24.9 C
Yerevan

Հասկա­նալ Ուղերձը

Իմ գնա­հա­տա­կանն այն է, որ ՀԱՊԿ‑ը՝ ցանկա­նա­լով, թե չցանկա­նա­լով դուրս է գալիս Հայաստա­նից։ Դա մեզ անհանգստացնում է։

Նիկոլ Փաշինյան

«Ադրբե­ջա­նը տարածքա­յին նկրտումներ ունի Հայաստա­նի նկատմամբ»․

«Նոր էսկա­լա­ցիա­յի վտանգը շատ մեծ է ինչպես Հայաստա­նի սահմա­նի երկայնքով, այնպես էլ ԼՂ-ում»,— հայտա­րա­րել է Հայաստա­նի վարչա­պե­տը։ Նիկոլ Փաշինյա­նը նման եզրա­կա­ցության է հանգել Ադրբե­ջա­նի՝ ավե­լի ու ավե­լի ագրե­սիվ դարձող հռե­տո­րա­բա­նությունից և իրեն հաղորդված «որո­շա­կի այլ տվյալնե­րից»։ Կարև­որ է համա­րում այն, որ հայկա­կան կողմը կարո­ղա­նա ապա­ցուցե­լի դարձնել, որ այդ էսկա­լա­ցիա­յի հեղի­նակն ինքը չէ, ինչպես փորձում է ներկա­յացնել Բաքուն:

«Հայաստա­նի սահմա­նի երկայնքով մենք այդ խնդի­րը լուծել ենք [նկա­տի ունի ԵՄ դիտորդնե­րի տեղա­կա­յումը], ԼՂ-ում նույնպես այդ գործի­քը կա և հույս ունեմ, որ այն պատշաճ կաշխա­տի։ Խոսքը ՌԴ խաղա­ղա­պահ ուժե­րի և նրանց կողմից հրա­պա­րակվող փաստե­րի մասին է»,- ասել է Փաշինյա­նը։

Մարտի 14-ին կազմա­կերպված մամուլի ասուլի­սի ժամա­նակ Նիկոլ Փաշինյանն անդրա­դարձել է հայ-ադրբե­ջա­նա­կան, հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րի օրա­կարգա­յին հարցե­րին, խոսել ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմի վերա­բերյալ հայկա­կան կողմի չեզո­քության մասին և ոչ միայն։

JAMnews‑ը ներկա­յացնում է Հայաստա­նի վարչա­պե­տի այսօրվա ասուլի­սի կարև­ո­րա­գույն դրվագնե­րը

«Բաքուն փորձում է վերջնագրե­րով խոսել»․ Հայաստա­նի ԱԽ քարտուղար
«Արձակվել են հարյուրա­վոր գնդակներ»․ ադրբե­ջա­նա­կան հարձակման մանրա­մասնե­րը
Հայաստան-Ադրբե­ջան հակա­մարտության ակտիվ փուլ․ ո՞վ կստանձնի միջնորդի դերը
«Ադրբե­ջա­նը ագրե­սիա­յի քաղա­քա­կա­նության նոր փուլ է սկսել»
Հայաստա­նի ղեկա­վարն այսպես է բնո­րո­շել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբե­ջա­նի համայնք» կազմա­կերպության հայտա­րա­րությունը՝ ադրբե­ջանցի­նե­րի՝ բնա­կության նախկին վայրեր վերա­դառնա­լու մասին։

«Հայաստա­նի ինքնիշխան տարածքի նկատմամբ ապօ­րի­նի և ակնհայտ ոտնձգություն է, որը հակա­սում է Պրա­հա­յի և Սոչիի պայմա­նա­վորվա­ծություննե­րին»,- հայտա­րա­րել է Փաշինյա­նը։

Նրա խոսքով՝ սա հերթա­կան ապա­ցույցն է նրա, որ Ադրբե­ջա­նը տարածքա­յին նկրտումներ ունի Հայաստա­նի նկատմամբ։

