26.1 C
Yerevan

Հանրա­պե­տություն

Իր նամա­կում Գողթնի կոմի­սար Մելիք-Մուսյա­նը գրում էր, որ նույնիսկ փոքրա­թիվ զինվո­րա­կան օգնությունը կփրկի շրջա­նը. «Գողթնը կմեռնի հերո­սի մահով, սակայն, թո՛ղ ամբողջ աշխարհը իմա­նա, որ այս անգամ մեզ մահվան դուռը հասցնո­ղը Երեւա­նի մեր կառա­վա­րությունն է։ Փրկված է Գողթնը, եթե մոտ օրե­րում 400 սրտա­ցավ զինվոր մեզ օգնության հասնի։

1919թ. հուլի­սի վերջին Նախի­ջեւանն ու Շարուրը գրա­վե­լուց հետո թաթա­րա­կան հարձակման հաջորդ ուղղությունը Գողթնն էր։

Գավառն ուներ ռազմա­վա­րա­կան մեծ նշա­նա­կություն՝ Գողթնն ու Մեղրին փակում էին Ադրբե­ջա­նը եւ Նախի­ջեւա­նը միացնող ճանա­պարհը։ Ապստամբությա­նը նախորդած շրջա­նում թաթարնե­րը Նախի­ջեւա­նին զինամթերք ու դրամ էին ուղարկում Պարսկաստա­նով, ուստի հասկա­նա­լի էր, որ թաթարնե­րը փորձե­լու էին ամեն գնով վերացնել «հայկա­կան սեպը»։

Թեեւ Գողթնի կոմի­սար Աշոտ Մելիք-Մուսյա­նի ջանքե­րով գարնանն ինքնա­պաշտպա­նության ամրապնդման որոշ քայլեր ձեռնարկվել էին, սակայն իրադրությունը գավա­ռում տագնա­պա­լի էր։ Ապրի­լի վերջին Հայաստա­նի կառա­վա­րության որոշմամբ Նախի­ջեւա­նը բաժանվել էր երեք գավա­ռի. Գողթա­նը՝ Ագուլիս, Նախի­ջեւա­նը՝ քաղաք Նախի­ջեւան, եւ Շարուրը՝ Բաշ-Նորա­շեն կենտրոննե­րով։ Մայի­սի վերջին Մելիք-Մուսյա­նը Օրդուբա­դի թաթարնե­րից պահանջել էր հպա­տակվել եւ ընդունել Հայաստա­նի իշխա­նությունը, ինչը նրանք մերժել էին։

Հունի­սի կեսե­րին Օրդուբադ է հասնում Ադրբե­ջա­նից ուղարկված 50-հոգա­նոց հեծյալ ջոկա­տը, որը նաեւ մի քանի միլիոն գումար էր բերել ապստամբություն կազմա­կերպե­լու նպա­տա­կով։ Հայկա­կան բնակչությունն Օրդուբա­դից նահանջել էր եւ հաստատվել Ագուլի­սում։

Գողթան գավա­ռի գյուղե­րի վրա հարձա­կումը թաթարնե­րը սկսում են հուլի­սի վերջին։ Գողթա­նի փրկության կոմի­տեն, դիմե­լով ամե­րիկյան գլխա­վոր կոմի­սա­րին, գրում էր, որ Նախի­ջեւա­նի շրջա­նի արեւելյան հատվա­ծը՝ Ագուլիսն ու Օրդուբա­դը, վերածվել են սպա­նության, տանջանքնե­րի ու թալա­նի թատե­րա­բե­մի։ «Օգտվե­լով անգլիա­ցի­նե­րի հեռա­նա­լուց հետո ստեղծված բարենպաստ դրությունից՝ թուրք-թաթա­րա­կան բանդա­նե­րը, համա­ձայն նախա­պես մշակված ծրագրի, գրա­վել են Գողթա­նից Զանգե­զուր տանող լեռնա­յին անցումնե­րը՝ փախստա­կաննե­րին զրկե­լով փրկության միակ ճանա­պարհից։ Գրա­վե­լով Նախի­ջեւան քաղա­քը՝ թուրքերն իրենց հորդա­նե­րով շարժվե­ցին դեպի Գողթան՝ ոչնչացնե­լով հայկա­կան բնա­կա­վայրե­րը։ Գողթա­նի սահմա­նին արյունա­լի մարտեր ծավալվե­ցին, եւ եռօրյա մարտե­րից հետո հայե­րի դիմադրությունը կոտրվեց. ավերվե­ցին Ջիակ, Շորոտ եւ Փռա­դաշտ գյուղե­րը» (Բանբեր Հայաստա­նի արխիվնե­րի, 1993թ., թիվ 1–2, էջ 184–185)։

