21.9 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Հույներն ասում էին, թե պատրաստ են Ռիզեի նավա­հանգիստը տալ հայե­րին, եթե նրանք ելք չստա­նան դեպի Միջերկրա­կան ծով։

Փարի­զի խաղա­ղության համա­ժո­ղո­վում 1919թ. հուլի­սին շարունակվում էր քննարկվել Հայկա­կան հարցը, եւ թվում էր, թե աշխարհի հզորնե­րը եկել էին համա­ձայնության, որ Միացյալ Հայաստա­նի սահմաննե­րում պետք է ընդգրկվեն Արեւմտյան Հայաստանն ու Կիլի­կիան։

Թեեւ արդեն հայտնի էր, որ բրի­տա­նա­կան զինված ուժե­րը հեռա­նա­լու են Կովկա­սից, վերջնա­կան որո­շումն անընդհատ փոփոխվում էր, եւ հակա­սա­կան տեղե­կություններ էին տարածվում։ Մասնա­վո­րա­պես, խոսք կար իտա­լա­կան ռազմա­կան ներկա­յության մասին, սակայն ակնհայտ էր, որ Իտա­լիան ոչ միայն հետաքրքրված չէ Կովկա­սով, այլեւ չունի բավա­րար կարո­ղություն բարդ տարա­ծաշրջա­նում ռազմա­կան առա­քե­լություն իրա­կա­նացնե­լու համար։

«Ջոջե­րը լռում էին»

Զգա­լիո­րեն ակտի­վա­ցել էր նաեւ հունա­կան գործո­նը։ 1919 թվա­կա­նի մայի­սին՝ Իզմի­րի գրա­վումից հետո, հույնե­րը վստահ էին, որ կարո­ղա­նա­լու էին շարունա­կել հաջո­ղություննե­րը, եթե լիներ Եվրո­պա­կան պետություննե­րի համա­ձայնությունն ու աջակցությունը։ Իսկ այդ աջակցությունը երբեմն ամիսնե­րով հետաձգվում էր՝ անո­րո­շության մեջ պահե­լով անկա­խության ձգտող փոքր ժողո­վուրդնե­րին։

Ավե­տիս Ահա­րոնյա­նի հետ հանդի­պումնե­րից մեկի ժամա­նակ Հունաստա­նի վարչա­պետ Էլեֆտե­րիոս Վենի­զե­լոսն ասել էր, որ Հայկա­կան հարցն անպատճառ լուծվե­լու է Հայաստա­նի երկու մասի միա­վո­րումով, եւ պետք չէ մտա­հոգվել, որ եվրո­պա­կան դիվա­նա­գետներն ուշացնում են այդ որո­շումը։ «Ես ամբողջ երեք ամիս ստիպված էի բոլո­րո­վին առանց պատճա­ռի սպա­սել մինչեւ որ թույլ տվին ինձ գրա­վել Զմյուռնիան։ Երբ ես շարունակ պնդում, խնդրում էի, ջոջե­րը լռում էին, եւ հանկարծ, երբ ես վճռել էի համբե­րել, ինձ թույլ տվին գրա­վել Զմյուռնիան եւ ես գրա­վե­ցի։ Այդպես է միշտ։ Իզուր է փնտրել սիստեմ կամ դիտա­վո­րություն ամեն անգամ Կոնֆե­րանսի վճիռնե­րում։ Սպա­սե­ցեք էլի մի փոքր, եւ հավա­տա­ցեք ինձ, որ ձեր հարցը լավ ճամփու վրա է»,- Ահա­րոնյա­նին հուսադրել էր Վենի­զե­լո­սը։

1919թ․ հուլի­սին քննարկվում է նաեւ Պոնտա­կան՝ Եվքսինյան հանրա­պե­տության ստեղծման հարցը, որտեղ հայկա­կան կողմը փորձում էր համա­ձայնության գալ հույնե­րի հետ։ 1919թ. հուլի­սի 5‑ին Կ.Պոլսի «Ճակա­տա­մարտ» թերթը թարգմա­նա­բար տպագրում է Էմիլ Դիլո­նի հարցազրույցը Պոնտո­սի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, որտեղ անդրա­դարձ կար նաեւ հայե­րի հետ հարա­բե­րություննե­րին։ Խնդիրն այն էր, որ հայկա­կան կողմը նույնպես հավակնություններ ուներ Տրա­պի­զո­նի որոշ շրջաննե­րի նկատմամբ, եւ հույներն ասում էին, թե պատրաստ են Ռիզեի նավա­հանգիստը տալ հայե­րին, եթե նրանք ելք չստա­նան դեպի Միջերկրա­կան ծով։

