26 C
Yerevan

Ով Է Հանձնում Արցա­խը

Արցա­խի և Հայաստա­նի հազար ու մի կապե­րով կապված և միմյանց կցորդ հանդի­սա­ցող իշխա­նություննե­րը ռազմա­քա­ղա­քա­կան հանցա­գործներ են և, որպեսզի արժա­նի պատիժ չստա­նան, պատրաստ են մինչև անգամ Արցա­խը հանձնել։

Սամվել Բաբա­յան

Ո՞վ է Արցա­խը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․կմ ԼՂՀ եմ ժառանգություն թողել ձեզ․ Սամվել Բաբա­յան

Ո՞վ է Արցա­խը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․ կմ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տություն եմ ժառանգություն թողել ձեզ՝ կանո­նա­վոր, մարտունակ բանա­կով հանդերձ։

«Լեռնա­յին Ղարա­բա­ղի ժողո­վուրդն ազատ և անկախ ապրե­լու իր կամքն ամրագրել է 1991թ․ ԼՂՀ‑ի հռչակման մասին Հռչա­կագրով, 1991թ․ հանրաքվեի արդյունքնե­րով, 1992թ․ ԼՂՀ‑ի պետա­կան անկա­խության մասին Հռչա­կագրով։ Հայաստա­նի Հանրա­պե­տությունն իր հերթին Գերա­գույն խորհրդի 1992թ․ որոշմամբ պարտա­վորվել է սատար կանգնել ԼՂՀ‑ի ու նրա բնակչության իրա­վունքնե­րի պաշտպա­նությա­նը և անընդունե­լի է համա­րել միջազգա­յին կամ ներպե­տա­կան ցանկա­ցած փաստա­թուղթ, որտեղ ԼՂՀ‑ն նշված կլի­նի Ադրբե­ջա­նի կազմում։
Եթե այս համա­տեքստում ԼՂ‑ի հակա­մարտության կարգա­վորման բանակցա­յին առա­ջարկնե­րում դիտարկե­լու լինենք տարածքնե­րի և կարգա­վի­ճա­կի հարցե­րը, ապա կստա­նանք հետևյալ պատկե­րը.

Ըստ «Փաթե­թա­յին» առա­ջարկի (1997թ․), Ադրբե­ջա­նին է վերդարձվում յոթ շրջա­նը, Լաչի­նի միջանցքի վերահսկո­ղությունը վերա­պահվում է ԵԱՀԿ-ին, նախկին ԼՂԻՄ‑ի սահմաննե­րում ԼՂ‑ն ստա­նում է ինքնա­վար կարգա­վի­ճակ Ադրբե­ջա­նի կազմում, ԼՂ‑ի քաղա­քա­ցի­նե­րին տրվում է Ադրբե­ջա­նի անձնա­գիր‘ «Լեռնա­յին Ղարա­բաղ» հատուկ հավե­լագրումով։ Ըստ «Փուլա­յին» առա­ջարկի (1997թ․) Ադրբե­ջա­նին են վերդարձվում յոթ (հինգ+երկու) շրջա­նը, ԼՂ‑ի և Լաչի­նի շրջա­նի կարգա­վի­ճա­կի հարցը թողնվում է ապա­գա­յին։ Ըստ «Ընդհա­նուր պետության» առա­ջարկի (1998թ․), ԼՂ‑ն հանրա­պե­տության ձևի պետա­կան և տարածքա­յին միա­վոր է և Ադրբե­ջա­նի հետ միա­սին կազմա­վո­րում է ընդհա­նուր պետություն, ԼՂ‑ի և Հայաստա­նի միջև կապն ապա­հովվում է Լաչի­նի միջանցքով։ Ըստ «Մեղրիի» առա­ջարկի (1999թ․), նախկին ԼՂԻՄ‑ի տարածքը, Շուշիի և Լաչի­նի շրջաննե­րը փոխանցվում են Հայաստա­նին, Մեղրիի շրջա­նը՝ Ադրբե­ջա­նին:

