26 C
Yerevan

Նորից Չսխալվե­լու Հրա­մա­յա­կա­նը

Պարսիկնե­րը շահագրգիռ էին Հայաստա­նի հետ սերտացնել փոխհա­րա­բե­րություննե­րը, հենց այդ ժամա­նա­կաշրջա­նում էլ ստո­րագրվեց հայտնի հուշա­գի­րը։ Սակայն Հայաստա­նը չցանկա­ցավ օգտա­գործել առկա հնա­րա­վո­րություննե­րը։

Էմմա Բեգի­ջանյան

Բաքու-Թեհրան հերթա­կան լարվա­ծությունը. «Եթե առի­թից չօգտվենք ու նորից փաստի առաջ կանգնենք՝ որևէ մեկին չպետք է մեղադրենք»

«Առա­ջին լրատվական»-ի զրուցա­կիցն է իրա­նա­գետ, ՄԱՀՀԻ ասո­ցացված փորձա­գետ Էմմա Բեգի­ջանյա­նը։

-Տիկին Բեգի­ջանյան, Բաքու-Թեհրան հարա­բե­րություննե­րում հերթա­կան լարվա­ծությունն է նկատվում։Ադրբե­ջա­նում Իրա­նի դեսպանն օրերս կանչվել է Ադրբե­ջա­նի ԱԳՆ, նրան բողո­քի նոտա է հանձնվել Ադրբե­ջա­նի սահմաննե­րի մոտ իրա­նա­կան ռազմա­կան ինքնա­թի­ռի թռիչքի կապակցությամբ, պաշտո­նա­կան Բաքուն Թեհրա­նի գործո­ղություննե­րը որա­կում է որպես սադրանք: Ի՞նչ դիտարկումներ ունեք և ի՞նչ զարգա­ցումներ են հնա­րա­վոր։Դուք գիտեք, որ կան հրա­պա­րա­կումներ, որ Ադրբե­ջա­նը հնա­րա­վո­րություն է տալու Իսրա­յե­լին իր տարածքից օգտվել՝ Իրա­նի դեմ հնա­րա­վոր հարձակման պարա­գա­յում։ Դրա դիմաց Բաքուն ստա­նում է զինամթերք։ Այժմ Ադրբե­ջա­նը պարզա­պես սադրում է իրա­վի­ճա­կը։ Եթե հարա­բե­րություննե­րը չլի­նեին լարված, նման դեպքերն, ինչպի­սին այս ինքնա­թի­ռի դեպքն է, այսպի­սի  արձա­գանք չէին ստա­նա։ Պարզա­պես լարվա­ծությունը բորբո­քեց նման իրա­վի­ճակ։ Հիշեցնեմ, որ սրան նախորդել էր դեսպա­նա­տան վրա  տեղի ունե­ցած հարձա­կումը։ Ալիևը՝ հաճո­յա­նա­լով արևմտյան այն երկրնե­րին, որոնք Իրա­նի դեմ լարված են, Մյունխենյան անվտանգության համա­ժո­ղո­վի ժամա­նակ հայտա­րա­րեց, թե դա պետա­կան ահա­բեկչություն է։ Սակայն մենք  բոլորս գիտենք, որ գոնե Ալիևը ահա­բեկչությունից խոսե­լու իրա­վունք չունի։ Այստեղ սակայն էական հանգա­մանքն այն է, որ Բաքվում շատ զայրա­ցած են այն փաստի վրա, որ Իրա­նը միջանցքի հարցը համա­րում է կարմիր գիծ։ Նպա­տակ ունեն հենց այդ հարցում ճնշում գործադրել։

-Միևնույն ժամա­նակ Իրա­նում շարունա­կում են մտա­հոգվել, որ ադրբե­ջա­նա­կան տարածքնե­րը կօգտա­գործվեն Իսրա­յե­լի կողմից՝ ի դեմ հարձա­կում իրա­կա­նացնե­լու համար։

