26.1 C
Yerevan

Հայ Ինքնության Վերաի­մաստա­վո­րումը

Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ որ ապա­գայ հայ կեանքի ամե­նա­մեծ ու ամե­նա­յուսա­լի աշխա­տանքնե­րէն մէկը կրնայ դառնալ անի­կա:

Էլի­նա Միրզո­յան

Ազգա­յին ինքնության տեսա­կան քննության փորձը «Ակօս» երկլե­զու շաբա­թա­թերթում Հրանտ Դինքի խմբագրա­պե­տության տարի­նե­րին (1996–2007 ԹԹ.)

Թուրքա­գետ, բանա­սի­րա­կան գիտություննե­րի թեկնա­ծու

«Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլի­նի ոչ թե զենքի միջո­ցով, այլ ինքնության խնդրի»:

Հրանտ Դինք 

Արդեն տևա­կան ժամա­նակ է, ինչ Թուրքիա­յում թե՛ հասա­րա­կա­կան և թե՛ քաղա­քա­կան ասպա­րեզնե­րում առաջնա­յին խնդիրնե­րից է դարձել ինքնության հարցը: Դարեր շարունակ Օսմանյան կայսրությունում և Թուրքիա­յի Հանրա­պե­տությունում գործադրված պետա­կան ձուլման քաղա­քա­կա­նության հետև­անքով այսօր այնտեղ գոյություն ունի մեծ մասամբ խառնա­ծին մի հասա­րա­կություն, որի տարբեր շերտե­րում ինքնության խնդի­րը դրսև­որվում է տարբեր մոտե­ցումնե­րով և ծայրա­հեղ ուժգնությամբ: Այս առումով ուշագրավ է Հրանտ Դինքի‘ Թուրքիա­յում ինքնության խնդրի ծավալման և հավա­նա­կան հանգուցա­լուծման վերա­բերյալ արտա­հայտած հետևյալ կարծի­քը. «Եթե մի օր Թուրքիան քանդվի, ապա դա կլի­նի ոչ թե զենքի միջո­ցով, այլ ինքնության խնդրի»[1]։ Ինքնության խնդի­րը վերա­բե­րում է նաև Թուրքիա­յի հայությա­նը, որի հանդեպ ձուլման քաղա­քա­կա­նությունը առա­վել դաժա­նո­րեն է դրսև­որվել:

Իսկ ե՞րբ է բարձրա­նում ինքնության հարցը: Այս առնչությամբ տեղին է հղել ֆրանսա­հայ գրող և քննա­դատ Գրի­գոր Պլտյա­նին. «Ինքնութիւնը հարցաքննել, զայն արդէն կորսնցնել է, սակայն զայն հարցադրել կը նշա­նա­կէ տակաւին կառչիլ անոր, թէ ոչ արդէն շատոնց կը դադրինք հարցադրե­լէ: Այլ խօսքով՝ ինքնութեան մասին խօսքը կու գայ կորուստէ մը, առանց որ այդ կորուստը կորսուած ըլլայ բոլո­րո­վին»[2]:

Յուրա­քանչյուր հայկա­կան համայնք ենթա­կա է տեղա­կան հայա­կուլ պայմաննե­րին, ինչի դեպքում վտանգվում է ազգա­յին ինքնությունը, իսկ ինքնության գաղա­փա­րը այս պարա­գա­յում ստա­նում է ծայրա­հեղ կարև­որ նշա­նա­կություն. հատկա­պես Թուրքիա­յում հայ ազգա­յին ինքնության բնա­տի­պը կորցնե­լու վտանգը մշտա­պես եղել է շատ մեծ: Ուստի տարբեր լծակնե­րի և հարթակնե­րի բացա­կա­յության պարա­գա­յում պոլսա­հայ մամուլին վերա­պահվում է բացա­ռիկ դեր՝ զորա­վիգ լինե­լու հայկա­կան ինքնության պահպանմա­նը կամ վերագտնումին. այն դառնում է հասա­րա­կա­կան կյանքի կազմա­կերպման այն ասպա­րե­զը, ուր կենտրո­նա­նում են հայ մտա­վոր-հասա­րա­կա­կան ուժե­րը:

Բարդ ու հակա­սա­կան որո­նումնե­րի պայմաննե­րում «Ակօս» շաբա­թա­թերթը նորո­վի է գնա­հա­տում ինքնության հետ կապված խրթին և բազմաո­լորտ հարցը: Հայ ինքնության գիտակցման և որակնե­րի պահպանման գործում պարբե­րա­թերթն առա­ջին իսկ համա­րից նպա­տա­կա­յին ու հետև­ո­ղա­կան ուղե­գիծ է որդեգրում և իբրև չափա­նիշ ընտրում է ազգա­յին ինքնության վերագտնումի և վերարժև­որման, ինքնա­ճա­նաչման ու ինքնա­պաշտպա­նության սկզբունքնե­րը, որոնք, կարե­լի է ասել, հիմք են դնում մի շարժման, որի սահմաննե­րը այնուհետև խորացնում են և ընդարձա­կում:

Այդ առումով «Ակօս»-ի առա­ջին «հռչա­կա­գի­րը» թեև ընդհանրացնող կողմեր ուներ, սակայն պարունա­կում էր այն հիմնա­կան սկզբունքնե­րը, որոնց վրա խոյա­նա­լու էր նրա հետա­գա գործունեությունը. «Լոյս կը տեսնենք, որպէսզի մենք մեզ անսխալ ծանօ­թացնենք… Ըսել կ’ուզենք, որ մենք ձեզմէ տարբե­րութիւն չունինք, մենք ալ ձեզ նման մարդիկ ենք, կ’ապրինք ձեր պայքա­րին մէջ, ձեր ցաւերն ու հարցերն են, կը խնդանք՝ երբ դուք կը խնդաք, կը յուզուիք, ձեզմէ տարբեր չենք: Միակ տարբե­րութիւնը որ կայ, մեր եկե­ղե­ցին է ու մեր լեզուն: Այդ պատճա­ռաւ ալ, մեզ իրարմէ տարբեր ցոյց տուողնե­րուն ծուղա­կը մի՛ իյնաք: Այս թերթը յարձա­կե­լու համար, կամ ալ կարգ մը իրաւունքներ պահանջե­լու համար չէ որ լոյս կը տեսնէ: Այս լրա­գի­րը պարզա­պէս իր ինքնութիւնը, ինքզինք պաշտպա­նե­լու համար է որ լոյս կը տեսնէ»[3]:

Հայ ազգա­յին ինքնության բարդ խնդիրնե­րի նկատմամբ շաբա­թա­թերթը նախընտրում է հեղա­փո­խա­կան մոտե­ցում, որի մասին Հ. Դինքը գրում է. «Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախա­դա­սութիննե­րու»[4]: Այդ փնտրտուքի մեջ կարև­որ տեղ էր հատկացվե­լու պատմա­կան փաստե­րի անկողմնա­կալ և խորքա­յին ներկա­յացմա­նը, որը Թուրքիա­յի պարա­գա­յում ձեռք էր բերում անա­սե­լի նշա­նա­կություն, քանի որ պետության կողմից իրա­կա­նացվող ազգա­յին քաղա­քա­կա­նությունն արդա­րացնե­լու նպա­տա­կով թուրքա­կան պատմագրությունը տասնամյակներ շարունակ իր հասա­րա­կությանն է ներկա­յացրել կեղծ, պատմա­կան անցյա­լը խեղաթյուրող տեղե­կություններ: Ընտրե­լով պատմության «հիշո­ղությունն» արթնացնե­լու ուղին՝ Հ. Դինքը «Մենք մոռնա­լու կարի­քը ունինք» կարգա­խո­սով առաջնորդվողնե­րին լուրջ չէր ընդունում, քանի որ հակված էր գիտակցե­լու, որ ճշմա­րիտ ուղին ոչ թե մոռա­նալն է, այլ հիշե­լը: Այս մասին նա գրում է. «Պէտք է որ բոլորս ջանանք խնդիրնե­րուն խորքին թափանցել, ճշմարտութիւննե­րուն հասնիլ»[5]: Իսկ Թուրքիա­յում, անժխտե­լի է, որ 1923 թ. հանրա­պե­տության հռչա­կումից ի վեր արգելվել է պատմա­կան հիշո­ղության, այն է՝ անցյա­լի իրա­դարձություննե­րին առնչվող ստույգ, իրա­կա­նությա­նը համա­պա­տասխա­նող տեղե­կություննե­րի փոխանցումը: Այդ տաբուի կոտրումը թեև բարդ էր, բայց՝ հույժ կարև­որ:

Հայ ազգա­յին ինքնության հետ կապված‘ «Ակօս»-ի գործունեությունը կարե­լի է պայմա­նա­կա­նո­րեն բաժա­նել երկու ուղղության: Առա­ջի­նը, որը կապված է ազգա­յին արժեքնե­րը, մշա­կույթը յուրացնե­լու հետ, ուղղորդում է և կոչ անում ճանա­չե­լու սեփա­կան ազգա­յին-մշա­կութա­յին արժեքնե­րը: Այն խնդիր է դնում հրա­տա­րա­կե­լու հայ նշա­նա­վոր գրողնե­րի ստեղծա­գործություննե­րը, ինչպես նաև ազգագրա­կան նյութեր‘ արժև­ո­րե­լով դրանք որպես հայե­ցի դաստիա­րա­կության ուղի­ներ: Այդ ուղղությամբ «Ակօս»-ն անդրա­դառնում է հայ մշա­կույթի այնպի­սի դեմքե­րի, ինչպի­սիք են‘ Կոմի­տա­սը, Խրիմյան Հայրի­կը, Պարույր Սևա­կը, Պետրոս Դուրյա­նը, Երվանդ Օտյա­նը, Գրի­գոր Զոհրա­պը, Եղի­շե Չարենցը և այլք: Նմա­նա­տիպ նյութե­րի ընտրությունը պատա­հա­կան չէ, քանի որ շաբա­թա­թերթը, ընթերցո­ղին ծանո­թացնե­լով մշա­կութա­յին արժեքնե­րի, մշա­կույթի նշա­նա­վոր դեմքե­րի հետ, դառնում է ազգա­յին ինքնության որակնե­րի, արժեքնե­րի արտա­հայտի­չը:

Հայ ազգա­յին ինքնության առումով «Ակօս»-ի երկրորդ և կարև­որ ուղղությունը կապված է տարբեր դարե­րում և հատկա­պես 1915 թ. Հայոց ցեղասպա­նության տարի­նե­րին բռնի իսլա­մացված հայե­րի[6] և նրանց սերունդնե­րի արմատնե­րի փնտրտուքի գործընթա­ցի հետ:

Սկսած առա­ջին իսկ համարնե­րից՝ Հ. Դինքը «Հայ ինքնության շուրջ» ընդհա­նուր խորագրի ներքո տպագրում է հոդվա­ծա­շար, որով լայն քննության նյութ է դարձնում իսլա­մացված հայե­րի իրա­կան ծագման և ինքնության խնդի­րը: Նրան հաջողվում է դիտարկել ազգա­յին ինքնության խնդի­րը նոր մտա­ծե­լա­կերպով և ձևե­րով, անել էթնո­հո­գե­բա­նա­կան, փիլի­սո­փա­յա­կան և պատմա­կան լայն ընդհանրա­ցումներ: Նա մի ամբողջ ծրա­գիր է ներկա­յացնում սեփա­կան ազգա­յին ինքնության հետ առե­րեսվե­լու, ծանո­թա­նա­լու, ազգա­յի­նը յուրացնե­լու ուղղությամբ:

«Ակօս»-ը բազմա­թիվ առիթնե­րով անդրա­դառնում է իսլա­մացված հայե­րի առանձին ուշագրավ պատմություննե­րին, որոնք երբևէ լուսա­բանված չեն եղել մինչ պարբե­րա­թերթում տպագրվե­լը, և այդ գործում հատկա­պես մեծ է Հ. Դինքի գործո­նը: Նա շաբա­թա­թերթում բազմա­թիվ հոդվածներ է տրա­մադրում իսլա­մացված հայե­րի ամե­նա­տարբեր խնդիրնե­րին՝ այդ հարցում որդեգրե­լով հետև­ո­ղա­կան դիրքո­րո­շում: Իսլա­մացված հայության թեմա­յով Դինքի հեղի­նա­կած հոդվածնե­րը, փաստո­րեն, դառնում են «Ակօս»-ի կարև­որ ուղղություննե­րից մեկը: Դինքն այնքան է տարվում այդ թեմա­յով, որ հանդի­պումնե­րից մեկի ժամա­նակ անգամ նշում է. «Երա­նի գիտնա­կան լինեի և միայն այս թեմա­յով զբաղվեի»[7]:

Շաբա­թա­թերթը լայն կապեր է հաստա­տում հայ ազգա­յին ինքնությունը վերագտնե­լու ցանկություն ունե­ցողնե­րի հետ‘ դառնա­լով նման մարդկանց իրա­կան ինքնության ճանաչման ամե­նա­գործուն և կենսա­կան միջո­ցը: Անդրա­դառնա­լով իսլա­մացված հայության խնդրին‘ Դինքն այն ավե­լի լայն համա­պատկե­րում է ներկա­յացնում՝ փորձե­լով դա դիտարկել ընդհանրա­պես Թուրքիա­յում տեղի ունե­ցող «ինքնության ճգնա­ժա­մի» համա­տեքստում. «Այսօր Թուրքիա­յում շատերն են դեգե­րում իրենց ինքնության լաբի­րինթո­սում՝ ապրե­լով «ինքնության ճգնա­ժամ»»[8]: «Թուրքիոյ մէջ այսօր հազա­րաւորներ կան որ քաջութիւն ունին հրա­պա­րա­կաւ արտա­հայտուե­լու, գիրքեր ու յօդուածներ գրե­լու, թէ իրենց պապե­րը հայ էին: Թուրքիոյ մէջ հիմա այս ուղղութեամբ շարժում կայ եւ ես ըսեմ որ ապա­գայ հայ կեանքի ամե­նա­մեծ ու ամե­նա­յուսա­լի աշխա­տանքնե­րէն մէկը կրնայ դառնալ անի­կա: Եթէ Թուրքիան Եվրո­միութեան անդամ դառնայ օր մը, չեմ սխա­լիր, եթէ հայութիւն առնուազն երկու միլիոն ևս շատա­նայ, Թուրքիոյ մէջ գոյութիւն ունե­ցող իսլամ հայե­րու թիւը: Ինծի համար շատ կարև­որ հարց է այս հարցով աշխա­տիլ և գտնիլ այդ կորսուածնե­րը, ողջնցնել այդ մեռածնե­րը: Շատ կարև­որ է գտնել այդպի­սի հայ մը եւ իրեն տալ իր հայութիւնը»[9]: Այս մասին «Պատմութեան եւ Այսօ­րուան Հայե­լիէն Հէմշի­նի Հայե­րը» գրքի հեղի­նակ Ալիե Ալթը գրում է. «Երբ մարդոց լռութիւննե­րը կամաց-կամաց կը սկսին տեղի տալ, երբ մարդիկ իրենց պապե­րը կը փնտռեն ու մեծմայրե­րու ինքնութիւնը կը հրա­պա­րա­կեն, իրենց Մահմե­տա­կան չըլլա­լը բարձրա­ձայն կ’աղաղակեն եւ իրենց արմատնե­րուն հասնե­լու հետա­մուտ մարդոց թիւը երբ օրըստօ­րէ կ’աւելանայ, իրենց կեանքը ստուերնե­րու պէս շարունա­կել ջանա­ցողնե­րուն պատմութիւններն ալ հետզհե­տէ յաջորդա­բար կը սկսին լոյս աշխարհ գալ»[10]:

Այսպի­սով՝ Հրանտ Դինքը «Ակօս»-ում սկիզբ է դնում իսլա­մացված հայե­րին իրենց արմատնե­րին վերա­դարձնե­լու հարցը Թուրքիա­յի քաղա­քա­կան և հասա­րա­կա­կան օրա­կարգ մտցնե­լու գործընթա­ցին, որը լիո­վին նոր երև­ույթ էր և մինչ այդ դուրս էր մնա­ցել այլ պարբե­րա­կաննե­րի ուշադրությունից: Սա իրա­կա­նում բավա­կան համարձակ քայլ էր Թուրքիա­յում, քանի որ այդ երկրում տաբու թեմա­նե­րի թվում առանձնա­հա­տուկ տեղ ունի ինքնության հարցը: Շաբա­թա­թերթի էջե­րում տպագրվող՝ «թաքնված» հայի իրա­կան ինքնությունը ներկա­յացնող նյութե­րը թուրք հասա­րա­կության մեջ սկսե­ցին ավե­լի խորացնել կասկածնե­րը սեփա­կան ինքնության վերա­բերյալ:

«Ակօս»-ում հրա­տա­րակված նմա­նա­տիպ պատմություննե­րից մի քանի­սը լայն տարա­ծում գտան՝ դառնա­լով հանրա­յին քննարկման առարկա, իսկ երբեմն՝ նույնիսկ գիրք-հուշագրություննե­րի հիմք: Այդ պատմություննե­րից ամե­նա­հայտնին կապված է իրա­վա­պաշտպան Ֆեթհի­յե Չեթի­նի և նրա հայուհի տատի հետ. «Ակօս»-ի 2000 թ. փետրվա­րի 11‑ի համա­րում տեղ էր գտել հետևյալ մահազդը. «Նրա անունը Հերա­նուշ էր: Հերա­բեթ Կատարյա­նի թոռնուհին էր, Իսկուհի և Օվաննես Կատարյաննե­րի միակ աղջի­կը: Բալուի Հաբաբ գյուղում մինչև չորրորդ դասա­րան երջա­նիկ մի մանկություն է ապրել: Միանգա­մից վրա են հասել տառա­պանքնե­րով լի ժամա­նակներ, որոնց մասին նա ասում էր‘ «այդ օրե­րը թող գնան, այլևս ետ չգան»: Հերա­նուշն իր ամբողջ ընտա­նի­քը կորցրեց, նրանց հետ այլևս չկա­րո­ղա­ցավ հանդի­պել: Նոր ընտա­նիք, նոր անուն ունե­ցավ, կյանքի ընթացքում այդ բոլո­րից ընդհանրա­պես չբո­ղո­քեց, սակայն իր անունը, գյուղը, մորը, հորը, պապին և մտե­րիմնե­րին երբև­ի­ցե չմո­ռա­ցավ: Մի օր նրանց հանդի­պե­լու, նրանց հետ ողջա­գուրվե­լու հույսով 95 տարի ապրեց: Գուցե այս հույսով այդքան երկար ապրեց, գիտակցությունը մինչև վերջին օրե­րը չկորցրեց: Հերա­նուշ տատիկս անցյալ շաբաթ վախճանվեց և նրան դեպի հավի­տե­նա­կա­նություն ճանա­պարհե­ցինք: Նրա հարա­զատնե­րին (մեր հարա­զատնե­րին), ում իր կենդա­նության օրոք չենք կարո­ղա­ցել գտնել, հույս ունենք այս հայտա­րա­րության միջո­ցով գտնել, վշտե­րը կիսել և ասում ենք. «Այդ օրե­րը թող գնան, այլևս չկրկնվեն»[11]: Ֆ. Չեթի­նի տատը‘ Հերա­նուշ Կատարյա­նը, այն իսլա­մացված հայե­րից էր, ովքեր 1915 թ. Հայոց ցեղասպա­նության ժամա­նակ ապաստան էին գտել մուսուլմա­նա­կան ընտա­նիքնե­րում և ժամա­նա­կի ընթացքում իսլա­մացվել էին: Վերջիններս փոխել են իրենց անուննե­րը, կրո­նը և այդպես շարունա­կել իրենց գոյությունը[12]: «Ակօս»-ի միջո­ցով Ֆ. Չեթի­նը ամիսներ անց կարո­ղա­ցավ գտնել իր տատի ամե­րի­կաբնակ հարա­զատնե­րին, ամբողջացնել Կատարյան ընտա­նի­քի եղեռնյան պատմությունը և այն թղթին հանձնել: Արդյունքում 2004 թ. Ստամբուլում հրա­տա­րակվեց «Մեծ մայրս» վերնագրով հուշագրությունը,[13] որը նախ Թուրքիա­յում դարձավ ամե­նա­մեծ պահանջարկ ունե­ցող գրքե­րից մեկը, ապա թարգմանվեց տարբեր լեզունե­րով[14]: Առանց չափա­զանցության կարե­լի է ասել, որ «Մեծ մայրս» գիրքը շրջա­դարձա­յին նշա­նա­կություն ունե­ցավ Թուրքիա­յում էթնիկ ինքնության քննարկումնե­րի ասպա­րե­զում՝ շատե­րին դրդե­լով բարձրա­ձայնել իրենց իրա­կան հայկա­կան ինքնության մասին կամ փնտրտուքներ սկսել:

Հետզհե­տե Դինքը և նրա միջո­ցով նաև «Ակօս»-ը սկսում են ընդլայնել հայկա­կան ինքնության տեսա­կան քննարկման ոլորտը, անդրա­դառնալ Թուրքիա­յում ազգա­յին փոքրա­մասնություննե­րին և առա­վել կոնկրետ քրիստոնյա հայ համայնքի՝ այդ ոլորտում եղած խնդիրնե­րին: Այս հարցում իրա­վա­ցիո­րոն առաջնա­յին կարև­ո­րության քննարկման և քննա­դա­տության նյութ է դառնում թուրքա­կան պետա­կան քաղա­քա­կա­նության առա­ջացրած վախի մթնո­լորտը: Սակայն պարբե­րա­թերթը առաջնորդվում է այն ճշմարտությամբ, որ, թեև վախը «փոքրա­մասնութեան մը ամե­նահզօր ու բնա­կան զէնքն ու իրաւունքն» է, սակայն պէտք չէ «իրենք զիրենք փոքրա­մասնութիւն ըլլա­լով տեսնել՝ այդ զէնքին դիմել»[15] և վարել երկչոտ քաղա­քա­կա­նություն: Այս մոտեցմամբ «Ակօս»-ը չի խուսա­փում ակնհայտ քննա­դա­տա­կան վերլուծություննե­րից՝ անտե­սե­լով նույնիսկ «պետութեան զայրոյթը»: «Իրաւ որ, մեր ինքնութեան պահպա­նութեան ժամա­նակ, եթէ ըլլան զայրա­ցողներ, այդ իրենց հարցն է: Մենք ինքնա­պաշտպա­նութեան եւ իրա­կա­նութիւննե­րը ցոլացնե­լու ջանք կը թափենք,– գրում է Հ. Դինքը,– ես ալ կը զայրա­նամ, երբ ամէն անգամ հեռա­տե­սի­լը բանա­լով «Հայու լակոտ» եւ նման խօսքե­րու կամ ՓՔՔ‑ի հետ մեր յարա­բե­րութիւննե­րու մասին լուրեր կը լսեմ: Եթե զայրոյթը այնքան կարեւոր հարց է, եկէք եւ այս հարցե­րը, ցաւե­րը միա­տեղ ապրինք, ու քիչ մըն ալ դուք զայրա­ցէք»[16]:

Թուրքիա­յի Հանրա­պե­տությունում փոքրա­մասնություննե­րի նկատմամբ իշխա­նություննե­րի սերմա­նած թշնա­մանքը չէր կարող անհետև­անք մնալ: Թուրք ժողովրդի գիտակցության մեջ փոքրա­մասնություննե­րը ընկալվե­ցին որպես «իրա­վա­զուրկ օտարներ»: Հ. Դինքը, սակայն, փորձում է «փոքրա­մասնություն» եզրույթին տալ փոքր-ինչ խորհրդանշա­կան բնույթ՝ այն չընդգրկե­լով էթնիկ-կրո­նա­կան շրջա­նակնե­րի մեջ, և նրա համոզմամբ‘ Թուրքիա­յում «խորքին մեջ բոլորն էլ փոքրա­մասնություն են»: Այս մասին նա գրում է. «Ճիշդ է. բոլորս փոքրա­մասնութիւն ենք: Օրի­նակ՝ փոքրա­մասնութիւննե­րուն համար իրաւունքի հարց մը խնդրոյ առարկայ կ’ըլլայ. «Յակո­բին կայ, Միշո­յին կայ, մեզի չկայ» ըսե­լով աղա­ղակ կը բարձրացնեն Իսլա­մա­կան թերթե­րը: Հոն կը շշմիմ: Այս երկրին մէջ իմ կողմէ մեծա­մասնութիւն նկա­տուած հատուածն ալ խորքին մէջ ինծի պէս հարցեր ունի: Այսինքն՝ մեզմէ միայն մէկուն հարցին լուծում գտնե­լը՝ համա­տեղ ապրումի բարո­յա­կա­նի տեսա­կէ­տով ճիշդ ձեւ մը չէ եւ ո՛չ մէկուն օգուտ կը պատճա­ռէ: Ասի­կա ալ միակ բառով մը կը բացատրուի. –  Ժողովրդա­վա­րութիւն»[17]:

Հայե­րի շրջա­նում տարածված վախի մթնո­լորտի և դրա հաղթա­հարման ուղղությամբ Հ. Դինքի քայլե­րին «Ակօս»-ի խմբագրա­կա­նը հետևյալ կերպ է անդրա­դառնում. «Փողո­ցը երբե՛ք Հայե­րէն մի՛ խօսիր: Երբ դուրսը կը գտնուիս, վզէդ կախուած Խաչը ծածկէ՛, որոշ հեռաւո­րութեան մէջ կեցիր եւ Թրքութեան վերա­բե­րեալ հարցե­րու մի՛ միջամտեր, երբե՛ք առա­ջին կարգե­րու վրայ տեղ մի՛ գրաւեր, եթէ Հայութեանդ պատճա­ռաւ ստո­րագնա­հա­տուիս՝ մի՛ գանգա­տիր եւ ընդհա­կա­ռակն՝ լռէ՛: Տարբեր բացատրութեամբ մը՝ անտե­սա­նե­լի եղիր»: Հայե­րը, մինչեւ կարճ ժամա­նակ մը առաջ՝ Թուրքիոյ Հանրա­պե­տութեան մէջ իսկա­պէս ալ անտե­սա­նե­լի դիրք մը կը ներկա­յացնէին: Այս աստի­ճան նուաստ եւ անշուք կ’ապրէին: Եթէ այս երեւոյթը փոխուե­ցաւ, ասոր մէջ մասնաւո­րա­պէս անձի մը կողմէ հրա­տա­րա­կուած երկլե­զու շաբա­թա­թերթ «Ակօս»ի հրա­տա­րա­կիչ Հրանդ Տինքի բաժի­նը մեծ է»[18]: Վերջին ձևա­կերպումը փոքր-ինչ ուռճացված է, և վիճա­կը ներկա­յացված առա­վե­լա­պես ցանկա­լիի, քան թե իրա­կա­նությա­նը համա­պա­տասխա­նող դիրքե­րից, քանի որ հայկա­կան համայնքում ներկա­յում ևս գերիշխող են վախի մթնո­լորտը և դրա­նից բխող ծայրա­հեղ զգուշա­վո­րությունը:

Թուրքիա­յում հայկա­կան ինքնության խնդրին անդրա­դառնա­լիս «Ակօս»-ը և Հ. Դինքը իրա­վա­ցիո­րեն հատուկ շեշտադրում են կրթա­կան համա­կարգում տիրող թուրքա­կան իշխա­նություննե­րի մշա­կած քաղա­քա­կա­նությունը, այն է՝ դպրո­ցից խաթա­րել ազգա­յին ինքնության դրսև­որման և ծավալման փորձե­րը: Այսպես, Հ. Դինքը նկա­տել է տալիս, որ Թուրքիա­յում ազգա­յին փոքրա­մասնություննե­րի հանդեպ անհանդուրժո­ղա­կան քաղա­քա­կա­նությունը կարե­լի է տեսնել նույնիսկ դպրո­ցա­կան դասագրքե­րում, որտեղ խոսք անգամ չկա ազգա­յին փոքրա­մասնություննե­րի մասին: Սրա վերա­բերյալ նա բերում է հետաքրքիր օրի­նակ. ««Ալի՛, գնդա­կը Այշեին տու՛ր» կամ «Այշե՛, գնդա­կը Ալիին տու՛ր»: Երբեք չի հանդի­պում «գնդա­կը տու՛ր Հակո­բին, Դելա­լին կամ Հրիստո­յին»: Փողո­ցում, բակե­րում, շրջա­պա­տում այս մարդիկ ընդհանրա­պես չկան»[19]:

Թուրքիա­յում յուրա­քանչյուր աշա­կերտ իր դպրո­ցա­կան օրն սկսում էր «աշա­կերտա­կան երդումով», որտեղ, անկախ այն բանից՝ աշա­կերտը հայ է, հրեա, հույն թե քուրդ, ստիպված է արտա­սա­նել «թուրք եմ, ուղղա­միտ եմ, աշխա­տա­սեր եմ» արտա­հայտություննե­րով սկսվող և «ինչ երջա­նիկ է նա, ով ասում է‘ ես թուրք եմ» բանաձև­ով վերջա­ցող ուխտը: Իսկ նրանք, ովքեր «ես թուրք եմ»-ի փոխա­րեն «ես քուրդ եմ կամ հայ եմ» արտա­հայտությունն են օգտա­գործում՝ պատժվում են[20]:

“Türküm, doğruyum, çalışkanım.

İlkem; küçüklerimi korumak, büyüklerimi saymak,

yurdumu, milletimi özümden çok sevmektir.

Ülküm; yükselmek, ileri gitmektir.

Ey büyük Atatürk! Açtığın yolda, gösterdiğin hedefe

durmadan yürüyeceğime ant içerim.

Varlığım, Türk varlığına armağan olsun.

“Ne mutlu Türküm diyene!”[21].

«Ես թուրք եմ, ազնիվ եմ, աշխա­տա­սեր եմ:

Սկզբունքս է՝ փոքրե­րիս պաշտպան լինել,

Մեծե­րիս հարգել, պետությունս, ազգս ինձնից առա­վել սիրել:

Գերա­գույն նպա­տակս է՝ բարձրա­նալ և առաջ գնալ:

Հե¯յ, մեծն Աթա­թուրք, երդվում եմ անդա­դար քայլել

Քո գծած ուղիով, որ տանում է դեպի Քո մատնա­ցույց արած նպա­տա­կը:

Թո՛ղ իմ գոյությունը նվի­րա­բերվի թուրքի գոյությա­նը:

Ի¯նչ երջա­նիկ է նա, ով ասում է՝ ես թուրք եմ»:

Պոլսա­հայ լրագրող Ալին Օզինյա­նը նկա­տում է, որ հայկա­կան վարժա­րաննե­րում այս երդումը շատ ավե­լի խիստ է կիրառվում, չնա­յած որ բոլոր աշա­կերտնե­րը և ուսուցիչնե­րի մեծ մասը հայեր են: Նույնը վերա­բե­րում է հունա­կան ու հրեա­կան վարժա­րաննե­րին: Նույնիսկ ծնո­ղա­կան ժողովնե­րը սկսում էին այդ երդման արտա­սա­նությամբ և ծնողնե­րին ևս վերահսկում էին նույն ձևով[22]: Փաստո­րեն, էթնի­կա­պես ոչ թուրք աշա­կերտնե­րի դպրո­ցա­կան յուրա­քանչյուր օր սկսվում է իրա­վունքնե­րի ոտնա­հա­րումով, թեև Հ. Դինքը նկա­տել է տալիս. «Իրավո՞ւնք: Նման բան չկա: Այս երկրում ամեն հայրե­նա­կից թուրքե­րի հետ հավա­սար իրա­վունքներ չի կարող ունե­նալ»[23]:

Զինվո­րա­կան քայլերգ հիշեցնող աշա­կերտա­կան երդման մասին Հ. Դինքը «Ակօս»-ում և իր հրա­պա­րա­կա­յին ելույթնե­րի ժամա­նակ տարբեր տարի­նե­րին արտա­հայտած մտքե­րի մասին գրում է երիտթուրք պարագլուխ Ջեմալ փաշա­յի թոռա­նը‘ հայտնի լրագրող Հասան Ջեմա­լին. «Սիրե­լի Հասան Ջեմալ, 14.12.2002-ին «Մազլում դեր»-ի Ուրֆա­յի մասնաճյուղի նախա­գա­հության կազմա­կերպած նիստին հրա­վիրվել էի որպես բանա­խոս: Ելույթիցս հետո անցանք ներկա­նե­րի հարցե­րին: Ինձ ուղղված հարցե­րից մեկն այն էր, թե արդյոք հայկա­կան դպրոցնե­րում արտա­սանվում է՝ «Թուրք եմ, ճշմա­րիտ եմ, աշխա­տա­սեր եմ» երդումը, և եթե, այո՛, ապա այդ պահին ինչ եմ զգում:

Ես հետևյալն ասա­ցի.

