26.1 C
Yerevan

Բժշկա­կան Ապա­հո­վագրություն՝ Հրեշ Թե Փրկիչ

Հասա­րա­կա­կան քրո­նիկ դժգո­հությունը ոչ թե ավանդա­կան հոռե­տե­սության հետև­անք է, այլ համա­կարգի չաշխա­տե­լու կամ վատ աշխա­տե­լու: Ընդ որում ոչ թե այս կամ այն, այլ համա­կարգ ասվածն ընդհանրա­պես: Որպես սկզբունք և որպես փիլի­սո­փա­յություն:

Արա­յիկ Մկրտումյան

Այս օրե­րին քննարկվում է նաև բժշկա­կան պարտա­դիր պետա­կան ապա­հո­վագրության հարցը: Ամեն ինչ այնքան լղոզված է, որ նույնիսկ չգի­տես, թե այդ բառե­րի հստակ հաջորդա­կա­նությունը: Նախքան այդ բժշկա­կան ապա­հո­վագրության թեմա­յին անցնե­լը հիշենք, որ Հայաստա­նում, անկախ ամեն ինչից, պետությունից իջնող ցանկա­ցած հրա­ման, նախա­ձեռնություն կամ նման մի բան բախվում է հանրա­յին խորը անվստա­հության: Այստեղ ներկա­ներն ու նախկիննե­րը կապ չունեն: Համա­կարգն ինչպես, որ առաջ չէր աշխա­տում, այնպես էլ հիմա, հարցն այն է, որ բժշկա­կան ապա­հո­վագրությունը բավա­կան լուրջ երև­ույթ է ու դրա հետ կապված մարդիկ անհանգստություն և մտա­հո­գություն ունեն:

Ինչպես հիշում ենք Հայաստա­նում տարի­ներ առաջ դժգո­հությամբ և բողոքնե­րով ընդունվեց ավտո­մե­քե­նա­նե­րի ապա­հո­վագրության հարցը: Այն ժամա­նակ ևս մի կողմն ասում էր, որ դա փրկություն է, իսկ մյուս կողմը, որ դա կործա­նիչ քայլ է: Ինչպես տեսնում ենք, որ դեռևս դրախտ ու դժոխքի մասին խոսե­լու առիթ չունենք: Ավտո­մե­քե­նա­նե­րի ապա­հո­վագրության ընդունումից հետո բնա­կա­նա­բար մի շարք առա­վե­լություններ, ինչպես նաև սխալներ ու թերություններ ի հայտ եկան: Ինչ որ բաներ շտկվե­ցին, ինչ որ բաներ ավե­լի վատթար դարձան: Կարծում եմ այդ ամե­նը տրա­մա­բա­նա­կան է: Երբևէ չի եղել ու չի լինի ինչ որ բան, որ սիրեն բոլո­րը, հավա­նեն բոլո­րը: 

Հայաստա­նում նույն կերպ տուրուդմբոց բարձրա­ցավ և՛ սահմա­նադրության փոփո­խության հարցով(եթե չեմ սխալվում, արդեն չորրորդ անգամ) և տխրահռչակ «այո» ու «ոչի», և՛ մեքե­նա­ներ պահո­վագրության, և՛ երթուղա­յիննե­րի գնի թանկացման, և՛ էլեկտրաէ­ներգիա­յի թանկացման ժամա­նակ, և՛…այլն: Այսինքն ինչպես միշտ: Իհարկե պետք է նշել, որ հասա­րա­կա­կան քրո­նիկ դժգո­հությունը ոչ թե ավանդա­կան հոռե­տե­սության հետև­անք է, այլ համա­կարգի չաշխա­տե­լու կամ վատ աշխա­տե­լու: Ընդ որում ոչ թե այս կամ այն, այլ համա­կարգ ասվածն ընդհանրա­պես: Որպես սկզբունք և որպես փիլի­սո­փա­յություն:

Ինչ վերա­բե­րում է բժշկա­կան ապա­հո­վագրությա­նը, ապա օրեր առաջ առողջա­պա­հության նախա­րար Անա­հիտ Ավա­նեսյա­նը ֆեյսբուքյան հարց ու պատասխա­նի ժամա­նակ ընդհա­նուր գծե­րով ներկա­յացրել էր այդ նախա­գի­ծը և պատասխա­նել մի շարք հարցե­րի: Առա­ջին հայացքից ամեն ինչ կարծես, թե կարգին է: Մարդիկ այլևս ստիպված չեն լինի իրենց գրպա­նից ամբողջա­կան վճա­րումներ կատա­րել բժշկա­կան մի շարք հետա­զո­տություննե­րի և բուժումնե­րի համար: Քաղա­քա­ցին ավե­լի համա­կարգված կվճա­րի ապա­հո­վագրությա­նը, այս պահին նախա­տեսվում է ամսա­կան կտրվածքով մոտ 18 հազար դրամ: Վճա­րումը կլի­նի ամսա­կան թե տարե­կան կտրվածքով, հետո կերևա: Այսինքն մարդը կվճա­րի մի որոշ մասը, իսկ պետությունը մեծ չափով կփոխհա­տուցի նրա հետա­զո­տության և բուժման համար: Նախա­րար Ավա­նեսյա­նը նաև ներկա­յացրեց, թե ինչ է նախա­տեսվում պետպատվե­րից օգտվող քաղա­քա­ցի­նե­րի, միջի­նից բարձր ու ցածր աշխա­տա­վարձ ունե­ցողնե­րի, գործա­զուրկնե­րի, տարբեր սոցիա­լա­կան փաթեթնե­րից օգտվող մարդկանց համար: 

Անդրա­դարձ եղավ նաև ռիսկե­րին: Նախա­րա­րը հավաստիացրեց, որ աշխա­տում է մեծ և պրոֆե­սիո­նալ թիմ, որը հաշվի առնում առկա և սպասվող բոլոր ռիսկե­րը և ձգտում են այնպես անել, որ Հայաստա­նում առողջա­պա­հա­կան համա­կարգը սկսի աշխա­տել ավե­լի ինտենսիվ, ավե­լի կանո­նա­կարգված ու համա­կարգված: Առայժմ ապա­հո­վագրությունը կամա­վոր է, այս տարի նախա­տեսվում է ավարտել կազմա­կերպչա­կան և օրենսդրա­կան հարցե­րը, իսկ 2024-ից ներդնել համա­կարգը, որը պարտա­դիր կդառնա 2027-ից:

Նախա­րա­րը նաև նշել է, որ այս կերպ հնա­րա­վոր է կանո­նա­կարգել և՛ բուժանձնա­կազմի աշխա­տա­վարձե­րը, և՛ զերծ մնալ կամա­յա­կա­նություննե­րից, ինչպես նաև քաղա­քա­ցի­նե­րը հնա­րա­վո­րություն կունե­նան իրենց առողջությա­նը հետև­ել պատշաճ կարգով, այլ ոչ թե դանա­կը ոսկո­րին հասնե­լուց հետո:

Եվ այսպես, կարծես, թե վատ չի հնչում, մանա­վանդ, որ Հայաստա­նում այսպես, թե այնպես մարդիկ մեծ գումարներ են ծախսում  հիվանդա­նոցնե­րում, շատե­րը աղքա­տա­նում են բժշկի գնա­լուց, շատե­րը պարզա­պես հնա­րա­վո­րություն չունեն օգտվե­լու հետա­զո­տություննե­րից և այլն: Այսինքն այս համա­կարգի ներդնումը կարող է առողջա­պա­հա­կան համա­կարգի շատ ու շատ բացեր շտկել և միա­ժա­մա­նակ ավե­լի լավացնել կառա­վա­րումն ու կառա­վարման մոտե­ցումնե­րը:

Բայց ինչպես հայտնի է մեդա­լը երկու կողմ ունի և պետք է լսել նաև հակա­դիր կարծիքնե­րը: «Ամե­րիա» կառա­վարման խորհրդատվա­կան ծառա­յության ղեկա­վար Տիգրան Ջրբաշյա­նը իր ֆեյսբուքյան էջում խիստ բացա­սա­կան էր գնա­հա­տել այդ ապա­հո­վագրությունը և նաև հարցազրույց տվել Civilnet-ին:

Տիգրան Ջրբաշյանն ընդհա­նուր առմամբ ասաց, որ այդ ապա­հո­վագրությունը ոչ միայն հարցեր չի լուծե­լու, այլև նոր խնդիրներ է առաջ բերե­լու: Առանց այն էլ շատ վատ կառա­վարվող առողջա­պա­հա­կան համա­կարգը ենթարկվում է նոր սթրե­սի, ապա­հո­վագրության գումա­րը ևս մեկ հարկա­տե­սակ է դառնում քաղա­քա­ցի­նե­րի համար, իսկ վատ աշխա­տող համա­կարգի պայմաննե­րում բժշկա­կան պարտա­դիր ապա­հո­վագրությունը հրեշ է դառնա­լու, որը միայն թեժացնե­լու է համա­կարգա­յին խնդիրնե­րը:

Տիգրան Ջրբաշյա­նը մի շարք թվե­րով համե­մա­տա­կան անցկացրեց 2000-ականնե­րի և ներկա­յիս Հայաստաննե­րի մեջ, ինչպես նաև ՀՀ առողջա­պա­հա­կան համա­կարգի որոշ ցուցա­նիշներ համե­մա­տեց տարբեր երկրնե­րի ցուցա­նիշնե­րի հետ: Օրի­նա­կի համար նա նշեց, որ Հայաստա­նում ավե­լի շատ գումար է ծախսվում առողջա­պա­հության վրա, քան օրի­նակ Իսրա­յե­լում, Հունաստա­նում, Շվե­դիա­յում և այլուր(ամեն երկիր իր ՀՆԱ‑ի չափե­րով, Հայաստա­նում այդ թիվը կազմում է մոտ 18 տոկոս): Հայաստա­նը նաև առա­ջա­տար է բուժանձնա­կազմ և հիվանդա­նո­ցա­յին մահճա­կալներ ունե­նա­լու թվով: Բայց Հայաստա­նը նաև առա­ջա­տար է ոչ վարա­կիչ հիվանդություննե­րից մահա­ցության թվով: Ինչպես նաև անո­րա­կությամբ և այլն: Հայաստանն ավե­լի շատ գումար է ծախսում ՄՌՏ հետա­զո­տություննե­րի վրա(Մագնիսա-ռեզոնանսային Շերտագրություն), բայց հիվա­նություննե­րը գլուխ են բարձրացնում, ընդ որում բնակչության համե­մա­տա­կան հաշվով Հայաստա­նը առա­ջա­տար է նաև տարբեր հիվանդություննե­րի մահա­ցության ցուցա­նի­շով: 2000-ականնե­րին միջին հաշվով ամեն քաղա­քա­ցու հաշվարկով ծախսվում էր մոտ 20 ԱՄՆ դոլար, իսկ հիմա 500-ից ավել: Վրաստա­նը օրի­նակ շատ ավե­լի քիչ է ծախսում, 200-ից ավել: Բայց, լինե­լով շատ գումար հատկացնող, շատ բժիշկներ ունե­ցող, շատ մահճա­կալներ ունե­ցող համա­կարգ, մեր առողջա­պա­հությունը շարունա­կում է լինել անո­րակ ու թանկ:

Ստացվում է մի իրա­վի­ճակ, երբ մենք առա­ջա­տար ենք հատկա­ցումնե­րի հաշվով և երրորդ կարգի ենք արդյունքնե­րի առումով:

Տիգրան Ջրբաշյա­նը նշեց, որ առողջա­պա­հության ապա­հո­վագրության միտքն  ինքնին դրա­կան բան է, աշխարհի շատ երկրնե­րում կա բժշկա­կան ապա­հո­վագրություն, բայց Հայաստա­նում, այն էլ այս վիճա­կում գտնվող համա­կարգը ավե­լի է բարդա­նա­լու ու անարդյունա­վետ աշխա­տե­լու: Սա նշա­նա­կում է մութ սենյա­կում սև կատու փնտրել: Մենք կառա­վարման ու բաշխման առումով մեծ խնդիրներ ունենք: Մեծ վտանգ կա և՛ խոշոր կոռուպցիոն ռիսկե­րի, և՛ խնա­մի-ծանոթ-բարե­կամ ձևա­չա­փով խախտումնե­րի, ներքին պայմա­նա­վորվա­ծությամբ հովա­նա­վորչության աճի: Կստիացվի մի իրա­վի­ճակ, որը ձեռնտու կլի­նի բոլո­րին, բացի քաղա­քա­ցուց, որը գումար կվճա­րի, բայց ոչինչ չի ստա­նա: Ջրբաշյա­նը նաև համե­մա­տա­կան անցկացրեց ավտո­մե­քե­նա­նե­րի ապա­հո­վագրության հետ և նշեց մի շարք մանրա­մասներ ու ռիսկե­րի գնա­հատման մեխա­նիզմներ:

Եվ ասյպես ի՞նչ սպա­սել այս ամե­նից: Պարտա­դիր առողջա­պա­հա­կան համա­կարգը կգա փրկելո՞ւ հայկա­կան առողջա­պա­հա­կան համա­կարգը, թե հերթա­կան փորձանքը կդառնա: Մեդա­լի ո՞ր կողմը կժանգո­տի այս անգամ: 

Առա­վել մանրա­մասն՝

Առողջա­պա­հության նախա­րա­րի ֆեյսբուքյան հարցազրույցը՝

Facebook.com

Տիգրան Ջրբաշյա­նի հարցազրույցը Civilnet-ին՝

Առնչվող Հոդվածներ