Հայկա­կան ուժե­րը օգոստո­սի 6‑ին Փռա­դաշտից նահանջե­լուց հետո ոչնչացնում են թաթա­րա­կան Բիլավ, Բեհրութ գյուղե­րը, սակայն Ագուլի­սի հետ կապը կտրված էր։

«Դրությունը աննկա­րագրե­լիո­րեն ծանր է. սով է, ռազմամթերքի եւ հաղորդակցության ուղի­նե­րի բացա­կա­յությունն անե­լա­նե­լի դրություն է ստեղծել. տեղա­հա­նությամբ փրկվել հնա­րա­վոր չէ, քանի որ բոլոր ճանա­պարհնե­րը թաթարնե­րի ձեռքին են։ Անհամբեր սպա­սում ենք ձեր պատասխա­նին, մեր օրե­րը հաշված են, 10–15 օրից ավե­լի դիմադրել հնա­րա­վոր չէ։ Մեզ ճշգրիտ հանձնա­րա­րա­կաններ տվեք եւ շտա­պեք փրկել Գողթնը»,- այսպի­սի հուսա­հատ նամակ էր ուղարկել Հայաստա­նի կառա­վա­րությա­նը կոմի­սար Մելիք-Մուսյա­նը։

Օգոստո­սի 6‑ին՝ մոտ տասնօրյա դիմադրությունից հետո, ընկնում է Տանա­կերտը։ Գյուղի գրա­վումից հետո գրե­թե անհնար է դառնում պաշտպա­նել Ագուլի­սը, որը ստիպված ընդունում է թաթա­րա­կան իշխա­նությունը։ Որոշ ժամա­նակ անց թաթա­րա­կան ճնշմա­նը չդի­մա­նա­լով՝ Պարսկաստան է հեռա­նում նաեւ Ջուղա­յի բնակչությունը։

«Ժողո­վուրդ», Կ.Պոլիս, 7 սեպտեմբե­րի, 1919թ., թիվ 34

«Պարսկա­կան Ջուլֆա­յի նահանգա­պե­տը Վոսուկ-էլ-Մեմա­լի­քը ղրկեր է հետեւյալ հեռա­գի­րը պարսկա­կան սահմա­նի վերջին անցքե­րու մասին: «Երեկ երե­կո­յան մինչեւ լույս ռուսա­կան Ջուլֆա­յի կողմե հրա­ցա­նա­յին ու գնդա­ցի­րա­յին սաստիկ հրա­ցա­նաձգություն կլսվեր: Առա­վո­տուն հասկցվե­ցավ, որ մահմե­դա­կաննե­րը հարձա­կեր են հայե­րու խրամնե­րու վրա եւ ստի­պեր են զանոնք նահանջել: Հայե­րու քաշվե­լեն հետո մահմե­դա­կաննե­րը ուզե­լով կտրել անոնց թիկունքի ճամփան՝ կրակ են բացեր: Հայե­րը, հավաքվե­լով Պարսկաստա­նի սահմա­նագլխին վրա, կհանձնեն իրենց զենքե­րը: Այսօր հասան 700 փախստա­կաններ, հանձնե­ցին իրենց զենքե­րը եւ ղրկվե­ցան Սաբաբ»:

Նժդե­հը

Օգոստո­սի սկզբին ադրբե­ջա­նա­կան զորախմբե­րը սկսում են աստի­ճա­նա­բար գրո­հել նաեւ Զանգե­զուրի առանձին բնա­կա­վայրե­րը. հարձակման հիմնա­կան ուղղություննե­րը Սիսիա­նի սահմա­նա­մերձ հայկա­կան գյուղերն էին։ Օգոստո­սի 6‑ին Մուխուրթուրյան գյուղի հայե­րը հետ են մղում քրդե­րի հարձա­կումը։ Օգոստո­սի 7‑ին եւ 11-ին համառ մարտեր են տեղի ունե­նում Իշխա­նա­սա­րի եւ Նորս գյուղի մոտա­կայքում։ Թաթարնե­րը գրա­վում են Գյո­մուր, Նորս, Գժա­ձոր հայկա­կան գյուղե­րը, որոնց բնա­կիչնե­րի մի մասն ապաստան է գտնում Գողթնում։ Օգոստո­սի 15-ին թաթարնե­րը հարձակվում են Գորի­սի Խնա­ծախ եւ Կապա­նի Զեյվա, Մողես գյուղե­րի վրա։ Չնա­յած դիմադրությա­նը՝ հայկա­կան ուժե­րի սպա­ռա­զի­նությունը խիստ սակավ էր, սահմա­նա­յին շրջաննե­րը կտրված էին կենտրո­նա­կան իշխա­նությունից եւ անհրա­ժեշտ ռազմա­կան մատա­կա­րա­րումնե­րը գրե­թե բացա­կա­յում էին, իսկ գյուղե­րի պաշտպա­նության հիմնա­կան ծանրությունը տեղի բնակչության ուսե­րին էր։

Իր նամա­կում Գողթնի կոմի­սար Մելիք-Մուսյա­նը գրում էր, որ նույնիսկ փոքրա­թիվ զինվո­րա­կան օգնությունը կփրկի շրջա­նը. «Գողթնը կմեռնի հերո­սի մահով, սակայն, թո՛ղ ամբողջ աշխարհը իմա­նա, որ այս անգամ մեզ մահվան դուռը հասցնո­ղը Երեւա­նի մեր կառա­վա­րությունն է։ Փրկված է Գողթնը, եթե մոտ օրե­րում 400 սրտա­ցավ զինվոր մեզ օգնության հասնի»։

Սակայն Հայաստա­նի Հանրա­պե­տությունը չէր կարո­ղա­նում օգնություն ուղարկել։ Սիմոն Վրացյանն իր հուշե­րում այսպես է նկա­րագրում իրա­վի­ճա­կը. «Հուսա­հատ ճիչ էր սա։ Գողթնում չգի­տեին, որ Երեւա­նը ինքն էլ օրհա­սա­կան ժամեր էր ապրում եւ նույնիսկ ճչա­լով՝ օգնություն սպա­սում արտա­քին աշխարհից»։

Հայաստա­նի կառա­վա­րությունը, այնուա­մե­նայնիվ, Գողթնի պաշտպա­նության համար որոշ քայլեր ձեռնարկում է. օգոստո­սի սկզբին Գարե­գին Նժդե­հին 180-հոգա­նոց ջոկա­տով ուղարկում են Զանգե­զուր։ Գորի­սում Նժդե­հը հանդի­պում է Զանգե­զուրում Հայաստա­նի Հանրա­պե­տության ներկա­յա­ցուցիչ Արսեն Շահմազյա­նին, որը նրան առա­ջարկում է կազմա­կերպել Զանգե­զուրի հարավ-արեւելյան շրջաննե­րի պաշտպա­նությունը։ Այդ շրջաննե­րը կոչվում են Կապարգողթ՝ Կապան, Արեւիք (Մեղրի) եւ Գողթն անուննե­րի հապա­վումից։

«10 օգոստո­սի, 1919թ.
Ղափա­նի հանքեր

1. Այսօրվա­նից ստանձնում եմ Ղափան-Գենվազ-Գողթա­նի միացյալ ուժե­րի հրա­մա­նա­տա­րությունը։ Ընդսմին հրա­մա­յում եմ բոլոր պաշտո­նա­կան գործե­րով դիմել ինձ։
2. Զորա­մա­սե­րին՝ շտա­բը գտնվում է Հանքե­րում, ուր բոլոր ռազմաշրջաննե­րի պետե­րը պետք է ուղարկեն իրենց հաղորդագրություննե­րը։
3. Ոչ ուշ, քան ամսույս 12‑ի ժամը 16‑ը տեղե­կացնել զինվորնե­րի հրա­ցաննե­րի ինչ սիստե­մի լինե­լու, փամփուշտնե­րի քանա­կի մասին։

