26.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Ավե­լի զուսպ էին ՀՅԴ պաշտո­նա­թերթ «Աշխա­տանքի» գնա­հա­տա­կաննե­րը։
Օգոստո­սի 23-ին խմբա­գիր Հմա­յակ Մանուկյա­նը գրում էր, որ առանց ներքին ուժե­րի լարումի, առանց կազմա­կերպչա­կան մեծ ջանքե­րի ամե­րի­կա­ցի գնդա­պե­տի քայլե­րը էական օգուտ չեն կարող տալ։ «Եթե մենք կուզենք չհիասթափվիլ մեր հույսե­րուն մեջ, պարտա­վոր ենք ամե­նեն առաջ մեր սեփա­կան կարո­ղություննե­րը ի հայտ բերել, մեր պետա­կան-վարչա­կան ու զինվո­րա­կան ուժե­րը հասցնել իրենց լրությա­նը: …Հասքե­լի առա­քե­լությունը ահա այս հիմնա­կան սկզբունքին վրա հիմնված է — օգնիր քեզ, որ ես ալ օգնեմ: Հոյա­կապ սկզբունք, որ միայն բնավ հիասթա­փություն չի պատճա­ռեր»

2019-08-195,521Գրեթե 7 ամիս աշխա­տե­լուց եւ բազմա­թիվ հուսադրող խոստումնե­րից հետո 1919թ. հուլի­սին Փարի­զի խորհրդա­ժո­ղո­վը Հայկա­կան հարցի լուծման ուղղությամբ գործնա­կան քայլեր դեռ չէր ձեռնարկել։

Ավե­լին՝ դեռեւս գարնանն ակտիվ խոսակցություններ են տարածվում, թե բրի­տա­նա­կան զինվո­րա­կաննե­րը պետք է հեռա­նան Հայաստա­նից։ Անգլիա­ցի­նե­րը նաեւ հրա­ժարվել էին ընդունել Հայաստա­նի մանդա­տը։

Հուլի­սին տեղե­կություններ են հայտնվում այն մասին, որ Հայաստա­նի մանդա­տը ստանձնե­լու է Ամե­րի­կա­յի Միացյալ Նահանգնե­րը, ինչը մեծ ոգեւո­րություն է առա­ջացնում հայկա­կան շրջա­նա­կում։

Հայաստա­նի վարչա­պետ Ալեքսանդր Խատիսյա­նը 1919թ. օգոստո­սի 7‑ին խորհրդա­րա­նում ներկա­յացնում է կառա­վա­րության ծրա­գի­րը։ Ընդգծե­լով հայ ժողովրդի առջեւ ծառա­ցած տնտե­սա­կան, քաղա­քա­կան, ռազմա­կան մարտահրա­վերնե­րը՝ Խատիսյա­նը խոսում է նաեւ միջազգա­յին հարա­բե­րություննե­րում տիրող դրության մասին։ Նա նշում էր, որ Փարի­զի հաշտության համա­ժո­ղո­վի աշխա­տանքնե­րը դանդա­ղել են, եւ «մինչեւ այժմ ոչ մի պաշտո­նա­կան որո­շում չի կայացվել Հայաստա­նի անկա­խության ճանաչման եւ սահմաննե­րի որոշման վերա­բերյալ»։

Խատիսյա­նը նաեւ պատգա­մա­վորնե­րին հայտնում էր, որ բրի­տա­նա­կան զորքերն օգոստո­սի 15-ին հեռա­նա­լու են։ Ուստի, ըստ վարչա­պե­տի, թեեւ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը շարունա­կում էր հավա­տա­րիմ լինել դաշնա­կիցնե­րի վարած քաղա­քա­կա­նությա­նը, սակայն պետք է բարիդրա­ցիա­կան հարա­բե­րություններ հաստա­տեր հարեւան պետություննե­րի հետ։ Նշա­նա­կում էր, որ Հայաստա­նը փորձե­լու էր սահմա­նա­յին բարդ ու հակա­սա­կան հարցե­րը կարգա­վո­րել հարեւան պետություննե­րի հետ ուղիղ բանակցություննե­րի միջո­ցով:

Հասքե­լի ժամա­նումը

Շուտով հայտնի է դառնում, որ Փարի­զի վեհա­ժո­ղո­վի կողմից Հայաստա­նի բարձրա­գույն կոմի­սար է նշա­նակվել ամե­րիկյան գնդա­պետ Հասքե­լը, որն օգոստո­սի սկզբին ուղեւորվում է Կովկաս։ Առաջ է գալիս կարեւոր մի հարց. ի՞նչ նպա­տա­կով եւ ի՞նչ լիա­զո­րություննե­րով է գալիս ամե­րիկյան գնդա­պե­տը։ Դեռեւս Սոֆիա­յում, հանդի­պե­լով հայկա­կան համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, որոնք «խանդա­վառ ընդունե­լություն էին ցուցա­բե­րել» ամե­րիկյան գնդա­պե­տին, Հասքելն ասել էր, որ Հայաստա­նում ինքը նախ կարգա­վո­րե­լու է Անդրկովկա­սի երեք հանրա­պե­տության սահմաննե­րի հարցը, ապա զբաղվե­լու է արեւմտա­հայ գաղթա­կաննե­րին իրենց հայրե­նիք՝ Թուրքա­հա­յաստան տեղա­փո­խե­լու հարցե­րով։

Օգոստո­սի 20-ին Հասքե­լը գնացքով հասնում է Ղարա­քի­լի­սա։ Առա­վոտյան ժամը 8‑ին կայա­րա­նում նրան դիմա­վո­րում են քաղա­քի ներկա­յա­ցուցիչնե­րը, զինվո­րա­կան ու միլի­ցիա­յի պահա­կախմբե­րը եւ բազմա­թիվ քաղա­քա­ցի­ներ։

Օգոստո­սի 21‑ի առա­վոտյան Հասքելն արդեն Երեւա­նում էր։ Մայրա­քա­ղա­քում նրա ընդունե­լությունն ավե­լի ճոխ էր՝ քաղա­քի կենտրո­նա­կան փողոցնե­րի տնե­րը զարդարված էին ծաղիկնե­րով ու գորգե­րով։ Կայա­րա­նում նրան դիմա­վո­րում են վարչա­պե­տը, բոլոր նախա­րարնե­րը, խորհրդա­րա­նի նախա­գա­հը, բարձրաստի­ճան զինվո­րա­կաններ, պատգա­մա­վորներ, Անգլիա­յի, Ֆրանսիա­յի եւ Ամե­րի­կա­յի դիվա­նա­գի­տա­կան ներկա­յա­ցուցիչնե­րը։ Զինվո­րա­կան նվա­գա­խումբը Հասքե­լի մոտե­նա­լուն պես նվա­գում է «Մեր հայրե­նի­քը»։

«Աշխա­տանք», 23 օգոստո­սի, 1919թ., թիվ 60

«Վարչա­պետ Ա. Խատիսյա­նը ողջունեց նրան մի հակիրճ ճառով եւ մի ծաղկե­փունջ մատուցեց տիկին Հասքե­լին: Այնուհե­տեւ շքերթը քաղա­քա­պետ Շահխա­թունու ղեկա­վա­րությամբ ճանա­պարհ ընկավ դեպի քաղաք հետեւյալ կարգով՝ առջեւից գնում էին Սասունի ու Շատա­խի տարազնե­րով ձիա­վորներ, դաշնա­կից պետություննե­րի դրո­շակնե­րով, ապա Բարձրա­գույն կոմի­սա­րի ինքնա­շարժը, որին հետեւում էր վարչա­պե­տի­նը: Քաղա­քա­յին ինքնա­վա­րության մոտ շարված էին որբե­րը, պսակված թարմ կանաչ պսակնե­րով: Աստաֆյան փողո­ցը լի էր բազմա­հա­զար ամբո­խով: Բարձրա­գույն կոմի­սա­րի բնա­կա­րա­նի առաջ կանգնած էին Երեւա­նի պահա­կա­զորն անգլիա­կան ու համքարներն իրենց դրո­շակնե­րով»:

Նախնա­կան տեղե­կություննե­րով՝ Հասքե­լը Երեւա­նում պետք է մնար երեք օր, ապա մեկներ Թիֆլիս, որտե­ղից վերա­դառնա­լու էր մի խումբ սպա­նե­րի հետ։ Գնդա­պե­տը հաղորդել էր, որ ձեռք բերած տեղե­կություննե­րը հեռագրե­լու է Փարիզ, իսկ մինչեւ ամե­րիկյան մանդա­տի վերջնա­կան հաստա­տումը, զբաղվե­լու էր «հայ ժողովրդի ֆիզի­կա­կան գոյությունը ապա­հո­վե­լով»։ Բացի այդ, Հասքելն ասել էր, որ առա­ջի­կա­յում Հայաստան է ժամա­նե­լու ամե­րիկյան գենե­րալ Հարբորդը, որն ուսումնա­սի­րե­լու էր երկրում ստեղծված դրությունը եւ անհրա­ժեշտ զորախմբի թվա­կազմի առա­ջարկներ էր ներկա­յացնե­լու։

