26.1 C
Yerevan

35 Տարի Հետո

Ղարա­բաղյան շարժումը և նրա արդյունքում կերտած հաղթա­նա­կը հայ ժողովրդի արժա­նա­պատվության, սեփա­կան հայրե­նի­քում ազատ և անկախ ապրե­լու արտա­հայտություններն էին:

Դավիթ Կարա­պետյան

Արցա­խը՝ կռվախնձոր…

Արցա՛խ, տոնդ շնորհա­վոր…

Տարօ­րի­նակ իրա­դարձություններ են տեղի ունե­նում Արցա­խում և Արցա­խի շուրջ:

Այն, որ Արցա­խում թուրքա­կան ծագում ունե­ցող գյուղմթերք է վաճառվել, կարծում եմ շատե­րիս չի զարմացնում:
Չի զարմացնի, եթե ադրբե­ջա­նա­կան վառե­լանյութ էլ Արցա­խում հայտնվի:

Իհարկե, դա խոսում է որո­շա­կի ներքին պայմա­նա­վորվա­ծություննե­րից, որը կատե­գո­րիկ անընդունե­լի է:
Բայց տարա­կուսե­լին այն է, որ պարզվում է այդ ամե­նը Արցա­խում հայտնվում է Հայաստա­նի Հանրա­պե­տությունից…

Եթե դիտարկենք այն, որ Ադրբե­ջանն անում է ամեն ինչ, որպեսզի արցա­խա­հա­յությանն ինտեգրի իրեն, չի բացառվում, որ դեռ ակա­նա­տես կդառնանք մի շարք նման դեպքե­րի:

Չնա­յած, փաստը մնում է փաստ՝ Ադրբե­ջա­նը առաջնա­հերթ նպա­տակ է դրել հայա­թա­փել Արցա­խը:
Եթե դա չստացվի (իսկ դա չի՛ ստացվի) ապա նոր կգործադրվի «պլան բ‑ն»՝ զոռով ու զոռբա­յությամբ կամ սիրա­շա­հե­լով արցա­խա­հա­յե­րին ինտեգրելն է, որի համար առա­ջարկե­լու է մի շարք «հաճե­լի ու գրա­վիչ» տարբե­րակներ:

Ադրբե­ջա­նի այսօրվա պահանջը Ռուբեն Վարդանյա­նի հեռա­ցումն է:
Այս մասին ամեն քայլա­փո­խին խոսում էր արտգործնա­խա­րար Բայրա­մո­վը:
Ալիևը Մյունխե­նում ևս բացա­հայտ խոսեց այդ մասին, ասե­լով՝ «Մենք պատրաստ ենք բանակցել Ղարա­բա­ղի հայե­րի հետ, բայց միայն այն դեպքում, երբ ՌԴ քաղա­քա­ցի, քրեա­կան հեղի­նա­կություն ու կոռումպացված Վարդանյա­նը լքի Ղարա­բա­ղը»։

Թե ինչու՞ Ալիև­ին «հունից հանում» է Վարդանյա­նի ներկա­յությունն Արցա­խում, առա­ջին հայացքից դժվար չէ կռա­հել, բայց որ այդ մասին առա­ջին դեմքը խոսում է անձամբ, այն էլ առա­ջին պատեհ առի­թով, այն էլ նման լուրջ միջո­ցառման ժամա­նակ՝ խոսում է այն մասին, որ կամ Վարդանյանն այսօր Արցա­խում կայա­ցած ու ընկա­լե­լի քաղգործիչ է, որ նա այն քաղա­քա­կան ֆիգուրն է, որից վերջինս կաշկանդված է, վտանգ է տեսնում, կամա թե ակա­մա հաշվի է նստում նրա ներկա­յության հետ, ռեալ դիմադրություն կա նրա կողմից, անդրդվե­լի է ու չենթարկվող, ի հեճուկս նրա համա­տա­րած հարգանք է վայե­լում արցա­խա­հա­յե­րի շրջա­նում, ժողո­վուրդը վստա­հում ու հավա­տում է նրան, կամ որ, վերջինս իր ներկա­յությամբ ու միջամտությամբ «խաթա­րել է» որոշ ներքին պայմա­նա­վորվա­ծություններ գործող իշխա­նություննե­րի այլ ներկա­յա­ցուցիչնե­րի հետ, որոնց մասին Ալիևը վերջերս կարծես թե բայրա­ցա­կամ էր տրա­մադրված ու չէր վատա­բա­նում, ավե­լին՝ ասում էր, որ մինչ Վարդանյա­նի պաշտո­նի նշա­նակվե­լը նրանց հետ ձեռք են բերվել որո­շա­կի պայմա­նա­վորվա­ծություններ, հետև­ա­բար՝ կա «դրա­կան» առաջխա­ղա­ցում, կամ որ, Վարդանյա­նը Արցա­խում «Ռուսաստա­նի աչք ու բերանն է, դաբրոն ու դեմքն է, լիա­կա­տար կամա­կա­տարն է» և որ նրա­նով է պայմա­նա­վորված Արցա­խի «ռուսաֆի­կա­ցումը», որը նրա համար խիստ անցանկա­լի է: Կամ այս ամենն է՝ մեկտեղված:

Համե­նայն դեպս, չեմ կարծում, որ Վարդանյա­նի՝ «ՌԴ քաղա­քա­ցի, քրեա­կան հեղի­նա­կություն ու կոռումպացված» լինելն է պատճա­ռը, որ Ալիևը չի պատրաստվում նման մարդու հետ քննարկել որևէ հարց, առա­վել ևս Արցա­խի հետ կապված հիմնախնդիրնե­րը:
Երբ Վարդանյան չկար, Ալիևը՝ Արցա­խի օրի­նա­կան, ժողովրդից ստա­ցած մանդա­տով օժտված պետա­կան գործիչնե­րի հետ էլ չէր խոսում, չէր էլ պատրաստվում խոսել….

