18 C
Yerevan

Հայրե­նա­դարձման Համա­կարգման Ուղիով

Սփիւռքի իւրա­քանչիւր գաղութ կրողն է իր միջա­վայրի մշա­կութա­յին եւ քաղա­քակրթա­կան ազդե­ցութեան։ Անկա­րե­լի է պատկե­րացնել որ վրա­ցա­հայն ու ֆրանսա­հա­յը ունե­նան նոյն մտա­ծե­լա­կերպն ու աշխարհա­հա­յեացքը։

Գէորգ Թորո­յեան

Մաս ինե­րորդ՝ «Մեր Ուղի­նի» հարցազրույցը Asbarez.am‑ի թղթա­կից Գեորգ Թորո­յա­նի հետ

Կազմա­կերպուած հայրե­նա­դարձութիւնը կրնայ տասնա­մեակներ տեւել

  1. Հայաստա­նում գոյություն  ունե­ցող խնդիրնե­րից մեկը երբեք չդա­դա­րող արտա­գաղթն է եղել։ Ինչո՞վ կբա­ցատրեք այդ երև­ույթը։

Արտա­գաղթը հայութեան մասնա­յա­տուկ երեւոյթ չէ։ Դարեր շարունակ մարդկութիւնը միշտ ալ արտա­գաղթած է իր հայրե­նի­քէն կամ բնա­կա­վայրէն, աւե­լի ապա­հով եւ բարե­կե­ցիկ կեանքի ակնկա­լութիւնով։ Նոյնը կարե­լի է ըսել Հայաստա­նէն արտա­գաղթի պարա­գա­յին։

  1. 2020թ պատե­րազմից հետո ՀՀ-ում շատե­րի մոտ ուժե­ղա­ցել է երկրից հեռա­նա­լու ձգտումը։ Արդյո՞ք պարտությունը պատե­րազմում իրոք անվտանգա­յին ծայրա­հեղ խնդիրներ է առա­ջացրել ՀՀ բնա­կիչնե­րի համար, թե այդ տրա­մադրություննե­րը առա­վե­լա­պես հետպա­տե­րազմյան բախումներն ուղեկցող ու պարտությունից հետո մնա­ցած ընկճվա­ծություն է։

Անկա­խա­ցումէն ետք երբեք ալ արտա­գաղթը չէ դադրած։ Թիւր կարծիք է թէ պարտութիւնը կամ անոր յաջորդած հոգե­բա­նա­կան ընկճուա­ծութիւնը արտա­գաղթի ալի­քը զօրա­ցուց։ Արցա­խեան առա­ջին պատե­րազմին, նոյնիսկ յաղթա­նա­կի օրե­րուն եւ անոր յաջորդող տարի­նե­րուն արտա­գաղթը շարունա­կուե­ցաւ նոյն թափով։ Հետեւա­բար այն կապ չունի այդ երեւոյթին հետ։ Պարզա­պէս զուռ տնտե­սա­կան գործօ­նը նկա­տի պէտք  է ունե­նալ։ 

  1. Մշտա­պես շեշտվել է, թե ինչ հսկա­յա­կան վնասներ է հասցրել արտա­գաղթը հայ ժողովրդին, իսկ ի՞նչ վիճա­կում է գտնվում ՀՀ Սփյուռքը։ Որո՞նք են Սփյուռքի հիմնա­կան խնդիրնե­րը։

Բնա­կան է որ արտա­գաղթը Հայաստա­նին մեծ վնասներ պատճա­ռած է, մասնաւո­րա­բար ժողովրդագրա­կան պատկե­րի առումով, ինչ որ երկի­րի ներքին դիմադրո­ղա­կա­նութեան թուլացման պատճառ է։ Իսկ սփիւռքը բազմա­թիւ խնդիրներ ունի, որոնցմէ հիմնա­կա­նը կարե­լի է մէկ բառով ձեւա­կերպել՝ անկազմա­կերպուա­ծութիւն։

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքի հայե­րը լեզվամտա­ծո­ղությամբ արդեն իսկ տարբեր մշա­կութա­յին խմբեր չեն ներկա­յացնում իրենցից։ Ինչպե՞ս կարող են տարբեր հոգե­բա­նություն և մտա­ծե­լա­կերպ ունե­ցող մարդիկ մեկ ընդհա­նուր համա­ձայնության գալ միմյանց հետ ցանկա­ցած հարցում։