Ընդգծել է՝ իրենց իրա­վունքնե­րի իրացման վերա­բերյալ ՀՀ կառա­վա­րությա­նը պահանջներ են ներկա­յացնում ինչպես 44-օրյա պատե­րազմի արդյունքում Հադրութից, Շուշիից տեղա­հանվածնե­րը, որոնք եռա­կողմ հայտա­րա­րության համա­ձայն արդեն իսկ պետք է վերա­դարձած լինեին իրենց տներ, այնպես էլ հայա­թափված Նախիջև­ա­նի ներկա­յա­ցուցիչնե­րը։

Հիշեցրել է՝ Բաքվի, Սումգա­յի­թի, Կիրո­վա­բա­դի հայե­րի տեղա­հա­նություննե­րի մասին ու հավե­լել, որ ի տարբե­րություն նրանց՝ Հայաստա­նում ապրող ադրբե­ջանցի­նե­րը բռնի տեղա­հա­նության չեն ենթարկվել․

«Ավե­լին, մեր արխիվնե­րում պահպանված են փաստաթղթեր, որ Սովե­տա­կան Հայաստա­նի կառա­վա­րությունը աստղա­բաշխա­կան թվե­րով փոխհա­տուցումներ է վճա­րել ադրբե­ջանցի­նե­րին»,- ընդգծել է նա։
«Բաքուն փորձում է խմբագրել ստա­տուս քվոն»․ կարծիք Երև­ա­նից
Մարտի 5‑ի ադրբե­ջա­նա­կան ներթա­փանցման մանրա­մասնե­րը, ինչպես նաև փորձա­գի­տա­կան կարծիք

Դիվերսիոն ներթա­փանցում Լեռնա­յին Ղարա­բա­ղում
Ալիևի հետ հնա­րա­վոր հանդիպման և բրյուսելյան ձևա­չա­փի մասին
Նիկոլ Փաշինյա­նի փոխանցմամբ՝ Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի ղեկա­վարնե­րի միջև հանդի­պում դեռևս նախա­տեսված չէ։ Ասում է՝ ինքը երբեք չի խուսա­փել նման հանդի­պումնե­րից, բայց նաև հավե­լում՝ պետք է լինեն պայմա­նա­վորվա­ծություննե­րի կատարման երաշխիքներ։

Որպես օրի­նակ է բերում բրյուսելյան ձևա­չա­փը՝ նշե­լով, որ ձեռքբերված 10-ից ավել պայմա­նա­վորվա­ծություններ այդպես էլ անկա­տար են մնա­ցել։ Թվարկում է՝ գերի­նե­րի վերա­դարձը, երկա­թուղու գործարկումը, զորքե­րի հետքաշման պայմա­նա­վորվա­ծությունը և այլն։ Սա, ըստ նրա, ֆունդա­մենտալ խնդիր է, որը քննարկել է նաև Շառլ Միշե­լի հետ․

«Կա խոսույթ, որ երբ չկան բանակցություններ, էսկա­լա­ցիա­յի վտանգը մեծա­նում է, սա ճիշտ է։ Բայց Բրյուսե­լը մեզ ցույց տվեց, որ կան բանակցություններ, որոնք ոչ միայն չեն նվա­զեցնում էսկա­լա­ցիա­յի վտանգը, այլև ավե­լացնում են»։
Վստա­հեցնում է՝ Երև­ա­նը պատրաստ է շարունա­կել բանակցություննե­րը, սակայն պետք է սկսել կետ առ կետ իրա­գործել արդեն իսկ ձեռքբերված պայմա­նա­վորվա­ծություննե­րը։

«Եթե Ադրբե­ջա­նը բանակցություններն օգտա­գործում է միայն էսկա­լա­ցիա­ներն արդա­րացնե­լու համար, ապա դա ընդունե­լի տարբե­րակ չէ։ Բանակցություննե­րը պետք է կայունության երաշխիք դառնան։ Ես պատրաստ եմ վերցնել պատասխա­նատվություն ստո­րագրե­լու փաստաթղթեր, որոնք երա­զանքի փաստա­թուղթ չեն լինի, բայց մյուս կողմից հայացք փախցնե­լու առիթ չեն տա»,– շեշտել է նա։

Վարչա­պե­տի գնա­հատմամբ՝ մինչ օրս կազմա­կերպված բանակցություննե­րից ամե­նաարդյունա­վե­տը եղել է Պրա­հա­յի քառա­կողմ հանդի­պումը։ Ասում է՝ Բաքուն ուզում է աշխա­տել պակաս արդյունա­վետ՝ բրյուսելյան ձևա­չա­փով։ Ըստ Փաշինյա­նի՝ Ադրբե­ջա­նին դուր չի գալիս Ֆրանսիա­յի ներկա­յությունը, առա­ջարկում է ընդլայնել մասնա­կիցնե­րի կազմը՝ ներգրա­վե­լով Գերմա­նիա­յին կամ ԱՄՆ-ին։

Բաքուն և Երև­ա­նը պատրա՞ստ չեն փոխզի­ջումնե­րի. մյունխենյան հանդի­պումը
Կողմե­րի դիրքո­րո­շումնե­րը վերջին շրջա­նում ստեղծված լարվա­ծության արդյունքում միանշա­նակ էին ու կատե­գո­րիկ, և մի կողմի զիջումնե­րը ենթադրում էին համարժեք զիջումներ մյուսից։ Նման առա­ջընթա­ցի բանակցություննե­րի արդյունքում ակնհայտո­րեն չի հաջողվել հասնել։

Փաշինյան-Ալիև-Բլինքեն հանդի­պում Մյունխե­նում
«Որո­շա­կի առա­ջընթաց տեսնում ենք»․ խաղա­ղության պայմա­նագրի մասին
Վարչա­պե­տը տեղե­կացրել է, որ երկու-երեք օր առաջ ստա­ցել են Ադրբե­ջա­նի արձա­գանքը խաղա­ղության պայմա­նագրի հնա­րա­վոր նախագծի վերա­բերյալ հայկա­կան կողմի առա­ջարկնե­րին։

«Պետք է ընդգծել, որ որո­շա­կի առա­ջընթաց մենք տեսնում ենք, բայց ինչքան առաջ ենք գնում, այնքան ի հայտ են գալիս ֆունդա­մենտալ պրոբլեմներ»,- հայտա­րա­րել է Նիկոլ Փաշինյա­նը։

Նրա փոխանցմամբ՝ այդ խնդիրներն են՝

Ադրբե­ջա­նը փորձում է խաղա­ղության և հարա­բե­րություննե­րի հաստատման հնա­րա­վոր պայմա­նագրի միջո­ցով Հայաստա­նին տարածքա­յին պահանջներ կամ նկրտումներ ձևա­կերպել,
տեքստի առա­ջարկնե­րով Բաքուն փորձում է ԼՂ-ում ցեղասպա­նություն կամ էթնիկ զտումներ իրա­կա­նացնե­լու մանդատ ձեռք բերել, այդ թվում՝ ՀՀ ստո­րագրությամբ,
Ադրբե­ջա­նը հետապնդում է այնպի­սի գիծ, որ մենք նույնիսկ ստո­րագրված պայմա­նագրի կատարման երաշխիքնե­րի համա­կարգ չունե­նանք։
Այս կետերն, ըստ նրա, Հայաստա­նի համար կարմիր գծեր են։

«Որևէ փաստա­թուղթ, որը կստո­րագրվի, պետք է ունե­նա իրա­կա­նացման երաշխիքներ, ցանկա­լի է՝ միջազգա­յին»,- նկա­տել է նա։ Որպես օրի­նակ է բերել 2020 թ․-ի նոյեմբե­րի 9‑ի հայտա­րա­րությունը, որի համա­ձայն՝ Լաչի­նի միջանցքն այսօր չպետք է փակ լիներ։

Վստա­հեցրել է՝ պաշտո­նա­կան Երև­ա­նը «ժամա­նակ չի ձգում», պատրաստ է ստո­րագրել պայմա­նա­գի­րը։ Նրա խոսքով՝ եթե սեղա­նին նման փաստա­թուղթ հայտնվի, դա պետք է ընկա­լել ոչ թե որպես ահա­զանգ, այլ լավ նորություն․

«Դա կնշա­նա­կի, որ բանակցա­յին գործընթա­ցում գրանցվել է առա­ջընթաց, հասել ենք արդյունքի, որը […] պիտի ապա­հո­վի երկա­րա­ժամկետ խաղա­ղություն, կայունություն և զարգա­ցում»։

Փաշինյա­նը տեսնում է խաղա­ղության պայմա­նագրի երաշխա­վորնե­րի ինստի­տուտի անհրա­ժեշտություն։ Հայկա­կան կողմը ուզում է պայմա­նա­վորվա­ծություննե­րի իրա­կա­նացման երաշխիքներ ունե­նալ։ Երաշխիք, ըստ վարչա­պե­տի կարող են հանդի­սա­նալ ինչպես երաշխա­վորնե­րը՝ պետություններն ու միջազգա­յին կազմա­կերպություննե­րը, այնպես էլ մեխա­նիզմնե­րը։

«Երև­անն առա­ջարկնե­րը փոխանցել է Բաքվին»․ Փաշինյա­նը՝ խաղա­ղության պայմա­նագրի մասին
Ո՞րն է խաղա­ղության պայմա­նագրի՝ հայկա­կան կողմի տեսլա­կա­նը․ վարչա­պե­տի և Անվտանգության խորհրդի քարտուղա­րի մեկնա­բա­նություննե­րը

Հայաստան-Ադրբե­ջան խաղա­ղության պայմա­նա­գիր
«Իհարկե, շատ բանե­րով կաշկանդված եմ»
Ասուլի­սին ներկա լրագրողնե­րից մեկը հարցրել է՝ ինչո՞ւ Փաշինյա­նը չի հայտա­րա­րում, որ Արցա­խը երբեք չի լինե­լու Ադրբե­ջա­նի կազմում, որևէ բանով կաշկանդվա՞ծ է։ Երկրի ղեկա­վա­րը չի հերքել․

«Իհարկե, շատ բանե­րով կաշկանդված եմ‘ Հայաստա­նի ժողովրդի անվտանգությամբ, ԼՂ ժողովրդի անվտանգությամբ, ձեր անվտանգությամբ, բոլո­րի անվտանգությամբ, Հայաստա­նի ինքնիշխա­նությամբ, անկա­խությամբ, պետա­կան շահե­րով։ Իհարկե, կաշկանդված եմ, եթե այդպես չլի­ներ, կգա­յի ու էնպի­սի՜ հայտա­րա­րություններ կանեի»։

Փաշինյա­նի խոսքովկարևոր է, որ բանակցային սեղանի շուրջ և հանրության համար արվող հայտարարություններում դիսոնանս չլինի։ Ասում է՝ նախկինում առաջացել է այնպիսի խզում, որը դարձել է «դանդաղ գործողության ռումբ Հայաստա­նի և Լեռնա­յին Ղարա­բա­ղի տակ»։

«ԼՂ‑ի ժողո­վուրդը պետք է որո­շի անվտանգության և իրա­վունքնե­րի շրջա­նա­կը»
Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նի համար առանցքա­յին է ԼՂ‑ի ժողովրդի իրա­վունքնե­րի և անվտանգության հարցը։ Հերթա­կան անգամ շեշտել է՝ այդ հարցի «առաջնա­յին մանդա­տա­ռուն» պետք է լինի Լեռնա­յին Ղարա­բա­ղի ժողո­վուրդը։ Ասում է՝ այդ դեպքում նրանք կստա­նան ինչպես ակնկա­լիքնե­րի բավա­րարման, այնպես էլ իրենց սկզբունքնե­րի հետապնդման հնա­րա­վո­րություն․

«Հիմնա­կան խոսակցությունը պետք է տեղի ունե­նա Բաքվի և Ստե­փա­նա­կերտի միջև։ Պրո­ցեսնե­րը մեզ բերում են այն եզրա­կա­ցության, որ այստեղ էլ առանց միջազգա­յին մեխա­նիզմնե­րի և երաշխիքնե­րի առաջ գնալ հնա­րա­վոր չի լինի»։

Հիշեցրել է՝ Մյունխե­նում Ալիևը խոսել էր Ղարա­բա­ղի հայե­րի իրա­վունքնե­րի մասին, այնինչ հետո պարզվեց, որ «Ադրբե­ջանն առա­ջարկում է քննարկել ինտեգրա­ցիա­յի հարց»։ Սա, ըստ վարչա­պե­տի, պայմա­նա­վորվա­ծություննե­րը շարունա­կա­բար չպա­հե­լու Ադրբե­ջա­նի գործե­լա­կերպն է։

«Չպետք է ծուղա­կի վերածվի»․ կարծիք Բաքու-Ստե­փա­նա­կերտ շփումնե­րի մասին
Ադրբե­ջա­նի և ԼՂ‑ի ներկա­յա­ցուցիչնե­րի վերջին հանդիպման, հնչած հայտա­րա­րություննե­րի և հնա­րա­վոր զարգա­ցումնե­րի մասին JAMnеws‑ը զրուցել է քաղա­քա­կան մեկնա­բան Հակոբ Բադալյա­նի հետ։

Կարծիք Բաքու-Ստե­փա­նա­կերտ շփումնե­րի մասին
Փաստա­հա­վաք առա­քե­լություն՝ առանց Ադրբե­ջա­նի համա­ձայնության
Կարծում է՝ Հայաստա­նը պետք է ԼՂ‑ի ժողովրդի անվտանգության և իրա­վունքնե­րի հարցը հետապնդի միջազգա­յին հարթակնե­րում, հետև­ո­ղա­կան կերպով ներկա­յացնի իր դիրքո­րո­շումնե­րը․

«Ադրբե­ջա­նը բոլոր քայլե­րը ձեռնարկում է, որպեսզի միջազգայնո­րեն տեսա­նե­լի դառնա և հիմնա­վորվի, որ ԼՂ-ում հումա­նի­տար ճգնա­ժամ է։ Մենք էլ պետք է ավե­լի հիմնա­վո­րենք ԼՂ-ում հումա­նի­տար ճգնա­ժա­մի, էթնիկ զտումնե­րի ու ցեղասպա­նության վտանգի փաստե­րը, ինչը հնա­րա­վո­րություն կստեղծի միջազգա­յին փաստա­հա­վաք առա­քե­լություն ուղարկել ԼՂ՝ առանց Ադրբե­ջա­նի համա­ձայնության»։

Լաչի­նի միջանցք և ԼՂ փաստա­հա­վաք առա­քե­լության ուղարկումն, ըստ նրա, պատեհ կլի­նի հատկա­պես ներկա­յիս իրա­վի­ճա­կում, երբ միջանցքը փակ է, ԼՂ-ում հումա­նի­տար ճգնա­ժամ է, իսկ Ադրբե­ջանն էթնիկ զտումներ իրա­կա­նացնե­լու ակնհայտ նախա­պատրաստություններ է տանում։

«Ադրբե­ջա­նի երկրորդ ձախո­ղումը»․ հայ իրա­վա­բա­նը՝ Հաա­գա­յի դատա­րա­նի որոշման մասին
Ինչ եզրա­կա­ցության է եկել Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նը Հայաստա­նի և Ադրբե­ջա­նի միջնորդություննե­րը քննե­լու արդյունքում, պաշտո­նա­կան Երև­ա­նի գնա­հա­տա­կա­նը, փորձա­գի­տա­կան կարծիք

Արդա­րա­դա­տության միջազգա­յին դատա­րա­նի որո­շումը
«Հնա­րա­վոր էսկա­լա­ցիա­յի դեպքում ԼՂ–ի անվտանգության երաշխա­վո­րը ՌԴ–ն է»
Լրագրողնե­րը հետաքրքրվել են՝ արդյոք Լեռնա­յին Ղարա­բա­ղում հնա­րա­վոր նոր էսկա­լա­ցիա­յի դեպքում Հայաստա­նը շարունա­կե­լու է մնալ ԼՂ ժողովրդի անվտանգության երաշխա­վո­րը։ Հարցին ի պատասխան՝ Փաշինյա­նը շեշտել է, որ 2020 թ․-ի նոյեմբե­րի 9–ի հայտա­րա­րությամբ արձա­նագրված է՝ երաշխա­վո­րը Ռուսաստանն է։

