21.9 C
Yerevan

Ռուս-Թուրքա­կան Դաշինք Ընդդեմ Հայաստա­նի

Եթե այդ կատարված գործո­ղություններն աշխարհում չես կարո­ղա­նում ներկա­յացնել որպես հայ ազգի միջազգա­յին իրա­վունքի վրա հիմնված իրա­վունքի իրա­ցում, ապա գոնե պետք է Արցա­խը ճանա­չեինք ու ասեինք, որ Արցախն է այդ ամե­նի տերը, մենք էլ Արցա­խին աջակցում ենք, որովհետև չենք ուզում տեսնել նոր ցեղասպա­նություն։

Պարույր Հայրիկյան

Ռուսներն ունեն թուրքե­րի հետ կնքած պայմա­նա­գիր, որում հստակ ասված է՝ Հայաստա­նը մեր թշնա­մին է

Lragir.am‑ի զրուցա­կիցն է ԱԻՄ նախա­գահ Պարույր Հայրիկյա­նը՝

Պարոն Հայրիկյան, ի՞նչ է ցույց տալիս ՌԴ ԱԳ նախա­րար Լավրո­վի հայտա­րա­րությունը, թե «Հայաստա­նը տասնամյակներ շարունակ օկուպա­ցիա­յի տակ էր պահում Ադրբե­ջա­նի յոթ շրջաննե­րը»։

Այդ հայտա­րա­րությունն ընդա­մե­նը Ռուսաստա­նի քաղա­քա­կա­նության ածանցյալն է, նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րության ածանցյա­լը։ Եվ դա նաև ռուս-ադրբե­ջա­նա­կան ռազմա­վա­րա­կան դաշնակցության զարգա­ցումն է, որը կնքվեց նախորդ տարի։ Այի­սինքն՝ այս հայտա­րա­րության վրա զարմա­ցողնե­րը ցույց են տալիս իրենց անի­րա­զե­կությունը։ Ռուսնե­րը պայմա­նագրով Հայաստա­նի թշնա­մին են։ Ռուսներն ունեն թուրքե­րի հետ կնքած պայմա­նա­գիր, որում հստակ ասված է՝ Հայաստա­նը մեր թշնա­մին է։ Այդ պայմա­նագրով նրանք Հայաստա­նը մասե­րի են բաժա­նել, այդ պայմա­նագրով Հայաստա­նի զգա­լի մասը տվել են Թուրքիա­յին։ Դրա­նով իրենք Հայաստանն օկուպացրել են, Հայաստա­նին զրկել են միջազգա­յին իրա­վունքով իրեն տրված հնա­րա­վո­րություննե­րից։ Այնպես որ, ես անտե­ղի եմ համա­րում այս իրա­րանցումը։ Դա հավա­սա­րա­զոր է նրան, որ մեկի տունն ավե­րեն, ամբողջ գերդաստա­նը ոչնչացնեն, բայց հանկարծ ինքը վեր կենա ու ասի՝ մեր հավե­րին սպա­նե­ցին։ Ինձ համար սա նորություն չէ, իսկ ծախվածնե­րի համար սա Ռուսաստա­նին կրծքով պաշտպա­նե­լու հնա­րա­վո­րություն է՝ ցույց տալու, որ՝ տեսեք, մենք ինչ լավ ստրկա­միտներ են։

Ի՞նչ պետք է անել՝ Հայաստա­նում այսօր շատ խնդիրներ են փորձում հայտնա­գործել ու դրանց համար պայքա­րել՝ մեծա­մա­սամբ դա կապե­լով իշխա­նության հետ։ Մինչդեռ, Հայաստա­նի խնդի­րը մնում է նույնը և բոլոր ժամա­նակնե­րում կմնա նույնը՝ ամրագրել հայ ազգի, նաև Հայաստա­նի քաղա­քա­ցի­նե­րի ինքնո­րոշման իրա­վունքը։ Դա արվում է բացարձակ ժողովրդա­վա­րա­կան համա­կարգով ու Սահմա­նադրությամբ։ Այդ դեղնակտուցնե­րը դա այդպես էլ չհասկա­ցան, որ այն մարդը, ով 50 տարի առաջ ասում էր՝ Հայաստա­նին պետք է անկա­խություն հանրաքվեի ճանա­պարհով, հենց այդ նույն մարդն է այսօր ասում, որ Հայաստա­նի փրկությունը շատ արագ աշխարհի առա­ջա­տար դառնալն է՝ իր արժե­հա­մա­կարգով։ Իսկ դրա հնա­րա­վո­րությունը Աստված շնորհել է մեր ժողովրդին, եթե չեն օգտվում, պետք է տուժեն։