«Աշխա­տա­սեր եմ, ճշմա­րիտ եմ» բառե­րը շատ եմ սիրում և բղա­վե­լով արտա­սա­նում եմ: Իսկ «թուրք եմ» հատվածն ասե­լիս ձգտում եմ այն ընկա­լել որպես «թուրքաբնակ»: Ես թուրք չեմ, թուրքաբնակ եմ: Թուրքիա­յի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի եմ և հայ եմ»[24]:

Թուրքիա­յի հայկա­կան և հունա­կան դպրոցնե­րում աշխա­տած ուսուցիչնե­րից Էմեն Քեշմե­րը, որը նաև «Մի տոպրակ Ստամբուլի հող» վերտա­ռությամբ գրքի հեղի­նակն է[25], նշում է, որ «թուրք եմ, ուղղա­միտ եմ, աշխա­տա­սեր եմ» արտա­հայտությունը էթնի­կա­կան ծագմամբ ոչ թուրք աշա­կերտնե­րին օգտա­գործել ստի­պե­լը՝ ինքնին պետա­կա­նո­րեն իրա­գործվող ռասիստա­կան քաղա­քա­կա­նության դրսև­ո­րում է: Վերջինս «Ակօս»-ում տպագրված իր հարցազրույցում նշում է, որ իրենք‘ թուրքե­րը, միշտ հպարտա­նում են, որ աշխարհում միայն իրենք են, որ ապրի­լի 23-ին տոնում են երե­խա­նե­րի օրը: Բայց մյուս կողմից, նրանք այդ օրը երե­խա­նե­րին սովո­րեցնում են բանաստեղծություններ, որոնց միջո­ցով նրանց մեջ սերմա­նում են ատե­լություն իրենց «երկրի թշնա­մի­նե­րի» հանդեպ[26]:

Այս թեմա­յի շուրջ ոչ թուրք քաղա­քա­ցի­նե­րի կողմից օրե­ցօր թեժա­ցող բողոքներն ի վերջո ստի­պե­ցին թուրքա­կան իշխա­նություննե­րին 2013 թ. վերացնել այդ հարկադրանքը: Այդ պայքա­րում առաջնա­յին դեր էր ստանձնել նաև «Ակօս»-ը, որի էջե­րում պարբե­րա­բար քննարկվում ու քննա­դատվում էր ծայրա­հեղ խտրա­կան «աշա­կերտա­կան» այդ երդումը: Իհարկե, իրա­տես լինե­լու համար պետք է նշել, որ այդ հարցում էական դեր խաղաց քուրդ բազմա­մի­լիո­նա­նոց ազգաբնակչության ընդվզումը և՛ հասա­րա­կա­կան, և՛ քաղա­քա­կան, և՛ իրա­վա­կան հարթություննե­րում:

Նկա­տենք, որ նմա­նա­տիպ ռասիստա­կան շեշտադրումներ ունի նաև Թուրքիա­յի Հանրա­պե­տության պետա­կան օրհներգը, իսկ քրեա­կան օրենսգրքով որո­շա­կի պատիժ է սահմանված օրհներգի ժամա­նակ շեղումներ դրսև­ո­րե­լու դեպքում: Հ. Ջեմա­լին ուղղված վերո­հիշյալ նամա­կում Հ. Դինքը անդրա­դառնում է նաև օրհներգին և փոքրա­մասնություննե­րի շրջա­նում դրա առա­ջացրած ընկա­լումնե­րին. «Անդրա­դարձա մեր ազգա­յին օրհներգի «Իմ հերոս ռասա­յին ժպտա» տողին և խոստո­վա­նե­լով, որ ռասա բառի շեշտադրումից անհանգստություն եմ զգում, հետևյալն ասա­ցի.

«Մանկությունիցս ի վեր ձեզ հետ միա­սին երգում եմ Անկա­խության օրհներգը: Սակայն վերջին ժամա­նակներս մի տող կա, որին հասնում եմ թե չէ՝ արգե­լակվում եմ: Ես լռում եմ, իսկ դուք շարունա­կում եք, և հետո միայն ես միա­նում եմ շարունա­կությա­նը. «Հերոս ռասա­յիս ժպտա»…

«Ռասա», «իմ նախնին», «հերոս»: Այսինքն՝ մինչև հիմա ազգա­յին օրհներգում քաղա­քա­ցիության հասկա­ցությունը, ազգա­յին միասնությունը դեռ ռասայո՞վ, հերո­սա­կան մի ռասայո՞վ ենք ձգտում ապա­հո­վել: Ռասա բառը բացարձակ չի ներդաշնակվում ազգա­յին օրհներգի հետ, բացա­հայտ անջա­տո­ղա­կա­նության և ռասիզմի ենք դիմում: Անջա­տո­ղա­կա­նության ենք դիմում, քանի որ այս երկրում բոլորս նույն ռասա­յից չենք: Թուրք կա, հույն կա, քուրդ կա, հայ կա:

Նույն տողը նույն պահին երգե­լով՝ իրա­կա­նում մենք բոլորս մեր ռասան ենք նկա­տի ունե­նում: Սրա­նից ավե­լի բացա­հայտ ռասիզմ և անջա­տո­ղա­կա­նություն հնարավո՞ր է»[27]:

Հ. Դինքի արտա­հայտած մտքի՝ «ռասա­յա­կան խտրա­կա­նություն», ինչպես նաև,  թուրքիա­ցի, այսինքն՝ Թուրքիա­յի քաղա­քա­ցի, բայց ոչ՝ ծագումով թուրք մտքի առա­ջադրման համար նրա դեմ հարուցվեց քրեա­կան գործ «թուրքա­կա­նությունը վիրա­վո­րե­լու» մեղադրանքով:

Ինքնության հետ կապված հաջորդ խնդի­րը, որը դարձավ Դինքի և «Ակօս»-ի օրա­կարգա­յին նյութ, վերա­բե­րում էր Թուրքիա­յի իշխա­նություննե­րի դեմ զինված պայքար մղող քրդա­կան «Քրդստա­նի աշխա­տա­վո­րա­կան կուսակցություն» (ՔԱԿ) ծայրա­հե­ղա­կան կազմա­կերպությա­նը և վերջի­նիս մարտիկնե­րին հայկա­կան ծագում վերագրե­լուն: 1980–1990-ականներից սկսած՝ թուրքա­կան իշխա­նություննե­րը հրա­պա­րակ նետե­ցին մի անհիմն թեզ, ըստ որի՝ ՔԱԿ‑ը հայկա­կան կառույց է, և նրա անդամնե­րը ծպտյալ հայեր են: Այս անհիմն թեզը լայն տարա­ծում գտավ նաև մամուլում և դարձավ հայությա­նը վիրա­վո­րե­լու, նրա ազգա­յին ինքնությունը կաղա­պա­րե­լու ևս մեկ առիթ ու պատրվակ: Հայտնի է, որ թուրքա­կան տարբեր շրջա­նակնե­րի առաջնա­յին թիրա­խը հայերն են, և ձևա­վորված մտա­ծո­ղության արդյունքում ցանկա­ցած բացա­սա­կան ու հակա­թուրքա­կան երև­ույթի հետև­ում հասա­րա­կության մեծ մասը տեսնում է հայե­րին: Թուրքա­կան իշխա­նություննե­րի և մամուլի հետև­ո­ղա­կան աշխա­տանքի հետև­անքով այսօր Թուրքիա­յում ամե­նա­ծանր վիրա­վո­րա­կան արտա­հայտություններն են «գյա­վուր», «հայի բիճ», «հայի լաճ» բառե­րը[28]:

Հ. Դինքն իր ելույթնե­րում ու հոդվածնե­րում հետև­ո­ղա­կա­նո­րեն առաջ էր տանում այն միտքը՝ փորձե­լով այն բացատրել թուրք հասա­րա­կությա­նը, որ հայե­րը ոչ մի առնչություն չունեն ՔԱԿ‑ի հետ: Նրան հատկա­պես անհանգստացնում էր այն, որ Թուրքիա­յում արվում էր հնա­րա­վո­րը‘ հայե­րին ՔԱԿ‑ի հետ նույնացնե­լու համար: Այս մասին «Ակօս»-ում կարդում ենք. «Բայց իրա­կա­նութեան մէջ անոնք ալ գիտեն, թէ Հայե­րը ոչ մեկ աղերս ունին ՓՔՔ‑ի կամ Քիւրտե­րու հետ: Այս ընթացքը կ’անհանգստացնէ մեզ, քանի որ կապրինք այս երկրին մէջ: Եթէ հոս պիտի ապրինք, ստի­պուած ենք այս վարուե­լա­կերպին հետ ապրե­լու… Այսքան ստո­րա­ցումի եւ արհա­մարհանքի փոխա­րէն եթէ մենք դեռ կը շարունա­կենք այս երկրին մէջ ապրիլ, պէտք է քիչ մը սպա­սել ու խորհիլ: Որովհե­տեւ մեր արմատնե­րը, եկե­ղե­ցի­նե­րը, վարժա­րաննե­րը, աւանդութիւննե­րը ու նաեւ մեր ապա­գան հոս են»[29]:

ՔԱԿ-ին որպես հայկա­կան կառույց ներկա­յացնե­լու քարոզչության մեջ էական նշա­նա­կություն ուներ այն, որ 1997 թ. Թուրքիա­յի ներքին գործե­րի նախկին նախա­րար տիկին Մերալ Աքշե­նե­րը նոր ոստի­կա­նա­տան բացման ժամա­նակ ազգա­յին միասնա­կա­նության վերա­բերյալ ելույթ ունե­նա­լիս խոսել է ՔԱԿ‑ի առաջնորդ Աբդուլլահ Օջա­լա­նի մասին և հայտա­րա­րել. «Հայու վիժվածք դատարկա­պորտ մը Աբօ, չկրցաւ մեր ազգա­յին միասնա­կա­նութիւնը խախտել… մեր բազմա­թիւ եղբայրնե­րը լեռ բարձրացնե­լով կը կարծէ թէ պիտի կարե­նայ այս երկի­րը պառակտել»[30]:

Նրա հայտա­րա­րությունից հետո, նաև շնորհիվ «Ակօս»-ի, Հ. Դինքի և նրա հետ արդեն համա­գործակցող թուրք հրա­պա­րա­կա­խոսնե­րի, մեծ աղմուկ բարձրա­ցավ, և թուրքա­կան ու հայկա­կան մամուլում հրա­տա­րակվե­ցին այդ անհիմն պնդումը քննա­դա­տող հոդվածներ: Հ. Դինքի ընդվզումը «Ակօս»-ի էջե­րում անդրա­դառնում էր նաև ինքնության խնդրին. «Ես Հա՛յ եմ եւ Հայրե­նա­սէր եմ: Ես չեմ ուզեր, որ իմ անունիս այլ ածա­կաններ կցուին: Այս երկրին քաղա­քա­կան կեանքին, ժողո­վըրդա­վա­րութեան, միա­տեղ աշխա­տանքին, վերա­կազմութեան, ամէն բանին մէջ կ’ուզեմ ըլլալ: Ահա՛ իմ ինքնութիւնս[31]:

Ուշագրավ է, որ այդ թեմա­յին անդրա­դարձան նաև թուրքա­կան մամուլի որոշ ներկա­յա­ցուցիչներ, որոնց հոդվածնե­րը անմի­ջա­պես տեղ էին գտնում «Ակօս»-ի էջե­րում: Այսպես, թուրքա­կան «Սաբահ» թերթի մարտի 20‑ի համա­րում լույս տեսավ լրագրող Հընջալ Ուլուչի հոդվա­ծը. «Հայե­րը այս երկրին հայրե­նա­կիցնե­րը, այս ազգին, թուրք ժողո­վուրդին մէկ մասնի­կը չե՞ն միթէ… Այս մարդիկ, որոնք գլխաւո­րութեամբ Հայաստա­նի՝ աշխարհի գրե­թէ բոլոր երկիրնե­րուն մէջ ազգա­կաններ ունե­նա­լով՝ տէր են իրենց համար որեւէ հայրե­նիք մը ընտրե­լու, Թուրքիա չե՞ն բնա­կիր իբրեւ իրենց հարա­զատ հայրե­նի­քը… Գիտէ՞ք այսօր թէ մեր շրթնե­րէն անպա­կաս, ամէն առթիւ մեծ հաճոյքով երգուած սքանչե­լի երգե­րէն քանին «Հայու սերմ»-երու ստեղծա­գործութիւններն են»[32]: Հեղի­նա­կը նաև փաստում է, որ թուրքե­րը Սուլեյմա­նիե­ներ, Սելի­միե­ներ մզկիթնե­րի մասին, որոնք ամբողջ աշխարհն այցե­լում է հիացմունքով, հպարտությամբ ասում են՝ «մերն է»,  սակայն իրա­կա­նում դրանք հայերն են կառուցել:

Թուրքա­կան «Յենի Յուզյըլ» թերթում տպագրվում է Յաղմուր Աթսը­զի «Ես իր անունով ներո­ղութիւն կը խնդրեմ» խորա­գի­րը կրող հոդվա­ծը, որտեղ նա նշում է. «Հրա­մա­նա­տա­րուհի Մէրալ Ագշէ­նէր իր խելքո­վը Աբօն նախա­տած ըլլա­լու համար գործա­ծեր է «Հայու սերմ» ասութիւնը: Ես կ’անգիտանամ իրեն ինչի՞ սերմ ըլլա­լը, չեմ ալ ուզեր գիտնալ: Նման անարգ վերա­բե­րում մը նողկանքով կը պարսաւեմ, քանի որ ան միեւնոյն ատեն մարդկա­յին յանցանք մըն է: Այս նախա­տա­կան խօսքե­րուն համար անոր հաշուոյն ներո­ղութիւն կը խնդրեմ բոլոր Հայ հայրե­նա­կիցնե­րէն…»[33]:

Ծավալված բողո­քի և քննա­դա­տության ալի­քը որո­շա­կի արդյունք ունե­ցավ, և ապրի­լի 1‑ին տեղի ունե­ցած հայ համայնքի ներկա­յա­ցուցիչնե­րի հետ հանդիպման ժամա­նակ Մ. Աքշե­նե­րը «ցավ» հայտնեց հայ հայրե­նա­կիցնե­րին վիրա­վո­րե­լու համար: Այդուհանդերձ, նման դեպքե­րը Թուրքիա­յում բազմա­թիվ են, իսկ դրանք պարսա­վողնե­րը՝ քիչ:

Այդ դեպքը, սակայն, ինչպես նաև դրան հաջորդած զարգա­ցումնե­րը «Ակօս»-ում մի նոր, շատ կարև­որ զարգացման մասին էին վկա­յում, որը հետա­գա­յում ծավալվե­լու էր և լայն մասշտաբներ ընդգրկե­լու: Մասնա­վո­րա­պես, սա առա­ջին քայլե­րից էր, որն ուղղա­կի կամ անուղղա­կի նպաստեց, որպեսզի հայկա­կան թեմա­տի­կան ընդլայնի իր սահմաննե­րը և, բացի թուրքա­հայ մամուլի զգուշա­վոր անդրա­դարձնե­րից, իր որո­շա­կի տեղը զբա­ղեցնի թուրքա­կան լրատվա­մի­ջոցնե­րում, և այս հարցում «Ակօս»-ի ու Հ. Դինքի դերը իրա­կա­նում բավա­կա­նին մեծ է: Ավե­լի ուշ նա կրկնե­լու էր և հստա­կեցնե­լու պարբե­րա­թերթի հիմնադրման կարև­որ նպա­տակնե­րից մեկի մասին իր տեսա­կե­տը. «Խոսիլ հայութեան խնդիրնե­րու մասին Թուրքիոյ հանրութեան առջեւ, իրենց հասկցած լեզուով, քանի որ, այդ օրե­րուն «Հայ» բառը հասած էր նոյնիսկ հայհո­յանքի աստի­ճա­նին, ամէն օր, հեռուստա­կա­յաննե­րու եւ թերթե­րու մէջ, քաղա­քա­կան անձնաւո­րութիւննե­րու եւ մտաւո­րա­կաննե­րու բերնէն: Հայուն հասցէին զանա­զան անարգանքներ եւ ամբաստութիւններ կ’ըլլային: Նաեւ մեր համայնքա­յին կեանքին մէջ, գագաթնա­կէ­տին հասած էր պետա­կան ճնշումնե­րուն ստեղծած դժուար կացութիւնը, երբ մեր ձեռքե­րէն կալուածնե­րը կ’առնուէին եւ դպրոցնե­րու մէջ ճնշում կար: Այս կացութեան մէջ կը մտա­ծէինք, թէ պէտք է Թուրքիոյ ժողո­վուրդին փոխանցենք մեր հարցե­րը եւ իրենց հասկցած լեզուով անոնց գիտակցութեան յանձնենք, թէ ի՞նչ տեղի կ’ունենայ եւ թէ ո՞վ է հայը: Մենք մեզ պաշտպա­նե­լու համար մէջտեղ եկած թերթ ենք»[34]:

Հ. Դինքն անդրա­դառնում է «երկու ինքնություննե­րի» թեմա­յին, սակայն այլ կտրվածքով. ըստ նրա՝ թուրքա­հա­յը այսօր կանգնած է ինքնության երկվության առաջ, և երկու ինքնություն ու երկու գիտակցություն կրող է: Թեև նա թուրքաբնակ է, Թուրքիա­յի Հանրա­պե­տության քաղա­քա­ցի, սակայն ծագումով հայ է: Բացի այն, որ նա Թուրքիա­յի հայկա­կան համայնքի մասնիկ է, միևնույն ժամա­նակ բարո­յա­պես Հայաստա­նի և Սփյուռքի մասնիկն է: Երկու իրա­կա­նություննե­րից բխած իր խոսքե­րը հաճախ ուղղվում էին իր իսկ դեմ‘ կամ որպես ազգի կամ պետության դավա­ճա­նի: Նման գնա­հա­տա­կա­նը հետև­անք էր երկու ժողո­վուրդնե­րի և երկու երկրնե­րի որո­շա­կի գաղա­փա­րա­կան դիրքո­րո­շումնե­րի: Ի վերջո, նա տալիս է այդ վիճա­կի թեկուզ փոքր-ինչ կոպիտ, սակայն որո­շա­կիո­րեն դիպուկ գնա­հա­տա­կա­նը. «Հայերն իրենց հոգե­խեղման, իսկ թուրքե­րը մտա­գա­րության ախտա­նիշնե­րով հիվանդներ են»[35]: Նա, սակայն, առա­ջարկում է իր սեփա­կան օրի­նա­կով այդ երկու ինքնություննե­րի միջև ներդաշնա­կություն ստեղծել. «Երկու ինքնութիւններս, զորս երբեք փոխե­լու նպա­տակ չունիմ եւ հակա­ռակ անոր որ ահաւոր ցաւ մը եւ նաեւ պատիւ կ’զգամ անոնց տէր ըլլա­լով, աւելցնեմ որ յաջո­ղած եմ այդ զոյգ ինքնութիւննե­րու միջեւ ներդաշնակ միասնութիւն մը ստեղծե­լու»[36]:

«Ակօս»-ում ինքնության թեմա­յի շուրջ ուսումնա­սի­րություննե­րը հետզհե­տե դառնում էին ավե­լի համարձակ՝ վերածվե­լով և՛ թուրքա­կան իշխա­նություննե­րի, և՛ նրանց արբանյակնե­րի մտա­հո­գության առարկա: Սակայն այդ թեմա­յի շրջա­նակնե­րում ամե­նաաղմկա­հա­րույց բացա­հայտում-ուսումնա­սի­րությունն առնչվում է Թուրքիա­յի խորհրդա­նիշնե­րից մեկին՝ առա­ջին կին ռազմա­կան օդա­չու և հանրա­պե­տության հիմնա­դիր Մուստաֆա Քեմալ Աթա­թուրքի որդե­գիր դստե­րը‘ Սաբի­հա Գյոքչե­նին: 2004 թ. փետրվա­րի 6‑ին «Ակօս»-ում լույս է տեսնում Հ. Դինքի և Տիրան Լոքմագյոզյա­նի հոդվա­ծը‘ «Սաբի­հա Գյոքչե­նի գաղտնի­քը» վերտա­ռությամբ[37]: Հոդվա­ծում հեղի­նակնե­րը բացա­հայտում են, որ թուրքա­կան ամե­նա­կարև­որ խորհրդա­նիշնե­րից մեկը, որը նաև թուրք ազգայնա­կա­նության ոգեշնչման աղբյուրնե­րից էր, իրա­կա­նում Հայոց ցեղասպա­նության որբուհի­նե­րից է‘ Խաթուն Սեբիլջյան անունով, ում Մուսթաֆա Քեմա­լը որդեգրել է և տվել ռազմա­կան կրթություն: Հ. Դինքը և Տ. Լոքմագյոզյա­նը գտել էին Խաթուն Սեբիլջյան-Գյոքչե­նի հայաստա­նաբնակ ազգա­կաննե­րին, ովքեր մի շարք մանրա­մասներ էին պատմել լեգենդար օդա­չուի և նրա իրա­կան ինքնության մասին: Հոդվածն օրեր անց արտատպվել էր նաև թուրքա­կան մամուլում և դարձել Թուրքիա­յի՝ այդ օրե­րի հասա­րա­կա­կան-քաղա­քա­կան օրա­կարգի թիվ մեկ նյութը: Այս առի­թով քննա­դա­տությամբ հանդես եկան բազմա­թիվ քաղա­քա­կան գործիչներ, պաշտոնյա­ներ, մինչև անգամ Թուրքիա­յի ԶՈՒ  Գլխա­վոր շտա­բը պաշտո­նա­կան հայտա­րա­րություն տարա­ծեց, որտեղ ասված էր՝ վերոնշյալ հոդվածն ուղղված է թուրքա­կան պետա­կա­նության հիմնասյունե­րի դեմ: Հարկ է հատկա­պես առանձնացնել այն, որ կտրուկ հայտա­րա­րությամբ հանդես եկան ծայրա­հեղ ազգայնա­մո­լա­կան կուսակցություններն ու կազմա­կերպություննե­րը. «Ակօս»-ի առջև տեղի ունե­ցավ «գորշ գայլե­րի» բազմա­մարդ բողո­քի հանրա­հա­վաք, որտեղ հստակ նշվեց. «Դի՛նք, դու մեր թիրախն ես»: Կան հիմնա­վոր կարծիքներ, որ հենց այդ հոդվա­ծը դարձավ նրա համար ճակա­տագրա­կան, քանի որ նա դրա­նով անդրա­դառնում էր թուրքա­կան կեղծ և պարտադրված ինքնությա­նը, որի խարխլումը միանշա­նակ վտանգ է թուրքա­կան պետա­կա­նության համար: Ի վերջո, 2007 թ. հունվա­րի 19-ին հենց վերոնշյալ ծայրա­հե­ղա­կան կազմա­կերպություննե­րի երի­տա­սարդ անդամնե­րի կողմից տեղի ունե­ցավ Հրանտ Դինքի սպա­նությունը:

Այսպի­սով, հայ ինքնության որակնե­րի պահպանման և տեսա­կան քննության փորձը նորո­վի մոտե­ցումնե­րով է դրսև­որվում «Ակօս» պարբե­րա­թերթում: Կարե­լի է ասել, որ այն համարձակ խոսքի ճանա­պարհ բացեց՝ դրսև­ո­րե­լով հստակ ծրագրա­յին ուղղություն: Պոլսա­հայ մյուս թերթե­րի համե­մա­տությամբ‘ այս հարցում ևս «Ակօս»-ն անհա­մե­մատ համարձակ է: Ազգա­յին ինքնության շուրջ վիճա­բա­նություննե­րից և հարցադրումնե­րից շատերն էին վախե­նում. «Թուրքիա, թրավմա­նե­րու երկիր մըն է: Մարդիկ՝ կամ լռութիւն պահած են եւ կամ ալ իրա­դարձութիւննե­րը ծածկած, սուտ խօսած են»[38]: Սակայն Դինքն առաջնորդվում էր այն վճռա­կան մոտեցմամբ, որ «ինքնութիւննե­րը հարցադրե­լու և զանոնք հասկնա­լու ժամա­նակն» է: Այս նպա­տա­կի համար նա սկզբունք էր ընդունում միմյանց հասկա­նա­լու ցանկության մեկնա­կե­տը. «Եթէ մեր ինքնութիւննե­րը լաւ հասկնանք, ա՛յն ատեն միայն զիրար պիտի հասկնանք»[39]:

Շաբա­թա­թերթը դիմում է ինքնության ընկալման, ճանաչման և բացա­հայտման բազմա­զան, նորո­վի և որ ամե­նա­կարև­որն է՝ վերլուծա­կան մոտե­ցումնե­րի քննությա­նը, տպագրում, համե­մա­տում ու համադրում է ազգա­յին ինքնության ընկալման և նրա ձևա­փոխման ուղի­նե­րը: Այս ուղղությամբ «Ակօս»-ը նոր շարժում սկզբնա­վո­րեց‘ ճանա­պարհ բացե­լով «ինքնության ճգնա­ժամ» ապրողնե­րի համար:

[1] Հրանտ Դինքի՝ 2007 թ. ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հանդիպման ժամա­նակ հայտնած այս կարծի­քը ընդգրկվել է ռեժի­սոր Հրանտ Հակոբյա­նի նկա­րա­հա­նած «Հրանտ Դինք» կարճա­մետրաժ ֆիլմում:

[2] Պըլտեան Գ., Ինքնութեան փորձա­ռութիւն Սփիւռքի մէջ // Ինքնութեան հարցեր, Երև­ան, 2002, էջ 90:

[3] Թերթե­րը՝ մեր հայե­լին // «Ակօս», 25.10.1996:

[4] Տինք Հ., Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախա­դա­սութիւննե­րու // «Ակօս», 9.02.2007, Պետութիւն ըլլա­լուն գինը // «Ակօս», 5.11.2004:

[5] Dink H., Tercih “Tehcir” oluncu // “Agos”, 12.06.1998.

[6] Այս մասին մանրա­մասն տե՛ս.«Հաշիւները տակնուվրայ…» // «Ակօս», 29 ապրիլ 2005: Տե՛ս նաև Ավագյան Գ., Հայաստա­նը և հայե­րը աշխարհում, Երև­ան, 1990, Խանլարյան Կ., Հայ բնակչութեան էթնոկրօ­նա­կան վերա­կերպումնե­րը Թուրքիա­յի Հանրա­պե­տութիւնում 1923–2005, Երև­ան, 2005, Մելքոնյան Ռ., Իսլա­մացված հայե­րի խնդիրնե­րի շուրջ, Երև­ան, 2009, http://www.taraf.com.tr/haber/devlet-musluman-ermeninin-pesinde.htm.http://akunq.net/am/?p=34930.http://tr.wikipedia.org/wiki/Türkiye_demografisi.http://www.youtube.com/watch?v=0Ip-pjyNNZU.http://www.youtube.com/watch?v=eD6UvXXsqlg.http://www.youtube.com/watch?v=TAlHDGtgnvM.http://www.youtube.com/watch?v=ASYucXHpca4.https://www.youtube.com/watch?v=m045iJWRcH0.http://www.youtube.com/watch?v=0Ip-pjyNNZU:

[7] «Օրա­կարգ»« Գլենդել« 10.01.2007:

[8] Dink H., Bu kȍşedeki adam, İstanbul, 2009, s. 257.

[9] Տինք Հ., Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախա­դա­սութիւննե­րու // «Ակօս», 9.2.2007:

[10] Դաւա­նա­փո­խութիւնը ընդունիլ…// «Ակօս», 9.6.2006:

[11] Çetin F., Anneanem, İstanbul, 2004, s.77.

[12] Մելքոնյան Ռ©« Շահարկումներ ծպտյալ հայե­րի խնդրի շուրջ // Հանրա­պե­տա­կան-թիվ 6 (59), Երև­ան« 2008« էջ 9:

[13] Çetin F., Anneanem, İstanbul, 2004.

[14] Ռուբեն Մելքոնյա­նի թարգմա­նությամբ գիրքը երկու անգամ արև­ե­լա­հա­յե­րե­նով հրա­տա­րակվեց Հայաստա­նում 2006 և 2008 թվա­կաննե­րին (Ֆեթհի­յե Չեթին, Մեծ մայրս, թարգմ.-ը՝ Ռուբեն Մելքոնյա­նի, Երև­ան, 2006, նույնի՝ 2008 թ.):

[15] Արձա­գանգ Թուրք Մամուլի մէջ // «Ակօս», 10.12.1999:

[16] Թերթե­րը՝ մեր հայե­լին // «Ակօս», 25.10.1996:

[17] Տինք Հ., Խորքին մէջ բոլորս փոքրա­մասնութիւն ենք // «Ակօս», 21.10.2005: Տե՛ս նաև Azınlık iջinde azınlık olmak // “Agos”, 24.08.2007:

[18] «Ակօս», 19.5.2006:

[19] Dink H., İki yakın halk iki uzak komşu, İstanbul, 2008, s. 26–27. Տե՛ս նաև Dink H..Yaşamın sürdürülebilirliği mi? // “Agos”, 14.06.1996:

[20] http://arevelkcenter.com/archives/2468.

[21]http://istanbul.meb.gov.tr/upload/istanbulders/ogrenci3s1.pdf.

[22] Օզինյան Ա., Ոչ այլևս թրքության երդում (http://civilnet.am/alin_ozinian_turkish_oath): Տե՛ս նաև Dink H., Türkiyeli olmak // “Agos”,12.10.2003:

[23] Իրաւունք Ունիս. Բայց Դուն Տարբեր ես // «Ակօս», 1.08.1997:

[24] Cemal H., 1915: Ermeni Soykırımı, İstanbul, 2012, s. 9–10.

[25] Keşmer E., Bir Poşet İstanbul Toprağı, İstanbul,  2012.

[26] http://www.agos.com.tr/mudur-dedigin-okulu-gozetler-2107.html

[27] Cemal H., նշվ. աշխ., էջ 10:

[28] «Հայ մը, որ կը փնտռէ վերածնունդը» // «Ակօս», 26.04.2002:

[29] Փոքրա­մասնութեան «Գունաւոր» թերթե­րը // «Ակօս», 25.07.1997:

[30] Հատուածներ Թուրք մամուլի մէջ լոյս տեսած հակազդե­ցութիւննե­րէն // «Ակօս», 4.04.1997,  Հրա­պա­րա­կա­յին ներո­ղութիւն // «Ակօս», 4.04.1997:

[31] Պտոյտ մը «Ակա­նուած Դաշտին»ին մէջ // «Ակօս», 26.12.1997:

[32] Նույն տեղում: Տե՛ս նաև “Sabah”, 29.03.1997:

[33] Հատուածներ Թուրք մամուլի մէջ լոյս տեսած հակազդե­ցութիւննե­րէն // «Ակօս», 4.04.1997: Տե՛ս նաև “Yeni Yüzyıl”, 31.03.1997, “Radikal”, 30.03.1997, “Radikal”, 31.03.1997, “Sabah”, 30.03.1997, “Hürriyet”, 31.03.1997, “Radikal”, 1.04.1997:

[34] Տինք Հ., Հայ ինքնութիւնը պէտք ունի նոր նախա­դա­սութիւննե­րու // «Ակօս», 9.02.2007:

[35] Տե՛ս Dink H., Ermeni kimliği üzerine (6) Ermeninin “Türk”ü // “Agos”, 23.01.2004:

[36] «Ֆրանսա­յի ճարպի­կութիւնը» // «Ակօս», 9.02.2001:

[37] Dink H., Lokmagözyan T. Sabiha Hatun’un Sırrı // “Agos”, 6.02.2004.

[38] Դաւա­նա­փո­խութիւնը ընդունիլ… // «Ակօս», 9.06.2006:

[39] Տինք Հ., Խորքին մէջ բոլորս փոքրա­մասնութիւն ենք // «Ակօս», 21.10.2005: Տե՛ս նաև www.tempodergisi.com (18 հոկտեմբեր 2005):

Հոդվա­ծը՝ Akunq.net կայքից։

Առնչվող Հոդվածներ