Սփիւռքի իւրա­քանչիւր գաղութ կրողն է իր միջա­վայրի մշա­կութա­յին եւ քաղա­քակրթա­կան ազդե­ցութեան։ Անկա­րե­լի է պատկե­րացնել որ վրա­ցա­հայն ու ֆրանսա­հա­յը ունե­նան նոյն մտա­ծե­լա­կերպն ու աշխարհա­հա­յեացքը։ Այստեղ հիմնա­կան գործօ­նը ազգա­յին դաստիա­րա­կութիւնն ու գիտակցութիւնն է որ կը համախմբէ բոլո­րին։

  1. ՀՀ և Սփյուռքի հայե­րը շատ հարցե­րում փոխվստա­հություն չունեն միմյանց նկատմամբ։ Ո՞րն է հիմնա­կան պատճա­ռը և ինչպե՞ս լուծել այդ հարցը։

Սփիւռքի եօթա­նա­սունա­մեայ պատմութիւնը յատկանշուած է 

հատուա­ծա­կա­նութեամբ։ Գաղութնե­րը բոլո­րուած եղած են կամ կուսակցութիւննե­րու կամ եկե­ղե­ցի­նե­րու շուրջ եւ իրենց ազգա­յին պատկա­նե­լիութիւնը տեսած են անոնց ընդմէ­ջէն։ Ընդհա­նուր շահի գիտակցումը եւ այդ իմաստով կազմա­կերպուի­լը անհրա­ժեշտ է որպէսզի հաւա­քա­կան մտա­ծո­ղութիւն զարգա­նայ։ 

  1. Շատերն այն կարծի­քին են, որ արտա­գաղթն ավե­րում է Հայաստա­նը և մեզ հիմա կազմա­կերպված ու զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն է պետք։ ՀՀ‑ը և Սփյուռքը պատրա՞ստ են զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձության։

Հայրե­նա­դարձութիւնը միշտ ալ ցանկա­լի է եւ հայութեան ինքնուրոյնութիւնը կարե­լի չէ պատկե­րացնել Հայաստա­նէն դուրս։ Անկա­խութեան առա­ջին օրէն հայրե­նա­դարձութիւնը սկսաւ, սակայն անհա­տա­կան նախա­ձեռնութիւններ էին անոնք եւ մինչեւ այսօր ալ նոյն ձեւով կը շարունա­կուի։ Դժբախտա­բար ոչ Հայաստա­նի իշխա­նութիւննե­րը, ոչ ալ սփիւռքեան կազմա­կերպութիւննե­րը հայրե­նա­դարձութեան յստակ ծրա­գիր-ուղե­ցոյց չպատրաստե­ցին եւ չաշխա­տե­ցան այդ ուղղութեամբ։ Ցաւով պէտք է արձա­նագրել որ նոյնիսկ այստեղ գերակշռող եղաւ հատուա­ծա­կան շահը։

  1. Որո՞նք են  հայրե­նա­դարձությա­նը խանգա­րող հիմնա­կան պատճառնե­րը։ Սփյուռքը ցանկանո՞ւմ է հայրե­նա­դարձություն։

Հայրե­նա­դարձութեան խանգա­րող հիմնա­կան պատճառնե­րը սփիւռքի եւ Հայաստա­նի իշխա­նութիւններն են։ Եթէ յստակ եւ երկա­րա­ժամկէտ ծրա­գիր գոյութիւն ունե­նայ, իհարկէ ցանկութիւն կրնայ ըլլալ։

  1. ՀՀ-ից արտա­գաղթող և ՀՀ վերա­դարձող հայե­րը սովո­րա­բար ի՞նչ հիմնա­կան խնդիրնե­րի են բախվում ամեն մեկն իր առումով և ո՞ւմ համար է ավե­լի բարդ նոր միջա­վայրին հարմարվե­լը։

Այս հարցումին պատասխան չունիմ։

  1. Եթե զանգվա­ծա­յին հայրե­նա­դարձություն տեղի ունե­նա, դա նշանակո՞ւմ է, որ Սփյուռքը նվա­զե­լու է ինչպես մարդկա­յին ռեսուրսի, այնպես էլ ֆինանսա­կան և նյութա­կան առումով։ Եվ եթե այո, արդյո՞ք դա վտանգներ չի առա­ջացնի, քանի որ հայկա­կան Սփյուռքը այսօր ոչ միայն օտար երկրնե­րում ապրող հայե­րի խումբ է, այլև քաղա­քա­կան, ֆինանսա­կան, նյութա­կան հզոր խաղա­թուղթ։

