25 C
Yerevan

Հայրե­նա­դարձման Համա­կարգման Ուղիով (նախա­բան)

«Ի՞նչ հայե­ցա­կարգ ունեն Սփյուռքի համայնքնե­րը, ինչ հայե­ցա­կարգ ունի ՀՀ‑ն, որովհետև տարբեր պատկե­րա­ցումնե­րը նույն խնդրի մասին միշտ էլ շահե­րի բախում են առա­ջացնե­լու: Ինչպե՞ս գլուխ հանել այս ամե­նից: Սփյուռքը դատարկել և բերել Հայաստան, թե ամբողջո­վին հրա­ժարվել հայրե­նա­դարձությունից: Իսկ գուցե հավա­սա­րակշռման քաղաքականությո՞ւն վարել»:

Մեր Ուղին

Սփյուռքի և հայրե­նա­դարձության մասին թեմա­նե­րը մշտա­պես եղել են և հավա­նա­բար առա­ջի­կա­յում էլ կլի­նեն անընդհատ շոշափվող և քննարկվող: Մենք սովո­րա­բար մեծ ափսո­սանքով ենք խոսում այն մասին, որ հայկա­կան Սփյուռքը ձևա­վորվել է տանջանքի ու արյան պատճա­ռով, ցավի և կոտո­րածնե­րի հետև­անքով, իսկ հայրե­նա­դարձության մասին խոսե­լիս հիմնա­կա­նում ունենք նույն դասա­կան ուղղությունը, որ հայրե­նա­դարձությունը մեզ խիստ անհրա­ժեշտ մի բան է։ Հայրե­նա­դարձության առա­վե­լության անընդհատ շեշտումը հավա­նա­բար հետև­անք է չդա­դա­րող արտա­գաղթի: Ըստ տվյալներ՝ ՀՀ-ից 1991թ. սկսած, երկրից հեռա­ցել և չի վերա­դարձել մոտ մեկ մլն, երկու հարյուր հազար մարդ, ինչն իհարկե կազմա­քանդող հետև­անք է թողել ՀՀ վրա: Բայց երբ խոսում ենք հայրե­նա­դարձության մասին, հարկա­վոր է էմո­ցիա­նե­րը մի կողմ թողել, ինչը մեզ մոտ գրե­թե չի ստացվում ու փորձել ռեալ պատկե­րացնել, թե հայրանդարձություն ասվածն իրե­նից ինչ է ներկա­յացնում և ինչ ակնկա­լիքներ ունենք դրա­նից:
Հայրե­նա­դարձությունը հասկա­նա­լու համար նախ հարկա­վոր է հասկա­նալ, թե ինչ է իրե­նից ներկա­յացնում Սփյուռքը: Հասկա­նալ, թե Սփյուռքի քանի՞ տոկոսն է հայրե­նա­դարձություն ցանկա­նում և նաև հասկա­նալ, թե Հայաստա­նը այդ քանի տոկո­սի որ մասին է ի վիճա­կի ընդունե­լու: Ի՞նչ ակնկա­լիքներ կան Սփյուռքից,հնարավոր հայրե­նա­դարձնե­րից: Ի՞նչ ակնկա­լիքներ ունեն հնա­րա­վոր հայրե­նա­դարձողնե­րը և նույնիսկ մի հարց, որ կարող է փոքր-ինչ անհե­թեթ հնչել՝ մեզ հայրե­նա­դարձություն պե՞տք է:
Այս հարցե­րին պատասխա­նե­լու համար հարկա­վոր է նաև հասկա­նալ, թե ինչ հայե­ցա­կարգ ունեն Սփյուռքի համայնքնե­րը, ինչ հայե­ցա­կարգ ունի ՀՀ‑ն, որովհետև տարբեր պատկե­րա­ցումնե­րը նույն խնդրի մասին միշտ էլ շահե­րի բախում են առա­ջացնե­լու: Ինչպե՞ս գլուխ հանել այս ամե­նից: Սփյուռքը դատարկել և բերել Հայաստան, թե ամբողջո­վին հրա­ժարվել հայրե­նա­դարձությունից: Իսկ գուցե հավա­սա­րակշռման քաղաքականությո՞ւն վարել:
Թեման շատ ծանր և բարդ է: Սիրո­ղա­կան մակարդա­կով այդ խնդիրնե­րը շոշա­փե­լու ռիսկից խուսա­փե­լու համար «Մեր Ուղի­նը» ձեռնարկել է մի շարք հարցազրույցներ Հայաստա­նում և աշխարհի տարբեր հատվածնե­րում ապրող հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան գործիչնե­րի, մտա­վո­րա­կաննե­րի, քաղա­քա­կան վերլուծա­բաննե­րի հետ, որոնցից ամեն մեկի պատասխա­նը նույն հարցե­րին ձևա­վո­րում է որո­շա­կության մթնո­լորտ, ինչը էապես բարձրացնում է հայրե­նա­դարձությանն ուղղված հարցի քննարկումն ու դրան միտված հնա­րա­վոր գործո­ղություննե­րը՝ իրենց օգտա­կար գործո­ղության գործակցով հանդերձ:
Երկուշաբթիից սկսած առանձին առանձին կներկա­յացնենք հավաքված կարծիքներն ու տեսա­կետնե­րը: Լիա­հույս ենք, որ այդ ամե­նը կբարձրացնի հարցի մասին տեղե­կացվա­ծության բարձրա­ցումը, խնդի­րը կդարձնի ավե­լի հեշտ ու սթափ կառա­վա­րե­լի և մենք ինքներս կկա­րո­ղա­նանք ավե­լի լավ հասկա­նալ, թե ինչպես վերա­բերվել նման հարցի, որտեղ շտա­պո­ղա­կա­նությունը վնա­սում է:

Առնչվող Հոդվածներ