Սփիւռք

Քաղաքականությունը Հնարավորի Եւ Անհնարինի Առումով

Կան քայլեր, որոնք չենք տեսնում, կան քայլեր, որոնք տեսանելի են և  դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ը հրաժարվում է տարածաշրջանի համար մշակված իր քաղաքականությունից: Հայաստանը ԱՄՆ համար ռազմավարական նշանակություն ունի: 

Վիգեն Հովսեփյան

1inAM-ը զրուցել է ամերիկահայ հասարակական-քաղաքական, ազգային գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ:

Հարավային Կովկասը միշտ շատ կարևոր է եղել աշխարհի բոլոր ուժեղ խաղացողների համար և ԱՄՆ-ը բացառություն չէ: Նահագները գնալով ուժեղացնում է իր ներկայությունը տարածաշրջանում:

Վիգեն Հովսեփյանը, մեկնաբանելով այդ իրադրությունը, հաստատեց, որ տարածաշրջանն իրոք հետաքրքրում է շատ շատերին, այդ թվում և Նահանգներին: Ընդ որում այդ հետաքրքրությունը ոչ թե մեկ կառավարության ծրագրերի մեջ է մտնում, այլ ԱՄՆ-ը ունի իր հատուկ ռազմավարությունը, որը տասնյակ տարիների, եթե ոչ ավելի տևողությամբ ու գրեթե քայլային մակարդակով պայմանավորված ստրատեգիա է:

ԱՄՆ-ը կառավարությունը, անկախ նրանից՝ դեմոկրատներն են իշխանություն, թե հանրապետականները, առաջնորդվում է ԱՄՆ պետական շահերով:

Անդրադառնալով այն բանին, որ դեմոկրատների դիրքերը թերևս փոքր ինչ թուլացած են ներկայումս ու ու գուե հանրապետականների աճող ազդեցությամբ է պայմանավորված այն, որ եթե որոշ ժամանակ առաջ ԱՄՆ կառավարությունը մեր տարածաշրջանի, ավելի կոնկրետ հայ-ադրբեջանական հարցերի վերաբերյալ ավելի ռադիկալ, ավելի կոշտ դիրքորոշում ուներ, ապա հիմա նրա հայտարարություններն ավելի մեղմ են թվում, դոկտոր Հովսեփյանն ասաց, որ դա ոչ թե գալիս է նրանից, որ ԱՄՆ կառավարության դիրքորոշումներում ինչ որ հստակ բան է փոխվել, այլ կան քայլեր, որոնք չենք տեսնում, կան քայլեր, որոնք տեսանելի են և  դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ը հրաժարվում է տարածաշրջանի համար մշակված իր քաղաքականությունից: Հայաստանը ԱՄՆ համար ռազմավարական նշանակություն ունի: 

Այն ինչ վերաբերվում է ԱՄՆ հետաքրքրությանը տարաաշրջանին և մեր՝ հայերիս կողմից ակնկալվող գործողություններին, դոկտոր Հովսեփյանը խոսեց նաև քաղաքականություն երևույթի մասին: Նա մեջբերեց կայսերական Գերմանիայի կանցլեր Օտտո ֆոն Բիսմարկի եզրահանգումը քաղաքականության մասին առ այն, որ քաղաքականությունը գիտություն է հնարավորությունների մասին: Իսկ մենք, դժբախտաբար քաղաքականությունը դիտարկում ենք մի կախարդական փայտիկ, որով անհնարինը հնարավոր եբք փորձում դարձնել:

Վիգեն Հովսեփյանն անդրադարձավ նաև այն բանին, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում, եթե Թուրքիան տասնամյակներով շատ ավելի պասիվ պահվածք է ցուցաբերել, ապա հիմա շատ ավելի ակտիվ է, որոշ առումներով ընդգծված ագրեսիվ, և միևնույն ժամանակ նշեց, որ նույն Թուրքիան, որը շարունակում է ԱՄՆ համար մնալ շատ կարևոր ռազմաստրատեգիական գործընկեր և ՆԱՏՕ-ի երկրորդ ամենամարտունակ բանակը, հիմա ավելի սառը հարաբերություններ ունի ԱՄՆ հետ:

Լաչինի միջանցքի բացման հետ կապված Եվրոպայից հնչող տեսակետը դոկտոր Հովսեփյանը մեկնաբանեց, որ այն իրոք կարևոր նշանակություն ունի, բայց նաև նկատելի է, որ այդ կոչերը  նաև թուլանալու միտում ունեն:

Վիգեն Հովսեփյանը նաև խոսեց այն մասին, որ եթե որևէ երկրում ասգային փոքրամասնությունը ճնշումների է ենթարկվում իր ազգային պատկանելության հաշվով, ապա նա իրավունք ունի ինքնուրույնություն պահանջելու: Իսկ մենք տեսնում ենք, թե Ադրբեջանը ինչ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ: Կոսովոն իր ինքնավարությունը կարողացել է մասամբ այդ պատճառով ստանալ: 

Ամբողջական տեսանյութը՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *