21.4 C
Yerevan

Մարդը Բարձրա­գույն Արժեք Չէ

Եթե մենք այն հասա­րա­կությունն ենք, ում համար մարդը բարձրա­գույն արժեք է, ապա ինչպե՞ս թույլ տվինք, որ նախա­գա­հը դառնա Քոչարյա­նը, իսկ ընդդի­մության առաջնորդը՝ Տեր-Պետրոսյա­նը: Եթե մենք այն հասա­րա­կությունն ենք, որը արդա­րության է ձգտում, ապա ինչպե՞ս ձևա­վո­րե­ցինք մի իրա­վի­ճակ, երբ հանգիստ խղճով սպանվեց տասը մարդ, չհաշված այն ատե­լության մթնո­լորտը, որ ավե­լի թեժա­ցավ ու ավե­լի բորբոքվեց:

Մեր Ուղին

Հայերն այն սակա­վա­թիվ ազգե­րից են, որոնց օրա­ցույցում դառնություննե­րի օրերն ավե­լի շատ են, քան հաղթա­նակնե­րի: Անշուշտ հաղթա­նակներն ավե­լի շատ են եղել, դրա ապա­ցույցը մեր ժողովրդի ու մեր պետության գոյությունն է, բայց և այնպես «սև օրե­րը» շատ շատ են ու որ ամե­նա­վատն է՝ գնա­լով շատա­նում են:

Այսօր մարտի մեկն է ու մենք գարնան առա­ջին օրը նշե­լուց բացի հիշում ենք նաև այն, որ սրա­նից տասնհինգ տարի առաջ Հայաստա­նում սպանվեց 10 մարդ՝ 2 ոստի­կան և 8 քաղա­քա­ցիա­կան անձ: Մինչև հիմա այդ գործը բացա­հայտված չէ ու այս տրա­մա­բա­նությամբ՝ դժվար էլ բացա­հայտվի: Բայց չէ, որ մարդիկ են զոհվել, որոնք պիտի ողջ լինեին: Մարդիկ կարող են հարցնել, որ մեկ ամիս էլ չի անցել այն օրվա­նից, երբ մենք ևս 15 մարդ կորցրինք՝ այս անգամ զինվորներ: Ամբողջո­վին կբա­ցա­հայտվի՞ այդ գործը…

Մարտի մեկը և դրան նախորդող ու հաջորդող բոլոր իրա­դարձություննե­րը, որոնք ըստ էության կրա­կոցներ են Հայաստա­նի ու հայ ժողովրդի վրա, ողբերգա­կան են նախ սկզբունքո­րեն և ապա մարդկայնո­րեն: Բացի նրա­նից, որ տեղի են ունե­ցել սպա­նություններ, այդ սպա­նություննե­րը տեղի են ունե­ցել ագա­հության, ընչա­քաղցության, ոչ պրոֆե­սիո­նա­լիզմի, անձնա­կան ամբի­ցիա­նե­րի և նման այլ արգա­հա­տե­լի հատկություննե­րի պայմաննե­րում: Իսկ դա նշա­նա­կում է այն, որ Սահմա­նադրությամբ ամրագրված «մարդը բարձրա­գույն արժեք է» բառե­րը շատ հեռու են իրա­կա­նությունից, որովհետև մենք կարող ենք անընդհատ անի­մաստ զոհեր տալ: Մենք կորցնում ենք այդ մարդկանց, որովհետև նրանք մեզ համար կարև­որ չեն կամ էլ այնքան էլ կարև­որ չեն ու կարե­լի է նաև սպա­նել, եթե բանը հասել է դրան:

Մարտի մեկը եկավ ապա­ցուցե­լու, որ մենք որպես հասա­րա­կություն ոչ մի դաս չենք քաղել հոկտեմբե­րի 27-ից: Մարտի մեկը եկավ ժխտե­լու մարդու՝ բացարձակ արժեք լինե­լը: Եվ այս ամե­նում ամե­նա­ցա­վա­լին այն է, որ այդ զոհե­րը դարձան շահարկման առիթ իշխա­նության ու ընդդի­մության համար: Մեկը մյուսին մեղադրե­լու արա­տա­վոր պրակտի­կան կա մինչև օրս ու մենք մինչև օրս չենք հասկա­նում, որ դա ոչ մի տեղ չի տանում: Մենք իհարկե կարող ենք նորից ճամբարնե­րի բաժանվել ու իշխա­նա­կաննե­րը՝ մեղադրել ընդդի­մա­դիրնե­րին և հակա­ռա­կը, բայց դրա­նից ի՞նչ: Դա ինչ որ բան բուժո՞ւմ է, այդ զոհե­րի կորուստի վիշտն անցնո՞ւմ է: Իհարկե ոչ: Դա միայն թեժացնում է ընդհա­նուր ցավի կրա­կը ու հող նախա­պատրաստում հետա­գա՝ ավե­լի մեծ այլանդա­կություննե­րի համար, քանի որ մարտի մեկից հետո անհասկա­նա­լի բախումնե­րը չեն դադա­րել: Գուցե և ամեն անգամ տասը մարդ չի զոհվել, բայց անըդհատ եղել են վիրա­վորներ, ծեծ ու ջարդ, մեղադրանքներ:

Եվ հիմա, այսօր նորից ընթա­նում է զոհե­րի շահարկման քաղա­քա­կան պայքա­րը: Ու մենք երբեք ինքներս մեզ չհա­մո­զե­ցինք, որ մենք, անձամբ մենք ենք մեղա­վոր: Մեղա­վոր ենք այնքա­նով, որ ձևա­վո­րե­ցինք մի երկիր, որտեղ իրաար հետ խոսե­լու փոխա­րեն գոռում ենք, իրար լսե­լու հայհո­յում, իրար զիջե­լու փոխա­րեն՝ կրա­կում միմյանց: Ահա թե ինչ:

Մենք կարող ենք այսօր Ռոբերտ Քոչարյա­նին և Լևոն Տեր-Պետրոսյա­նին մեղադրել այդ տասը զոհե­րի համար, բայց ովքե՞ր քաշե­ցին հրա­զե­նի ձգաննե­րը: Ովքե՞ր արհա­մարհե­ցին մյուսի ապրե­լու իրա­վունքը: Գուցե և հրա­մա­նը տվեց մեկը, բայց այդ հրա­մա­նին աջակցե­ցին մյուսնե­րը, համա­ձայնվե­ցին, մեկն ասաց այո, մյուսը կրա­կեց, բայց զոհվեց մեկ ուրի­շը: Հենց սա է ողբերգությունը, երբ մենք մեզ պատասխա­նա­տու չենք համա­րում մի ուրի­շի համար:

Ու մենք պատրաստ ենք մեղադրել անվա­նա­կան մեկին, միայն թե պատասխա­նատվության բարո­յա­կան թեքությունը մեր վրա­յից դուրս գա: Եվ եթե մենք այն հասա­րա­կությունն ենք, ում համար մարդը բարձրա­գույն արժեք է, ապա ինչպե՞ս թույլ տվինք, որ նախա­գա­հը դառնա Քոչարյա­նը, իսկ ընդդի­մության առաջնորդը՝ Տեր-Պետրոսյա­նը: Եթե մենք այն հասա­րա­կությունն ենք, որը արդա­րության է ձգտում, ապա ինչպե՞ս ձևա­վո­րե­ցինք մի իրա­վի­ճակ, երբ հանգիստ խղճով սպանվեց տասը մարդ, չհաշված այն ատե­լության մթնո­լորտը, որ ավե­լի թեժա­ցավ ու ավե­լի բորբոքվեց:

Մենք չենք ընդունի, որ այդ մարդկանց մենք ենք սպա­նել: Մեր անտարբե­րությամբ, դիմա­ցի­նին չսի­րե­լու և ատե­լու մոլուցքով: Եվ հարց է առա­ջա­նում. «Եթե մեռնեն բոլոր նրանք, ում մենք ատում ենք, մենք կհանգստանան՞ք, ազատ կդառնա՞նք»: 

Մի առակ կա, որ մի մարդ, ով տանել չի կարո­ղա­նում շրջա­պա­տի աղմուկը և հանգստություն է որո­նում, հեռա­նում է անտառ, քաշվում է մի խուլ անկյուն, որ հագստություն վայե­լի: Բայց այնտեղ էլ աղմկում է քամին, կենդա­նի­նե­րը, ծառե­րը և նա այդտե­ղից էլ փախչում է մի այնպի­սի խուլ անկյուն, ուր բացարձա­կա­պես ոչինչ չկա: Մարդը մի պահ հանգիստ շունչ է քաշում, որ վերջա­պես ազատվել է ամեն տեսակ աղմուկից, երբ հանկարծ տկտկոց է լսում և այդ ձայնը գնա­լով ուժե­ղա­նում է: Մարդը հասկա­նում է, որ այդ ձայնը իր սրտի զարկե­րից է և այդ համա­տա­րած լռության մեջ այդ ձայնե­րը հնչում են ավե­լի սարսա­փե­լի, ավե­լի ահարկու: Չդի­մա­նա­լով այդ ձայնին, մարդը ինքնասպան է լինում: Նա չի գտնում հանգիստ շշրջա­պա­տում, որովհետև հանգիստ չունի իր ներսում:

Մենք որպես պետություն և հասա­րա­կություն, չունենք մեր մեջ այդ հանգիստը և ձգտում ենք խլացնել մեր ներքին աղմուկը արտա­քին գոռգո­ռո­ցով: 

Ենթադրենք, թե ինչ որ կերպ գործը համա­րեց բացա­հայտված և անվա­նա­կան մի քանի հոգի դատա­պարտվե­ցին ազա­տազրկման: Իսկ հետո՞: Այդ երաշխավորո՞ւմ է, որ ապա­գա­յում նման բան չի կրկնվի: Այդ երաշխավորո՞ւմ է, որ նոր մարտի մեկ չի լինե­լու: 

Մենք, մարտի մեկի մասին խոսե­լիս պիտի հասկա­նանք, որ դա ուղիղ շարունա­կությունն էր հոկտեմբե­րի 27‑ի: Այն ժամա­նակ էլ կրա­կե­ցին պետությա վրա, մարտի մեկին էլ: Հոկտեմբե­րի 27-ին պատգա­մա­վորնե­րին ուղղված կրա­կոցնե­րի մի մասը վրի­պեց խորհրդա­րա­նում, բայց մարդկանց հասավ մարտի մեկին, որովհետև մենք լրիվ նորմալ համա­րե­ցինք մարդ սպա­նե­լը: Այո, հենց այդպես: Մեզ համար լրիվ ընդունե­լի է մարդ սպա­նե­լը, որովհետև մենք ունենք չպատժված հոկտեմբե­րի 27, մարտի մեկ և գուցե ապա­գա­յում ևս մի քանի արյունոտ օրեր, որովհետև չգի­տենք, թե ինչու ոչ:

Ասենք, թե մարտի մեկի դեպքի առի­թով անվա­նա­պես պատժվե­ցին մի քանի հոգի, իսկ ո՞վ է պատասխա­նա­տու լինե­լու ապա­գա­յում կրկնող դեպքե­րի համար: Միա­ժա­մա­նակ և՛ բոլո­րը, և՛ ոչ ոք: Որովհետև նաև հարց է առա­ջա­նում թե, ՊՊԾ գնդի գրավման ժամա­նակ իր ծննդյան օրը քաղաք եկած պատա­նու աչքը հանե­լու համար ով էր մեղա­վոր: Դժվար թե ինչ որ մեկը հատուկ նպա­տակ դրած լիներ տվյալ պատա­նու աչքը հանել կամ պատա­ռո­տել որևէ ծերունու ծնո­տը: Այդ դեպքում ի՞նչ է ստացվում, նրանք ուղղա­կի ձեռքի տա՞կ էին ընկել: Այսինքն մարտի մեկին էլ սպանվել են պատա­հա­կան տրամաբանությա՞մբ: Հանուն ինչի՞: Հանուն արդարությա՞ն: 

Մարտի մեկը ևս մեկ օր է ազա­տության, ժողովրդա­վա­րության դեմ կրա­կոցնե­րի: Եվ քանի դեռ մեր մեջ արմա­տա­խիլ եղած չէ այս տարօ­րի­նակ չարությունը, մենք դեռ նոր մարտի մեկեր ենք ունե­նա­լու, որովհետև դեռևս չենք հասկա­ցել, թե ինչու չի կարե­լի նման բան անել: Իսկ մինչ այդ թող քրեա­կան գործե­րի հատորներն ավե­լի հաստա­փոր դառնան, միայն թե…ամեն անգամ որևէ սկզբունքա­յին սխալ գործե­լիս մենք փորձենք հիշել, որ ըստ Սահմա­նադրության. «մարդը բարձրա­գույն արժեք է», կամ էլ պիտի որ լիներ, բայց ինչ որ տեղ ինչ որ բան սխալ է գնա­ցել:

Առնչվող Հոդվածներ