«Ոչ թե, որ Հայաստա­նը հրա­ժարվում է դրա­նից, այլ, ցավոք, Հայաստա­նը 44–օրյա պատե­րազմում կրած պարտությունից հետո չի կարող լիարժեք կատա­րել այդ գործա­ռույթը»,- պարզա­բա­նել է նա։

«Ադրբե­ջա­նը հայտնվել է փակուղում»․ Հայաստա­նի ԱԺ խոսնա­կը՝ ԼՂ շրջա­փակման մասին
Ի՞նչ իրա­վի­ճակ է Արցա­խում․ վերջին տեղե­կություններն՝ ամփոփ

Իրա­վի­ճա­կը շրջա­փակված Լեռնա­յին Ղարա­բա­ղում
«Մոսկվա­յի հետ հարա­բե­րություննե­րում ճգնա­ժամ չկա»
Փաշինյա­նի կարծիքն է։ Ասում է՝ խոսում ենք, քննարկում, ֆիքսում, որ կան խնդիրներ։ Կառա­վա­րության ղեկա­վա­րի խոսքով՝ այդ խնդիրնե­րի մի մասն օբյեկտիվ են, հետև­ա­բար դրանք չեն կարող ճգնա­ժա­մա­յին ազդե­ցություն ունե­նալ երկկողմ հարա­բե­րություննե­րի վրա։

«Մեր հարա­բե­րություննե­րը բնա­կա­նոն վիճա­կում են, ինչը չի նշա­նա­կում, որ չկան փոխա­դարձ անհանգստություններ»,- պարզա­բա­նել է նա։

Նախօ­րեին հայկա­կան կողմի նախա­ձեռնությամբ հեռա­խո­սազրույց էր կայա­ցել Հայաստա­նի և Ռուսաստա­նի ղեկա­վարնե­րի միջև։ Փաշինյա­նի փոխանցմամբ՝ այն նվիրված է եղել ԼՂ-ում էսկա­լա­ցիա­յի վտանգին։ Ինքը ներկա­յացրել է ունե­ցած տեղե­կատվությունն ու մտա­հո­գություննե­րը կապված այն խնդիրնե­րի հետ, որոնք կան ռուս խաղա­ղա­պահնե­րի պատասխա­նատվության գոտում։

Հայաստա­նը լքո՞ւմ է ՀԱՊԿ ռազմա­կան դաշինքը. կարծիք Երև­ա­նից
Հայաստա­նը հրա­ժարվել է ՀԱՊԿ գլխա­վոր քարտուղա­րի տեղա­կա­լի քվո­տա­յից։ Ի՞նչ է դա նշա­նա­կում, ի՞նչ հետև­անքնե­րի սպա­սել։ Քաղա­քա­կան մեկնա­բան Հակոբ Բադալյա­նը չի կարծում, թե այս որո­շումը Հայաստա­նի համար «մեծ գին է արժե­նա­լու»։

Հայաստան-ՀԱՊԿ հարա­բե­րություններ
«Բոլոր հնա­րա­վոր հոդվածնե­րով դիմել ենք»․ ՀԱՊԿ‑ի մասին
Անդրա­դառնա­լով ՌԴ հովա­նու ներքո գործող ՀԱՊԿ ռազմա­կան դաշինքը լքե­լու մասին լուրե­րին՝ կառա­վա­րության ղեկա­վա­րը ևս մեկ անգամ շեշտել է՝ Հայաստա­նը ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրություն չունի․

«Իմ գնա­հա­տա­կանն այն է, որ ՀԱՊԿ‑ը՝ ցանկա­նա­լով, թե չցանկա­նա­լով դուրս է գալիս Հայաստա­նից։ Դա մեզ անհանգստացնում է»։
Օրերս հայտնի դարձավ, որ Երև­ա­նը հրա­ժարվել է ՀԱՊԿ գլխա­վոր քարտուղա­րի տեղա­կա­լի իր քվո­տա­յից։ Փաշինյանն ասում է՝ հաճույքով կստանձնենք պաշտո­նը, եթե չստացվի, որ ժողովրդին «սխալ ուղերձ» ենք հղում։

