21.9 C
Yerevan

Արթնացնել Մեր Պետա­կա­նության Ոգուն

Ցավով պետք է նշել, որ Ադրբե­ջա­նը շատ ավե­լի լավ իրա­կա­նացրեց պետության կայացման գործընթա­ցը, քան մենք։ Մենք պարզա­պես շարունա­կե­ցինք մնալ Ռուսաստա­նին ենթա­կան պետություն և դրա­նից դուրս մեզ չտե­սանք։ Մենք չհասկա­ցանք, թե ԽՍՀՄ-ից հետո ինչ ժամա­նակներ են գալիս, այն Ռուսաստա­նը, որ գալիս է ԽՍՀՄ-ից հետո, ի՞նչ ակնկա­լիքնե­րով ու նպա­տակնե­րով է գալիս։

Հակոբ Մովսես

1inAM‑ը զրուցել է բանաստեղծ, թարգմա­նիչ Հակոբ Մովսե­սի Հետ

Հակոբ Մովսեսն անդրա­դարձել է պետության կայացման իրա­կան ու խորքա­յին գործընթացնե­րին, մատնանշել, թե մենք ինչպես չկարղա­ցանք խոշոր հաշվով պետություն կառուցել։ 90-ականնե­րին, երբ հնա­րա­վո­րություններ էին ստեղծվում, մենք փոխա­նակ իրա­կա­նը տեսնե­լու, ապա­գա­յին նայե­լու, կրկին գերա­դա­սե­ցինք հետ նայել, ապա­գան զգա­լու փոխա­րեն մենք ապրե­ցինք անցյա­լով, պետությունը գնա­հա­տե­լու փոխա­րեն զբաղվե­ցինք հայրե­նա­սի­րություն խաղա­լով և այդ իսկ պատճա­ռով էլ հիմա ունենք այն ինչ ունենք։

Հարկ է նշել, որ այս իրա­վի­ճա­կը միանգա­մից չհա­սունա­ցավ, այլ հետև­անք է շատ երկար գործընթացնե­րի։ Մեր ժողո­վուրդը շատ երկար ժամա­նակ է ինչ պետա­կան կարգա­վի­ճա­կից զրկված լինե­լով այդպես էլ չի հասկա­նում, թե ինչ է պետությունը; Չի հասկա­նում, թե ինչ է նշա­նա­կում օրենքը։ Ցանկա­ցած նոր բան ընդունվում է որպես վտանգ, պայքար է տարվում այդ նորի դեմ ու մենք կրկին հետ ենք նայում։ 

Հակոբ Մովսե­սը նշեց, որ Հայաստա­նի խորհրդայնա­ցումից հետո ստեղծվե­ցին կեղծ գաղա­փա­րա­կան արժեքներ՝ սոցիա­լիզմի ոգով և դաստիա­րակվեց սերունդ, որը սկսեց դավա­նել այդ կեղծ արժեքնե­րը։ 30-ականնե­րը ճակա­տագրա­կան պետք է համա­րել հայե­րի համար, քանի որ ոչնչացվեց ժողովրդի մտա­վոր էլի­տա­յի մեծ մասը և դրան փոխա­րի­նե­ցին խորհրդա­յին գաղա­փա­րա­խո­սությունը պաշտպա­նող շրջա­նակներ; Այդ իրա­վի­ճա­կը հատկա­պես ցավա­լի կերպով երև­աց 90-ականնե­րին, երբ բազմա­թիվ մտա­վո­րա­կաններ ոչ թե առաջ նայեց ու փորձե­ցին ժամա­նա­կը հասկա­նալ տասը, քսան տարի հետո, այլ ավե­լի շատ վախե­ցան, որ մենք կայսրությունից անջատվում ենք; Նրանց մտա­հո­գեց, թե ինչ կլի­նի անձամբ իրենց վիճա­կը։

Այսօր մենք ոչ միայն չգի­տենք, թե ինչ է նշա­նա­կում պետությունը, այլև ձախո­ղել ենք այդ պետությունը։ Այսօրվա Հայաստա­նը ձախողված պետություն է։ Պատասխա­նե­լով հաղորդա­վա­րի վարկա­ծա­յին հարցին, թե ի՞նչ կլի­նի, եթե մեր ժողո­վուրդը ընդունի, որ ինքը պետա­կա­նության արժա­նի չէ, բանաստեղծ ասաց, որ այդ դեպքում մենք կզրկվենք պետա­կա­նությունից, կկորցնենք մեր ունե­ցա­ծը, հատված-հատված կլի­նենք։

Հայաստա­նի անկա­խա­ցումից հետո մենք չհասկա­ցանք, որ նոր ժամա­նակներ են գալիս։ Իրա­կա­նությա­նը նայե­լու փոխա­րեն զբաղվե­ցինք էքսիզտենցիալ մտո­րումնե­րով ու կրկին ժամա­նակ կորցրինք։ Ցավով պետք է նշել, որ Ադրբե­ջա­նը շատ ավե­լի լավ իրա­կա­նացրեց պետության կայացման գործընթա­ցը, քան մենք։ Մենք պարզա­պես շարունա­կե­ցինք մնալ Ռուսաստա­նին ենթա­կան պետություն և դրա­նից դուրս մեզ չտե­սանք։ Մենք չհասկա­ցանք, թե ԽՍՀՄ-ից հետո ինչ ժամա­նակներ են գալիս, այն Ռուսաստա­նը, որ գալիս է ԽՍՀՄ-ից հետո, ի՞նչ ակնկա­լիքնե­րով ու նպա­տակնե­րով է գալիս։ Մենք պարզա­պես լռե­ցինք և շարունա­կե­ցինք ոչինչ չանել, ի տարբե­րություն նախկին սոցճամբա­րի շատ երկրնե­րի, ինչպես օրի­նակ Վրաստա­նը, որը  կարո­ղա­ցավ իր համար առանցքա­յին որոշ խնդիրնե­րի լուծումը գտնել արմա­տա­պես։

Այսօր մենք չունենք մտա­վո­րա­կա­նություն; Առանձին մտա­վո­րա­կաններ ունենք, բայց մտա­վո­րա­կան խավի կայա­ցում տեղի չի ունե­նում։ 

Բայց մեր ժողո­վուրդը պետա­կան գիտակցություն ունի, պետք է նորից այդ մտա­ծո­ղությունը առաջ բերենք, որովհետև մենք ժամա­նա­կին կարո­ղա­ցել ենք կուռ պետա­կան համա­կարգեր ունե­նալ։ Հիմա նորից պետք է այդ միտքը բոցա­վառվի մեր մեջ

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