21.4 C
Yerevan

Հայրե­նա­դարձման Համա­կարգման Ուղիով

Արտա­գաղթը «ոչնչացնում է» մեր երկի­րը։ Մեր թշնա­մի­նե­րի ցանկությունն էլ հենց դա է․Հայաստանն առանց հայե­րի։ Արտա­գաղթը յուրո­վի էթնիկ զտում է։

Դավիթ Կարա­պետյան

Մաս ութե­րորդ՝ «Մեր Ուղի­նի» հարցազրույցը դիվա­նա­գետ, քաղա­քա­գետ Դավիթ Կարա­պետյա­նի հետ

ՀՀ‑ն և Սփյուռքը միա­վո­րող է պետք

  1. Հայաստա­նում գոյություն  ունե­ցող խնդիրնե­րից մեկը երբեք չդա­դա­րող արտա­գաղթն է եղել։ 

Ինչո՞վ կբա­ցատրեք այդ երև­ույթը։

Պատճառնե­րը՝ անթիվ-անհա­մար են։

Հիմնա­կան պատճա­ռը՝ հիասթա­փությունն է, ապա­գա­յի հանդեպ դրա­կան տեսլա­կա­նի բացա­կա­յությունը, սեփա­կան երկրում չգնա­հատված լինե­լը, լավ չվարձատրվե­լը, երկրի ոչ անվտանգ լինե­լը, մշտա­կան պատե­րազմի հավա­նա­կա­նությունը, զորա­կոչվե­լը, հավա­նա­կան պատե­րազմի մասնա­կից դառնա­լը, ավե­լի բարե­կե­ցիկ ապրե­լա­կերպի փնտրտուքն է, պարզա­պես ինքնա­հաստատվելն է, դրսում կայա­նա­լու ձգտումն է, սեփա­կան հայրե­նի­քը չսի­րելն է, այն՝ երկրորդա­կան-երրո­դա­կան դասա­կարգելն է, կոսմո­պո­լի­տի հոգե­բա­նությունն է։ 

  1. 2020թ պատե­րազմից հետո ՀՀ-ում շատե­րի մոտ ուժե­ղա­ցել է երկրից հեռա­նա­լու ձգտումը։ 

Արդյո՞ք պարտությունը պատե­րազմում իրոք անվտանգա­յին ծայրա­հեղ խնդիրներ է առա­ջացրել ՀՀ բնա­կիչնե­րի համար, թե այդ տրա­մադրություննե­րը առա­վե­լա­պես հետպա­տե­րազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնա­ցած ընկճվա­ծություն է։

Այո, միանշա­նակ։ Թվարկված երկու հանգա­մանքներն էլ միա­սին։ 

Հատկա­պես նման ելքով պատե­րազմի պարա­գա­յում և այն հանգա­մանքով պայմա­նա­վորված, որ երկրի անվտանգա­յին համա­կարգն իրեն չի արդա­րացնում, ապրելն այստեղ անվտանգ և ապա­հով չէ, նոր պատե­րազմի հավա­նա­կա­նությունը խիստ բարձր է, թշնա­մու կողմից ամե­նօրյա ագրե­սիա­ներն ու սադրանքնե­րը, նոր տարածքներ գրա­վե­լու բացա­հայտ սպառնա­լիքնե­րը, սեփա­կան ռազմա­կան ուժե­րին ու գործող իշխա­նություննե­րին չվստա­հե­լը, վերջիննե­րից հիասթախվե­լը՝ ստի­պում է մարդկանց մտո­րել արտա­գաղթե­լու, այլ երկրնե­րում անձնա­կան հանգիստը, անվտանգությունն ու ապա­հո­վությունը գտնե­լու մասին։  

  1. Մշտա­պես շեշտվել է, թե ինչ հսկա­յա­կան վնասներ է հասցրել արտա­գաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճա­կում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնա­կան խնդիրնե­րը։

Ներկա­յումս Սփյուռքի հիմնա­կան խնդի­րը՝ մայր Հայաստա­նից արհեստա­կա­նո­րեն «հեռացված» լինելն է։ ՀՀ‑ի հետ ունե­ցած այսօրվա անջրպետն է։ 

Ժամա­նա­կին՝ ՀՀ հատկա­պես արտա­քին քաղա­քա­կա­նության հիմնա­կան ու խիստ կարև­որ գործոն համարվող Հայկա­կան Սփյուռքն այսօր «անդեմ» է, «հեռացված», արհա­մարհված։ 

Որպես այդպի­սին Սփյուռքը մայր Հայաստա­նից բացա­ռա­պես քաղա­քա­կան աջակցության կարիքն է ունե­ցել, փոխա­րե­նը՝ ՀՀ խնդիրնե­րը բարձրա­ձայնե­լու մանդա­տով է շնորհված եղել։ 

ՀՀ‑ի անունից որոշ հարթակնե­րում ներկա­յացված լինելն է եղել, ՀՀ շահե­րը պաշտպա­նե­լու և բացա­ռա­պես ազգա­յին շահե­րով առաջնորդվե­լու առա­քե­լությունն ու հրա­մա­յա­կանն է եղել։  

Հիմա պատկերն այլ է։

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայե­րը լեզվամտա­ծո­ղությամբ արդեն իսկ տարբեր մշա­կութա­յին խմբեր չեն ներկա­յացնում իրենցից։ 

Ինչպե՞ս կարող են տարբեր հոգե­բա­նություն և մտա­ծե­լա­կերպ ունե­ցող մարդիկ մեկ ընդհա­նուր համա­ձայնության գալ միմյանց հետ ցանկա­ցած հարցում։

Տենդենցը գնում է դեպի դրան։ Սակայն չեմ կարծում, որ այլ հասա­րա­կության մեջ ինտեգրված լինե­լը, այլ երկրնե­րի բարքե­րին ու սովո­րույթնե­րին, օրենքնե­րին հարմարված ապրե­լը կարող է լուրջ խոչընդոտ հանդի­սա­նալ՝ հետա­գա­յում միասնա­կան ու միասնա­բար հանդես չգա­լու համար։ 

Պարզա­պես ՀՀ‑ն և Սփյուռքը միա­վո­րող է պետք։ Անհատ, ում կվստա­հեն, ում կլսեն և ում ասածնե­րով կառաջնորդվեն։ 

  1. ՀՀ և Սփյուռքի հայե­րը շատ հարցե­րում փոխվստա­հություն չունեն միմյանց նկատմամբ։ 

Ո՞րն է հիմնա­կան պատճա­ռը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։

Այդ վստա­հությունը սրընթաց անկում ապրեց հատկա­պես արցախյան երկրորդ պատե­րազմից հետո։ Երբ Սփյուռքից եկած ողջ օգնությունը ըստ նպա­տա­կի չօգտա­գործվեց և չծա­ռա­յեցվեց։ Սփյուռքը դադա­րեց վստա­հել հատկա­պես գործող իշխա­նություննե­րին։                                           Որպես այդպի­սին չեմ տեսնում որևէ հանգա­մանք, որի պատճա­ռով ՀՀ հայե­րը չվստա­հեն Սփյուռքին։ Կրկին վերա­հաստա­տում եմ այն, որ պարզա­պես ՀՀ‑ն և Սփյուռքը միա­վո­րող է պետք։ Հեղի­նա­կություն համարվող, հարգանգ վայե­լող անհատներ, որոնց կվստա­հեն, կլսեն և վերջիննե­րիս ասածնե­րով կառաջնորդվեն։ 

  1. ՀՀ-Սփյուռք հարա­բե­րություննե­րում ժամա­նակ առ ժամա­նակ առա­ջա­ցող լարվա­ծությունն ի՞նչ պատճառնե­րով է առա­ջա­ցել և ի՞նչ հետև­անքներ է թողնում ինչպես Հայաստա­նի, այնպես էլ Սփյուռքի վրա։