«Եթե դա նշա­նա­կի Հայաստա­նի անվտանգության ապա­հովման ևս մի գործոն ավե­լացնել, կստանձնենք։ Եթե ոչ, իմաստ չենք տեսնում՝ առնվազն ելնե­լով մեր ժողովրդի հետ ազնիվ լինե­լու տրա­մա­բա­նությունից»,— բացատրել է նա։

ՀԱՊԿ‑ի՝ Հայաստա­նից դուրս գալու պարա­գա­յում, ըստ Փաշինյա­նի, Երև­ա­նը պետք է փորձի իր անվտանգա­յին կարիքներն ապա­հո­վել բոլոր հնա­րա­վոր եղա­նակնե­րով, այդ թվում՝ դիվա­նա­գի­տա­կան։

«Ֆանտո­մա­յին ցավե­րի է նման»․ հայ քաղա­քա­գետնե­րը՝ Լավրո­վի ելույթի մասին
Նախօ­րեին անդրա­դառնա­լով Ղարա­բաղյան հակա­մարտությա­նը՝ Ռուսաստա­նի արտգործնա­խա­րա­րը նշել էր, թե «Հայաստա­նը երկար տարի­ներ օկուպացրել է Ադրբե­ջա­նի տարածքնե­րը»։

Հայ քաղա­քա­գետնե­րը՝ Լավրո­վի ելույթի մասին
«Գնա­լով ավե­լի դժվար է դառնում»․ ուկրաի­նա­կան պատե­րազմի մասին
Կառա­վա­րության ղեկա­վա­րի խոսքով՝ Հայաստա­նին մեղադրում են ինչպես չեզո­քության, այնպես էլ չեզոք չլի­նե­լու մեջ, այնինչ արտա­հայտվող դիրքո­րո­շումներն, ըստ նրա, «ստրուկտուրի­զացված» են, քանի որ Հայաստա­նը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, բայց նաև ՄԱԿ և միջազգա­յին հանրության անդամ է, չի կարող «առանձին գլո­բուսի վրա» ապրել։

«Փորձում ենք լինել հնա­րա­վո­րինս ազնիվ գործընկեր և դաշնա­կից, միջազգա­յին հանրության հնա­րա­վո­րինս պատասխա­նա­տու անդամ։ Մեր գործո­ղություննե­րը փորձում ենք այս տրա­մա­բա­նության մեջ տեղա­վո­րել։ Բոլորդ էլ հասկա­նում եք՝ դա գնա­լով ավե­լի ու ավե­լի դժվար է դառնում»։

Ասում է՝ կան ինչպես սպառնա­լիքներ, այնպես էլ հնա­րա­վո­րություններ, ուստի պետք է ուշա­դիր լինել։

«Պատե­րազմում պարտվել ենք 5‑րդ շարասյան պատճա­ռով»
Հայաստա­նի երրորդ նախա­գահն օրերս լրագրողնե­րի հետ զրույցում ասել էր, թե 2018 թ․–ից ի վեր երկի­րը ռազմա­կան օգնություն չի ստա­ցել, իսկ 44-օրյա պատե­րազմի ժամա­նակ զինամթերքի միայն 50 տոկոսն է օգտա­գործվել։ Նիկոլ Փաշինյանն այս հայտա­րա­րություններն անհե­թե­թություն է որա­կել։ Նրա փոխանցմամբ՝ 2018–20 թթ․ ավե­լի շատ զենք է ձեռքբերվել, քան նախորդող 10 տարի­նե­րին՝ միա­սին վերցրած։ Իսկ պատե­րազմի օրե­րին չեն կիրառվել միայն ՍՈՒ-30-ները, քանի որ դրանք նոր են ձեռքբերված եղել․