«Ճակա­տա­մարտ», 5 հուլի­սի, 1919թ., թիվ 198

«Մենք միշտ ունե­ցած ենք լավա­գույն զգա­ցումներ հայե­րու հանդեպ, որոնք ամե­նապզտիկ փոքրա­մասնությունը կկազմեն Եվքսինյան բնակչության, որովհե­տեւ անոնք ալ մեզ պես տառա­պած են միեւնույն քաղա­քակրթության թշնա­մի­նե­րեն։ Մենք եղբայրներ ենք եղած դժբախտության մեջ եւ կհուսանք եղբայրներ ըլլալ բարօ­րության մեջ։ Իրենց ապա­գա պետությունը սահմա­նա­կից պիտի ըլլա մեզի, եւ մենք կհուսանք սիրա­լիր հարա­բե­րություններ մշա­կել նրանց հետ։ Պատրաստ ենք մեր հայ եղբայրնե­րուն թողնե­լու Ռիզեի նավա­հանգիստը»։

Հայ-հունա­կան հարա­բե­րություննե­րին անդրա­դարձել է նաեւ Ռուբե­նը՝ գրե­լով, որ թեեւ հայկա­կան պատվի­րա­կությունը որո­շել էր, որ Պոնտո­սը պետք է անկախ Հայաստա­նի կազմում լինի, սակայն իրենք ցանկա­նում էին պահանջել միայն նավա­հանգիստ Ռիզեի եւ Ճորո­խի միջեւ։ Պոնտո­սը, որտեղ հույնե­րը բնակչության գրե­թե 35 տոկոսն էին, պետք է լիներ անկախ պետություն՝ Հայաստա­նի հետ դաշնա­յին հարա­բե­րություննե­րով։

Ըստ Ռուբե­նի՝ այս որո­շումը հնա­րա­վո­րություն կտար ակտի­վո­րեն գործակցել հույնե­րի հետ՝ ընդդեմ Թուրքիա­յում գլուխ բարձրացնող ազգայնա­կան ուժե­րի։ Սակայն նախա­գի­ծը հաջո­ղություն չի ունե­նում, քանի որ Ազգա­յին պատվի­րա­կությունը դեմ է լինում։ «Ազգա­յին պատվի­րա­կության բացա­սա­կան տրա­մադրություննե­րը Երեւա­նի զիջող քաղա­քա­կա­նության հանդեպ, ստի­պում են պատվի­րա­կության նկա­տո­ղություն անել Երեւա­նին, որ նման ծրա­գիրնե­րը չեն համա­պա­տասխա­ներ ազգա­յին մեր պահանջնե­րին եւ ձգտումնե­րին»,- գրում է Ռուբեն Տեր-Մինասյա­նը։

«Ժողո­վուրդնե­րի իրա­վունքը մենք բացարձակ չենք համա­րում»

Փարի­զում հայկա­կան պատվի­րա­կության հանդի­պումնե­րում ուշագրավ տեղ ունեին Ռուսաստա­նի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ շփումնե­րը։ Թեեւ Խորհրդա­յին Ռուսաստա­նը պաշտո­նա­կան ներկա­յա­ցուցիչ չուներ, ինչը հնա­րա­վոր էլ չէր քաղա­քա­ցիա­կան պատե­րազմի պատճա­ռով, այնուա­մե­նայնիվ, նախկին իշխա­նություննե­րի դիրքո­րո­շումնե­րը կարեւոր էին՝ հասկա­նա­լու համար Ռուսաստա­նի վերա­բերմունքը Հայաստա­նի անկա­խությա­նը։

1919թ․ հուլի­սի 10-ին Ահա­րոնյանն ու Քաջազնունին հանդի­պում են դեռեւս Ժամա­նա­կա­վոր կառա­վա­րության կողմից Փարի­զում դեսպան նշա­նակված Վասի­լի Մակլա­կո­վին։ Հայկա­կան կողմը հույս ուներ, որ ռուսնե­րը գոնե կիսա­պաշտո­նա­կան հայտա­րա­րություն կանեին եւ ինչ-որ չափով կնպաստեին Հայկա­կան հարցի լուծմա­նը։ Մակլա­կովն Ահա­րոնյա­նին ասում է, որ իրենք չեն կարող նման հայտա­րա­րություն անել, քանի Ռուսաստա­նում ստեղծված քաո­սի պայմաննե­րում հասկա­նա­լի չէ, թե որն է պաշտո­նա­կան դիրքո­րո­շումը։ Միա­ժա­մա­նակ Մակլա­կո­վը ակնարկում է, որ իրենք թեեւ դեմ չեն Հայաստա­նի անկա­խությա­նը, սակայն ստիպված են «ձեւա­կա­նո­րեն, մեղմո­րեն բողո­քել» այդ որոշման դեմ Ռուսաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը պահե­լու նպա­տա­կով։ Ըստ Մակլա­կո­վի՝ հետա­գա­յում Սահմա­նա­դիր ժողո­վը կընդունի հայե­րի ինքնո­րոշման իրա­վունքը եւ կճա­նա­չի անկա­խությունը։ Քաջազնունին եւ Ահա­րոնյանն առարկում են, թե հայե­րը չեն կարող անվերջ սպա­սել Ռուսաստա­նի Սահմա­նա­դիր ժողո­վի գումարմա­նը, որը շատ խնդրա­հա­րույց է։ Ի պատասխան Մակլա­կովն առա­ջարկում է գտնել ինչ-որ միջանկյալ ձեւա­կերպումներ, որոնք ժամա­նա­կա­վոր լուծում կտա­յին խնդրին։ Ինչ վերա­բե­րում էր Անդրկովկա­սի մյուս հանրա­պե­տություննե­րին, Մակլա­կովն ասում էր, որ իրենք, ի տարբե­րություն Հայաստա­նի, դեմ են Վրաստա­նի ու Անդրբե­ջա­նի անկա­խությա­նը եւ Ռուսաստա­նից անջատմա­նը։

«Ժողո­վուրդնե­րի իրա­վունքը՝ ինքնօ­րի­նա­բար տնօ­րի­նել իրենց բախտը,- ասաց Մակլա­կով,- մենք բացարձակ չենք համա­րում։ Անհնա­րին է թույլատրել, որ յուրա­քանչյուր ժողո­վուրդ, իր ուզած ժամին զատվի այս կամ այն պետությունից։ Բայց մենք ընդունում ենք, որ կան հանգա­մանքներ, երբ անջա­տումը անխուսա­փե­լի է։ Մենք ոչ մի պայմա­նով չենք համա­ձայնի, օրի­նակ, մի Ադրբե­ջա­նի կամ մի Վրաստա­նի անջա­տումին մեզնից, մենք ընդա­ռաջ կերթանք հաճությամբ կովկասյան հայե­րի վճռա­կան ցանկության՝ միա­նալ Թուրքաց Հայաստա­նին… Մենք հավա­տա­ցած ենք, որ այսպի­սով ստեղծված Միացյալ Հայաստա­նը լինե­լու է Ռուսաստա­նի բարե­կա­մը եւ դաշնա­կի­ցը Արեւելքում»։

Բրի­տա­նա­ցի­նե­րը գնում են, ամե­րի­կա­ցի­նե­րը՝ գալիս

1919թ․ հուլի­սին Միացյալ Նահանգնե­րը ստանձնում է Հայաստա­նի մանդա­տը, եւ Խաղա­ղության համա­ժո­ղո­վի Հինգի խորհուրդը որո­շում է Կովկաս ուղարկել ամե­րի­կա­ցի գնդա­պետ Ուիլյամ Հասքե­լին, որը հանդես էր գալու որպես Պետդե­պարտա­մենտի ներկա­յա­ցուցիչ։ Մինչ այդ Հասքե­լը Ռումի­նիա­յում կազմա­կերպում էր փախստա­կաննե­րի օգնության բաշխումը։ Փարի­զի համա­ժո­ղո­վը որո­շում է, որ Հայաստա­նում, Վրաստա­նում, Ադրբե­ջա­նում եւ Կ.Պոլսում ԱՄՆ‑ի, Մեծ Բրի­տա­նիա­յի, Ֆրանսիա­յի եւ Իտա­լիա­յի կառա­վա­րություննե­րի բոլոր ներկա­յա­ցուցիչնե­րը պետք է սերտո­րեն գործակցեն եւ աջակցեն գնդա­պետ Հասքե­լի առա­քե­լությա­նը (Armenia in documents of the U. S. Department Of State 1917–1920, Yerevan 2012

