21.9 C
Yerevan

Բաքուն Չգի­տե, Թե Ինչպես Դուրս Գալ Իր Իսկ Փորած Փոսից

Ռուսաստա­նի թուլա­ցումն ակնհայտ է: Իսկ մեր տնտե­սությունը աշխա­տում է, բացի նրա­նից , որ շատ մարդ է եկել երկիր ու իր հետ նաև մեծ քանա­կի ֆինանսա­կան ռեսուրս է բերել, նաև վառե­լիքն է էժա­նա­նում: Ռուսա­կան նավթի վրա փետրվա­րի 5‑ից սանկցիա­ներ են դրվում ու դա անմի­ջա­կա­նո­րեն ազդե­լու է Ռուսաստա­նի տնտե­սության վրա: Նրանք ստիպված են լինե­լու նավթը շատ ավե­լի էժան վաճա­ռել, քան իրենք նախա­տե­սում են: Թեև այդ ամե­նից օգտվում է նաև Թուրքիան: Ռուսաստա­նը հերթա­կան անգամ փրկում է թուրքա­կան տնտե­սությա­նը:

Հովսեփ Խուրշուդյան

1inAM‑ը զրուցել է «Ազատ քաղա­քա­ցի» հկ նախա­գահ Հովսեփ Խուրշուդյա­նի հետ:

ԵՄ‑ը որո­շել է երկու տարով դիտորդա­կան խումբ ուղարկել դիտարկումներ անե­լու համար: Երև­ա­նը ողջունել է այդ քայլը: Բորե­լը հայտա­րա­րել է, որ  դա հանդի­սա­նում է ԵՄ ներգրա­վա­ծության նոր փուլ:

Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ այս հարցը շատ կարև­որ է: Առանձնա­հա­տուկ է նաև այն, որ գալիս են արդեն ոչ թե մեկ երկու ամսով, այլ երկու տարով: Դիտորդնե­րի ներկա­յությունն այստեղ զսպող մեխա­նիզմ է հանդի­սա­նա­լու: Ադրբե­ջա­նը երբեք չի համարձակվի կրա­կել ԵՄ դիտորդնե­րի վրա, կամ անել այնպի­սի քայլեր, որոնց պատասխա­նը ոչ մի կերպ չի կարո­ղա­նա­լու տալ: Մի կողմից լավ է, որ այդ երկու հարյուր դիտորդներն իրենց ներկա­յությամբ Հայաստա­նի անվտանգության ապա­հո­վողներ են դառնում, մյուս կողմից էլ իհարկե ծանր է այն փաստը, որ մենք ստիպված ենք նման միջո­ցա­ռումնե­րի դիմե­լու, բայց ունենք այն ինչ ունենք ու պետք է օգտվել եղա­ծից: Նրանց ներկա­յությունը մեզ շնչե­լու ժամա­նակ է տալիս: Մենք բանակ վերա­զի­նե­լու հարց ունենք, մեզ ժամա­նակ է պետք ու այդ ժամա­նա­կը մենք հիմա ստա­նում ենք ԵՄ աջակցությամբ: 

Հովսեփ Խուրշուդյանն անդրա­դարձավ այն բանին, որ մեր վերա­զինմա­նը միշտ էլ խոչընդո­տել է Ռուսաստա­նը և ոչ թե մեկ անգամ, այլ միշտ: Իրենց ազդե­ցության տակ գտնվող մեր պաշտպա­նության նախա­րարներն էլ: Ռուսաստա­նը մեզ զենք պիտի տար, մի քանի հարյուր մլն դոլա­րի զենք, բայց գումա­րը վերցրել է, իսկ զենքը՝ չկա: Մենք պիտի մոռա­նանք ռուսնե­րից զենք գնե­լու հարցը:  Ափսոս էն գումա­րը, որ տվել ենք ու չենք ստա­ցել զենքը, բայց, Հովսեփ Խուրշուդյա­նի դիտարկմամբ, այդ գումա­րը չի կորի: Ռուսաստանն այսպես, թե այնպես չոքե­լու է ու երբ ժամա­նա­կը գա, Երև­անն այդ գումա­րը հետ է պահանջե­լու իր հայցով: Կամ էլ կարե­լի է գումա­րի փոխա­րեն գազա­յին ենթա­կա­ռուցվածքնե­րը հետ բերել: Ռուսնե­րը երբեք էլ մեզ լավ զենք չեն տվել ու չեն տա, քանի որ չեն ցանկա­նում Հայաստա­նի հզո­րա­ցումը:

Ռուսաստա­նի թուլա­ցումն ակնհայտ է: Իսկ մեր տնտե­սությունը աշխա­տում է, բացի նրա­նից , որ շատ մարդ է եկել երկիր ու իր հետ նաև մեծ քանա­կի ֆինանսա­կան ռեսուրս է բերել, նաև վառե­լիքն է էժա­նա­նում: Ռուսա­կան նավթի վրա փետրվա­րի 5‑ից սանկցիա­ներ են դրվում ու դա անմի­ջա­կա­նո­րեն ազդե­լու է Ռուսաստա­նի տնտե­սության վրա: Նրանք ստիպված են լինե­լու նավթը շատ ավե­լի էժան վաճա­ռել, քան իրենք նախա­տե­սում են: Թեև այդ ամե­նից օգտվում է նաև Թուրքիան: Ռուսաստա­նը հերթա­կան անգամ փրկում է թուրքա­կան տնտե­սությա­նը:

Հովսեփ Խուրշուդյա­նը նաև անդրա­դարձավ ԵՄ ռազմա­կա­նացման հարցին:  Նշե­լով, որ առայժմ ՀՆԱ շուրջ 2 տոկո­սը հատկացվե­լու է ԵՄ զինմա­նը, իսկ երկա­րա­ժամկետ պլաննե­րում նախա­տեսված գումա­րը կարող է հասնել մոտ կես տրի­լիոն եվրո­յի: Եվրո­պան հենց ինքն էլ կարտադրի իր զենքը: ԵՄ‑ն արդեն իսկ կարո­ղա­նում է հսկո­ղություն հաստա­տել այնտեղ, ուր փորձում էին Ռուսաստանն ու Թուրքիան: ԱՅդ ամե­նը շատ ավե­լի հաստատ քայլ կդառնա, երբ ԵՄ‑ն նաև ռազմա­կա­նացվի:

Այն հարցը, թե Ռուսաստա­նի շարունա­կա­կան թուլա­ցումով պայմա­նա­վորված, եթե ռուսնե­րը այստե­ղից գնա­ցին, ապա արցա­խա­հա­յե­րին ո՞վ է պաշտպա­նե­լու, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ եթե ամեն ինչ գնա այնպես ինչպես հիմա ընթա­նում է, ապա մոտ ապա­գա­յում արևմուտքը Ադրբե­ջա­նին կանգնեցնե­լու է առանց նույնիսկ որևէ կրա­կո­ցի:  

Ադրբե­ջա­նի կողմից Լաչի­նի միջանցքը փակե­լը էյֆո­րիկ արկա­ծախնդրություն էր, որի համար նա պատասխանտաու է և շատ խիստ: Ռուսաստանն ամեն կերպ փորձե­լու է Ադրբե­ջա­նի միջո­ցով լուծել Հայաստա­նի իր հարցե­րը, բայց արդեն ուշ է: Ռուսնե­րը, որ նույնիսկ ՀՀ վրա բացա­հայտ հարձակման ժամա­նակ որևէ լուրջ քայլ չձեռնարկե­ցին, սկսե­ցին խոսել այն ժամա­նակ, երբ ԵՄ‑ը որո­շեց դիտորդա­կան խմբեր ուղղել: Բայց Հայաստա­նը մերժեց ՀԱՊԿ մոնի­տո­րինգը և դա շատ ճիշտ քայլ էր: Ռուսներն իրենք  իրենց հակա­հայ քայլե­րով հայե­րին հնա­րա­վո­րություն տվին մոտե­նա­լու Եվրո­պա­յի հետ:

Ադրբե­ջա­նը ստիպված է դանդաղ խուսա­նա­վել, բայց նա ստիպված է լինե­լու իրեն նորմալ պահել, քանի որ ինքն էլ է հասկա­նում, որ հակա­ռակ դեպքում իրենց սև ցուցակ են գցե­լու:

Ամբողջա­կան հարցազրույցը՝

Առնչվող Հոդվածներ