Ղափան-Գենվազ-Գողթան միացյալ ռազմա­կան ուժե­րի հրա­մա­նա­տար Նժդեհ»։

Ստանձնե­լով ընդհա­նուր հրա­մա­նա­տա­րությունը՝ Նժդե­հը երկրա­մա­սը բաժա­նում է ռազմա­կան երեք շրջա­նի՝ Կապա­նի, Գողթա­նի եւ Գենվա­զի, որտեղ սկսում են պաշտպա­նա­կան պատրաստություններ տեսնել։

Գողթա­նի հայության համա­գումա­րը

Օգոստո­սի 25-ին Ռամիս գյուղում գումարվում է Գողթա­նի հայության 5‑րդ համա­գումա­րը, որը պետք է քններ ստեղծված դրությունը եւ որո­շեր հետա­գա անե­լիքնե­րը։ Համա­գումա­րին մասնակցում էին 14 գյուղի շուրջ 40 ներկա­յա­ցուցիչ։ Պատգա­մա­վորնե­րը նախ քննարկում են գավա­ռում ստեղծված դրությունը եւ արձա­նագրում, որ Գողթանն ամբողջությամբ կտրված է հայկա­կան մյուս բնա­կա­վայրե­րից՝ «Գենվա­զի եւ Օրդուբա­դի ճանա­պարհնե­րը բռնված են թուրքե­րով, իսկ Նախի­ջեւա­նի մասին խոսք լինել չի կարող»։ Համա­գումա­րի արձա­նագրությունից հայտնի է դառնում, որ միայն Տանա­կերտում հայե­րը տվել էին 82 զոհ։ Գյուղի գրա­վումից հետո փախուստի դիմած բնա­կիչնե­րը ծայրա­հեղ աղքա­տության պայմաննե­րում հաստատվել էին Ռամիս գյուղում։ Ֆիզի­կա­կան անվտանգությունից բացի ծանր էր նաեւ տնտե­սա­կան դրությունը. ռազմա­կան գործո­ղություննե­րի եւ արտա­գաղթի հետեւանքով ոչնչացվել էին ցանքսե­րը։

«Ալա­հի եւ Նասրվազ գյուղե­րը վերջին կռիվնե­րին մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնե­լու պատճա­ռով տնտե­սա­պես բոլո­րո­վին քայքայվե­ցին։ …Գողթա­նի չորս գյուղե­րը՝ Ռամիս, Ցղնա, Փառա­կա եւ Բիստ, այս տարվա բերքից կարող են ստա­նալ ցորեն՝ 2000 փութ, գարի՝ 2000 փութ եւ կորեկ՝ 3000 փութ։ Այսինքն՝ Գողթա­նի ամբողջ գաղթա­կա­նության եւ անշարժ ժողովրդի մաքսի­մում 2 ամսվա պաշար՝ հաշվե­լով շնչի 1 ֆունտ» (Արգամ Այվազյան, Նախի­ջեւա­նը 1905թ. եւ 1918–1919թթ. կրա­կե շղթա­յի գոյա­մարտե­րում, Երեւան, 2005թ.)։

Գողթա­նի հայության համա­գումա­րը առկա բոլոր խնդիրներն ամփո­փում է Հայաստա­նի Հանրա­պե­տության կառա­վա­րությանն ուղղված հատուկ գրության մեջ, որտեղ գավա­ռում ստեղծված իրա­վի­ճա­կի հիմնա­կան մեղա­վո­րը համարվում էր կառա­վա­րությունը։ Պատգա­մա­վորնե­րը փաստում էին, որ այն վերին աստի­ճա­նի անհե­ռա­տես է եղել Գողթա­նի հարցում եւ «ներկա կրի­տի­կա­կան դրության ամբողջ պատասխա­նատվությունը Գողթա­նի համա­գումա­րը բարդում է Հայաստա­նի կառա­վա­րության վրա»։