-Դա ոչ այնքան հնա­րա­վոր է, որքան արդեն փաստ։ Իսրա­յե­լի կատա­րած բոլոր քայլե­րը Իրա­նի դեմ՝ այդ թվում նաև զորա­նո­ցի վրա հարձա­կումը, Թեհրա­նում մշտա­պես նշում են, որ դա տեղի է ունե­նում Ադրբե­ջա­նի տարածքից։ Ես միանգա­մայն հավա­նա­կան եմ համա­րում այդ տարբե­րա­կը։ Նույնիսկ գրվում է, որ Ադրբե­ջա­նը օդա­նա­վա­կա­յան կտրա­մադրի Իսրա­յե­լին՝ եթե հարձա­կում լինի Իրա­նի վրա։ Չնա­յած պետք է նշել նաև, որ Իսրա­յելն այսօրվա դրությամբ խիստ հարցա­կա­նի տակ է դնում, թե ինչ հետև­անքներ կարող են ունե­նալ հնա­րա­վոր հարձա­կումներն Իրա­նի միջուկա­յին օբյեկտնե­րի վրա։ Իսրա­յե­լը դա չի անի, ավե­լի շուտ սպառնա­լի­քի ժանրից է։ Հատկա­պես վերջին զարգա­ցումնե­րը՝ Իրան-Սաուդյան Արա­բիա փոխհա­րա­բե­րություննե­րը բնա­կա­նո­նացվում են, դա նաև հանգեցնե­լու է արա­բա­կան մյուս երկրնե­րի՝ հատկա­պես Պարսից ծոցի երկրնե­րի հետ հարա­բե­րություննե­րի լավացման։ Այդ  երկրնե­րը Սաուդյան Արա­բիա­յի ազդե­ցության տակ են ու գործընթա­ցը կարող է շղթա­յա­կան լինել։ Սաուդյան Արա­բիան իր քաղա­քա­կա­նությունը փոխել է, ավե­լի շատ հավակնոտ ծրագրե­րով փորձում է երկի­րը ներսից հզո­րացնել՝ նաև ներքին ենթա­կա­ռուցվածքնե­րի հզո­րացմամբ։ Ուստի Սաուդյան Արա­բիան ավե­լի շատ շահագրգռված է, որ տարա­ծաշրջա­նում ստեղծվի անվտանգության կայուն իրա­վի­ճակ։ Բոլոր դեպքե­րում՝ որևէ մեկը չի կարող անտե­սել Իրա­նին ու նրա ազդե­ցությունը տարա­ծաշրջա­նում։ Եթե նախկի­նում ավե­լի շատ Իրանն էր շահագրգռված Սաուդյան Արա­բիա­յի հետ փոխհա­րա­բե­րություններ հաստա­տել, այս դեպքում՝ այժմ արդեն ավե­լի շատ Սաուդյան Արա­բիան։

-Հիմա, երբ Իրա­նի ու Բաքվի հարա­բե­րություննե­րը լարված են, Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտվել իրա­վի­ճա­կից։

Ավե­լի մեղմ տարբե­րա­կը տեղի ունե­ցավ 90-ականնե­րին, երբ Ադրբե­ջա­նը  շատ մտե­րիմ հարա­բե­րություններ հաստա­տեց Իսրա­յե­լի հետ։ Այդ ժամա­նակ պարսիկնե­րը շահագրգիռ էին Հայաստա­նի հետ սերտացնել փոխհա­րա­բե­րություննե­րը, հենց այդ ժամա­նա­կաշրջա­նում էլ ստո­րագրվեց հայտնի հուշա­գի­րը։ Սակայն Հայաստա­նը չցանկա­ցավ օգտա­գործել առկա հնա­րա­վո­րություննե­րը։ Ես մշտա­պես ասել եմ՝ Հայաստա­նը ոչ թե  մտա­ծում է իր շահե­րի մասին, այլ այն, թե ինչ կասի այսինչ կամ այնինչ պետությունը։ Օրի­նակ՝ ԱՄՆ‑ն ինչպե՞ս կնա­յի այդ  հարցին, Ռուսաստա­նը թույլ կտա՞, թե՞ ոչ։ Եթե մենք մեզ  համա­րում ենք ինքնիշխան պետություն, պետք է մտա­ծենք մեր շահե­րի մասին ու ունե­նանք ճիշտ դիվա­նա­գի­տություն՝ մեզ հետ բնա­կա­նոն փոխհա­րա­բե­րություն ունե­ցող բոլոր եվրո­պա­կան երկրնե­րի, ԱՄՆ‑ի հետ։ Այդ պետություննե­րին էլ ապա­ցուցենք, որ այլ ելք չունենք։ Դիվա­նա­գի­տությունը հենց դրա համար է, իսկ մենք ունե՞նք ճիշտ դիվա­նա­գի­տություն, կարծում եմ՝ ոչ։ Եթե այս առի­թից չենք օգտվում ու փաստի առաջ ենք կանգնում, որևէ մեկը մեղա­վոր չէ։ Ո՛չ Ամե­րի­կան, ո՛չ Ռուսաստա­նը, ո՛չ Եվրո­պան  մեղա­վոր չեն, եթե մենք մեզ համար քայլ չենք ուզում անել։ Եթե մենք չենք անում, ուրիշներն ինչու՞ պետք է անեն մեր փոխա­րեն։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