Նախորդ պատասխաննե­րի մեջ հիմնա­կան պատճառնե­րը և ելքե­րը նշե­ցի։

  1. Շատերն այն կարծի­քին են, որ արտա­գաղթն ավե­րում է Հայաստա­նը և մեզ հիմա կազմա­կերպված ու զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն է պետք։ 

ՀՀ‑ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձության։

Համա­կարծիք եմ։ Արտա­գաղթը «ոչնչացնում է» մեր երկի­րը։ Մեր թշնա­մի­նե­րի ցանկությունն էլ հենց դա է․ Հայաստանն առանց հայե­րի։ Արտա­գաղթը յուրո­վի էթնիկ զտում է։ Միանշա­նակ ողջունում եմ ներգաղթի կազմա­կերպման ցանկա­ցած խելա­միտ նախա­ձեռնություն։ Դրա համար անհրա­ժեշտ են նախադրյալներ։ Պետությունը պետք է լծված լինի մի շարք բարենպաստ ծրագրե­րի գործադրմամբ, որոնք կստի­պեն ինքնա­կամ հայրե­նա­դարձվե­լուն։ Իհարկե որպես այդպի­սին միակ խոչընդո­տը կմնա երկրի համընդհա­նուր անվտանգությունն ու արտա­քին սպառնա­լիքնե­րը։  

  1. Որո՞նք են  հայրե­նա­դարձությա­նը խանգա­րող հիմնա­կան պատճառնե­րը։ 

Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրե­նա­դարձություն։

Ինչպես արդեն իսկ նշե­ցի՝ երկրի համընդհա­նուր անվտանգությունն ու արտա­քին սպառնա­լիքներն են հիմնա­կան պատճառնե­րը։ Հավա­նա­կան պատե­րազմի վախն ու մտա­հո­գությունը։ Եվ հետո նոր սոցիա­լա­կան ու կենցա­ղա­յին պայմաննե­րը։ Կարծում եմ շատե­րը կուզե­նան վերա­դառնալ մայր Հայաստան։  

  1. ՀՀ-ից արտա­գաղթող և ՀՀ վերա­դարձող հայե­րը սովո­րա­բար ի՞նչ հիմնա­կան խնդիրնե­րի են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավե­լի բարդ նոր միջա­վայրին հարմարվե­լը։

Թե՛ արտա­գաղթողնե­րը և թե՛ վերա­դարձողներն ամեն առումնե­րով ինտեգրվե­լու խնդիր ունեն։ Կարծում եմ վերա­դարձողնե­րի համար համե­մա­տա­բար հեշտ կլի­նի, քանի որ իրենք իրենց մայր հողում են և օտար չեն։ 

  1. Եթե զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն տեղի ունե­նա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվա­զե­լու է ինչպես մարդկա­յին ռեսուրսի, այնպես էլ ֆինանսա­կան և նյութա­կան առումով։ 

Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առա­ջացնի, քանի որ հայկա­կան Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրնե­րում ապրող հայե­րի խումբ է, այլև քաղա­քա­կան, ֆինանսա­կան, նյութա­կան հզոր խաղա­թուղթ։

Եթե նույնիսկ նվա­զի հայե­նա­դարձման արդյունքում, ապա օգտա­կա­րության տեսանկյունից ավե­լի է շահե­լու Հայաստա­նի Հանրա­պե­տությունը։ Ֆիզի­կա­պես մայր հողում գտնվե­լով նրանք ավե­լի են օգուտ տալու քան գտվե­լով օտար երկրնե­րում։ Իհարկե սա ինչ-որ տեղ հարա­բե­րա­կան է, քանի որ հստակ թվա­բա­նություն չի կարող լինել։ Կլի­նեն մարդիկ, որոնք մնա­լով այնտեղ ավե­լի են օգուտ բերե­լու մեր երկրին։ Շատերն այնտեղ մնա­լով ավե­լի արգա­սա­բեր աշխա­տանքներ են կատա­րում և ունեն իրենց առա­քե­լությունը։                                                                                                                                  Չեմ կարծում, որ նույնիսկ զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձության արդյունքում բախվենք վերը նշված խնդրի հետ։