Միջազգա­յին հանրության տեսանկյունից երբևէ դիտարկվե՞լ է, որ «Հայաստանն օկուպանտ է»։

Եթե թողնենք, որ այդ հարցը զարգացվի, իհարկե, Հայաստանն «օկուպանտ» կներկա­յացվի։ Դրան նպաստել է հատկա­պես Լևոն Տեր-Պետրոսյա­նը։ 1994 թվա­կա­նին նաև Հայաստա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի ստո­րագրությունն է դրվել զինա­դա­դա­րի համա­ձայնագրի տակ, ի՞նչ գործ ուներ Հայաստանն այնտեղ, միայն Արցա­խը պետք է լիներ։ Նույնիսկ ՌԴ արտգործնա­խա­րարն այն ժամա­նակ ասել էր՝ «ես զարմա­ցա, որ Տեր-Պետրոսյա­նը համա­ձայնեց հայր Ալիևի այդ առա­ջարկին»։ Եթե Հայաստանն ստո­րագրում էր զինա­դա­դա­րը, մասնա­կից էր դառնում կատարված գործո­ղություննե­րին։ Եվ եթե այդ կատարված գործո­ղություններն աշխարհում չես կարո­ղա­նում ներկա­յացնել որպես հայ ազգի միջազգա­յին իրա­վունքի վրա հիմնված իրա­վունքի իրա­ցում, ապա գոնե պետք է Արցա­խը ճանա­չեինք ու ասեինք, որ Արցախն է այդ ամե­նի տերը, մենք էլ Արցա­խին աջակցում ենք, որովհետև չենք ուզում տեսնել նոր ցեղասպա­նություն։ Այս տարբե­րակնե­րից որևէ մեկը չարվեց, հետև­ա­բար, ի սկզբա­նե դավա­ճան իշխա­նություններ են եղել։ Այսօր վճռա­կան քայլեր պետք է ձեռնարկվեն, հենց նույն Սահմա­նադրության վերա­բերյալ։ Եթե այսօր Հայաստանն անմի­ջա­պես իր Սահմա­նադրությունը չփո­խի, որի միջո­ցով հնա­րա­վոր է ունե­նալ այնպի­սի կառա­վա­րություն, որը մշտա­պես կլի­նի հսկո­ղության տակ ու պատասխա­նա­տու, մենք շատ ծանր վիճա­կում կհայտնվենք։

Ինչ վերա­բե­րում է Արևմուտքի գնա­հա­տա­կա­նին, մենք ինչպի­սի հարցադրումներ կատա­րում ենք, ինչ նախա­ձեռնություննե­րով հանդես ենք գալիս, այդպի­սին էլ լինում է Արևմուտքի արձա­գանքը։ Այսօրվա իրա­դարձություննե­րին նայե­լով՝ կարե­լի է տեսնել, թե ինչպես Զելենսկին չհանձնվե­լով՝ փոխեց Արևմուտքի վերա­բերմունքը։ Նրան ասում էին՝ փախիր, չէ՞։ Շատ բան կարե­լի է փոխել, մարդը նրա համար է, որ ինքնո­րոշվի և այդ ինքնո­րո­շումը մատչե­լի դարձնի նաև ուրիշնե­րին։ Արևմուտքը Մինսկի խումբ ստեղծեց, բայց այդ խումբն ստեղծե­լուց հետո դու ի՞նչ կեցվածք ես ընդունում, ի՞նչ շեշտադրումներ ես կատա­րում, դա էլ արդեն օրվա իշխա­նություննե­րի ինքնո­րոշված կամ ռուսո­րոշված լինե­լու խնդիրն էր։

Հոդվա­ծը՝ lragir.am կայքից։

Առնչվող Հոդվածներ