14.9 C
Yerevan

Միայն Զենքը Հարց Չի Լուծում

Հայաստա­նը, երբ հայտա­րա­րում է, որ պատրաստ է խաղա­ղության, պետք է հաշվի առնի այն, որ Ադրբե­ջա­նը խաղա­ղություն չի ուզում:Համենայն դեպս ոչ այնպես, ինչպես ցանկա­նում է Հայաստա­նը:

Հրանտ Տէր Աբրա­հա­մաեամ

Պատմա­բան Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը 1inAM‑ի եթե­րում խոսել է զենքի, պաշտպա­նության և ընդհանրա­պես հայե­ցա­կարգի ու համա­կարգի մասին:

Հրանտ Տէր-Աբրահմյա­նը ուշադրություն է հրա­վի­րել այն փաստի վրա, որ Հայաստա­նին առա­ջին հերթին արմա­տա­կան լուծումներ են պետք, ռադի­կալ փոփո­խություններ, քանի որ հին համա­կարգն այլևս չի աշխա­տում: Բնա­կա­նա­բար այդ արմա­տա­կան լուծումներ ասվա­ծը, որ ենթադրում է նաև ընդհա­նուր համա­կարգա­յին փոփո­խություններ, չի կարող արագ և միանգա­մից լինել: Արմա­տա­կան լուծում ասվա­ծից մարդկանցից շատե­րը վախե­նում են, քանի որ համա­կարգա­յին փոփո­խությունը երբեմն կարող է ձանձրա­լի ու բարդ թվալ, բայց, հաշվիառնե­լով այն իրա­վի­ճա­կը, որում մենք հայտնվել ենք, հարկա­վոր է հասկա­նալ, որ այլևս ոչ մի այլ ճանա­պարհ գոյություն չունի:

Քանի դեռ մենք շարունա­կում ենք հնին կառչած մնալ ու ժամա­նակ կորցնել, մենք կորցնում ենք վերա­կազմա­կերպվե­լու հնա­րա­վո­րություններն իսկ: Իսկ մենք ժամա­նակ ենք կորցնում, քանի որ մեր փոփո­խություննե­րը հիմնա­կա­նում կրում են դեկո­րա­տիվ բնույթ: Մենք անընդհատ խոսում ենք զինվե­լու մասին, բայց չենք կաորղա­նում հասկա­նալ, թե մեզ ինչ տեսա­կի զենք է պետք, քանի որ չգի­տենք, թե ինչի համար ենք մենք այդ զենքը ուզում: Ինչ խնդիր է լուծե­լու այդ զենքը: Մենք չգի­տենք խնդի­րը: Մենք նույնիսկ չգի­տենք, որ զենքը ինքն իրե­նով չի կարող հարց լուծել, եթե մենք պատկե­րա­ցում չունենք խնդրի մասին: Զենքը հարցի մասին պատկե­րա­ցում չի տալիս, զենքը գործիք է, որով հնա­րա­վոր է լուծել որևէ խնդիր, բայց միայն այն դեպքում, եթե խնդի­րը պարզ է ու հասկա­նա­լի: Կարե­լի է ունե­նալ լավ զենքեր, բայց տապալվել, որովհետև ամբողջա­պես պարզ չէ, թե ինչ խնդրի լուծման համար է այդ զենքը անհրա­ժեշտ: Պատմա­բա­նը օրի­նակ բերեց 1920թ.-ը, երբ հայկա­կան զորքե­րը վատ չէին զինված: Կար մեծա­քա­նակ անգլիա­կան արտադրության ու տարբեր նշա­նա­կության զինա­տե­սակներ, որոնք սակայն հաջո­ղություն չբե­րե­ցին, քանի որ անձնա­կազմն ինքը բավա­րար պատկե­րա­ցումներ չուներ, ո՛չ զենքի, ո՛չ դրա կիրառման նրբություննե­րին:

Այսինքն այս պահին մեր գլխա­վոր հարցը միայն զենքը չէ: Մեր գլխա­վոր հարցը համա­կարգն է, որը չի աշխա­տում: Մեր գլխա­վոր կռվա­նը աշխա­տող համա­կարգն է, որն արդեն կտա խնդրի պատկե­րը, կամպողջացնի, կձև­ա­կերպի խնդի­րը, որն արդեն հնա­րա­վոր կլի­նի լուծել համա­պա­տասխան մեխա­նիզմնե­րով, բայց քանի դեռ այդ համա­կարգը չկա, լուծումնե­րը միշտ վրի­պող են լինե­լու:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նը խոսեց նաև արտա­քին խնդիրնե­րի մասին, որոնց հետ կապած մենք որոշ չափով լավ չենք տեղե­կացված, կամ՝ թյուր պատկե­րա­ցումներ ունենք:

Առա­ջին խոշոր խնդիրն իհարկե միջազգա­յին իրադրությունն է: Խոշոր հաշվով այսօր աշխարհը ավե­լի շատ ռազմա­կան բնույթ ունի, քան սրա­նից 15–20 տարի առաջ էր: Աշխարհն այսօր ալե­կոծվող օվկիա­նոս է և հուսալ, որ այդ ալե­կո­ծության ժամա­նակ մեր փոքրիկ նավը անվնաս կմնա՝ խելա­գա­րություն է: Հայաստա­նի վիճա­կը թեթև չի և մոտ ապա­գա­յում չի կարող թեթև­ա­նալ, որովհետև ամեն ինչ ունի իր հստակ պատճա­ռա­հետև­անքա­յին կապը, որը մենք հաճախ չենք տեսնում և հաճախ հույ ունենք, որ կենացնե­րով կարող են լուծվել մի շարք խոշոր խնդիրներ:

Հաջորդ խնդի­րը մեր խորհրդա­յին հոգե­բա­նությունն է, ինչպես նաև հետխորհրդա­յին տարա­ծաշրջան լինե­լու հանգա­մանքը: Հարկա­վոր է հասկա­նալ այն, որ բացի նրա­նից, որ մենք դեռևս մնա­ցել ենք խորհրդա­յին պատկե­րա­ցումնե­րում և աշխարհն ընկա­լում ենք այնպես, ասես դեռևս 1970-ականնե­րը լինի, կա նաև Ռուսաստա­նի գործո­նը: Ռուսաստա­նը ցանկա­նում է վերա­դառնալ այս տարա­ծաշրջան: Նա ցանկա­նում է տիրա­պե­տել այն ամեին, ինչին տիրա­պե­տել է ցարա­կան ու բոլշև­իկյան ռեժիմնե­րի ժամա­նակ: Հասկա­նա­լի է, որ այդ իրա­վի­ճա­կում մենք չենք կարող պարզա­պես հուսալ, որ ամեն ինչ լավ է լինե­լու, երբ ռեալ գործընթացներ են տեղի ունե­նում, որի անբա­ժան մասե­րից մեկն էլ մենք ենք:

Հրանտ Տէր-Աբրա­համյա­նի նշած հաջորդ խոշոր խնդի­րը Ադրբե­ջանն է: Ադրբե­ջա­նի հետ մեր կոնֆլիկտը դեռ երկար է բորբոքված վիճա­կում մնա­լու, քանի որ Ադրբե­ջա­նի կողմից կան սկզբունքա­յին խնդիրներ: Հայաստա­նը, երբ հայտա­րա­րում է, որ պատրաստ է խաղա­ղության, պետք է հաշվի առնի այն, որ Ադրբե­ջա­նը խաղա­ղություն չի ուզում:Համենայն դեպս ոչ այնպես, ինչպես ցանկա­նում է Հայաստա­նը: Միջանցքի հարցը այսպես թե այնպես կարող էր լուծվել: Հայաստա­նը ծայրա­հեղ դեպքում կարող էր համա­ձայնվել միջանցքին և Ադրբե­ջանն էլ երկար բարակ չէր ծամի այդ հարցը ու խաղա­ղություն ի վերջո կհաստատվեր, բայց Ադրբե­ջա­նին խաղա­ղություն պետք չէ: Ադրբե­ջա­նը ամբի­ցիա­ներ ունի: Նա միայն Արցա­խով չի գոհա­նում, այլա­պես արդեն իսկ կգնար խաղա­ղության: Ադրբե­ջա­նը ցանկա­նում է հասնել հեգե­մոն դիրքի, նա ցանկա­նում է այս տարա­ծաշրջա­նի իշխա­նը դառնալ և մենք շատ երկար ու շատ լուրջ պետք է մտա­ծենք խաղա­ղության մասին երա­զե­լով, երբ թշնա­մին խաղա­ղություն չի ուզում:

Մենք ռեա­լիստ չենք: Մենք ցանկա­նում ենք ինչ որ բան՝ չպատկե­րացնե­լով, թե ինչպես ենք հասնե­լու այդ ամե­նին: Եվ այս պարա­գա­յում էլ ավե­լի հրա­տապ է դառնում արմա­տա­կան փոփո­խություննե­րի հարցը, քանի որ խաղա­ղության հասնե­լու շատ քիչ հույս կա:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