16.6 C
Yerevan

Կրկնա­կի Ստանդարդներ

Մասնա­վո­րա­պես, Մոսկվա-Երև­ան բարձր մակարդա­կի շփումը տեղի է ունե­նում Իրա­նի շուրջ զարգա­ցումնե­րի ֆոնին, ինչպես նաև Եգիպտո­սի նախա­գա­հի Ադրբե­ջան և Հայաստան այցե­րից հետո: Առա­վել ևս, որ դրան էլ հաջորդում է Եգիպտո­սի արտգործնա­խա­րա­րի այցը Մոսկվա, որին Բայրա­մո­վի հետ հեռա­խո­սազրույցի օրը ընդունել էր ՌԴ արտգործնա­խա­րա­րը:

Հակոբ Բադալյան

Փաշինյա­նի Մոսկվա զանգից հետո Լավրո­վը զանգա­հա­րել է Բաքու. մեծ խաղի մեծ թափը

Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րը հեռա­խո­սազրույց է ունե­ցել Ադրբե­ջա­նի արտգործնա­խա­րար Բայրա­մո­վի հետ, որի ընթացքում հայտնել է Միրզո­յան-Բայրա­մով հանդի­պում կազմա­կերպե­լու և Հայաստա­նի ու Ադրբե­ջա­նի միջև խաղա­ղության պայմա­նագրի նախա­գիծ քննարկե­լու Մոսկվա­յի պատրաստա­կա­մության մասին: Հեռա­խո­սազրույցի ընթացքում քննարկվել է նաև Լաչի­նի միջանցքի շուրջ ստեղծված իրա­վի­ճակն ու կարգա­վորման ուղի­նե­րը: Թե այդ առնչությամբ ինչ են քննարկել Լավրովն ու Բայրա­մո­վը, մանրա­մասներ հայտնի չեն, սակայն ՌԴ արտգործնա­խա­րա­րը օրեր առաջ հայտա­րա­րել էր, թե կա Ադրբե­ջա­նի ու Արցա­խի ներկա­յա­ցուցիչնե­րի միջև շփում և հարցե­րը «մոտ օրերս» կկարգա­վորվի: Մինչդեռ, հարցը ոչ միայն կարգա­վորված չէ, այլ ավե­լին՝ Ադրբե­ջա­նը թույլ չի տալիս նույնիսկ նորո­գել Հայաստա­նից Արցախ գնա­ցող էլեկտրա­գի­ծը, և ժամա­նակ առ ժամա­նակ «խաղում» է նաև գազա­տա­րի փակա­նի հետ: Իհարկե պետք է նկա­տել, որ Ադրբե­ջա­նի վրա չի ազդում նաև միջազգա­յին որևէ կոչ կամ հորդոր, որ հղում են Արևմուտքի երկրնե­րը և կազմա­կերպություննե­րը: Այստեղ թերևս պատճառնե­րից մեկը հենց այն մրցակցությունն է, որ կա Արևմուտքի և Ռուսաստա­նի միջև, որից էլ փորձում է օգտվել Ադրբե­ջանն ու «խաղալ»:

Ի վերջո, խաղա­ղության պայմա­նագրի շուրջ քննարկումնե­րի առա­ջարկ-ջանք գործադրում է նաև ԱՄՆ‑ը, հայտա­րա­րե­լով, որ Հայաստանն ու Ադրբե­ջա­նը պետք է բանակցությամբ կարգա­վո­րեն խնդիրնե­րը, այդ թվում Լաչի­նի հարցը: Հայաստա­նը հրա­ժարվում է բանակցել Լաչի­նի թեմա­յի շուրջ, ասե­լով, որ այդտեղ չկա բանակցե­լու հարց, քանի որ կա նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությամբ Ադրբե­ջա­նի միարժեք պարտա­վո­րություն, իսկ միջանցքն էլ Ռուսաստա­նի վերահսկո­ղության ներքո է և Ռուսաստանն էլ պարտա­վոր է արդյունա­վետ իրացնել իր վերահսկո­ղությունը: Միևնույն ժամա­նակ, Երև­ա­նը չմասնակցեց նաև դեկտեմբե­րի 23-ին Մոսկվա­յում ծրագրված արտգործնա­խա­րա­րա­կան եռա­կողմ հանդիպմա­նը, ասե­լով, որ իր համար առաջնա­հերթ է Լաչի­նի միջանցքի բացման ուղղությամբ աշխա­տանքը, առանց որի հնա­րա­վոր չէ քննարկել խաղա­ղության պայմա­նա­գիր:

Չնա­յած դրան, միջանցքը դրա­նից հետո էլ արդեն ավե­լի քան մեկ ամիս փակ է, ինչը փաստո­րեն նշա­նա­կում է, որ միջանցքի բացման ուղղությամբ աշխա­տանքը արդյունա­վետ չէ: Երև­ա­նը պատրա՞ստ է այս անգամ գնալ Մոսկվա­յի միջնորդությամբ բանակցության, եթե Լավրո­վը կազմա­կերպի: Լավրո­վի այդ հայտա­րա­րությունը Բայրա­մո­վի հետ զրույցում համաձայնեցվա՞ծ էր Հայաստա­նի հետ: Ուշադրության է արժա­նի այն, որ Լավրով-Բայրա­մով հեռա­խո­սազրույցը տեղի է ունե­ցել նույն օրը, երբ Հայաստա­նի նախա­ձեռնությամբ խոսել են Փաշինյանն ու Պուտի­նը: Ընդ որում, ժամա­նա­կագրա­կան առումով Լավրով-Բայրա­մով հեռա­խո­սազրույցի մասին տեղե­կատվությունը ՌԴ ԱԳՆ կայքում հրապպա­րակվել է Կրեմլի կայքում Պուտին-Փաշինյան հեռա­խո­սազրույցի մասին տեղե­կության հրա­պա­րա­կումից ուղիղ երեք ժամ անց:

Նշանակու՞մ է դա, որ Լավրով-Բայրա­մով հեռա­խո­սազրույցը բխել է Փաշինյան-Պուտին հեռա­խո­սազրույցից: Հնա­րա­վոր չէ միարժեք ասել որևէ բան, հատկա­պես եթե հաշվի առնենք այն, ինչ արձա­նագրել էի նախորդ հրա­պա­րակման մեջ: Մասնա­վո­րա­պես, Մոսկվա-Երև­ան բարձր մակարդա­կի շփումը տեղի է ունե­նում Իրա­նի շուրջ զարգա­ցումնե­րի ֆոնին, ինչպես նաև Եգիպտո­սի նախա­գա­հի Ադրբե­ջան և Հայաստան այցե­րից հետո: Առա­վել ևս, որ դրան էլ հաջորդում է Եգիպտո­սի արտգործնա­խա­րա­րի այցը Մոսկվա, որին Բայրա­մո­վի հետ հեռա­խո­սազրույցի օրը ընդունել էր ՌԴ արտգործնա­խա­րա­րը: Իսկ Եգիպտո­սի նախա­գա­հը Երև­ա­նում հայտա­րա­րել էր, որ Կահի­րեն պատրաստ է լինել չեզոք միջնորդ արցախյան հարցում, եթե դա ընդունե­լի լինի կողմե­րի համար: Այդ դեպքում հարց է առա­ջա­նում, թե ինչ կանի Միացյալ Նահանգնե­րը, որը ևս հայտա­րա­րում է իր միջնորդա­կան հանձնա­ռության հարցում հաստա­տա­կա­մության մասին: Հատկանշա­կան է, որ Եգիպտո­սի հետ անցնող օրե­րին շփվել է նաև Վաշինգտո­նը: Պետքարտուղար Բլինքե­նը Կահի­րեից է սկսել իր մերձա­վո­րարև­ելյան այցը հունվա­րի 29-ին, որտեղ հանդի­պել է Կովկա­սից վերա­դարձած նախա­գահ Սիսիին, իսկ Եգիպտո­սի արտգործնա­խա­րարն էլ դրա­նից հետո է մեկնել Մոսկվա: Մեծ խաղը անկասկած ծավալվում է ավե­լի ու ավե­լի մեծ թափով:

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