26.4 C
Yerevan

Քաղա­քա­կա­նությունը Հնա­րա­վո­րի Եւ Անհնա­րի­նի Առումով

Կան քայլեր, որոնք չենք տեսնում, կան քայլեր, որոնք տեսա­նե­լի են և  դա դեռ չի նշա­նա­կում, որ ԱՄՆ‑ը հրա­ժարվում է տարա­ծաշրջա­նի համար մշակված իր քաղա­քա­կա­նությունից: Հայաստա­նը ԱՄՆ համար ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունի: 

Վիգեն Հովսեփյան

1inAM‑ը զրուցել է ամե­րի­կա­հայ հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան, ազգա­յին գործիչ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ:

Հարա­վա­յին Կովկա­սը միշտ շատ կարև­որ է եղել աշխարհի բոլոր ուժեղ խաղա­ցողնե­րի համար և ԱՄՆ‑ը բացա­ռություն չէ: Նահագնե­րը գնա­լով ուժե­ղացնում է իր ներկա­յությունը տարա­ծաշրջա­նում:

Վիգեն Հովսեփյա­նը, մեկնա­բա­նե­լով այդ իրադրությունը, հաստա­տեց, որ տարա­ծաշրջանն իրոք հետաքրքրում է շատ շատե­րին, այդ թվում և Նահանգնե­րին: Ընդ որում այդ հետաքրքրությունը ոչ թե մեկ կառա­վա­րության ծրագրե­րի մեջ է մտնում, այլ ԱՄՆ‑ը ունի իր հատուկ ռազմա­վա­րությունը, որը տասնյակ տարի­նե­րի, եթե ոչ ավե­լի տևո­ղությամբ ու գրե­թե քայլա­յին մակարդա­կով պայմա­նա­վորված ստրա­տե­գիա է:

ԱՄՆ‑ը կառա­վա­րությունը, անկախ նրա­նից՝ դեմոկրատներն են իշխա­նություն, թե հանրա­պե­տա­կաննե­րը, առաջնորդվում է ԱՄՆ պետա­կան շահե­րով:

Անդրա­դառնա­լով այն բանին, որ դեմոկրատնե­րի դիրքե­րը թերևս փոքր ինչ թուլա­ցած են ներկա­յումս ու ու գուե հանրա­պե­տա­կաննե­րի աճող ազդե­ցությամբ է պայմա­նա­վորված այն, որ եթե որոշ ժամա­նակ առաջ ԱՄՆ կառա­վա­րությունը մեր տարա­ծաշրջա­նի, ավե­լի կոնկրետ հայ-ադրբե­ջա­նա­կան հարցե­րի վերա­բերյալ ավե­լի ռադի­կալ, ավե­լի կոշտ դիրքո­րո­շում ուներ, ապա հիմա նրա հայտա­րա­րություններն ավե­լի մեղմ են թվում, դոկտոր Հովսեփյանն ասաց, որ դա ոչ թե գալիս է նրա­նից, որ ԱՄՆ կառա­վա­րության դիրքո­րո­շումնե­րում ինչ որ հստակ բան է փոխվել, այլ կան քայլեր, որոնք չենք տեսնում, կան քայլեր, որոնք տեսա­նե­լի են և  դա դեռ չի նշա­նա­կում, որ ԱՄՆ‑ը հրա­ժարվում է տարա­ծաշրջա­նի համար մշակված իր քաղա­քա­կա­նությունից: Հայաստա­նը ԱՄՆ համար ռազմա­վա­րա­կան նշա­նա­կություն ունի: 

Այն ինչ վերա­բերվում է ԱՄՆ հետաքրքրությա­նը տարաաշրջա­նին և մեր՝ հայե­րիս կողմից ակնկալվող գործո­ղություննե­րին, դոկտոր Հովսեփյա­նը խոսեց նաև քաղա­քա­կա­նություն երև­ույթի մասին: Նա մեջբե­րեց կայսե­րա­կան Գերմա­նիա­յի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի եզրա­հանգումը քաղա­քա­կա­նության մասին առ այն, որ քաղա­քա­կա­նությունը գիտություն է հնա­րա­վո­րություննե­րի մասին: Իսկ մենք, դժբախտա­բար քաղա­քա­կա­նությունը դիտարկում ենք մի կախարդա­կան փայտիկ, որով անհնա­րի­նը հնա­րա­վոր եբք փորձում դարձնել:

Վիգեն Հովսեփյանն անդրա­դարձավ նաև այն բանին, որ հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րում, եթե Թուրքիան տասնամյակնե­րով շատ ավե­լի պասիվ պահվածք է ցուցա­բե­րել, ապա հիմա շատ ավե­լի ակտիվ է, որոշ առումնե­րով ընդգծված ագրե­սիվ, և միևնույն ժամա­նակ նշեց, որ նույն Թուրքիան, որը շարունա­կում է ԱՄՆ համար մնալ շատ կարև­որ ռազմաստրա­տե­գիա­կան գործընկեր և ՆԱՏՕ‑ի երկրորդ ամե­նա­մարտունակ բանա­կը, հիմա ավե­լի սառը հարա­բե­րություններ ունի ԱՄՆ հետ:

Լաչի­նի միջանցքի բացման հետ կապված Եվրո­պա­յից հնչող տեսա­կե­տը դոկտոր Հովսեփյա­նը մեկնա­բա­նեց, որ այն իրոք կարև­որ նշա­նա­կություն ունի, բայց նաև նկա­տե­լի է, որ այդ կոչե­րը  նաև թուլա­նա­լու միտում ունեն:

Վիգեն Հովսեփյա­նը նաև խոսեց այն մասին, որ եթե որևէ երկրում ասգա­յին փոքրա­մասնությունը ճնշումնե­րի է ենթարկվում իր ազգա­յին պատկա­նե­լության հաշվով, ապա նա իրա­վունք ունի ինքնուրույնություն պահանջե­լու: Իսկ մենք տեսնում ենք, թե Ադրբե­ջա­նը ինչ վերա­բերմունք ունի հայե­րի նկատմամբ: Կոսո­վոն իր ինքնա­վա­րությունը կարո­ղա­ցել է մասամբ այդ պատճա­ռով ստա­նալ: 

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