Պէտք չէ ունե­նալ այն պատրանքը որ հայրե­նա­դարձութիւնը կարե­լի է իրա­գործել մէկ, երկու կամ հինգ տարուայ ընթացքին։ Կազմա­կերպուած հայրե­նա­դարձութիւնը կրնայ տասնա­մեակներ տեւել։ Իսրա­յէ­լը իր հիմնումէն ի վեր, արդէն 75 տարի է, եւ տակաւին հայրե­նա­դարձութիւն կը կազմա­կերպէ։ Ինչ կը վերա­բե­րի հայրե­նա­դարձութեան պատճա­ռով սփիւռքի ներուժի ջլատման, ապա սփիւռքը արդէն ուծացման գործընթա­ցի մը մէջ է, եւ պէտք է մտա­ծել փրկել այն ինչ կարե­լի է։ 

  1. Ինչպե՞ս եք գնա­հա­տում այս տարվա հոկտեմբե­րին տեղի ունե­ցած համա­հայկա­կան խորհրդա­ժո­ղո­վը։

Իւրա­քանչիւր խորհրդա­ժո­ղով անպայման որ կրնայ ունե­նալ իր դրա­կան ազդե­ցութիւնը Հայաստա­նի եւ սփիւռքի խնդիրնե­րու լուծման առումով։ Այս գծով կարեւո­րը խորհրդա­ժո­ղո­վի կազմա­կերպիչնե­րուն նպա­տա­կաուղղուա­ծութիւնն է եւ այդ խորհրդա­ժո­ղո­վի արդիւնքնե­րուն գործնա­կա­նա­ցումը, որ կրնայ անմի­ջա­պէս չերեւի, բայց երկար ժամա­նա­կի վրայ կրնանք տեսնել անոր արդիւնքնե­րը։

  1. Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րը շատե­րի համար ամփոփվում են Հայաստան Համա­հայկա­կան Հիմնադրա­մին ամեն տարի կատարվող նվի­րատվություննե­րի սահմաննե­րում։ Արդյո՞ք միայն ֆինանսա­կան աջակցությունը բավա­կան է, թե իրա­կա­նում դա էլ իր տեսա­կի խնդիր է։

Սփիւռք-Հայաստան յարա­բե­րութիւննե­րուն նոր որակ պէտք է հաղորդել։ Այս երկու գործօննե­րու գոյութիւնն իսկ պայմա­նաւո­րուած է միմիանցով։ Ամէն խօսակցութիւն որ սփիւո­քը կը տեսնէ իբրեւ միմիայն նիւթա­կան աղբիւր, հարուած է թէ Հայաստա­նին եւ թէ սփիւռքին։

  1. Ի՞նչ կարող են և պիտի անեն ՀՀ‑ը և Սփյուռքը միմյանց համար։

Առա­ջին հերթին Հայաստա­նի կառա­վա­րութիւնը պիտի ընդունի որ համայն հայութեան կառա­վա­րութիւնն է եւ իր խնդիրնե­րուն լուծումը այդ պարունա­կին մէջ տեղադրէ։ Սփիւռքը անկախ իշխա­նութեան տեսա­կէն, պիտի ընդունի Հայաստա­նի իշխա­նութիւննե­րու փաստը եւ բոլոր մակարդակնե­րու վրայ։

  1. Արդյո՞ք ՀՀ և Սփյուռքը համա­հայկա­կան մասշտա­բով ունեն մեկ ընդհա­նուր գաղա­փա­րա­խո­սություն և նպա­տակ։

Այդպէս չէ դժբախտա­բար։ Այլա­պէս Հայաստան-սփիւոք կապե­րը դարձած կ՛ըլլային իտէա­լա­կան։

  1. Հայաստան-Սփյուռք հարա­բե­րություննե­րի ձեր իդեա­լա­կան մոդե­լը։

Հայաստա­նի իշխա­նութիւննե­րը թէ դեսպա­նա­տունե­րու եւ թէ սփիւռքի նախա­րա­րութեան միջո­ցաւ կը համա­կարգէ սփիւռքի հետ յարա­բե­րութիւննե­րը։ Արդ հարց է թէ սփիւռքի ներկա­յա­ցուցիչնե­րը ովքե՞ր են։ Այստեղ խնդի­րը սփիւռքի ներկա­յա­ցուցչութիւնը ճշղե­լու մէջ կը կայա­նայ, որ իր հերթին կ՛ենթադրէ սփիւռքի կազմա­կերպում։

Գէորգ Թորո­յեան՝ Asbarez.am‑ի թղթա­կից

Առնչվող Հոդվածներ