«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատե­րազմում պարտվել ենք այն պատճա­ռով, որ մեր բանա­կում գործել է 5‑րդ շարասյուն։ Եթե ուշա­դիր նայեք, կտեսնեք այդ փաստե­րը։ Կարծում եմ՝ առա­ջի­կա­յում դրանք այնքան հրա­պա­րա­կա­յին կլի­նեն, որ այս հայտա­րա­րությունն այնքան էլ տարօ­րի­նակ չի թվա»։

Հիշեցրել է՝ 50-ից ավե­լի նախկին զինծա­ռա­յողներ մեղադրվում են լրտե­սության, պետա­կան դավա­ճա­նության մեջ։ Նրա գնա­հատմամբ ՝ այդ գործո­ղություննե­րը եղել են ոչ թե քաղա­քա­կան իշխա­նության, այլ պետա­կա­նության և Հայաստա­նի անկա­խության դեմ։

«Հայաստա­նը լքում է ձախողված երկրնե­րի ակումբը»․ հայ քաղա­քա­գետ
Երև­ա­նը քննարկում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունը, որում Մոսկվան կասկա­ծի տակ է դրել ԵՄ առա­քե­լության քաղա­քա­ցիա­կան բնույթը, սպառնա­ցել՝ «ռուս սահմա­նա­պահնե­րը կարձա­գանքեն ԵՄ դիտորդնե­րի ներկա­յությա­նը՝ ըստ «գետնի վրա» իրա­վի­ճա­կի»։

Ռուսաստա­նը՝ ԵՄ դիտորդնե­րի մասին
Հայաստա­նի տարածքնե­րի դեօ­կուպա­ցիա­յի մասին
2021 թ․-ի մայի­սի 12‑ի ներխուժման, ինչպես նաև 2022 թ․-ի սեպտեմբերյան ռազմա­կան գործո­ղություննե­րի արդյունքում ադրբե­ջա­նա­կան կողմն օկուպացրել է Հայաստա­նի ինքնիշխան տարածքներ։ Փաշինյա­նի գնա­հատմամբ՝ խնդի­րը մեկքայլա­նոց լուծում չի կարող ունե­նալ, պետք չէ ձեռնարկել նաև «ափալ-թափալ» քայլեր։

«Հայաստա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նությունը, ինքնիշխա­նությունը, անկա­խությունը մեզ համար կարմիր գիծ են, բայց պատկե­րացնում ենք այդ խնդիրնե­րի ռազմա­վա­րա­կան՝ երկա­րա­ժամկետ, տևա­կան, խորը և համա­պարփակ լուծում»,- շեշտել է նա։

Հիշեցրել է՝ Ադրբե­ջա­նի վերահսկո­ղության տակ Հայաստա­նի սուվե­րեն տարածքներ կան դեռևս 1994 թ‑ից։ Օրի­նակ է բերել Արծվա­շե­նը, Տավուշի մարզի Պառա­վա­քար գյուղի վարե­լա­հո­ղե­րը, Բերքա­բե­րի ջրամբա­րի ձախ ափը, Այգե­հո­վիտ, Վազա­շեն գյուղե­րի տարածքնե­րը։

«Միայն խաղա­ղությունը կարող է անվտանգություն երաշխա­վո­րել»
Վարչա­պե­տի գնա­հատմամբ՝ հայկա­կան կողմը ձգտում է խաղա­ղության, ինչը հնա­րա­վոր է միայն տարա­ծաշրջա­նի երկրնե­րի հետ լավ հարա­բե­րություննե­րի պարա­գա­յում։ Ադրբե­ջանն, ըստ նրա, հակված չէ կարգա­վորման, քանի որ ունի ռազմա­կան գերա­կա­յություն։

Կարծում է՝ Բաքվի հաղորդագրություննե­րի տողա­տա­կում թաքնված է հետևյա­լը՝ «Պատե­րազմում հաղթել ենք, ի՞նչ եք բանակցում, ինչ ասում ենք, պետք է ստո­րագրեք»։ Շեշտում է՝ Երև­ա­նը դրա հետ համա­ձայն չէ։
Հոդվա­ծը՝ jam-news.am կայքից։

Առնչվող Հոդվածներ