18 C
Yerevan

«Անորսա­լի» 5‑րդ Շարասյունը Եւ Այլ Խնդիրներ

Եթե պատե­րազմում պարտության պատճառն իրոք հինգե­րորդ շարասյունն է եղել, ուրեմն գոնե վարչա­պե­տի մակարդա­կով նման հայտա­րա­րություն անե­լուց հետո հասա­րա­կությա­նը պետք է խոշոր պլա­նով ներկա­յացվի հինգե­րորդ շարասյան դեմ պայքա­րի հաջո­ղություննե­րը: 

Մեր Ուղին

Երեկ ՀՀ վարչա­պետ Նիկոլ Փաշինյա­նը մամլո ասուլիս էր հրա­վի­րել, որում անդրա­դարձել էր բազմա­թիվ կարև­որ թեմա­նե­րի:

Ընդ որում այդ թեմա­նե­րը վերա­բե­րել են հայ-ադրբե­ջա­նա­կան հարա­բե­րություննե­րին, բանակցություննե­րին, Երև­ան-Բաքու երկխո­սությա­նը, Ադրբե­ջա­նի կողմից հնա­րա­վոր ռազմա­կան հարձակման վտանգի առկա­յությունը, Լաչի­նի միջանցքի շրջա­փակմա­նը, պատե­րազմում պարտությա­նը և շոշա­փել են հարա­կից ուղղություններ, ինչպես նաև Ադրբե­ջա­նի կողմից առա­ջարկնե­րը և դրանց չստո­րագրման դեպքում հնա­րա­վոր պատե­րազմը և այլն:

Թեև ասուլի­սում հնչած բոլոր թեմա­ներն այս կամ այն կերպ իրար հետ կապված են և դրանցում չկա անկարև­որ որևէ հարց, բայց հասա­րա­կության հիմնա­կան ուշադրությունը սևեռվեց երեք թեմա­յի վրա: Առա­ջի­նը՝ Փաշինյա­նը հայտա­րա­րեց, որ Ադրբե­ջա­նը պահանջում է ստո­րագրել Բաքվի առա­ջարկնե­րը, այլա­պես կա նոր պատե­րազմի հնա­րա­վո­րություն, երկրորդ՝ Հայաստա­նը հրա­ժարվեց ՀԱՊԿ քարտուղա­րի տեղա­կա­լի քվո­տա­յից, երրորդ՝ պատե­րազմում պարտության պատճա­ռը Փաշինյա­նը համա­րել է բանա­կում հինգե­րորդ շարասյան գոյությունը:

Եվ այսպես ի՞նչ է ստացվում:

Ինչ որ մակարդա­կի վերլուծություններ արվել են, ամե­նադրա­կա­նից մինչև ամե­նա­հո­ռե­տե­սա­կա­նը: Ոմանք համա­րել են, որ այս ասուլի­սով Փաշինյա­նը ցանկա­ցավ ակնարկել, որ Հայաստանն արդեն իսկ զիջել է հնա­րա­վոր ամեն ինչ հնա­րա­վոր բոլոր տարբե­րակնե­րով ու նոր զիջումներ այլևս հնա­րա­վոր չեն: Ադրբե­ջանն ինքն է հայտնվել իր իսկ լարած որո­գայթում, քանի որ միջազգա­յին առումով ոչինչ չի կարող պահանջել Հայաստա­նից, իսկ նոր պատե­րազմը Ալիև­ին հաղթա­նակ չի բերի: Ադրբե­ջանցի­նե­րը ունեն ռազմա­կան առա­վե­լություն, բայց եթե նոր պատե­րազմ փորձ արվի սանձա­զերծել, ապա դա կհանդի­սա­նա ոչ թե ռազմա­կան գործո­ղություն, այլ քաղա­քա­կան, և Ադրբե­ջա­նը պարզա­պես չի սկսի մի ձախողված ձեռնարկ, որը չի պաշտպանվի ոչ ոքի կողմից: Եթե 44-օրյա պատե­րազմում աշխարհը լուռ էր նաև այն պատճա­ռով, որ ձևա­կերպումնե­րի հետև­անքով Արցա­խը այդպես էլ չճա­նաչված պետություն էր(բայց փաստա­ցի Արցա­խը եղել և մնում է հայկա­կան պետություն, ոչ թե ադրբե­ջա­նա­կան մարզ, ինչպես փորձում են պնդել ադրբե­ջա­նա­կան կեղծա­րարնե­րը, ովքեր ամեն կերպ իրենց թեզերն առաջ էին քաշում նավթա­դո­լարնե­րով ու խավիա­րով ու իրենց պետք եկած պատրաստությունը ստա­նա­լուց հետո անցան ռազմա­կան միջամտության), իսկ ահա Հայաստա­նի վրա հարձա­կումը այլևս չի կարող տեղա­վորվել ո՛չ սահմա­նա­զատման, ոչ էլ Ադրբե­ջա­նի տարածքա­յին ամբողջա­կա­նություն հորջոջվող եզրույթնե­րում: 

