24.9 C
Yerevan

Հայաստա­նը Միայնակ Է

Երև­անն այժմ փորձում է ժամա­նա­կը մի փոքր ձգել, ենթադրվում է, որ գուցե սպա­սում է, որ ապա­գա­յում ավե­լի բարենպաստ իրա­վի­ճակներ լինեն, նաև՝ մի փոքր կայունացնել իրա­վի­ճակն անվտանգա­յին առումով։

Դավիթ Հարությունով

Հայաստա­նը Ղարա­բա­ղի կարգա­վի­ճա­կի վերա­բերյալ դաշնա­կիցներ չունի. Ալիևի կոշտ պահանջը կապված է Երև­ա­նի խուսա­փե­լու հետ

«Առա­ջին լրատվա­կան»- զրուցա­կիցն է քաղա­քա­կան վերլուծա­բան Դավիթ Հարությունո­վը։

-Պարոն Հարությունով, նախօ­րեին Ադրբե­ջա­նի նախա­գահ Իլհամ Ալիևը հայտա­րա­րել է, որ եթե Հայաստա­նը ցանկա­նում է կնքել խաղա­ղության պայմա­նա­գիր, ապա պետք է պաշտո­նա­պես ճանա­չի Ղարա­բաղն Ադրբե­ջա­նի մաս և իրենց պայմաննե­րով սահմա­նա­զատման աշխա­տանքներ սկսի։ Այս կոշտ հռե­տո­րա­բա­նությունն ի՞նչ նպա­տակ ունի, արդյոք նոր պրո­ցեսնե­րի հետ գործ ունենք։

Այս շեշտադրումնե­րը նոր չեն, իրենք մինչև  այս էլ՝ մոտա­վո­րա­պես նույն բաներն էին ասում, պարզա­պես գուցե այստեղ ավե­լի հստակ է ասվել, որ իրենք չեն բավա­րարվի միայն փոխա­դարձ տարածքա­յին ամբողջա­կա­նություն ճանա­չե­լով, իրենք պահանջում են ավե­լի կոշտ ու հստակ ձևա­կերպում Ղարա­բա­ղի հետ կապված, որոնք նաև պայմա­նագրի մեջ ֆիքսված կլի­նեն։ Մինչև հիմա Փաշինյա­նը՝ նաև ներքա­ղա­քա­կան պատճառնե­րով չի գնա­ցել դրան և դա պատճառնե­րից մեկն է, թե ինչու է այժմ պրո­ցե­սը կանգնած, լարվա­ծությունն էլ մեծա­ցել է։

Ինչ վերա­բե­րում է այդ տարբե­րա­կից ինչ-որ ձևով խուսա­փե­լուն, ապա եթե ես նշեմ, որ տարբե­րակ կա կամ չկա, կստացվի, որ ինչ-որ ձևով քարոզչություն եմ անում տարբե­րակնե­րից մեկի ուղղությամբ։ Իրա­կա­նում Երև­անն այժմ փորձում է ժամա­նա­կը մի փոքր ձգել, ենթադրվում է, որ գուցե սպա­սում է, որ ապա­գա­յում ավե­լի բարենպաստ իրա­վի­ճակներ լինեն, նաև՝ մի փոքր կայունացնել իրա­վի­ճակն անվտանգա­յին առումով։ Այսինքն՝ փորձ է արվում ինչ-որ ձևով դիվերսիֆի­կացնել անվտանգա­յին  միջա­վայրը, արևմուտքին էլ ինչ-որ ձևով ներա­ռել։ Բայց  թե ինչքա­նով դա արդյունա­վետ կլի­նի ու կբե­րի խնդիրնե­րի լուծման՝ բարդ է ասել։ Շատ բան կախված է նրա­նից, թե ճնշումը, որը կգործադրվի Հայաստա­նի վրա՝ ինչ բնույթ կկրի։

Այստեղ նաև մեծ նշա­նա­կություն ունեն  որոշ պրո­ցեսներ Թուրքիա­յի հետ կապված, այնտեղ տեղի ունե­ցող ներքա­ղա­քա­կան զարգա­ցումնե­րի։ Հասկա­նա­լի է, որ Ադրբե­ջա­նը շատ կոշտ ռազմա­կան բնույթի ճնշում առանց  Թուրքիա­յի՝ առնվազն դիվա­նա­գի­տա­կան աջակցության, չի կարող գործադրել։ Գոնե պետք է Թուրքիա­յում կայուն վիճակ լինի, որ իրենք հանգիստ իմա­նան, որ այդ աջակցությունը կա։Այստեղ իհարկե այլ տարբե­րակներ էլ կան, այսինքն ամենև­ին այնպես չէ, որ այն շրջա­նում, երբ ընտրություններ են, Թուրքիան պասիվ կլի­նի։ Հակա­ռա­կը՝ որոշ գործո­ղություններ կարող են նպաստել ձայնե­րի աճին, այսինքն՝ ավե­լի ագրե­սիվ քաղա­քա­կա­նությունը կարող է ձեռնտու լինի Թուրքիա­յին։ Այնպես որ բարդ է ասել, թե ինչպես կզարգնան իրա­դարձություննե­րը։ Շատ բան կախված է ընդհա­նուր իրա­վի­ճա­կից, տարա­ծաշրջա­նում ուժե­րի հարա­բե­րակցությունից, ուկրաի­նա­կան հակա­մարտությունից, և ինչպես նշե­ցի՝ ճնշման բնույթից։ Մի բան հստակ է՝ Ադրբե­ջա­նի կողմից ճնշումը կշա­րունակվի։ Վերջին  հայտա­րա­րությամբ իրենք պարզա­պես ֆիքսե­ցին, որ իրենց պահանջնե­րը փոփո­խության ենթա­կա չեն։