Իսկ այ թե ինչու՞ հենց հիմա որոշվեց փոխել Արցա­խի սահմա­նադրությունը՝ հարց հարցոցն է…
Թե հիմա այս Սահմա­նադրությունն ու՞մ սրտով չէ, ու՞մ համար է «կարված», ու՞մ «հագով» չէ, կամ թե «ո՞վ է հագնե­լու ու սազե­լու»՝ կարե­լի է ենթադրել…

Համե­նայն դեպս, տեսել ենք, թե ինչի հանգեցրեց Սահմա­նադրության, մասնա­վո­րա­պես՝ կառա­վարման մոդե­լի փոփո­խությունը Հայաստա­նում…

Հերթը Արցա­խինն է…

Օրի­նակ «մարդա­մե­կը» վստա­հեցնում է, որ Արցա­խի ինքնիշխա­նության պահպանման միակ հնա­րա­վո­րությունը Սահմա­նադրության փոփո­խությունն է, ըստ այդմ՝ սահմա­նադրա­կան ինստի­տուտնե­րի տարանջա­տումը:

Այսպի­սով՝ Արա­յիկ Հարությունյա­նը մայր օրենքը փոխե­լու նախա­գիծն արդեն ուղարկել է Ազգա­յին ժողով՝ քննարկման։

Իսկ թե ինչպես ենք մենք այսքան «անհե­ռա­տես» եղել և թե ինչու այսքան ժամա­նակ չենք փոխել այսքան «վատ» Սահմա­նադրությունը՝ անպա­տասխան է…

Ինչևէ, փաստն այն է, որ որոշնե­րի նպա­տա­կա­հարմա­րության ու որո­շա­կի քմա­հա­ճույքնե­րի համար արդեն երկրորդ անգամ «բռնա­բարվում» է Սահմա­նադրությունը:

Սրա հետ համա­տեղ, զիջումնե­րի գնա­լու, Բերձո­րի միջանցքը վերա­բա­ցե­լու համա­տեքստում էլ քննարկվում է Ռուբեն Վարդանյա­նի հրա­ժա­րա­կան տալու-չտա­լու հարցը…
Իսկ վերջինս իր պաշտո­նա­վարման 100-րդ օրը շեշտում է, որ «սա երկար ճանա­պարհի միայն սկիզբն է»…

Այս և այլ հարցե­րի, Արցա­խի շուրջ ստեղծված իրա­վի­ճա­կի, անե­լիքնե­րի մասին Արցա­խի նախա­գահ Արա­յիկ Հարությունյա­նը փետրվա­րի 23-ին հանդես է գալու հատուկ ուղերձով…

Տեսնենք, արդյո՞ք հուզող հարցե­րին տրվե­լու են պատասխաններ, թե ընդհա­կա­ռա­կը՝ դրանք ավե­լի են շատա­նա­լու:

Իսկ մինչ այդ, այս խորհրդանշա­կան օրը, ի սրտե շնորհա­վո­րում եմ հայ ազգին:
Այսօր Համազգա­յին շարժման 35-րդ տարե­դարձն է։

Այսօր Արցա­խի վերածննդի, համայն հայության միասնա­կա­նության ու համախմբման օրն է, այսօր Ղարա­բաղյան շարժման 35-ամյակն է:
Շարժման շնորհիվ մենք հասկա­ցանք, որ հայրե­նիք կորցնե­լու աղե­տը կարող ենք կանխել միասնա­բար, պայքա­րի միջո­ցով:
Ուս ուսի տված պայքա­րե­ցինք և այն տվեց իր պտուղնե­րը:
Ղարա­բաղյան շարժումը և նրա արդյունքում կերտած հաղթա­նա­կը հայ ժողովրդի արժա­նա­պատվության, սեփա­կան հայրե­նի­քում ազատ և անկախ ապրե­լու արտա­հայտություններն էին:

Փառք և պատիվ այդ հաղթա­նա­կը կերտած բոլոր քաջորդի­նե­րին,
խոնարհումս հանուն հայրե­նի­քի նահա­տակված մեր բոլոր հերոսնե­րի վառ հիշա­տա­կին:

Կեցցե՛ Արցա­խը, որը կրկին վերածնվե­լու է…
Կեցցե՛ այն Արցա­խը, որը վաղն է գալու:

Պայքա­րը կրկին շարունակվում է…
Փառա­վոր հաղթա­նակնե­րի շքերթն առջև­ում է…

Գրա­ռումը՝ Դավիթ Կարա­պետյանի ֆեյսբուքյան էջից։

Առնչվող Հոդվածներ