Կա նաև հակա­ռակ տեսա­կե­տը, որի կողմնա­կիցնե­րը հայտա­րա­րում են, որ Փաշինյա­նը «նոր օյին է» պատրաստվում խաղալ Հայաստա­նի գլխին ու շուտով ստո­րա­գե­րոլւ է որևէ խայտա­ռակ փաստա­թուղթ ու հիմնա­վո­րե­լու է, որ դա այն գինն էր, որ Հայաստա­նը վճա­րեց պատե­րազմից խուսա­փե­լու համար:

Վերլուծություններ դեռ էլի կլի­նեն ու հավա­նա­բար կլի­նեն նաև սթափ վերլուծություններ, որոնք ավե­լի պարզ պատկե­րա­ցումն կտան այն մասին, թե ի վերջո ինչ է տեղի ունե­նում:

Ինչ վերա­բե­րում է ՀԱՊԿ-ին, ապա Փաշինյա­նը հայտա­րա­րել է, որ Հայաստա­նը ՀԱՊԿ-ից դուր գալու որևէ մտադրություն չունի, բայց նաև խոսել է դաշինքում Հայաստա­նին չօգնե­լու մասին: Նշել է, որ Հայաստա­նը հնա­րա­վոր բոլոր հոդվածնե­րով դիմել է ՀԱՊԿ-ին: Շատե­րը ՀԱՊԿ‑ի հետ կապված ցանկա­ցած հայտա­րա­րություն դիտում են որպես քայլ Ռուսաստա­նի դեմ:

Այն, որ ՀԱՊԿ‑ը Հայաստա­նի համար գոյություն ունի միայն անվա­նա­պես, հավա­նա­բար բոլո­րը կհա­մա­ձայնվեն: ՀԱյաստա­նը երբեք ՀԱՊԿ-ից որևէ օգնություն չի ստա­ցել, եղել են միայն ուշա­ցած և անա­տամ հայտա­րա­րություններ, որոնք որևէ կերպ չէին տարբերվում ինչ որ չեզոք երկրի կողմից հնչեցված հայտա­րա­րություննե­րին: Այն, որ արտա­սանվում է ՀԱՊԿ, բայց գրվում ՌԴ, դա էլ է բոլո­րի համար պարզ: Իսկ ՌԴ հետ Հայաստա­նի դաշնակցությունից իրավմամբ հիասթափված բոլորն էլ ընդունում են, որ միմյանց ուղղա­կի մեղադրե­լու փոխա­րեն, դիվա­նա­գի­տությունը ստի­պում է փոքր ինչ անհասցե խոսել և ասել, որ ոչ թե Ռուսաստա­նը չօգնեց, այլ ՀԱՊԿը, թեև Ռուսաստա­նի դեմ էլ արդեն բավա­կան շատ խոսքեր են հնչել: Քաղա­քա­կան այս լվացքա­տա­նը, ուր ՌԴ‑ն մի կողմից մաքրում է իր ձեռքե­րը, մյուս կողմից հանգիստ խուսա­փում իր պարտա­կա­նություննե­րի կատա­րումից, արդեն առա­ջին անգամ չէ, որ օգնության փոխա­րեն պարզա­պես բավա­րարվել են կոչե­րով և հայկա­կան կողմի խիստ դժգո­հությունը ՀԱՊԿ-ից լրիվ արդա­րացված է: Հարցն այն է, թե ՀԱՊԿ‑ի ձևա­չա­փով ռուսա­նե­րից դժգո­հե­լու հայկա­կան գործո­ղություններն ինչքա­նով էլ ալ ավե­լի վատացնում հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը: Թեև որպես հերթա­պահ արտա­հայտություն, Փաշինյա­նը նշել է, որ հայ-ռուսա­կան հարա­բե­րություննում ոչ մի ճգնա­ժամ էլ չկա ու երկու երկրնե­րը միմյանց կապված են ռազմա­դաշնակցա­յին հաա­բե­րություննե­րով, բայց դա չի նշա­նա­կում, որ չեն կարող որևէ հարցի շուրջ փոխա­դարձ անհանգստություններ ունե­նալ, չի սփո­փում: ՌԴ‑ի հետ ընկե­րություն անե­լը մի փորձանք է, այդ ընկե­րությունից հրա­ժարվե­լը՝ երկու: Հենց դա էլ մշտա­պես կաշկանդել է հայե­րին, որպեսզի հրա­ժարվեն Ռուսաստա­նի «փոքր եղբոր» կարգա­վի­ճա­կից, որովհետև հայկա­կան ժողովրդա­կան ասացվածքը վկա­յում է, որ «ավե­լի լավ է տան շունը լինես, քան տան փոքրը», քանի որ ի վերջո կոտրված ափսից մինչև այրված պատ միևնույն է ջարդվում է փոքրի գլխին: Ընդ որում ՀԱՊԿ‑ը, որպես ընտա­նիք, իսկ ՌԴ‑ը, որպես այդ ընտա­նի­քի «հայր», լիո­վին ապա­ցուցել են այդ ասացվածքի պրակտիկ լինե­լը:

Ինչպե՞ս կընթա­նան հայ-ռուսա­կան հարա­բե­րություննե­րը, դժվար է ասել: Շատ հանգա­մանքներ կան՝ ռուս-ադրբե­ջան, ռուս-թուրքա­կան հարա­բե­րություննե­րից մինչև Լաչի­նի միջանցք, Սյունի­քի ավտո­ճա­նա­պարհ ու ռուս-ուկրաի­նա­կան պատե­րազմ, որից էլ կախված է նաև մեր տարա­ծաշրջա­նի ապա­գա­յի կարև­որ մի ընթացք:

Առա­վել ներհայկա­կան է Փաշինյա­նի հայտա­րությունը հինգե­րորդ շարասյան հետ կապված: Նա ասաց, որ պարտության պատճա­ռը կապված է հինգե­րորդ շարասյան գոյության հետ: Այն, որ ԱԱԾ‑ն բավա­կան հաճախ հայտա­րա­րում է հերթա­կան պետա­կան դավա­ճա­նին բռնե­լու մասին՝ փաստ է: Մարդկանց մի մասը վրդո­վում է, թե այսքան փոքր ազգի մեջ որտե­ղից այդքան դավա­ճան, իսկ մի մասն էլ այդ ամե­նը շոու է համա­րում: Հիմա հարց է ծագում, որ եթե պատե­րազմում պարտության պատճառն իրոք հինգե­րորդ շարասյունն է եղել, ուրեմն գոնե վարչա­պե­տի մակարդա­կով նման հայտա­րա­րություն անե­լուց հետո հասա­րա­կությա­նը պետք է խոշոր պլա­նով ներկա­յացվի հինգե­րորդ շարասյան դեմ պայքա­րի հաջո­ղություններ: Ինչ որ ենթասպա­յի կամ պայմա­նագրա­յի­նի կողմից մի քանի հարյուր դոլա­րի դիմաց կատարվող դավա­ճա­նություննե­րը չեն կարող լինել այդ հինգե­րորդ շարասյունն ամբողջությամբ, ուստի եթե մոտա­կա ժամա­նակնե­րում մի քանի կապի­տան ու նեթասպա, կամ էլ նույնիսկ մի քանի նախկին գնդա­պետ ձերբա­կալվի, որի ոչ անունն են ասում, ոչ էլ հետա­գա ճակա­տա­գի­րը, մարդիկ իրավմամբ կարող են մտա­ծել, որ վարչա­պե­տը պարզա­պես իր ապաշնորհությունն է փորձում արդա­րացնել ինչ որ հինգե­րորդ շարասյուն ասե­լով: Գործե՛լ է պետք: Ռեալ արդյո՛ւնք է պետք: Եթե կա այդ հինգե­րորդ շարասյունը, ապա մարդիկ պետք է տեսնեն դրա դեմ համա­պե­տա­կան պայքար, մերկա­ցում և խստա­գույն պատիժ: Որովհետև պատե­րազմում չես կարող պարտվել մի քանի դիրք կորցնե­լու պատճա­ռով: Նշա­նա­կում է այդ հինգե­րորդ շարասյունը երկար տարի­ներ է ինչ նստած է մեր մեջ ու հիմքից քանդում է մեր պետությունը:

Պատե­րազմում պարտության պատճառ քաղա­քա­կան գորշիչնե­րի կողմից նշվող հինգե­րորդ շարասյունը տարբեր է ընկալվում: Ընդդի­մա­դիրնե­րը շատ են խոսում, որ հինգե­րոդ շարասյուն չկա, չի եղել, իսկ եթե կա էլ ապա դա հենց Ազգա­յին Ժողո­վի մեծա­մասնությունն է՝ Փաշինյա­նի գլխա­վո­րությամբ, որովհետև, ըստ ընդդի­մա­դիր գործիչնե­րի, վերջիններս դավա­ճան են, թուրքի լրտես, գործա­կալ և այլն:

Եթե միմյանց ուղղված մեղադրանքնե­րի գեղարվեստա­կան մասը բաց թողնենք, ապա տեսնե­լով, որ իշխա­նությունն ու ընդդի­մությունը միմյանց են անմի­ջա­կան մեղա­վոր հանդում որպես պարտության պատճառ, հարց է առա­ջա­նում: Բացի մեղադրանքնե­րից, նրանք կարո՞ղ են որևէ լուրջ փաստ բերել բացա­հայտ հակա­պե­տա­կան ու հակա­հայկա­կան գործո­ղություննե­րի մասին: Մի բան է ասե­լը, մի բան է ցույց տալը: Երկու կողմն էլ զերծ չեն մնում մանի­պուլյա­ցիոն հայտա­րա­րություննե­րից ու ամեն մեկն իր կողմից ինչ որ «փաստեր», ձայնագրություններ է ներկա­յացնում, որով մերկացնում է դիմա­ցի­նի դավա­ճա­նությունը: Քաղա­քա­կան պայքարն ավարտվում է ու սկսվում է լճա­ցած ու ձանձրացրած «բայղուշություն», թե ով է ծախել Հայաստա­նը: Իսկ որ ծախել են, փաստ է:

Իսկ ի՞նչ անեն, եթե դադա­րեցնեն այդ «մերկա­ցումնե­րը»: Ի՞նչ է լինե­լու հետո: 

Թե՛ Փաշինյա­նը, թե ընդդի­մությունը մտա­ծե­լու շատ բան ունեն: Փաշինյանն արդեն իսկ որպես պարտված ղեկա­վար այն վստա­հությունը չունի, որ կար պատե­րազմից առաջ, նույնիսկ եթե իր անձը սուրբ է: Իսկ ընդդի­մությունն այն ընդդի­մությունն է, որ վերջին քսան տարում եղել է իշխա­նություն ու որի օրոք կոռուպցիան, համա­կարգա­յին անտե­րությունը, օլի­գարխիան, թալա­նը ծաղկել են: Եվ աչք ծակում նաև այն, որ հինգե­րորդ շարասյուն բառե­րից ամե­նից շատ հուզվում է ընդդի­մությունը:

Հինգե­րորդ շարասյունը պարտությա՞ն է տարել մեզ: Ուրեմն արմա­տա­խիլ արեք այդ շարասյունը: Եթե իշխա­նությունը նման բան է ասում, ուրեմն պարտա­վոր է և՛ տեղե­կացնել, և՛ վնա­սա­զերծել: Իսկ եթե ընդդի­մությունը պնդում է, որ հինգե­րորդ շարասյան դերը իշխա­նությանն է, ապա պիտի ավե­լի լուրջ լինի, քան այս ամբողջ խայտա­ռա­կությունը, որ մատուցվում է քաղա­քա­կա­նության փոխա­րեն: Որովհետև ի վերջո Հայաստա­նում քաղա­քա­կան գործընթացնե­րը պիտի սկսեն տեղի ունե­նալ, չի կարող անվերջ երկու խումբ իրար միս կրծի և ժողո­վուրդը թշնա­մա­նա ինքն իր հետ:

Թե՛ իշխա­նությա­նը, թե՛ ընդդի­մությա­նը չվստա­հե­լու բազմա­թիվ հիմքեր կան:

Ի վերջո, ինչի մասին էր ասուլի­սը խոշոր հաշվով, զուտ կրկնություն այն ամե­նի, ինչ գիտեի՞նք, նոր ու ահագնա­ցող վտանգի, թե մի այլ բան, որ միայն շատ նեղ խումբ է կարո­ղա­նում հասկա­նալ: Իսկ հասկա­նալ պետք է, որովհետև վաղը ինչ որ բան է տեղի ունե­նա­լու, իսկ այդ ինչ որ բանը կարող ենք կանխել կամ աջակցել միայն եթե հասկա­նանք հիմա:

Առնչվող Հոդվածներ