  1. Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս տարվա հոկտեմբե­րին տեղի ունե­ցած համա­հայկա­կան խորհրդա­ժո­ղո­վը։

Սովո­րա­կան, ոչ առանձնա­հա­տուկ։ Համե­նայն դեպս օգտա­կա­րության տեսանկյունից զիջում էր նախորդ խորհրդա­ժո­ղովնե­րին։ 

  1. Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րը շատե­րի համար ամփոփվում են Հայաստան Համա­հայկա­կան Հիմնադրա­մին ամեն տարի կատարվող նվի­րատվություննե­րի սահմաննե­րում։ Արդյո՞ք միայն ֆինանսա­կան աջակցությունը բավա­կան է, թե իրա­կա­նում դա էլ իր տեսա­կի խնդիր է։

Իրա­կա­նում դա շատ լուրջ ներդրում է։ Բայց և աջակցությունը միայն ֆինանսա­կա­նով չի սահմա­նա­փակվում։ Սփյուռքն իր մասնակցությունն ունի տարբեր երկրնե­րում մի շարք ազգանպաստ միջո­ցա­ռումնե­րի կազմա­կերպման ու անցկացման գործում։ Իհարկե կարե­լի է ավե­լին ակնկա­լել, սակայն կարծում եմ, դա կլի­նի այն ժամա­նակ, երբ Հայաստա­նում կլի­նեն այլ իշխա­նություններ։ Սփյուռքի ներկա­յիս պասի­վությունը դրա­նով է պայմա­նա­վորված։  

  1. Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ‑ը և Սփյուռքը միմյանց համար։

Աջակցեն միմյանց, օգնեն թե՛ ֆինանսա­պես, և թե՛ բարո­յա­պես։ Քննարկեն և միա­սին լուծումներ գտնեն՝ երկրի և իրենց առջև առա­ջա­ցած խնդիրնե­րի ու մարտահրա­վերնե­րի հաղթա­հարման հարցե­րում։ Գործեն սինխրոն, համա­տեղ, իրար հետ համա­ձայնեցված, տեղյակ լինեն մեկմե­կու քայլե­րից, ծրագրե­րից, առաջնորդվեն բաա­ռա­պես պետա­կան ու ազգա­յին շահե­րով։                    Այդժամ արդյունքն ակնհայտ կլի­նի։

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքը համա­հայկա­կան մասշտա­բով ունեն մեկ ընդհա­նուր գաղա­փա­րա­խո­սություն և նպա­տակ։

Կարծում եմ այո։ Իհարկե, այսօրվա իշխա­նություննե­րի ծրագրե­րը, նպա­տակներն ու աշխա­տե­լաո­ճը այլ են, որոնք դուրս են գալիս մեկ ընդհա­նուր գաղա­փա­րա­խո­սության և նպա­տակնե­րի իրա­գործման շրջա­նակնե­րից, շեղվում ու խեղաթյուրվում են, բայց և այնպես, այդ ամե­նը կրում է ժամա­նա­կա­վոր բնույթ։ Մարդիկ գալու և գնա­լու են, գաղա­փարնե­րը մնա­լու են։ 

  1. Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի ձեր իդեա­լա­կան մոդե­լը։

Համա­կարգված, համա­ձայնեցված, հստակ ժամա­նա­կա­ցույցով աշխա­տանք, կանո­նա­կարգված և  պլա­նա­վորված աշխա­տե­լաոճ, ծրագրե­րի և նպա­տակնե­րի, միջո­ցա­ռումնե­րի կազմա­կերպման և անցկացման մոդելնե­րի և մեթոդնե­րի համա­տեղ իրա­գործում։    

Դավիթ Կարա­պետյան՝ Դիվանագետ/Քաղաքական վերլուծա­բան

Առնչվող Հոդվածներ