Տարածքա­յին փոխա­նակման և միջանցա­քա­յին տրա­մա­բա­նություն ուներ նաև «Քի Ուեսթի» առա­ջարկը (2001թ․)։ Ըստ «Մադրիդյան սկզբունքնե­րի» (2007թ․), ԼՂ‑ի հարա­կից տարածքնե­րը վերա­դարձվում են Ադրբե­ջա­նին, ԼՂ‑ի վերջնա­կան իրա­վա­կան կարգա­վի­ճա­կը որոշվում է պլե­բիսցի­տի միջո­ցով, ԼՂ‑ի և Հայաստա­նի կապը ապա­հովվում է Լաչի­նի միջանցքով։ «Կազանյան սկզբունքնե­րը» (2011թ․) որո­շա­կի խմբագրումնե­րով կրկնում են Մադրիդյան սկզբունքնե­րը։ Նույն սկզբունքներն ընկած են մեկ այլ փաթե­թա­յին առա­ջարկի՝ Լեռնա­յին Ղարա­բա­ղի կարգա­վորման առա­ջին էտա­պի և հետա­գա քայլե­րի մասին դեկլա­րա­ցիա­յի (2016թ․) հիմքում, ըստ որի Ադրբե­ջա­նին է վերա­դարձվում նախկին ԼՂԻՄ‑ի շուրջ յոթ շրջա­նը՝ պայմա­նով, որ պահպանվե­լու է Հայաստա­նը Լեռնա­յին Ղարա­բա­ղին կապող միջանցք, ԼՂ‑ի վերջնա­կան իրա­վա­կան կարգա­վի­ճա­կը որոշվե­լու է համա­ժո­ղովրդա­կան հանրաքվեով։ 2020թ․ նոյեմբե­րի 9‑ի եռա­կողմ հայտա­րա­րությամբ Ադրբե­ջա­նի վերահսկո­ղությանն են վերա­դարձվել ոչ միայն նախկին ԼՂԻՄ‑ի հարա­կից յոթ շրջաննե­րը, այլև բուն ԼՂԻՄ‑ի տարածքի զգա­լի մասը, Լաչի­նի միջանցքի վերահսկո­ղությունը վերա­պահվել է ՌԴ-ին, ԼՂ‑ի կարգա­վի­ճա­կի մասին խոսք անգամ չկա։

Այս ամբողջը ԼՂ‑ի բանակցա­յին պրո­ցե­սի գաղտնա­զերծում չէ, այլ տարբեր տարի­նե­րի գաղտնա­զերծված փաստաթղթե­րի հիմնա­կան թեզիսնե­րի մեկտե­ղում՝ ցույց տալու, որ «ոչմի­թի­զա­կա­նությունից» մինչև «սեփա­կան կետից» բանակցություններ վարե­լու արդյունքում ունենք շարունակվող ռազմա­կան ագրե­սիա, անա­տամ խաղա­ղա­պա­հություն, խաղա­ղության անփա­ռունակ քարոզ և այդ ֆոնին մարդկա­յին, տարածքա­յին և նյութա­կան շարունա­կա­կան կորուստներ, հումա­նի­տար աղետ, Բաքվի կողմից պարտադրվող ինտեգրա­ցիա և այլն։
Եվ սա ոչ թե հայ ժողովրդի պատմության մի տխուր դրվագ է, այլ փառա­հեղ հաղթա­նակնե­րի քաղա­քա­կան առևտուր, ռազմա­կան ձեռքբե­րումնե­րի դիվա­նա­գի­տա­կան փոշիա­ցում, վերջա­պես՝ մի ամբողջ ժողովրդի ճակա­տագրի խեղում։ Միայն թե չասեք, թե Արցա­խի իշխա­նություննե­րը անմեղսունակ են և չգի­տեին, թե ինչ է բանակցում Հայաստա­նը։ Երբ ԱՀ‑ի և ՀՀ‑ի Անվտանգության խորհուրդնե­րի համա­տեղ նիստում (Տես՝ ՀՀ վարչա­պետ Ն. Փաշինյա­նի խոսքը Հայաստա­նի և Արցա­խի Անվտանգության խորհուրդնե­րի համա­տեղ նիստում, 12.03.2019թ., https://goo.su/vzCKm) հայկա­կան կողմից ի պաշտո­նե բանակցող ՀՀ‑ի վարչա­պետն առա­ջարկում էր հստա­կեցնել «բանակցա­յին գործընթա­ցի հիմք հանդի­սա­ցող» Մադրիդյան սկզբունքնե­րի (Տես՝ ՀՀ վարչա­պետ Ն. Փաշինյա­նի մամուլի ասուլի­սը Կապա­նում, 25.01.2020թ., https://goo.su/OrAT) տարընթերցումնե­րի տեղիք տվող արձա­նագրումնե­րը, արդյո՞ք չէր նշա­նա­կում, որ երկու երկրնե­րի ռազմա­քա­ղա­քա­կան ղեկա­վա­րությունը ոչ միայն տեղյակ էր, այլև համա­ձայն։

