26.1 C
Yerevan

Արագ Գործո­ղություններ Սուր Պահե­րին

Թուրքիա­յի հետ բարձր մակարդա­կի կոնտակտի հանգա­մանքը կարեւոր եմ համա­րում այդ տեսանկյունից, հաշվի առնե­լով առա­ջին հերթին եւ թերեւս ավե­լի շատ ազդե­ցությունը Ադրբե­ջա­նի վրա, ինչպես նաեւ Ադրբե­ջա­նի «միջո­ցով» Իրա­նի վրա ազդե­լու մարտահրա­վերնե­րը, որոնք Հայյաստա­նի համար եւս ռիսկ են։

Հակոբ Բադալյան

Նիկոլ Փաշինյա­նը հեռա­խո­սազրույցներ է ունե­ցել Սիրիա­յի եւ Թուրքիա­յի նախա­գահնե­րի հետ: Դա կարեւոր է:

Հասկա­նա­լի է, որ լինե­լու է հայտնի տրա­մա­բա­նությամբ եւ շեշտադրումնե­րով քննա­դա­տության ալիք: Դա էլ անխուսա­փե­լի է:

Հայաստա­նի համար խնդի­րը գործնա­կա­նում շատ ավե­լի լայն է: Ինչպես նշել էի նախօ­րեի անդրա­դարձումս, այստեղ հարցը լոկ պետա­կան կարեկցանքի դիվա­նա­գի­տա­կան մանեւրը չէ: Ի վերջո, կարծում եմ Հայաստա­նը որպես պետություն իրեն այդպես կպա­հեր կամ պետք է պահեր անգամ Մեքսի­կա­յում կամ Ինդո­նե­զիա­յում որեւէ բնա­կան աղե­տի հանդեպ:

Այս պարա­գա­յում Հայաստանն ունի երկու առանցքա­յին այլ խնդիր՝ ռեգիո­նալ առումով: Մեկն այն, որ ռեգիո­նի երկու առանցքա­յին պետություննե­րում բնա­կան աղե­տի հետեւանքով ստեղծված վիճա­կը կարող է առա­ջացնել անվտանգության «վակուումնե­րի» ռիսկեր: «Վակուումներ», որոնց հետեւանքը կարող է դրսեւորվել ոչ «օպե­րա­տիվ ժամա­նա­կա­հատվա­ծում», բայց «խմորվել» այս ընթացքում:

Հետեւա­բար, Թուրքիա­յի հետ բարձր մակարդա­կի կոնտակտի հանգա­մանքը կարեւոր եմ համա­րում այդ տեսանկյունից, հաշվի առնե­լով առա­ջին հերթին եւ թերեւս ավե­լի շատ ազդե­ցությունը Ադրբե­ջա­նի վրա, ինչպես նաեւ Ադրբե­ջա­նի «միջո­ցով» Իրա­նի վրա ազդե­լու մարտահրա­վերնե­րը, որոնք Հայյաստա­նի համար եւս ռիսկ են:

Մյուս հանգա­մանքը, Հայաստա­նի աշխարհագրա­կան սահմա­նից դուրս, ըստ էության քաղա­քակրթա­կան սահմանն է: Այսինքն այն, որ մենք լինե­լով Կովկա­սի պետություն, իբրեւ ժողո­վուրդ այդուհանդերձ տարածվում ենք մերձա­վո­րա­րեւելյան սահմա­նով: Եվ դա լոկ Օսմանյան Թուրքիա­յի ցեղասպա­նության հետեւանք չէ: Հայե­րը մերձա­վո­րա­րեւելյան ռեգիո­նում ունեն շատ ավե­լի հին ներկա­յություն: Դա գործոն է, որ դիտարկում են խոշոր խաղա­ցողնե­րը՝ բնա­կա­նա­բար յուրա­քանչյուրը իր հայե­ցո­ղության եւ ռազմա­վա­րության շրջա­նա­կում: Բայց, այդ հանգա­մանքը նաեւ որո­շա­կի վարքա­գիծ է պահանջում նաեւ հայկա­կան պետությունից՝ Հայաստա­նի հանրա­պե­տությունից:

Սիրիա­յի եւ Թուրքիա­յի նախա­գահնե­րի հետ Հայաստա­նի վարչա­պե­տի հեռա­խո­սազրույցը դիտարկում եմ նաեւ այդ համա­տեքստում: Այդ ամե­նում բոլո­րո­վին պետք չէ տեսնել այսպես ասած սնա­պարծ երանգներ: Ի վերջո, մենք մեր համեստ հնա­րա­վո­րություննե­րի հարցում չունենք թե ինքներս մեզ, թե առա­վել եւս այլոց խաբե­լու հնա­րա­վո­րություն եւ չպետք է ունե­նանք այդպի­սի անմտություն: Միա­ժա­մա­նակ, չունե­նա­լով մեծամտության շրջա­նակ, մենք այդուհանդերձ պետք է կարո­ղա­նանք ներկա­յա­նալ մեր թե պետա­կան քաղա­քա­կա­նության, թե արժեմշա­կութա­յին եւ դավա­նա­քա­ղա­քա­կան ռեսուրսի գիտակցումով:

Գրա­ռումը՝ Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