«Ամե­րիկյան բանա­կեն գնդա­պետ Ուիլյամ Հասքել Հինգե­րու Խորհուրդին կողմե Հայաստա­նի լիա­զոր պատվի­րակ (Քոմի­սեր) (Դիկտա­տոր՝ ըստ Ռոյթեր գործա­կա­լության) անվանվե­ցավ, չափա­զանց լայն իրա­վա­սություննե­րով։ Գնդա­պետ Հասքել անմի­ջա­պես Հայաստան կմեկնի իբրեւ Համա­ժո­ղո­վի ներկա­յա­ցուցիչ՝ լիա­զոր իշխա­նությամբ։ Անի­կա պիտի զբա­ղի նախ եւ առաջ տնտե­սա­կան խնդիրնե­րով, եւ, Փարի­զի մեջ տրվե­լիք որո­շումնե­րու համա­ձայն, պիտի կարգադրե քաղա­քա­կան խնդիրնե­րը։ …Ամե­րիկյան գնդա­պետ Հասքել, որ Հայաստան կմեկնի անմի­ջա­պես, պիտի զբա­ղի ամե­նեն առաջ Թուրքե­րու կողմե տարագրված հայե­րու ներգաղթով», — 1919 թվա­կա­նի հուլի­սի 9‑ին գրում էր «Ճակատամարտ»-ը:

Շուտով Հասքե­լը ժամա­նում է Կ.Պոլիս, որտեղ հանդի­պում է նաեւ հայկա­կան համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րին։ Հայե­րը մեծ ոգեւո­րությամբ են ընդունում ամե­րի­կա­ցի գնդա­պե­տին։ Պոլսի հայ ուսա­նո­ղա­կան միությունը ողջույնի նամակ է ուղարկում Հասքե­լին.

«Ժողո­վուրդ», 5 օգոստո­սի, 1919թ., թիվ 6 (Կ.Պոլիս)

«Դուք կխորհրդանշեք, հարգե­լի պարոն, Ամե­րիկյան ազգին արդա­րության եւ զոհո­ղության ոգին, որուն զավակնե­րը զոհե­ցին իրենց կյանքն ու արյունը, երբ տեսան, թե իրա­վունքը խեղդվե­լու վտանգին մեջ էր։ Մենք՝ Կ.Պոլսի Հայ ուսա­նողներս, …կխնդրենք ընդունիլ մեր հիա­ցումի եւ երախտա­գի­տության զգա­ցումնե­րը եւ կվստա­հեցնենք ձեզ, որ դուք մեզ պիտի գտնեք միշտ պատրաստ ամեն զոհո­ղությանց եւ ծառա­յե­լու, երբ դուք մեզ կկանչեք՝ հանուն մեր այրիա­ցած, բայց տակա­վին սիրե­լի Հայաստա­նին»։

Տրա­մադրություննե­րը հակա­սա­կան էին

1919թ. հուլի­սին Կ.Պոլսում տիրող տրա­մադրություննե­րը հակա­սա­կան էին. եթե թուրքե­րը խոր տագնա­պով ու մտա­հո­գությամբ սպա­սում էին իրենց ճակա­տագրի հանգուցա­լուծմա­նը, ապա հայե­րը հուսա­վառ էին ու ոգեւորված, որ Թուրքիան պարտվել է, եւ Միացյալ Հայաստա­նի ստեղծումը ամիսնե­րի հարց է։ Այդ ոգեւո­րությա­նը նպաստում էր ոչ միայն Թուրքիա­յի հանդեպ գերտե­րություննե­րի դիրքո­րո­շումը, այլեւ Երիտթուրքե­րի դատա­վա­րությունը, որը հուլի­սին գրե­թե ամբողջությամբ ավարտվել էր։ Իթթի­հատ կուսակցության առաջնորդնե­րը, որոնք Հայոց ցեղասպա­նության գլխա­վոր կազմա­կերպիչներն էին, դատա­պարտվել էին մահա­պատժի, իսկ մի շարք այլ պաշտոնյա­ներ՝ 10–15 տարվա բանտարկության։ Հայե­րի շրջա­նում թեւա­ծում էր արդա­րության հաղթա­նա­կի հույսը։

1919թ․ հուլի­սի 14-ին Կ.Պոլսի հայկա­կան տարբեր կազմա­կերպություններ մեծ շուքով նշում են Բաստի­լի գրավման օրը, եւ հայ երի­տա­սարդնե­րը ջահե­րով երթ են կազմա­կերպում դեպի Ֆրանսիա­յի դեսպա­նա­տուն։