թե յոթ շրջաննե­րը ԱՀ‑ի 2006թ․ և 2017թ․ Սահմա­նադրությամբ երկրի տարածքա­յին ամբողջա­կա­նության մասն են կազմել, ապա ինչպես է Հայաստանն Արցա­խի իմա­ցությամբ բանակցել նույն շրջաննե­րը վերա­դարձնե­լու շուրջ։ Չէ՞ որ Արցա­խի սահմաննե­րը փոփո­խե­լու իրա­վունք ունի միայն ժողո­վուրդը՝ հանրաքվեի միջո­ցով։ Մի՞թե Արցա­խում ժողովրդա­վա­րություն չէ։ Թե՞ Արցա­խի Սահմա­նադրության վերջին հոդվածն էլ դուք չեք քարո­զել և ընդունել։ Թե՞ Արցա­խի ժողովրդի ինքնա­պաշտպա­նության կառա­վա­րումն էլ դուք չեք զիջել՝ հանուն աթո­ռի։

Բազմա­թիվ փակագծեր չբա­ցե­լով ամե­նայն պատասխա­նատվությամբ հայտա­րա­րում եմ՝ Արցա­խի և Հայաստա­նի հազար ու մի կապե­րով կապված և միմյանց կցորդ հանդի­սա­ցող իշխա­նություննե­րը ռազմա­քա­ղա­քա­կան հանցա­գործներ են և, որպեսզի արժա­նի պատիժ չստա­նան, պատրաստ են մինչև անգամ Արցա­խը հանձնել։ Դա է պատճա­ռը, որ նույնիսկ հիմա՝ առանց երկի­րը ծանր իրա­վի­ճա­կից դուրս բերե­լու հստակ տեսլա­կա­նի, մեկը մյուսին հերթ չտա­լով, շտա­պում են իշխա­նության մաս կազմել, իշխա­նություն ժառանգել։ Այդ մարդիկ, եթե մի կորե­կի չափ գիտակցություն ունե­նան, որ պաշտո­նը և իշխա­նությունը պատասխա­նատվություն և բեռ է, այլ ոչ թալա­նի տեղ, մոտիկ անգամ չէին գա։ Բայց արի ու տես, որ ճիշտ հակա­ռակն է։

Եվ եթե այսքա­նից հետո գտնվում են մարդիկ, ովքեր շարունա­կում են պնդել, թե ես ինչ-որ անհա­տի, շրջա­նա­կի, ուժի եմ ներկա­յացնում, Արցա­խը հանձնե­լու կամ ինտեգրա­ցիա­յի մտադրություն ունեմ, ապա այլ բան չի մնում, քան ուղղա­կիո­րեն հարցնել․ ո՞վ է Արցա­խը հանձնում՝ ձեզ ծանոթ դեմքե՞րը, որոնցից ժառանգել եք այն, ինչ ունեք այսօր, թե՞ ես, որ 2․600-ից 12.700 քառ․ կմ Լեռնա­յին Ղարա­բա­ղի Հանրա­պե­տություն եմ ժառանգություն թողել ձեզ՝ կանո­նա­վոր, մարտունակ բանա­կով հանդերձ․․․»,-գրել է նա։

https://newsmarket.info/2023/03/13/%d5%b8%d5%9e%d5%be-%d5%a7-%d5%a1%d6%80%d6%81%d5%a1%d5%ad%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%d5%9d-%d5%b1%d5%a5%d5%a6-%d5%ae%d5%a1%d5%b6%d5%b8%d5%a9-%d5%a4%d5%a5%d5%b4%d6%84%d5%a5/

Առնչվող Հոդվածներ