«Կառա­վա­րությունը չկա­րո­ղա­ցավ պատկե­րացնել Գողթա­նի իսկա­կան դրությունը, նրա ռազմա­կան կարո­ղությունը եւ այն ժամա­նակ, երբ Գողթա­նին անհրա­ժեշտ էր մատա­կա­րա­րել եւ ապա­հո­վել վերոնշյալ պաշարնե­րով, նա մեզա­նից 100 հազար փամփուշտի պահանջ էր դնում եւ փորձ անում թնդա­նոթնե­րը եւ պուլեմյոտնե­րը փոխադրել Ագուլի­սի նման անա­պա­հով մի վայր։

…Այն ժամա­նակ, երբ Օրդուբա­դի իրա­կան տերը դառնա­լու եւ Գենվա­զի հետ ընդմիշտ կապվե­լու համար անհրա­ժեշտ էր 200–300 ուժով գրա­վել Սեա­րու պոստը, կառա­վա­րությունը հրա­ման է արձա­կում «ոչ մի դեպքում Օրդուբադ ուժ չուղարկել»,- գրված էր փաստաթղթում։

Վերջում համա­գումա­րը որո­շում է, որ եթե անհրա­ժեշտ քայլեր չձեռնարկվեն Գողթա­նի պաշտպա­նության համար, ապա մինչեւ հոկտեմբեր դիմադրե­լուց հետո գավա­ռի ողջ բնակչությունը գաղթե­լու է Գենվազ։ Համա­գումա­րը լիա­զո­րում է գավա­ռի միլպետ Մովսես Գյուլնա­զարյա­նին գրությունը հասցնել Հայաստա­նի կառա­վա­րությա­նը։

Կառա­վա­րության գրությունը

Որքան էլ Գողթա­նի բնա­կիչնե­րի վրդովմունքն ու զայրույթը լինեին արդա­րա­ցի, պետք է հաշվի առնել, որ Հայաստա­նի Հանրա­պե­տությունը 1919թ. օգոստո­սի վերջին իսկա­պես հնա­րա­վո­րություն չուներ Գողթա­նին ռազմա­կան օգնություն ցուցա­բե­րե­լու։ Թաթա­րա­կան ապստամբնե­րը Երեւա­նից մի քանի կիլո­մետր հեռա­վո­րության վրա էին եւ իրա­կան սպառնա­լիք էին մայրա­քա­ղա­քին։ Ռազմա­կան գործո­ղություննե­րը հյուծում էին հայկա­կան բանա­կը, իսկ համալրումը եւ սպա­ռա­զի­նության ձեռքբե­րումը մեծ դժվա­րությամբ էր իրա­կա­նացվում։ Վճռո­րոշ նշա­նա­կություն ուներ նաեւ այն փաստը, որ Հայաստա­նի տարբեր շրջաննե­րի միջեւ սեպի պես խրված թաթա­րա­կան բնա­կա­վայրե­րը փակում էին ճանա­պարհնե­րը եւ հաղորդակցությունը դարձնում անհնար։ Յուրա­քանչյուր ճանա­պարհ անցա­նե­լի էր դառնում զենքի ուժով եւ բազմա­թիվ զոհե­րով։

1919թ. օգոստո­սին Գարե­գին Նժդե­հը ստա­նում է Հայաստա­նի կառա­վա­րության գրությունը, որտեղ ասվում էր, որ կառա­վա­րությունն ի վիճա­կի չէ օգնություն ուղարկել Գողթան։ Ինքնա­պաշտպա­նության անհնա­րի­նության դեպքում առա­ջարկվում էր բնակչությա­նը տեղա­փո­խել Գենվազ։ Նժդե­հը որո­շում է գաղտնի պահել տեղե­կությունը, թույլ չտալ Գողթա­նի դատարկումը եւ ձեռնա­մուխ լինել համառ պաշտպա­նությա­նը։

***

Հեղի­նակ՝ Միքա­յել Յալա­նուզյան

Ձեւա­վո­րումը՝ Աննա Աբրա­համյա­նի, Թամար Դանիելյա­նի

Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Առնչվող Հոդվածներ