Հայաստանն ունի՞ դաշնա­կիցներ Ղարա­բաղն Ադրբե­ջա­նի կազմում չճա­նա­չե­լու հետ կապված։ Կա՞ արդյոք պետություն, կազմա­կերպություն, որը մեզ կաջակցի այս հարցում, թե՞ դրա շուրջ կա միջազգա­յին կոնսենսուս։

-Դա ամե­նա­բարդ կողմե­րից մեկն է։ Համաշխարհա­յին գրե­թե բոլոր ուժա­յին կենտրոննե­րը կողմ են, որպեսզի տարա­ծաշրջա­նը դառնա «թափանցիկ» կոմունի­կա­ցիոն առումով՝ այսինքն հնա­րա­վո­րինս ակտիվ կոմունի­կա­ցիոն ծրագրեր իրա­կա­նացվեն՝ տարբեր ուղղություննե­րով։ Դա ամե­նա­մեծ խնդիրնե­րից մեկն է։ Եթե մենք Հայաստա­նի համար դրա­կան տարբե­րակ ենք համա­րում ժամա­նա­կի ձգումը, ապա այնպես չէ, որ դրա­նից հետո այլ տարբե­րակ է դիտարկվե­լու։

Ինչ վերա­բե­րում է այն հարցին, որ Հայաստա­նը չունի աջա­կիցներ՝ փաստա­ցի այդպես է։ Հայաստա­նի դիրքո­րոշմանն աջակցող երկիր չկա։ Իսկ այն աջակցությունը, որը Երև­ա­նը ստա­նում է, ավե­լի շատ կրում է այնպի­սի բնույթ, որ Ադրբե­ջա­նին զսպեն ծայրա­հե­ղա­կան,  մաքսի­մա­լիստա­կան մոտե­ցումներ կիրա­ռե­լուց, բայց ոչ նրան, որ ինչ-որ մեկն աջակցում է Հայաստա­նի դիրքո­րոշմա­նը։

Չնա­յած Ռուսաստա­նի ու արևմուտքի միջև շատ ուժեղ հակա­սություննե­րին, դիրքո­րո­շումներն այդ մասով շատ չեն տարբերվում։ Այսինքն՝ Հայաստա­նին նաև շատ դժվար է լինե­լու այդ հակա­սություննե­րի վրա ինչ-որ ձև խաղալ։ Իրա­վի­ճա­կը բարդ է։ Իսկ այն, որ Հայաստա­նը միջազգա­յին առումով ինչ-որ տեղ մեկուսացված է, դա նոր բան չէ։ Փաստա­ցի 2020 թվա­կա­նից այդ վիճա­կը կա։ Ադրբե­ջա­նին որո­շա­կի զսպե­լու փորձեր կան, բայց ոչ ավել։

Ձեր կարծի­քով՝ այս իրա­վի­ճա­կը կարո՞ղ է դառնալ Երև­ա­նի ու Ստե­փա­նա­կերտի միջև լուրջ հակա­սության առիթ։ Այսինքն՝ փաստա­ցի բանակցող Երև­ա­նը համա­ձայնի այս տարբե­րա­կին, որը Ստե­փա­նա­կերտը հայտա­րա­րում է «կարմիր գիծ»։

-Փաստա­ցի այդ իրա­վի­ճակն արդեն կա։ Եթե հիշենք վերջին մի քանի ամիսնե­րի փոխա­դարձ հայտա­րա­րություննե­րը, դրանք  խոսում են այն մասին, որ Ստե­փա­նա­կերտում ինչ-որ դժգո­հություն կա։ Ֆորմալ առումով փորձ է արվում այդ հակա­սություննե­րի նշա­նա­կությունը նվա­զեցնել, երբ Արցա­խի նախա­գահն ասում է, որ անընդհատ կապի մեջ է հայկա­կան կողմի հետ։ Սակայն հասկա­նա­լի է, որ եթե Երև­ա­նը գնա շատ հստակ ձևա­կերպումնե­րի, որոնք կլի­նեն ավե­լին, քան փոխա­դարձ  տարածքա­յին ամբողջա­կա­նության ճանա­չումը, Ստե­փա­նա­կերտից դրա­կան արձա­գանք չի լինի։

Հոդվա­ծը՝ 1in.am կայքից։

Առնչվող Հոդվածներ