«Օգնիր քեզ, որ ես ալ օգնեմ»

Հայաստա­նի քաղա­քա­կան ուժե­րը հիմնա­կա­նում մեծ ոգեւո­րությամբ էին սպա­սում ամե­րի­կա­ցի գնդա­պե­տի այցե­լությա­նը։ Հայ ժողովրդա­կան կուսակցության պաշտո­նա­թերթ «Ժողո­վուրդը» գնդա­պե­տի այցե­լությունից մի քանի օր առաջ կոչ էր անում քաղա­քա­ցի­նե­րին «պատրաստվել մեծ շուքով տոնե­լու Հայաստա­նի Գերա­գույն Կոմի­սա­րի մուտքը Հայաստան», ում օգնությամբ «մենք պետք է շինենք ազատ Հայաստա­նը եւ տեսնենք եվրո­պա­կան կուլտուրա­յի բարիքնե­րը»։

Ավե­լի զուսպ էին ՀՅԴ պաշտո­նա­թերթ «Աշխա­տանքի» գնա­հա­տա­կաննե­րը։ Օգոստո­սի 23-ին խմբա­գիր Հմա­յակ Մանուկյա­նը գրում էր, որ առանց ներքին ուժե­րի լարումի, առանց կազմա­կերպչա­կան մեծ ջանքե­րի ամե­րի­կա­ցի գնդա­պե­տի քայլե­րը էական օգուտ չեն կարող տալ։ «Եթե մենք կուզենք չհիասթափվիլ մեր հույսե­րուն մեջ, պարտա­վոր ենք ամե­նեն առաջ մեր սեփա­կան կարո­ղություննե­րը ի հայտ բերել, մեր պետա­կան-վարչա­կան ու զինվո­րա­կան ուժե­րը հասցնել իրենց լրությա­նը: …Հասքե­լի առա­քե­լությունը ահա այս հիմնա­կան սկզբունքին վրա հիմնված է — օգնիր քեզ, որ ես ալ օգնեմ: Հոյա­կապ սկզբունք, որ միայն բնավ հիասթա­փություն չի պատճա­ռեր»։

Հայաստա­նի քաղա­քա­կան կուսակցություննե­րից թերեւս միայն սոցիա­լիստ-հեղա­փո­խա­կաններն էին, որ արտա­քին քաղա­քա­կան այլ կողմնո­րո­շում էին առա­ջարկում։ Խորհրդա­րա­նում կառա­վա­րության ծրագրի քննարկման ժամա­նակ էսէռ Արշամ Խոնդկարյա­նը, անդրա­դառնա­լով Խատիսյա­նի այն մտքին, թե Խաղա­ղության համա­ժո­ղո­վը ձգձգում է հայկա­կան հարցի լուծումը, առա­ջարկում էր առա­վել մեծ ուշադրություն դարձնել Ռուսաստա­նի հետ հարա­բե­րություննե­րին։

«Քանի որ մինչեւ այժմս Ամե­րի­կա չկա, իսկ անգլիա­ցի­ներն էլ չեն ապա­հո­վում մեզ, ուստի մեզ մնում է ավե­լի շուտ առա­վե­լություն տալ Ռուսաստա­նի հովա­նա­վո­րության, քանի որ մեր եւ Ռուսաստա­նի մեջ տնտե­սա­կան շահե­րի ընդհա­նուր նմա­նություն եւ տերի­տո­րիալ անմի­ջա­կա­նություն կա: Հայաստա­նը պետք է դաշնակցա­կան կապե­րով կապվի Ռուսաստա­նի հետ»,- ասում էր Խոնդկարյա­նը:

Հասքե­լի խորհուրդը հայե­րին

Օգոստո­սի 22-ին գնդա­պետ Հասքելն այցե­լում է Հայաստա­նի խորհրդա­րան, որտեղ պատգա­մա­վորնե­րը հոտնկայս եւ բուռն ծափա­հա­րություննե­րով դիմա­վո­րում են նրան։ Ելույթ է ունե­նում նախա­գա­հող Հովսեփ Արղությա­նը՝ ասե­լով, որ գնդա­պե­տը այցե­լել է Հայաստան այն օրե­րին, երբ հայ ժողո­վուրդը «անո­ղորմ թշնա­մու շնորհիվ աղքա­տա­ցել է, զրկվել իր նյութա­կան հարստությունից, ժառանգե­լով տասնյակ հազար որբե­րի, հիվանդնե­րի, հարյուր հազար սովյալնե­րի ծանր հոգա­տա­րությունը»։ Նա ասում է, որ Հայաստա­նը կկա­րո­ղա­նար ինքնուրույն վերա­կանգնել իր ուժե­րը, եթե հարեւան պետություննե­րը, մասնա­վո­րա­պես՝ Թուրքիան, չշա­րունա­կեր հակա­հայկա­կան գործե­լա­կերպը։ Այստեղ Արղությանն ակնարկում էր թաթա­րա­կան ապստամբություննե­րին թուրքա­կան սպա­նե­րի ու գործա­կալնե­րի աջակցությունը, որն այդ օրե­րին դարձել էր Հայաստա­նի Հանրա­պե­տության ամե­նա­մեծ ու ծանր խնդի­րը։ Արղությա­նը կրկնում է կառա­վա­րության ղեկա­վա­րի՝ նախկի­նում ասած այն միտքը, որ դաշնա­կիցնե­րը չեն շտա­պում լուծում տալ Հայաստա­նի խնդրին, ինչի հետեւանքով Թուրքիա­յի հակա­հայկա­կան գործունեությունն ավե­լի ու ավե­լի համարձակ է դառնում։

Գնդա­պետ Հասքելն իր ելույթում առանձնացնում է մի քանի կարեւոր տեղե­կություն, որոնք ավե­լի մեծ հստա­կություն են սփռում նրա գործունեության եւ ամե­րիկյան մանդա­տի հարցում։ Նա հայտնում է, որ Ամե­րի­կա­յի մանդա­տը կարող է կիրառվել միայն Սենա­տի կողմից վավե­րացվե­լուց հետո։ Հասքելն անդրա­դառնում է նաեւ բրի­տա­նա­կան զորքե­րի դուրս բերմա­նը՝ ասե­լով, որ ինքն անձամբ խոսել է Ֆրանսիա­յի վարչա­պետ Կլե­մանսո­յի եւ բրի­տա­նա­կան հրա­մա­նա­տա­րության ներկա­յա­ցուցիչնե­րի հետ եւ խնդրել հետաձգել անգլիա­կան զորքե­րի դուրսբե­րումը։

«Կասկած չկա, որ պետք է զինվո­րա­կան ուժ, դաշնա­կից զորք, ոչ թե Վրաստա­նից կամ Ադրբե­ջա­նից վերցնել այն, ինչ նրանցն է, այլ պահպա­նել այն սահմաննե­րը, որոնք հայտնի են: Ես խնդրել եմ անգլիա­կան ուժե­րին, որ ժամա­նա­կա­վո­րա­պես անգլիա­կան զինվորնե­րը մնան մինչեւ փոխա­րինվե­լը, որպեսզի մանր ազգություննե­րի միջեւ տեղի ունե­ցող մանր ընդհա­րումնե­րը հարթվեն: …Մեծ հույս ունեմ, որ իմ խնդի­րը կհարգվի, իսկ նրանց հեռա­նա­լու դեպքում էլ մեզ մնում է մտա­ծել որեւէ զորքով փոխա­րի­նե­լու նրանց»։

Անդրա­դառնա­լով Ադրբե­ջա­նի գործո­ղություննե­րին՝ Հասքելն ընդունում է, որ նրանք խախտել են անգլիա­կան հրա­մա­նա­տա­րության կարգադրությունը, եւ ինքը Թիֆլի­սում այդ հարցով զրուցե­լու է ադրբե­ջա­նա­կան ներկա­յա­ցուցիչնե­րի հետ։

Ուշագրավ է նաեւ Հասքե­լի խորհուրդը հայե­րին, թե պետք չէ ուշադրություն դարձնել սահմա­նա­յին դեպքե­րին, տարածքա­յին կորուստնե­րին, միեւնույն է, Խաղա­ղության վեհա­ժո­ղո­վի կողմից սահմաննե­րը հստա­կեցնե­լուց հետո դրանք կրկին անցնե­լու են Հայաստա­նին։

Շուտով գնդա­պետ Հասքե­լը սկսում է ակտիվ աշխա­տել, եւ նրա առա­ջին քայլե­րից է լինում Նախի­ջեւա­նում չեզոք գոտու կազմա­կերպումը, որը բաժա­նում էր հայկա­կան եւ թաթա­րա­կան ուժե­րը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