Հայե­րի ոգեւո­րությունը չէր կարող չառա­ջացնել թուրքե­րի զայրույթը. չնա­յած պարտությա­նը, նրանք հասկա­նում էին, որ Միացյալ Հայաստա­նի ստեղծումը սպառնա­լիք է Թուրքիա­յի արեւելյան նահանգնե­րին, ինչն անդառնա­լիո­րեն խորտա­կե­լու էր թուրքա­կան պետությունը։ Կ.Պոլսի հայկա­կան թերթե­րը ժամա­նակ առ ժամա­նակ գրում էին թուրքա­կան ռեւանշիզմի մասին՝ փորձե­լով վտանգը հասցնել եվրո­պա­կան մեծ տերություննե­րին։ «Ճակա­տա­մարտը», հուլի­սի 9‑ին անդրա­դառնա­լով թուրքե­րի շրջա­նում տարածվող խոսակցություննե­րին, գրում էր.

«…Մոտա­կա փուռի մը քով նստած էինք, գաղտնի ոստի­կան Ահմեդ էֆենդի եւ լրագրա­վա­ճառ Հիտա­յեթ քաղա­քա­կա­նության մասին խոսե­լով հետեւյալ կերպ արտա­հայտվե­ցին. «Ո՜վ անմիտ հայեր, ուրա­խա­ցաք թե Հայաստանն ու Կիլի­կիան ձեզի պիտի տրվին եւ սկսաք թուրքե­րուն դեմ անկրթություն ընել, բայց Հայաստանն ու Կիլի­կիան դարձյալ ետ պիտի առնենք, ինշալլահ, դարձյալ ձեզ պիտի փճացնենք։ Այսօր Հնդկաստա­նի 300 միլիոն իսլամնե­րը եւ աֆղաննե­րը մեզի համար ոտքի կեցած են. Թուրքիան նորեն մեզի պիտի տրվի»։

Թուրքիա­յում աստի­ճա­նա­բար ուժե­ղա­նում էր ազգայնա­կան շարժումը, որը թեեւ չէր նկատվում մայրա­քա­ղա­քում, սակայն լայն թափ էր հավա­քում հենց Արեւմտյան Հայաստա­նի տարածքում։ Այդ շարժման ակտիվ քարո­զիչներն ու կազմա­կերպիչնե­րը Իթթի­հատ կուսակցության ներկա­յա­ցուցիչներն էին, որոնք զգա­լի դիրքեր ունեին Անկա­րա­յում, Էրզրումում եւ արեւելյան այլ շրջաննե­րում։ Միա­ժա­մա­նակ արեւելյան նահանգնե­րում աստի­ճա­նա­բար մեծա­նում էր Մուստաֆա Քեմա­լի հեղի­նա­կությունը, ով գարնա­նը Կ.Պոլսից տեղա­փոխվել էր Սամսուն։ Քեմա­լը ստանձնում էր ազգայնա­կան շարժման առաջնորդի դերը, եւ լինե­լով Իթթի­հա­տի անդամ‘ լայնո­րեն հենվում էր կուսակցության աջա­կիցնե­րի ու կազմա­կերպչա­կան կառույցնե­րի վրա։

«Վերջին շրջա­նում հրա­տա­րակված մի շարք աշխա­տություննե­րի հեղի­նակնե­րի հավա­քած բազմա­թիվ փաստերն անհերքե­լիո­րեն վկա­յում են, որ նա [Քեմա­լը – հեղ.] եղել է այդ կուսակցության անդամ եւ մաս է կազմել նրա ղեկա­վար խմբա­վորման։ Որոշ լավա­տեղյակ հեղի­նակներ գրում են, որ նա եղել է այդ կուսակցության գաղտնի կազմա­կերպության՝ «Թեշքիլյաթ‑ը Մահսուսա­յի» ամե­նավստա­հե­լի անդամնե­րից մեկը» (Ռուբեն Սաֆրաստյան, Մուստաֆա Քեմալ. Պայքար Հայաստա­նի Հանրա­պե­տության դեմ, 1919–1921թթ., Երեւան, 2019

«Չկա ուժ մը, որ չդո­ղա թուրքի կամքին եւ իսլա­մի հավատքին դեմ»

Քեմա­լա­կան կամ Ազգա­յին ուխտի (Միսա­քը Միլլի) շարժման հիմքը դրվում է 1919թ. հուլի­սի 23-ից օգոստո­սի 10‑ը Էրզրումում տեղի ունե­ցած ժողո­վում, որտեղ միա­վորվում եւ առա­վել համա­կարգված են դառնում Թուրքիա­յի արեւելյան նահանգնե­րի ազգայնա­կան կառույցնե­րը։ Մինչ այդ, Էրզրումի «Ալ-Պայրաք» թերթը գրել էր, որ Արեւելյան նահանգնե­րի իրա­վունքնե­րը վտանգված են՝ ակնհայտո­րեն նկա­տի ունե­նա­լով Միացյալ Հայաստա­նի կազմում այդ նահանգներն ընդգրկե­լու միջազգա­յին որո­շումնե­րը։ Թերթը նշում էր, որ տեղի ունե­ցա­ծը մեծ անարգանք է թուրքե­րի համար, եւ «Իսլա­մի նվիրյալնե­րին» միա­վորման կոչ էր անում.

