26.4 C
Yerevan

Հայաստա­նը Սփյուռքի Օրա­կարգում

Կա այդ հնա­րա­վո­րությունը, որը հայ համայնքին թույլ է տալիս զբաղվել օրի­նակ Լաչի­նի հարցով ոչ միայն որպես հայ, այլ նաև որպես ԱՄՆ քաղա­քա­ցի, ինչը շատ կարև­որ է:

Վիգեն Հովսեփյան

Լուրե­րի եթե­րում Աստղիկ Սարգսյա­նը զրուցել է Արևմտյան Ամե­րի­կա­յի Համա­հայկա­կան Խորհրդի անդամ, քաղա­քա­գի­տության դոկտոր Վիգեն Հովսեփյա­նի հետ:

Անդրա­դառնա­լով այն հարցին, որ Արևմտյան Ամե­րի­կա­յի Հայ համայնքը մշտա­պես ակտիվ աշխա­տանք է կատա­րել և 2023թ. դրությամբ բազմա­թիվ հաջո­ղություններ ունի արձա­նագրած, ո՞րն է հաջորդ քայլը, նպա­տա­կը, Վիգեն Հովսեփյանն ասաց, որ Ցեղասպա­նության ճանա­չումը ԱՄՆ կառա­վա­րության կողմից պարզա­պես նպա­տակ չէր: Ցեղասպա­նության ճանա­չումը հերթա­կան նշա­ձողն էր, որը կար հայ համայնքի նպա­տակնե­րում և նշա­ձող, որը հաջո­ղությամբ հաղթա­հարված է: Ցեղասպա­նության ճանա­չումը չի բավա­րարվում պարզա­պես պատմա­կան փաստի արձա­նագրումով, այլ իրե­նից ենթադրում է Թուրքիա­յի կողմից իր կատա­րած հանցա­գործության ընդունումը, Ցեղասպա­նության զոհե­րի ժառանգնե­րին փոխհա­տուցումը:

Վիգեն Հովսեփյա­նը կարև­ո­րեց հայկա­կան համայնքի աշխա­տանքնե­րը հատկա­պես հիմա, երբ կա Լաչի­նի միջանցքի հարցը: Իհարկե հարցը այստեղ միայն քաղա­քա­կան բնույթ չունի: Ամե­նից առաջ հարկա­վոր է արձա­նագրել, որ մենք հիմա Արցա­խում 120 հազար գերի ունենք: Մենք կանգնած ենք մի նոր ցեղասպա­նության հերթա­կան փուլի առաջ: Հենց հիմա Ադրբե­ջա­նի կողմից իրա­կա­նացվող քայլե­րը ցեղասպա­նա­կան միտում ունեն, որի կանխումը առաջնա­հերթություն է համարվում:

Գնա­հա­տե­լով հայ համայնքի աշխա­տանքի պարբե­րա­կա­նությունը, դոկտոր Հովսեփյա­նը կարև­որ համա­րեց նշել, որ եթե 30 տարի առաջ այս տարա­ծաշրջա­նը հիմնա­կա­նում հայկա­կան ազդե­ցությանն էր ենթարկվում, ապա հիմա Թուրքիան և Ադրբե­ջա­նը մեծ թափով իրենց տեղն են զբա­ղեցնում ամե­րիկյան լոբբինգում և կարո­ղա­նում են ինչ որ առումով հակակշռել իրենց, այդ իսկ պատճա­ռով էլ աշխա­տանքնե­րի համա­կարգա­յին տակտի­կա և ռազմա­վա­րություն ունե­նալն ավե­լի քան անհրա­ժեշտ է:

Լաչի­նի միջանցքի հարցով Արևմտյան Ամե­րի­կա­յի Համա­հայկա­կան Խորհուրդը ևս բավա­կան լուրջ զբաղվում է՝ մեծ չափի մարդկա­յին և ֆինանսա­կան ռեսուրսներ ներդնե­լով ու բարձր մակարդա­կի լոբբինգ կատա­րե­լով: Դոկտո­րը նշեց, որ իրենք հիմա ավե­լի լայն հասա­նե­լիություն և ավե­լի մեծ ազա­տություն ունեն աշխա­տե­լու և արդեն իսկ կա հատուկ կայք, որի միջո­ցով կարե­լի է զանգա­հա­րել Սպի­տակ Տուն, հաղորդագրություններ թողնել նախա­գահ Բայդե­նին: Այսինքն կա այդ հնա­րա­վո­րությունը, որը հայ համայնքին թույլ է տալիս զբաղվել օրի­նակ Լաչի­նի հարցով ոչ միայն որպես հայ, այլ նաև որպես ԱՄՆ քաղա­քա­ցի, ինչը շատ կարև­որ է: Իհարկե միամտություն կլի­նի կարծել, թե նախա­գահ Բայդե­նը լսում է այդ բոլոր հաղորդագրություննե­րը, բայց այստեղ կարև­ո­րը քաղա­քա­ցիա­կան ակտի­վության, հասա­րա­կա­կան ճնշման մասին է: Այսինքն հասկա­նալ, թե երբ և որտեղ ինչ է պետք անել: Օրի­նակ 2019թ. և 2020թ. ամե­րի­կա­հա­յե­րը հարյուր հազա­րա­վոր մարդկանցով դուրս էին եկել փողոց, քաղա­քա­ցիա­կան խաղաղ անհնա­զանդություն կատա­րե­լու, ունե­նա­լով հստակ օրա­կարգ: Հիմա նման գործո­ղությունը գուցե չտա այն արդյունքը, որը կարե­լի է սպա­սել, ըստ այդ չի կարե­լի ռեսուրս փոշիացնել: Հենց դրա համար է անհրա­ժեշտ հստակ օրա­կագ ու մարտա­վա­րություն ունե­նալ, որը թույլ է տալիս ավե­լի համակցված գործե­լուն:

Վիգեն Հովսեփյա­նը նաև անդրա­դարձավ Արցա­խի միջազգայնացման, այսինքն կարգա­վի­ճա­կի հարցին, ասե­լով, որ անշուշտ Արցա­խի անկա­խությունը շատ կարև­որ թեմա է և Արցախն ունի անկա­խության իրա­վունք, բայց հիմա իր անձնա­կան կարծի­քով հարկա­վոր է անվտանգ դարձնել արցախցի­նե­րի կյանքը, առա­ջին հերթին և իրա­կա­նացնել ինքնո­րոշման իրա­վունքը: Ադրբե­ջա­նը մի երկիր է, ով հայտա­րա­րում է, որ Արցախն իր տարածքն է, իսկ արցախցի­նե­րը՝ իր քաղա­քա­ցի­նե­րը, բայց յուրօ­րի­նակ ահա­բեկչությամբ է իրա­կա­նացնում նրանց նկատմամբ: Իսկ Արցա­խի անկա­խությունը Վիգեն Հովսեփյա­նը համե­մա­տեց Ցեղասպա­նության ճանաչման, Հայաստա­նի անկա­խության հետ, երբ դրանք դեռ չկա­յին: Քառա­սուն տարի առաջ Հայաստա­նի անկա­խա­ցումը, կամ ԱՄՆ կողմից Ցեղասպա­նության ճանա­չումը ֆանտաստի­կա կհա­մարվեր: Բայց դրանք իրա­կա­նություն դարձան: Եվ ոչ թե հրաշքով, այլ համա­կարգված աշխա­տանքի շնորհիվ:

Վիգեն Հովսեփյա­նը նաև անդրա­դարձավ Արևմտյան Ամե­րի­կա­յի Համա­հայկա­կան Խորհրդի առա­ջի­կա քայլե­րին՝ նշե­լով, թե ինչ առաջնա­հերթություններ կան և ինչ իրա­վի­ճա­կի հետ են ստիպված լինում գործ ունե­նալ:

Ամբողջա­կան տեսանյութը՝

Առնչվող Հոդվածներ