ իշխա­նության ձևա­վո­րած ադրբե­ջա­նա­կան հանրա­յին ու պետա­կան «ինքնության» առանցքն է: Ալլիևը չունի այլ «առանցք», ու առնվազն քանի դեռ չունի այն, չի հրա­ժարվե­լու Հայաստա­նի ու Արցա­խի հետ դիմա­կա­յության ռեժի­մից: Միա­ժա­մա­նակ, չի էլ նշմարվում, թե նա ունի Ադրբե­ջա­նում իր իշխա­նության այլ առանցք ձևա­վո­րե­լու մտադրություն: 

Իսկ խաղա­ղության դեպքում, ադրբե­ջա­նա­կան հանրության շրջա­նա­կում արդեն հասունա­նա­լու և ուժգնա­նա­լու են Ալիևի իշխա­նության հանդեպ այլ որա­կի և բնույթի հարցեր, որոնք այսօր զսպվում են այսպես ասած «հաղթա­կա­նության» «ուռա-հայրե­նա­սի­րա­կան» և արդեն նաև «պատմա­կան հավակնություննե­րի» պաթե­տիզմով: Բաքուն կամո­վին խաղա­ղության կգնա մի դեպքում՝ եթե Հայաստա­նը կատա­րի բոլոր պահանջնե­րը, լիարժեք, դեռ մի բան էլ ավե­լի, քանի որ կասկած չկա՝ ամեն ընդոււնվող պահանջին հաջորդե­լու է նորը, առնվազն քանի դեռ դա թույլ է տալիս համաշխարհա­յին քաո­սը: Կամո­վին խաղա­ղության չգնա­լու դեպքում ինչ որ մեկը կամ որևէ խումբ, միջազգա­յին կառույց՝ Բաքվին պետք է ստի­պի գնալ խաղա­ղության, բայց այսօր կա քաոս, ոչ թե միջազգա­յին որևէ կարգ, որը կստի­պեր Բաքվին գնալ խաղա­ղության, խաղաղ կարգա­վորման գործնա­կան քայլե­րի: Այդ ամե­նը չի նշա­նա­կում, թե Ադրբե­ջա­նին պետք է պատե­րազմ: Բաքուն իհարկե ունի այդպի­սի սցե­նար, սակայն մեծ հաշվվով Բաքվին պետք չէ նաև պատե­րազմ, այլ պետք է այնպի­սի անկա­յուն ու անկանխա­տե­սե­լի միջա­վայր, որտեղ նրա համար շատ ավե­լի հարմա­րա­վետ կլի­նի հանդուգն շանտա­ժի քաղա­քա­կա­նությունը: Ավե­լին պետք չէ: Հայաստա­նին է, որ պետք է ավե­լին, սակայն չկա դրան հասնե­լու մեծ հնա­րա­վո­րություն: Ի՞նչ պետք է անի հայկա­կան կողմն այդ դեպքում: Նվա­զա­գույնը, որ այսօր փորձում են լուծել Երև­անն ու Ստե­փա­նա­կերտը՝ կայունությունը առանց իրա­վա-քաղա­քա­կան նոր գին վճա­րե­լու պահելն է, առա­վել ևս, որ չկա ոչ մի հետա­գա քաղա­քա­կան «ինֆլյա­ցիա­յից» և անվտանգության նոր մարտահրա­վե­րից ապա­հո­վագրող երաշխիք: Դա շատ բարդ է ու ծանր, ինչը արտա­հայտվում է նաև Լաչի­նի միջանցքում ստեղծված ճգնա­ժա­մով և Արցա­խի շրջա­փա­կումով: 

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