«Ահա այսօր է, որ պիտի միա­նան իրա­վունքի համար բաբա­խող առա­քի­նի սրտե­րը, Իսլա­մի նվի­րա­կան իրա­վունքին վեհ ձայնը մեզ միության կհրա­վի­րե։ Տարա­կույս չկա, թե այս հրա­մա­նին կատարյալ համակրանքով պիտի դիմա­վո­րեն այն ամենքը, որոնք տեղյակ են կրոնքի վեհության եւ ազգին մեծությա­նը։ 

Չկա ուժ մը, որ չդո­ղա թուրքին կամքին եւ իսլա­մին հավատքին առջեւ։ Ամե­նեւին ճիշտ չէ խրտչիլ կառա­վա­րության ներկա քաղա­քա­կան տկա­րութե­նեն։ Թող սեւ հողե­րը մեզ բնա­կա­վայր դառնան, եթե մենք, Արեւելյան նահանգնե­րու զավակնե­րը չպաշտպա­նենք մեր իրա­վունքնե­րը։ Մենք կհա­վա­տանք, թե պիտի չթե­րա­նանք փաստեր ցուցնե­լե անոնց, որ կկարծեն, թե մենք զուրկ ենք այնքան մը կամքե ու հարա­տեւութե­նե, որ կարեւո­րություն տանք չորս հայ «քոմի­թա­ճի­նե­րու» կողմե աշխարհիս մեջ կատա­րել ուզած աղմուկնե­րուն։ Տարա­կույս չունինք, թե մեր այս հավատքը ունին նաեւ ամբողջ Արեւելյան նահանգնե­րու մեր ընկերնե­րը»։

Էրզրումի ժողո­վի մանրա­մասնե­րի մասին տեղե­կություննե­րը շատ չեն, սակայն հայտնի է, որ այն գլխա­վո­րա­պես ուղղված էր Հայաստա­նի եւ հայե­րի դեմ։ «Էրզրումի համա­ժո­ղո­վի ընդունած որոշման հենց առա­ջին կետում նշվում էր թուրք նացիո­նա­լիստնե­րի վճռա­կա­նությունը Անա­տո­լիա­յի վեց վիլա­յեթնե­րը (Արեւմտյան Հայաստան) Օսմանյան կայսրության կազմում պահե­լու հարցում։ Այստեղ «հայկա­կան համայնքի ստեղծումը» կանխե­լը հռչակվում էր թուրքե­րի սրբա­զան գործ» (Ջոն Կիրա­կոսյան, «Հայաստա­նը միջազգա­յին դիվա­նա­գի­տա­կան եւ սովե­տա­կան արտա­քին քաղա­քա­կա­նության փաստաթղթե­րում», Երեւան, 1972թ.

«Միացյալ, անկախ Թուրա­նիա կամ ի՞նչ կծրագրեն թուրքե­րը» գրքում Զարեւանդը (Զավեն Նալբանդյան) գրում է, որ «միլլիա­կաննե­րը հայտա­րա­րում էին, որ «Արեւելյան Անա­տո­լուի բնակչությունը պատրաստ է մինչեւ մահ դիմադրե­լու հայ պետության մը կազմության»։ 1919թ․ հուլի­սի 15-ին Էրզրումի համա­ժո­ղո­վը հեռագրով կդի­մեր Սուլթա­նին, հայտնե­լով անոր թուրք Ազգա­յին Ուխտը։ Հեռա­գի­րը կվերջա­նար դաշնա­կիցնե­րու հասցեին հետեւյալ սպառնա­լի­քով — Մենք ցույց պիտի տանք աշխարհին, թե ինչ կրնան ընել թուրքե­րու եւ օսմանցի­նե­րու կամքն ու քաջությունը»։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Հոդվա­ծը՝ Mediamax.am կայքից։

Առնչվող Հոդվածներ